Loading...

Articles

Պուտինը չի օգտվելու սոցկայքերից

18:39, Saturday, 13 January, 2018
Պուտինը չի օգտվելու սոցկայքերից
     ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում բացել իր պաշտոնական կամ անձնական էջերը սոցկայքերում․ համացանցում կաշխատի միայն իր նախընտրական շտաբի կայքը, այս մասին հայտնել է շտաբի մամուլի խոսնակ Անդրեյ Կոնդրաշովը։
     Նրա խոսքով սոցցանցերում ամբողջ աշխատանքը ապահովելու են Պուտինի համախոհները։
     Փոխգործակցությունը սոցիալական մեդիայի հետ, Կոնդրաշովի խոսքով կիրականացվի միայն կողմնակիցների խմբերի միջոցով՝ հասարակական կարծիքի առաջ Պուտինին աջակցելու համար։
    
     Ռուսաստանի նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա մարտի 18-ին։
     Հիշեցնենք որ Վլադիմի Պուտինը 2017 թվականի դեկտեմբերին կայացած ամենամյա իր մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին նա չի գնա որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուն այլ կմասնակցի որպես ինքնաառաջադրված։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5368 | 0 | 0
Facebook