Loading...

Articles

Խաղալիքը

12:39, Wednesday, 27 December, 2017
Խաղալիքը
    
    
    

Արդյո՞ք միայն քեզ համար չէր՝

Թափառեցի ես մտքերի՜

և բառերի հնարքների աշխարհում-

Դիմանկարդ ստեղծեցի

Չափածոյո՜ւմ,

Արձակո՜ւմ…

Ստացվեց այնպես՝

Ճանաչեցի

Խորությո՜ւնը աչքերիդ,

Բայց այդպես էլ տեսի՜լք մնաց

Մերկությունդ գեղեցիկ…


    

Եվ աչքերիս առավոտը արթնացավ

Ինչպես խոնա՜րհ

Ու ամոթխած մի աղջիկ

Ու լվացվեց առավոտը

Ցողաթաթախ ամպերից…

Կապեց կապույտ գլխաշորը,

Ծիածանով իջավ ցած-

Երկնից իջած բախտագի՜րն էր,

Որ գրվել էր ինձ համար…


    

… Քեզ վախեցրեց

Տրոփյո՜ւնը խեղճ սրտիս,

Արբեցումի ցնորքներով

Լցված թա՜ցը աչքերիս,

Ինչպես խոնա՜րհ

Ու ամոթխած,

Բայց միամի՜տ մի աղջիկ

Դու հեռացա՜ր…

Ես մնացի մտքերի ու բառերի

Հնարք ստեղծող խաղալիք…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4811 | 0 | 0
Facebook