Loading...

Articles

Աշխարհի չեմպիոնը կրկին հանցավոր գործունեություն է ծավալում.

Sevak
Author:
Sevak
02:38, Monday, 08 January, 2018
Աշխարհի չեմպիոնը կրկին հանցավոր գործունեություն է ծավալում.
    
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 7-ի առավոտյան, անհայտ անձիք առևանգել են ազգությամբ ռուս՝ ոմն Դմիտրի Կովալյովին, և ուժի կիրառմամբ նրանից պահանջել խոշոր չափերի գումար:
Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ առևանգման մեջ մեղադրվողներից մեկը եղել է ազգությամբ հայ՝ ոմն Կամո Ունանյանը:
Տուժող կողմը հստատեց, որ Ունանյանն իր ընկերների օգնությամբ իրեն առևանգել է, ապա ուժի կիրառմամբ, նրանից պահանջել մոտ՝ մեկ միլիոն երկու հարյուր հազար (1200000) ռուբլուն համարժեք գումար: Նշենք որ առևանգման մեջ կասկածվողներից երկուսը՝ Կամո Ունանյանն ու Զուրաբ Գուցիևը բերման են ենթարկվել, իսկ երրորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է սուր ծակող-կտրող գործիք և ռուսական TT մակնիշի ատրճանակ: Փաստի առթիվ տեղի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Մեր աղբյուրների հավաստմամբ դեպքի մեջ անմիջական մասնակցություն ունեցող՝ ազգությամբ հայ՝ Կամո Ունանյանը կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն է, ի դեպ նրա անունը վերջին ժամանակահատվածում հաճախակի է լսվում նմանատիպ դեպքերում, վերջինս` 2011թ-ին Երևանի Բաղրամյան փողոցում գտնվող բարերից մեկում վիճաբանություն ստեղծելով՝ անկանոն կրակ էր բացել և ոստիկանության ժամանումից րոպեներ առաջ դիմել փախուստի:
Ունանյանը նաև 2017 թ.-ի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բերման ենթարկվեց՝ խոշոր չափերի հասնող գումարների հափշտակության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով (http://www.yerkir.am/news/view/125207.html): Սակայն հետո՝ կասկածելի հանգուցալուծմամբ ՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ, ազատ արձակվեց:
Ազգի դրոշը բարձր պահել համաշխարհային հարթակներում ու միևնույն ժամանակ լինել կրիմինալ իրադարձությունների կենտրոնում, ոչ ադեկվատ պահվածք է, այս կերպ ոչ թէ բարձր են պահում ազգի պատիվը այլ հակառակը, ցավալիորեն, գցում այն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5295 | 0 | 0
Facebook