Loading...

Articles

Ֆուտբոլի աշխարհի ոսկյա գավաթը 1 ամսից կհասնի Երեւան

06:55, Saturday, 13 January, 2018
Ֆուտբոլի աշխարհի ոսկյա գավաթը 1 ամսից կհասնի Երեւան
    
Ֆուտբոլի աշխարհի գավաթը՝ աշխարհի տարբեր երկրներ շրջագայության շրջանակներում, կհասնի նաեւ Երեւան: Ֆոտբոլասերները կարող են գավաթը Երեւանում տեսնել 1 ամսից՝ փետրվարին, որից հետո գավաթը կշարունակի շրջագայությունն աշխարհով: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

    
Ֆուտբոլի աշխարհի գավաթի՝ աշխարհով մեկ ցուցադրելու շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել է 2017-ի սեպտեմբերի 9-ին, Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում:

    
Աշխարհի գավաթը գլխավոր մրցանակն է, որը տրվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին: 1974 թվականից ի վեր, նույն անփոփոխ տեսքով է մնացել գավաթը: Այն պատրաստված է 6, 175 կգ մաքուր ոսկուց:

    
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6776 | 0 | 0
Facebook