Ամեն տարի կատարվում են բազմաթիվ վերլուծություններ և հարցումներ, թե որո՞նք են բոլոր ժամանակների լավագույն գրքերը։ Առաջին հայացքից պարզ թվացող այս հարցը իրականում շատ ժամանակատար է և մեծ պատասխանատվություն է պահանջում։
Newsweek հասարակական-քաղաքական ամսագիրը 2009 թվականին կատարեց այդ աշխատանքը։ Ամսագիրը իր լավագույն գրքերի ցուցակը դիրքորոշեց որպես «ցանկերի ցանկը» , քանի որ վերջինս կազմված էր տասնյակ նմանատիպ ցուցակներից։ Լավագույն գրքերի ցուցակներից ընտրվել էին նրանք, որոնցում ավելի շատ է արտացոլված տարբեր ընթերցողների ճաշակն ու նախասիրությունները, ազգային պատկանելությունը և այլն։ Newsweek-ը իր սեփական ցանկը կազմելու համար օգտվել է 50 նմանատիպ ցանկերից։
Այսպիսով՝ ցանկը բաղկացած է 100 գրքից, ստորև ներկայացնում եմ, բոլոր ժամանակների և ազգերի 10-ը լավագույն գործերը․
- Լեվ Տոլստոյ - «Պատերազմ և խաղաղություն»
- Ջորջ Օրուել - «1984»
- Ջեյմս Ջոյս - «Ուլիսես»
- Վլադիմիր Նաբոկով - «Լոլիտա»
- Ուլիյամ Ֆոլքներ - «Շառաչ և ցասում»
- Ռալֆ Էլիսոն - «Անտեսանելին»
- Վիրջինիա Վուլֆ - «Փարոսի վրա»
- Հոմերոս - «Ոդիսականը» և «Իլիականը»
- Ջեյն Օսթին - «Հպարտություն և նախապաշարմնունքներ»
- Դանթե Ալիգերի - «Աստվածային կատակերգություն»