Loading...

Articles

Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ

10:54, Monday, 15 January, 2018
Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ
    
    
    

Մա՜յրս լիներ…


    

Մա՜յրս,

Մա՜յրս մի բուռ արև՜…

Լիներ - ա՜չքս չորացներ,

Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ-

Կշտամբե՜ր կամ նախատեր:


    

Մա՜յրս լիներ…


    

Ու ինձ լսե՜ր,

Հոգիս ունի բութ ցավեր,

Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ-

Սիրտս չէ՜ր զգա ծակոցներ:


    

Մա՜յրս լիներ…


    

Ու իր գրկի ջերմությամբ

Սի՜րտս ու հոգի՜ս տաքացներ,

Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ-

«Խիղճ» -ն անըդհատ բարբառեր:


    

Մա՜յրս լիներ…


    

Կասեր.

– Որդի՜ս չհոգնեցի՞ր Ճիշտը փնտրել

Այս աշխարհում անարդար,

Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ-

Չփնտրեի ո՜չ մի բան:


    

Մա՜յրս լիներ…


    

Վաղո՜ւց չկա…

Ասես ճի՜շտը մահացել է մորս հետ,

Ա՜խ, թե մայրս կո՜ղքս լիներ-

Օրս չանցներ անհեթեթ:


    

Մա՜յրս լիներ, կո՜ղքս լիներ…


    

Մեր մայրե՜րը մաքո՜ւր, անկե՜ղծ,

Մեր մայրերը միամի՜տ ու նրբազգաց,

(Թող ինձ ներե՜ն Աստվածները)

Թե Մայրը կա՝ ի՞նչ Աստված:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5007 | 0 | 0
Facebook