Loading...

Articles

ԼԵՎՈՆԱԿԱՆ ԱՄԲՈԽԻՆ

11:05, Wednesday, 10 January, 2018
ԼԵՎՈՆԱԿԱՆ ԱՄԲՈԽԻՆ

Բացատրեմ, թե ինչի կտեսնեք Լևոնին ուղղված ծննդյան շնորհավորանքները, իսկ Ռոբին ու ու Սեռժին ուղղված շնորհավորանքներ՝ չեք տեսնի: Ռոբն էլ, հետևաբար՝ Սեռժն էլ, Լևոնի նախագծերն են էղել ու շարունակում են մնալ արդեն որպես կայացած՝ ՉԱՐ նախագծեր: Էրկուսին էլ բերել ու կապելա արմենների գլխին, որ իրա ՝՝համեստ՝՝ հեռանալուց վերջին էրկուսի անունը էրևա որպես հերթական բռնաբարիչներ: Եթե վատից հետո պտի գա ամենավատը, իսկ հետո՝ վատագույնը, էդ վատը օրինաչափորեն պտի գերադասելի ըլնի ու փաստորեն՝ լավ էրևա մեծամասնության աչքին: Սա արդեն սովորական հոգեբանությունա: Անգամ քաղաքականությունից չհասկացող մարդիկ էին տեսնում ու հասկանում, թե ոնց էր ընկալվում Ռոբի ընտրվելը հայկական օլիգարխիան ներկայացնող քաղքենի ու չտես հայկական բուրժուազիայի կողմից: Մարդիկ սա հասկանում էին անգամ բնազդով: Հենց սրա վրա էլ դրույք արեց Լևոնը թե՛ հեռանալուց, թե՝ վերադառնալուց: Հմի հասկացա՞ք, թե ինչի են մենակ Լևոնին լավով հիշում երեք նախագահ կոչեցյալների մեջ: Լևոնը տափուկ մարդուկա, ով փորձեց, մաքուր դուրս գալ ու լավ անունով հեռանալ: Լևոնը լավ գիդեր, թե ինչ տեսակ կլանա բերում Հայաստան: Ռոբին հարցրեց. ՝՝Գոնե հայր մերը գիդե՞ս...՝՝ Կադրերը կան, կարաք նայեք: Հաստատ գիդեր, թե ովա գալի ու ինչ պտի անի Արմենիայի գլխին: Լևոնը չկարացավ իրա նախագահ կոչմանը հավատարիմ մնա ու համապատասխան կամք ու վճռականություն դրսևորի, ծառայի ժողովրդին, ում կողմից որ ընտրվել էր:

Միաժամանակ, ինքը Հայաստանը լիբերալ մեթոդներով թալանի ու ավերմունքի համար թիվ մեկ պատասխանատունա, ինչի շուրջ արդարանալուց իրա հիմար ճառերում փորձեց խցկել ՝՝պատերազմող երկիր՝՝ բնորոշման տակ ու սղցնել ամեն մի հակազգային, հակամարդկային, հակաօրինական քաղաքականություն, որը վարվել էր իրա ժամանակ ու իրա ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ: Երևի պատերա՞զմն էր պահանջում բազմաթիվ յուղը վրեն՝ չօգտագործված հաստոցները որպես մետաղի ջարդոն դուրս կրել երկրից ու ծախել Իրանին... Էլի պատերազմի՞ պատճառով էր, որ կոլեկտիվ տնտեսությունները իրանց լիբերալ դեկրետներով քայքայեցին ու գյուղացուն ոչ թե հող տվին, այլ բառացիորեն հանձնեցին հողին: Նորից պատերա՞զմն էր պատճառը, որ մարդկանց սարքին սպեկուլյանտ ու որի հետևանքով ապրանքների, ծառայությունների, շարժական ու անշարժ գույքի գները թռան հասան աստղաբաշխական չափերի, որ էսօրվա դրությամբ ստեղծվելա ուղղակի աղետալի վիճակ... Իսկ գործարանների ու հանքերի հանցագործ սեփականաշնորհու՞մը...

Էսքանը հերիքա, որ Լևոնին ժողովուրդը անվանի վերոնշված, իրա բերած չարագործների ու չարագործության ՝՝հոգևոր՝՝ հայր:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.01.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4733 | 0 | 0
Facebook