Loading...

Articles

Տոնական մթնոլորտ Աբովյանում

23:19, Sunday, 07 January, 2018
Տոնական մթնոլորտ Աբովյանում

Այսօր Աբովյան համայնքում տեղի ունեցավ ամանորյա բակային միջոցառումների ամփոփումը։

Աբովյանի դրամատիկական թատրոնի դիմահայաց հրապարակում աբովյանցի փոքրիկներին զվարթ և ուրախ պահեր պարգևեցին ձմեռ պապն ու ձյունանուշը, սիրված մուլտհերոսներն ու մանկական հեքիաթային կերպարները։ Աբովյան համայնքի մանուկների համար կազմակերպված միջոցառումը զուգահեռվեց ուրախ խաղերով ու զվարճալի ակնթարթներով։
     Միջոցառման ընթացքում աբովյանցիների օրը տոնական դարձրին նաև հրավիրված երգիչ-երգչուհիները իրենց կատարումներով։
     Համերգային միջոցառումն աչքի ընկավ իր գունազարդ եռուզեռով` ամբողջացնելով մեր քաղաքի տոնական մթնոլորտը։

Մեծ բավականություն ստանալով անակնկալներից ու նվերներից, ինչի վկայությունը փոքրիկների ջերմ ու անհոգ ժպիտն ու խինդն էր, երեխաները չէին ցանկանում բաժանվել իրենց ամանորյա հերոսներից:
    
    
    


    

Աբովյան-իմ քաղաքը

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4847 | 0 | 0
Facebook