Մյունխենի Բավարիայի պաշտպան Ռաֆինյան Ցանկանում է մնալ Բավարիայում և աշխատել թիմի ապագա մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Ֆուտբոլիստը Ֆիլիպ Լամի և Դավիդ Ալաբայի` մշտապես մեկնարկային կազմում տեղ գտնելու արդյունքում հազվադեպ է խաղային պրակտիկայի հնարավորություն ստանում: Արդյունքում այս մրցաշրջանում Ֆուտբոլիստը ընդամենը 10 հանդիպում է անցկացրել:
«Ես ցանկանում եմ մնալ Բավարիայում. մենք ունենալու ենք նոր մարզիչ` հանձին Պեպ Գվարդիոլայի, և ես ցանկանում եմ աշխատել նրա հետ» , ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal.com-ը:
Հիշեցնենք որ Ռաֆինյայի պայմանագիրը Բավարիայի հետ կլրանա մյուս մրցաշրջանից հետո: