Loading...

Articles

«Ֆիչ Ռեյթինգս»-ը բարձրացրել է Երևանի վարկանիշը

17:54, Monday, 08 January, 2018
«Ֆիչ Ռեյթինգս»-ը բարձրացրել է Երևանի վարկանիշը

#FitchRatings

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն» -ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանիշային գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն:
     Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության https://www.fitchratings.com/site/pr/1034574 պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը վերահաստատել էր Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն սահմանելով «B+» մակարդակում «Կայուն» կանխատեսմամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2585 | 0 | 0
Facebook