Loading...

Articles

Լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի ազգականը թանգարան ստեղծելու ապարդյուն փորձեր է անում` նրա թողած ժառանգությունն ի պահ տալու համար

17:24, Wednesday, 10 January, 2018
Լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի ազգականը թանգարան ստեղծելու ապարդյուն փորձեր է անում` նրա թողած ժառանգությունն ի պահ տալու համար

Լոռու մարզի Մեծավան գյուղում է ծնվել 20-րդ դարի հայ լեզվաբանության խոշոր դեմքերից մեկը` Գևորգ Ջահուկյանը: Նա հանգել է լեզվի համընդհանուր գաղափարի ստեղծմանը, հայ բարբառագիտության բնագավառում հիմնել է նոր գիտակարգ, ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել է քերականական նոր կարգեր: Ներկայացրել է հայերենի առավելությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների համեմատությամբ։

Անձնական կյանքը գիտականին զոհաբերած լեզվաբանը ժառանգներ չունեցավ, սակայն մեծանուն լեզվաբանի ազգականը (հոր քեռու տղան)` Գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Մելս Բաղդասարյանը, 2005 թվականից մինչ այսօր պահպանում է մեծանուն հայագետի թողած ժառանգությունը: Նա մտահոգ է, որ հայ լեզվաբանության խոշոր դեմքերից մեկը թանգարան չունի:

«Իր մահից երկու ամիս առաջ նստած էինք իր տանը, պետական թանգարանից եկան, ասացին, որ ուզում են բաներ իր մասին հավաքել, մի անկյուն հատկացնել… Դե համեստ մարդ էր, չէր ուզում, ասաց. «Աչիկ ջան, ժամանակ չկա, թող մնա …»: Բաղդասարյանն ասում է, որ այս դեպքից հետո իր մտքում գաղափար հղացավ անպայման մի բան ձեռնարկել:
     Ջահուկյանի մահից հետո նրա 10 000 կտոր գիրքն անցավ ԳԱԱ պահուստային ֆոնդին, իսկ աշխատասենյակի ամբողջ գույքը, ձեռագրերը և այլ անձնական իրեր Բաղդասարյանի խնդրանքով անցել են․․․

Աամբողջական հոդվածը ասյտեղ

Source: hetq.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6451 | 0 | 0
Facebook