Loading...

Articles

Զարմանալի ժողովուրդ ենք, հավատացեք

21:40, Saturday, 09 December, 2017
Զարմանալի ժողովուրդ ենք, հավատացեք
     Զարմանալի է, բոլորը բողոքում են իրենց կյանքից, նյութական ծանր ու դժվար իրավիճակից, սակայն «բիրիքնոցներում», խանութներում, սուպերմարկետներում, մոլերում, տոնավաճառներում, նույնիսկ այդ մոլերի ֆուդկորտերում, մայրաքաղաքի փաբերում, սրճարաններում, փողոցներում, նույնիսկ սոցցանցերի լրահոսներում զբոսաշրջության լուսանկարների, ավտոմեքենաների, հետիոտնի խցանումներ ու հերթեր են:
     Այսքան դժգոհներ, փնթփնթացողներ ու բողոքավորներ և այսքան մեքենանե՞ր…
     Երևանը հավանաբար աշխարհի միակ քաղաքն է, որտեղ մուրացիկը մաքուր ու կոկիկ հագնված, կուշտ դեմքով կարող է մոտենալ ու անամոթաբար աչքերիդ մեջ նայելով փող ու օգնություն պահանջել…Այո՛, չխնդրել, այլ պահանջել…
     Ու դու փորձիր նրան հացի փողի փոխարեն հաց գնել…Նա այդ հացը կտա գլխիդ ու զարմացած կնայի քեզ…Ախպեր դու հայ չե՞ս…
    
     Ռոբերտ Մելքոնյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
13450 | 1 | 0
Facebook