Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում օրեր առաջ կայացավ Fight Nights Global 74 խառը մենամարտերի երեկոն: Օրվա կարևոր մենամարտերից մեկն էլ մեր հայրենակից, ProFc վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մենամարտն էր, ինչի մասին արդեն տեղեկացրել էինք ձեզ:
Հաղթանակից հետո Խաչատրյանը պատասխանելով լրագրողի հարցերին մասնավորապես նշել է.
«Նախապատրաստական մարզումներս շատ լավ անցկացրել էի: Ֆիզիկական պատրաստվածությունս լավ էր, լավ մարզավիճակում էի: Չէի շտապում, աշխատում էի այնպես, որ մինչև վերջին՝ 3-րդ ռաունդը կարողանամ մենամարտել:
Աչքի վնասվածքի հետ կապված կարող եմ ասել, որ նույնիսկ չէի էլ զգացել երբ է եղել, ինչպես է եղել, այդ պահը չեմ զգացել», ասել է Դավիթն ու հորդորել երկրպագուներին միշտ հետևեն իր մենամարտերին, քանի որ կաշխատի ամեն անգամ ավելի գեղեցիկ ու տպավորիչ մենամարտեր ցույց տալ: