Loading...

Articles

Չեխիայի մարզիչ. «Եթե Հայաստանին չհաղթենք, հրաժարական կտամ»

Vilik
Author:
Vilik
20:35, Sunday, 24 March, 2013
Չեխիայի մարզիչ. «Եթե Հայաստանին չհաղթենք, հրաժարական կտամ»
    

եխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը սեփական հարկի տակ Դանիայից կրած 0-3 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իր թիմը մարտի 26-ին Երևանում չհաղթի Հայաստանի հավաքականին:

«Այո, մենք պետք է հաղթենք, այլապես սա իմ վերջին հանդիպումը կլինի», - ասել է նա: - Այժմ մենք իսկապես շատ բարդ իրավիճակում ենք, առջևում շատ խաղեր կան և տեսականորեն հնարավոր է շտկել իրավիճակը, բայց մենք շատ միավորներ կորցրեցինք սեփական հարկի տակ: Ֆուտբոլիստները գիտեին, որ մեծ ճնշման տակ են և Բուլղարիայի հետ սեփական հարկի տակ ոչ-ոքիից հետո ցանկացած պարտությունը մեծ տհաճություն է: Մեր թիմը բազմիցս ցույց է տվել իր ուժը, եկեք անցյալում թողնենք այս վատ արդյունքը: Հիմա մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք դուրս գալ իրավիճակից»:

Հիշեցնենք, որ Հայաստան - Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին, Երևանի ժամանակով 20: 00-ին:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4123 | 2 | 0
Facebook