Loading...

Articles

ՓՐԿԵՆՔ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ

12:55, Saturday, 06 January, 2018
ՓՐԿԵՆՔ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՖԵՄԻՆԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ

Քրիստոնեությունը հօգուտ կնոջ բարոյական նկարագրի պահպանման հայրիշխանական կրոնա, ինչը ուղղակի՝ գերազանցա: Մինչև քրիստոնեությունը՝ հեթանոսական շրջանում, էղելա մատրիարխատը, որդեղ կինը էղելա էսօրվա ֆեմինիստից վերան մի բան ու որի վարքում գերակշռելա սանձարձակ պո*նկությունը, էն աստիճան արմատացած հեթանոսական կոչվող հասարակության մեջ, որ եկեղեցին ստիպված էր առժամանակ թույլատրել հասարակաց տները, որդեղ կանայք զբաղվել են նախկին՝ տաճարային պո*նկությունից էկող իրանց բուն արհեստով: Իներցիան ուժեղ բանա ու դրա դեմը միանգամից առնել հնարավոր չէր: Էս մասին տես ըստեղ՝

http://www.hayary.org/wph/?p=1478

Սեռական՝ ուղղակի ֆիզիկական հարաբերություններում, առաջնակարգ դեր ունի էն, թե կինը ում հետա մտնում սեռական հարաբերությունների մեջ: Էդ հարցը կարգավորելու խիստ կարիք կար: 354 թ - ին գումարվումա Աշտիշատի եկեղեցական ժողովը, որով Ներսես կաթողիկոսը արգելեց մերձավորների և անչափահասների ամուսնությունները: Դրանից 93 տարի անց՝ 447 թ-ի Շահապիվանի եկեղեցաժողովում, ժողովում ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԻ մեջ արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը: Ապա 80 տարի հետո՝ 527 թ-ի Դվինի եկեղեցաժողովում, որոշում ընդունվեց, որով ազգականի կնոջ հետ արգելվում էր ամուսնությունը, ինչը եթե կայացել էր ազգակցության մինչև 5-րդ պորտը, իսկ 4-րդ պորտի դեպքում պետք էր ապաշխարել: Չորորդ պորտից ցածրի դեպքում՝ ամուսնացողները պիտի ամուսնալուծվեին ու ապաշխարեին:

Այսինքն 354 թվականի ժողովի որոշումների բնույթից հստակ էրևումա, որ առաջին ձեռ ինցեստային հարաբերություններ էղել են հայերի մեջ: Ավելին, եկեղեցաժողովներ էլի են գումարվել հատուկ ներքին սեռական կյանքը ճիշտ ուղղու վրա դնելու համար: Դվինի եկեղեցաժողովից 241 տարի հետո՝ 768 թ-ին նորից արգելվումա ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը, ինչը նշանակումա, որ Դվինի 527 թվականի որոշումների վրա թքող չկար, իսկ վերջին եկեղեցաժողովից 475 տարի հետո՝ 1243 թ-ի Սիսի ժողովում, որոշվեց մենակ արունակցական 7-րդ պորտից հետո թույլ տալ ամուսնությունը:

Մյուս կողմից, եկեղեցական էն ժամանակվա իմաստուն այրերը լավ են հասկացել նաև, որ արյունապղծության մերժումը ունի մեկ նպատակ՝ առողջ սերնդատվություն: Լիքը փաստեր կան էն մասին, որ մոտ արյունակիցների ամուսնությունից ծնված սերունդը մտավորապես ու ֆիզիկապես անկատարա ըլնում, ըլնում են դեգեներատ:

Վերոնշյալ հղմամբ հոդվածը պատմականորեն լրիվ հավաստի ու ճշմարիտա, բայց անառականոցներ ունենալու ու դրանց վրա հարկ դնելու հարցում հեղինակը եկեղեցունա մեղադրում, ինչը անհեթեթա ու՝ չի կարելի: Տեսանք, թե ոնց էր Եկեղեցին դուրս գալիս կաշվից ու իրա գումարած բազմաթիվ եկեղեցաժողովներում ընդունված որոշումներով ուզում էր վերջ դնել ինցեստային հարաբերություններին: Անգամ պո*նկությամբ զբաղվողների վրա հարկ էր դրել, որպեսզի պո*նկությամբ զբաղվելու հարցում անձամբ կինը շահագրգռված չլնի:

Հեթանոսական շրջանում տղամարդիկ կանանց համար էղել են մեկանգամյա օգտագործման էն հայտնի ռեզինի նման, երբ ում հետ ասես՝ կիսել են անկողինը, անգամ մայրը՝ որդու, քույրը՝ հոր ու եղբոր հետ: Տե՛ս հունական դիցաբանությունը, որդեղ համատարած ինցեստային հարաբերություններ են ու որդեղ կին աստվածները մի գլուխ կոտոշներ են դնում իրանց տղամարդ աստվածների գլխներին: Իսկ որ հայկական աստվածուհիները նույնականացվում են հունական դիցարանի աստվածությունների ու աստվածների հետ էդ մասին անգամ օֆիցիալ վարկածի պատմություննա ստիպված խոստովանում: Ըստեղ, եթե հաշվի առնենք եկեղեցաժողովների որոշումները էդ մասին, ապա պետքա անխուսափելիորեն 100 տոկոսով եզրակացնենք, որ հայերի մեջ նման պրոբլեմ էղելա: Ի վերջո, եթե մի բան արգելվածա, ուրեմն որպես երևույթ գոյությունա ունեցել, որը հետո՝ արգելվելա: Սա շատ հասարակա ու ավելորդ ապացույցներ չի պահանջում:

Քրիստենությունը մեր մեջ մտավ էն ժամանակ, երբ կանանց պոպուլյացիան եկամտային առևտրի հայտնաբերումից հետո դադարեց դիֆիցիտային ըլնել, իսկ եկամտային առևտուրը, որով զբաղվում էր բացառապես տղամարդը, թույլ տվեց նյութական հարստություն դիզելու դիմաց վերջ տալ նաև կնոջ արտոնյալ վիճակին, ով օգտվում էր իրա դիֆիցիտային ըլնելու փաստից ու տղամարդկանց գլխին ինչ տեսակ ասես ֆռռում էր: Լավագույն ձևով էդ դեմոնստրացվածա հունական Ոդիսականում, երբ Ոդիսևսի կինը՝ Պենելոպեն, ոնց ծափ էր տալի իրա ձեռն ու ոտը խնդրող թվով 108 (!) ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻՆ, ըտենց էլ դրանք պարում էին իրա դեմը: Վերջը տեսանք, թե ինչ էղավ՝ փեսացուների կոտորած Ոդիսևսի ու նրա որդու՝ Տելեմաքոսի կողմից: Ի դեպ, Ոդիսևսը գնացել էր առևանգված Հեղինեյին հետ բերելու համար մղվող պատերազմին մասնակցելու: Սա ևս ավելորդ խոսումա կանանց պոպուլյացիայի պակասորդի մասին: Հունական հեղինակները փաստորեն, մի տեսակ արձանագրել են մայրիշխանական ժամանակներին վերաբերող իրողությունը ու էդ հեղինակները Ոդիսևսին շուրջ քսանամյա դեգերումներում են պահել, որ ընդամենը ցույց տան, թե ինչ վիճակ էր տիրում էն տանը, որդեղ մի կողմում կա մեկ մայր - թագուհի, մի երեք աղախին ու պստիկ դուստր, իսկ մյուս կողմում կան անհաշիվ փեսացուներ, որոնք կենաց ու մահու կռիվ են մղում՝ հասնելու համար թագուհու հայտնի տեղին, որը իրանց արտոնյալ սիրեկան ըլնելը նաև պտի ապահովագրեր: Ըստեղից էլ՝ Տելեմաքոսին՝ Ոդիսևսի որդուն սպանելու հասկանալի ձգտումը. Պենելոպեն իրա որդու հետ անկողինա կիսել: Պրակտիկորեն այլ պատճառ չկար Տելեմաքոսին սպանելու համար: Ըտենցա, քանի որ տնտեսագիտական հասարակ կանոնը ասումա, որ ապրանքի պակասորդը բարձրացնումա նրա գինը: Ոդիսևսի օրինակով հայերը ևս ունեն սեփական ոդիսականին նման պատմությունները Վարդենիսի ու Մարտունու շրջանների ժողովրդական բանահյուսությունից, որին ծանոթանալու համար անցեք էս հղումով
     http://lraber.asj-oa.am/2319/1/1997-1 (74) .pdf

Անգամ կարաք էսօր լսեք էն մասին, որ Գեղարքունիքի մարզում տղայի համար հարս՝ կին ընտրում ու կամտեսումա հենց տղայի մերը, մի բան, որը մայրիշխանական ժամանակների մասինա ակնարկում:

Հետևաբար, որպեսզի կանանց համար նման տեսակ արունահեղ, կենաց ու մահու տուրուդմփոցներ չլնեն տղամարդկանց մեջ, տղամարդիկ որոշեցին հորինել մեծ կրոնները, մի բարոյախոսական համակարգ, որպեսզի վերջ դրվի կնոջ սանձարձակ վարքին ու ամեն մի տղամարդուն հասնի մեկ կին, կամ գոնե՝ մտցվի հարեմ: Առանց գաղափարական հիմնավորման հնարավոր չէր նման գործ ձեռնարկել: Ընտանիքի մտահղացումը էս առումով մեծագույն ձեռքբերումն էր բարոյականության տեսանկյունից: Այսինքն ԸՆՏԱՆԻՔԻ առաջ գալը պայմանավորվածա բացառապես կնոջ բնական պոպուլյացիայի հավասարակշռության վերականգնմամբ՝ կրոնի ու եկամտային առևտրում տղամարդու ունեցած մենաշնորհ դերին զուըգահեռ: Որպես առաջին մեծ կրոն հանդես էկավ Հուդայականությունը, հետո համարյա միաժամանակ՝ գուցեև հաշված տարիների տարբերությամբ սկզբից Իսլամը, հետո՝ Քրիստոնեությունը, որոնց հիմքը նորից՝ Հուդայականնությունն էր՝ սեմիտա - հրեական մի ինչ որ ցեղին արտոնյալ ու աստվածային օրհնյալ ցեղ հռչակելու անհեթեթ ու անհիմն մենաշնորհով: Էս՝ ուրիշ ու խիստ ծավալուն թեմայա, որի մասին ուրիշ անգամ:

Էսօր ՝՝մութ՝՝ ուժերի կողմից հովանավորվող ֆեմինիստական շարժումը, որը իրա բնույթով ժխտումա նաև բոլոր մեծ կրոնները, նպատակա դրել ոչնչացնել նաև քրիստոնեական ու իսլամական պատրիարխատային բնույթի բարոյական արժեքները՝ ԸՆՏԱՆԻՔԸ ու ընտանեկան արժեքների բարոյախոսությունը: Ֆեմինիստները ուզում են կնոջը վերադարձնել սանձարձակ պո*նկության մայրիշխանական - կինիշխանական ժամանակներին ու պատահական չի, որ հանդես են գալիս ԸՆՏԱՆԻՔԻ, ԲԱՐՈՅԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ԿՐՈՆԻ դեմ, որոնք իրար հետ խիստ փոխկապակցված, մարդուն ծառայող օգտակար գաղափարախոսություն ու սոցիալական երևույթներ են:

Բայց Քրիստոնեությունը փրկելու համար սկզբնապես պետքա էդ կրոնը որպես հայրիշխանական իդեոլոգիա՝ ՌԵՖՈՐՄԱՑՆԵԼ, այսինքն՝ մաքրել անհեթեթություններից, Հուդայականությունից, մեկնաբանել ադեկվատ ձևով, մի բան, որը ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ուզեցին անել հայկական միջնադարում մեր պավլիկյան ու թոնդրակյան նախնիները, բայց հալածվեցին ու կոտորվեցին հայ մարդակեր իշխանավորների կողմից, գաղթեցին Եվրոպա ու հրահրեցին եվրոպական Ռեֆորմացիան ու այդպիսով շենացրին օտարներին պատկանող մի վիթխարի աշխարհամաս:

Պետքա Քրիստոնեությունը ճիշտ հասկանալ ու ճիշտ մեկնաբանել: Քրիստոնեությունը պետքա հասկանալ իրա սոցիալ - պատմական ֆունկցիոնալ օգտակարության տեսանկյունից, այլ ոչ թե հասկանալ ընենց, թե մի բարի, սպիտակ մորուքով ծերուկ նստածա ամպերում ու հարցերա լուծում չերեզ հրեշտակներ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     06.01.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5827 | 0 | 0
Facebook