Loading...

Articles

Գեներալ Մանվելի քաղաքապետ որդին մեռածներից փող է պահանջում. «հարկերը կվճարի, նոր կթաղվի»

09:30, Friday, 12 January, 2018
Գեներալ Մանվելի քաղաքապետ որդին մեռածներից փող է պահանջում. «հարկերը կվճարի, նոր կթաղվի»
    
«Ժամանակ» թերթը գրում է.
«Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու եւ հարկահավաքության նոր մեթոդ է մտածել:

    
Երբ քաղաքում որեւէ մարդ է մահանում, եւ հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարանի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են, որ վճարվեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը եւ գույքահարկը:

    
«Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի», - հարազատների հարցին պատասխանում են. «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի»:

    
Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին էլ զբաղված է թաղման գործը կազմակերպելով, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչեւ սգո սրահ»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8598 | 0 | 0
Facebook