Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Արդյունավետ կառավարման (Good Governance) Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի մրցույթը: Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար: Գոերդելեր քոլեջն աջակցում է հասարակության մեջ ակտիվ ներգրավված անձանց, ովքեր ցանկանում են ձևավորել իրենց առկա հասարակությունը, հնարավոր է դարձնում փորձի փոխանակությունն ամբողջ Եվրոպայում՝ ամրապնդելով պատասխանատու և լավագույնին ձգտող գործողությունների աճը փոփոխվող արդի հասարակության մեջ: Մասնակիցները քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական արդյունավետ կառավարման նախագիծը իրենց իսկ հայրենիքում: Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Գոերդելեր քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:
Սեմինարը ընթանալու է գերմաներենով:
Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջի ծրագրին մասնակցելը անվճար է:
Սեմինարների, ինչպես նաև նախընտրական փուլի հարցազրույցի ընթացքում բոլոր ծախսերը (ճանապարհավարձը, վիզայի, կեցության և սննդի վճարները) հոգում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 19-ն է:
Ծրագրի սկիզբը 2018թ. սեպտեմբերի 13-ն է:
Տեղեկատվական միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել «Միջոցառման մասնակցություն» վերտառությամբ էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ goerdeler-kolleg-AM@dgap.org
Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.goerdeler-kolleg.de կայքէջ:
Կոնտակտային անձիք Հայաստանում` Սահակյան Գայանե, Խաչատրյան Արմինե