Loading...

Articles

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

02:01, Thursday, 21 December, 2017
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ


     ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
    
    
     «ԲԱՑ ՆԱՄԱԿՍ» ՈւՂՂՈՒՄ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ԻՐՈՔ ՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․․․
     Արդեն քանիցս ենք համոզվել, որ ԱԱԾ-ը մի դրածո մարմին է․ ծառայում է միայն ու միայն նախագահի աթոռն ամուր պահելուն, ինչպես նաև նրա շրջապատին և իշխանական բուրգին մոտ կանգնած անահատներին շառ ու փորձանքից պաշտպանելուն, քողարկելով նրանց բոլոր հանցագործությունները․․․
     Երկրում ծաղկում է կոռուպցիան, միլիարդավոր դոլարներ են պահվում օֆշորներում, Լիսկաները իրենց տանը մեծաքանակ զենք են պահում, մարդ սպանում, բայց անպատիժ են մնում, , , այս անպատժելիության ֆոնին ձեզ համար քավության նոխազ դարձրիք Ժիրայր Սեֆիլյանին․, Անդրիաս Ղուկասյանին, Սամվել Բաբայանին, «Սասնա ծռերին» ու մեծաթիվ հայրենասեր ակտիվիստների․․․բերդերը լցրել եք քաղբանտարկյալներով․ նրանք փակի տակ են պահում, որպեսզի նախագահը հանգիստ վայելի իր աթոռը և իր սև գործերն ավարտին հասցնի․
     Հայաստանում եղած հայրենասերների ամեն մեկի գլխին մի գործ սարքեցիք, պահեցիք փակի տակ, ժողովրդի մեջ ստեղծելով վախի ահավոր մթնոլորտ․․․ հիմա էլ անցել եք սփյուռքին՝ սոցցանցերում մարդկանց բերանը փակելուն․փորձում եք ԱՄՆ-ի բնակիչ Ռոբերտ Կորքյանին ձեր հերթական սադրանքի զոհը դարձնել․ սա ռեժիմին ծառայություն մատուցելու ձեր հեթական փորձն է, որ փորձում եք ապատեղեկատվություն սփռել․ օդից կախված մեղադրանքներ հորինել։ Ոչ թե սոցցանցերում՝ Ֆեյսբուքում հնչող ազատ խոսքի իրավունքից զրկելու քայլեր արեք, ու հայրենասերներիս հնչեցրած անմեղ կոչերի մեջ փնտրեք ազգի անվտանգությունը, որը ճչացող իմիտացիա է, ու զուտ մի նպատակ է հետապնդում․ սա սփյուռքին լռեցնելու անհաջող փորձ է, որ սփյուռքահայությունը չմիջամտի հայրենիքում տիրող բոլոր ապազգային երևույթներին․․․ սա պարզից էլ պարզ է․․․ այդ կոչերը չեն, որ սպառնում են ազգի անվտանգությանը, խորհուրդ կտայի դուք այն փնտրեիք ձեր մեջ, վերևներում․․․Մի բան էլ լավ իմացեք, որ միայն Ռոբերտ Կորքյանը չէ, որ կոչեր է հնչեցնում․ սփյուռքում հայտնվածներս բոլորս էլ Ռոբերտ Կորքյան ենք ու ապրում ենք մեր հայրենիքի պայծառ օրերի տեսլականով, , , ,

Եթե իրոք ԱԱԾ-ը մտահոգ է մեր երկրի անվտանգությունով, ինչու՞ անտեսվեց այն ցնցող փաստը, որ ապրիլյան պատերազմին մեր զինվորները կռվել են 80-ակաների զենքով, ու պետբյուջեից հատկացված գումարները թալանվել են հենց բանակի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․ հարց, - Ինչու՞ է ԱԱԾ-ը մեր երկիրն այս աստիճան անտերության մատնել, որ նախագահը բանակին հատկացված գումարներն է թալանում, բայց պատասխանատվություն չի կրում, կամ, երբ պարզվեց այդ թալանի մասին, միթե՞ ազգային անվտանգությունը չուներ այն մեխանիզմները, այն լիազորությունները, որ անվստահություն հայտներ, գործ հարուցեր, , մեղադրանք ներկայացներ, կասեցներ նախագահի գործունեությունները․․․չեմ ուզում ծավալվեմ ու մեղադրանքների շարանը թվարկեմ, որ դուք հանցավոր ձևով թերացել եք ձեր պարտականությունների մեջ․․․ միայն ասեմ, երբ խորը վերլուծություն ենք անում, թե մեր երկիրի այսօրվա վիճակի համար ովքե՞ր են իրական մեղավորները բացի Սերժ Սարգսյանից ու իր մաֆյոզ շրջապատից և ովքե՞ր են այդ հանցագործներին հովանավորում ու պարտակում, կործանելով մեր երկիրը, դա ազգային անվտանգություն կոչված կառույցն է․ մի դրածո մարմին, որի ամենաթողության պատճառով է իրականում վտանգված մեր երկրի անվտանգությունը․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Գրող հրապարակախոս

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7738 | 0 | 0
Facebook