Loading...

Articles

Վլադիմիր Գասպարյանի և այլոց ճշմարտության պահը

14:11, Wednesday, 10 January, 2018
Վլադիմիր Գասպարյանի և այլոց ճշմարտության պահը

Պետության մայրաքաղաքի կենտրոնում «սաքուլիկը» սպանում է ծառայության մեջ գտնվող ոստիկանության երկու երիտասարդ աշխատակցի։ Ցանկացած երկրում հասարակությունը կընդվզեր, երիտասարդ ոստիկանների տեղում կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը, մեր ընտանիքի անդամը, բայց մենք սովոր ենք հոտային հնազանդության և հասարակությունը լռում է։ Բաղրամյան 26-ից մեկ զանգով ոտքի ելնող քաղաքագետները, սոցիոլոգները, խմբագիրները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լռում են. հրահանգ դեռ չկա։

Այս ամենին մենք սովոր ենք։ Բայց կա լռության մի տեսակ, որին դժվար է համակերպվել։

Ցանկացած նորմալ երկրում Ոստիկանապետը սա կհամարեր պատվի խնդիր։ Ոստիականապետը պետք է հանդես գար հասարակությանը ուղղված ուղերձով, որտեղ կհայտարարեր, որ պատերազմ է հայտարարում սաքուլիկների տեսակին ։ Ու հաջորդ օրվանից քաղաքացին պետք է զգար, որ ոստիկանապետը հենց այնպես չխոսեց։ Մենք հոգնել ենք սաքուլիկներից։

Մենք հոգնել ենք սաքուլիկների ներկայությունից մեր փողոցներում, ընտրատեղամասերում, բուհերում, ԱԺ-ում, ամենուր։ Մենք հոգնել ենք տեսնել տարբեր կալիբրի սաքուլիկների առաջ ինչպես են խոնարհվում մեր բարձրաստիճան պաշտոնյանները, դիմավորում, ճանապարհում, գովերգում։ Մենք հոգնել ենք...
     Ինչ-որ մեկը, ինչ-որ պահի այս մղձավանջի վերջակետը դնելու է։ Սերժ Սարգսյանըիր վերջին ելույթներում ուժայինների առաջ, ոնց որ թե կոշտ խնդիրներ էր դրել։ Բա ո՞ւր են լուծումները: Ի՞նչն է խանգարում ոստիկանապետ Գասպարյանին կոշտ խոսքի և կոշտ քայլերի դիմել։

Եթե ոստիկանապետը հրապարակավ չանի հետևություններ, ապա մենք կարող ենք արձանագրել, երկու բան՝

ա/ սաքուլիկները սպանել են ոչ թե երկու ոստիկան, այլ ոստիկանական համակարգը

բ/ մեզնից յուրաքանչյուրը այսուհետ իրավունք ունի ցանկացած եղանակով ինքնուրույն պաշտպանել իր ընտանիքը սաքուլիկներից։

Կարեն Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7266 | 0 | 0
Facebook