Loading...

Articles

Տեսիլք

10:35, Thursday, 28 December, 2017
Տեսիլք
    
    
    

Ցո՜ւրտ էր տունս

Արև չկա՜ր

Մոխիրն էլ չէ՜ր տաքացնում,

Մի ծրար գտա՝

Կորա՜ծ մի նամակ,

Որ մի ժամանակ Արև՜ էր բուրում…


    

Ձեռագիրը գալարատա՜ռ

Պատմում էր անցա՜ծ օրերի մասին,

Թե տաքացրե՜լ էր դա մի ժամանակ՝

Հիմա նմա՛ն էր սառցադեմք լուսնին…


    

Ցփնվո՜ւմ էր ցուրտը -

Ասես կյանքում տաք չզգացած շուրթերիս,

… Հրդեհվել, այրվում էր հիշողությունս,

Ուրբաթ էր ու

Օր Հուդայի …


    

Տանս պատերը դարձան հայելիներ՝

Սառցե հայելիներ իրական,

Չորս կանացի դեմք

Անա՜չք, անշրթո՜ւնք,

Բայց ականջներից գինդեր մոգական…


    

Փաստորեն ծախվեցի,

Բայց խա՜չ չտեսա,

Հասկացա՛, կգամեն ինձ պատին,

Արև՜ չտեսա,

Խավա՜ր էր ներկան,

Մեխվեցի սեփական պատիս:


    

Ծխախոտիցս ծո՜ւխ էր բարձրանում-

Շուրթերիս մոտ ծխի՜ ամպիկներ,

Դիմացս պատ էր՝

ինձ նման համառ,

Ոտքերիս մոտ թափված

Նամակներ…


    

Փաստորեն գամված էի իմ իդեալին՝

Անա՜չք, անշրթո՜ւնք, անդե՜մք մի մարմնի,

Դիմացս ի՛նքս էի,

Չորս կողմն ինքս էի-

Քաղցր վերելքով

Ընդառաջ մահին:


    

Մինչ այդ գիտեի՜

Վայրէջքն է քաղցր,

Երբ հավախոսին իջնում ես գետնին,

Որպես հրաժեշտ

Ծափահարում է քեզ

Վերջալույսով թաթախված

Մենությունը

Անարգիչ…


    

***************************

Թե հեծանի՜վ հնարենք

Կամ հավատա՜նք հեծանիվին երկնքի,

Ոչ մե՜նք տեղից կշարժվենք

Ո՛չ էլ սայլը-անիվներով կեղծիքի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5885 | 0 | 0
Facebook