Loading...

Articles

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1

22:50, Thursday, 07 December, 2017
Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1
    
— Ես խո չեմ սպանում, բայց դու սպանում ես թռչուններին ու ինձ ասում, թե ի՞նչու ես չարչարում:

— Սպանելու և տանջելու մեջ մեծ զանազանություն կա, — ասաց նա ժպտելով, — վերջինը ավելի վատ է:

Ամեն անգամ, երբ մեր թաղի մեջ ձայն էր տարածվում, թե Ավոյի ծուղակի մեջ գայլ, արջ կամ մի ուրիշ գազան է ընկել, ամբողջ թաղը թափվում էր այնտեղ տեսնելու: Նա իրծուղակը կազմել էր քաղաքից դուրս, որ շատ հեռու չէր մեր բնակարանից: Դա մի բոլորակ վիրապ էր, բավական ճարտարությամբ գետնի մեջ փորած, և քսան արշինի չափխորություն, հինգ արշինի չափ լայնություն ուներ: Երևակայեցեք ձեզ մի սամովար. որի ջուր լցնելու տեղը դատարկ է, իսկ կրակ լցնելու տեղը ամբողջ է. — վիրապը մի այսպիսիձև ուներ: Վիրապի մեջտեղում, ուր մի հաստ սյունի նման պինդ գետին էր բարձրանում, նրա վրա ամեն գիշեր դրվում էր մի գեշ, իսկ սյունի չորս կողմի դատարկությունըծածկվում էբ եղեգներով, այնքան թույլ կերպով, որ եթե մի հավ անցնելու լիներ ծածկոցի վրա, իր ծանրությամբ կարող էր իսկույն ցած գլորվել: Գազաններր գեշի հոտը առնելով, մոտենում էին նրան, բայց դեռ գեշին չհասած, ընկնում էին վիրապի մեջ:

Վաղ — առավոտյան հայտնվում էր որսորդը Մըհեի հետ: Բազմությունը հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես պետք է դուրս բերեն գազանին, որը կատաղած, զայրացածև անհանգիստ կերպով պտտվում էր վիրապի մեջ, մռնչում էր, զարհուրելի ձայներ էր արձակում և փորձեր էր փորձում դուրս գալ, բայց չէր կարողանում: Այդ միջոցին վիթխարիՄըհեն, աջ ձեռքում մի ահագին երկաթե մահակ բռնած, իսկ ձախ ձեռքում բռնելով շղթաներով ամրացրած քալափչեն2, իջնում էր վիրապի մեջ: Բազմությունը սարսափում էրկիսախելագար որսորդի աներկյուղության վրա: Լիներ այնտեղ գայլ, արջ, վագր, ինծ, մի երկչոտ աղվես, — միևնույն էր Մըհեի համար. նա բոլոր գազանների վրա նայում էր, որպես ոչխարների վրա:

Վիրապի մեջ սկսվում էր գազանի և Մըհեի ստորերկրյա կռիվը: Մենք ոչինչ չէինք տեսնում, միայն լսում էինք գազանի բարկացկոտ մռնչյունը, շղթայի ձայնը և երբեմն երկաթեմահակի ծանր հարվածները: Երբ գազանը հաղթված էր, Մըհեն մի առանձին փաղաքշական եղանակով ասում էր նրան. «հանգստացի՛ր, գառնուկս, ես քեզ երկար այստեղ չեմթողնի»: Եվ իրավ, մի քանի րոպեից հետո հայտնվում էր Մըհեն, իր հետ դուրս քաշելով գազանին, որի գլուխը և բերանը կաշկանդված էին լինում քալափչեի մեջ, և այնքան ամուրկերպով, որ ոչ ոքին վնասել չէր կարող:

Խիստ սակավ անգամ էր պատահում, որ Մըհեն դուրս գար վիրապից երեսը արյունաթաթախ, ծվատված կամ մարմնի մի այլ մասը վիրավորված: Բայց երբեք չէր պատահում, որնա չկարողանար զսպել գազանին: Ես մինչև այսօր հիշում եմ, թե ո՛րպիսի անհոգությամբ այդ երկաթե մարդը ձեռքով սրբում էր իր երեսից արյունը, կարծես թե քրտինք էրսրբում:

Ավոյի պարապմունքի մեջ Մըհեն օգնում էր նրան ավելի, քան նրա բոլոր որսորդական շները և բարակները: Նա զարմանալի ճարպկություններ և հասկացողություն ուներորսորդության մեջ: Անասունների բնավորությունը և նրանց սովորությունները նա այն աստիճան ուսումնասիրած էր, որ բավական էր տեսնել նրանց թաթերի ձյունի վրատպավորված հետքերը, այնուհետև նա գիտեր, թե ի՛նչ անասուն էր անցել, ո՛րտեղ կարելի է գտնել նրան կամ ի՛նչ հնարքով պետք էր որսալ:

Ավոն ուրիշ պարապմունք չուներ. նա ապրում էր որսորդությունով միայն: Մազոտ գազանների մորթերի գործածությունը մահմեդականների համար պիղծ համարվելով, թուրքերը, պարսիկները և քրղերը նրանց որսորդությունով չէին պարապում, և այս պատճառով ասպարեզը մնացել էր միայն Ավոյին: Նրա տունը մի կատարյալ գազանանոց էր: Ամեն անգամ, ես այնտեղ գնալիս, գտնում էի նրան զբաղված կամ գազանները կերակրելով և կամ աղվեսի, կուզի, գայլի, արջի, վագրի և այլ այս տեսակ անասունների մորթերըչորացնելով: Հրեա և հայ վաճառականները իրանք գալիս էին, և գնելով մորթերը, տանում էին հեռու երկրներ վաճառելու:

Մարոն այն աստիճան ընտելացած էր գազանների հետ, որ ամենևին նրանցից չէր վախենում: Մի անգամ նա ցույց տվեց ինձ մի ամեհի վագր, ասելով.

— Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

Ես սարսափեցա, երբ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը:

— Ի՞նչու ես վախենում, — ասաց նա ծիծաղելով, — դա մի մեծ կատու է, և ավելի ոչինչ:

Այդ վագրին մանուկ հասակից որսացել էր նրա հայրը, որովհետև Մարոն շատ սիրում էր նրան, այս պատճառով պահել, մեծացրել էին: Ինձ թվում էր, որ Մարոն էլ այնգազանների ձագերից մեկը պետք է լիներ, որովհետև նրանցից չէր վախենում և նրանց շատ սիրում էր:

Ե

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՔԱՀԱՆԱ

Մայրս իմ փոքր հասակից հոգս էր տանում, որ գիր կարդալ սովորեմ և «լավ մարդ» դառնամ: Տասն տարեկան էի, երբ նա ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ: Այն օրըհոգեգալստյան տոնն էր: — «Հոգեգալուստը լավ օր է, — ասում էր մայրս, — եթե երեխան այս օրը վարժատուն մտնե, շատ բան կսովորի, նրա համար որ, հոգին սուրբ այսօրառաքյալներին լեզու տվեց»:

Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ մայրս ինձ վարժապետին հանձնելու ժամանակ ասաց. — «Տեր հայր, ծառա լինեմ սուրբ աչիդ, որդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմբերել, միսը քեզ, ոսկորը ինձ. ինչ ուզում ես արա, միայն թե երեխաս մի բան սովորի» ...

Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, որ տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր գրքերը կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն է եղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն:

Տեր Թոդիկը — այսպես էր վարժապետիս անունը — իր ուսումը ստացել էր Աղթամարա անապատումը: Թե ինչո՞ւ համար նա թողեց վանքը, — այդ ես չգիտեմ, միայն ասում էին, որ նա բերեց իր հետ գիտության խիստ ահագին պաշար: Տեր Թոդիկը մեծ համարում ուներ ոչ միայն մեր քաղաքի մեջ, այլ մեր ամբողջ գավառում հռչակված էր նրաիմաստությունը: Ով որ մի երազ էր տեսել, նրա մոտն էր վազում և նրանից բացատրություն խնդրում: Ում երեխան հիվանդ էր, նրան Նարեկ կամ Ավետարան էր կարդալ տալիս, որ առողջանա: Ով որ մի գործ էր կամենում սկսել, նրա «տերողորմեայի» վրա էր փորձում իր բախտը: Մի խոսքով, նա մեր գավառի մարգարեն էր. ամեն մարդ նրա խորհրդին էրդիմում, ամեն մարդ նրանից խրատ էր ընդունում...

Աստված իմ, ինչե՜ր չէին պատմում նրա մասին... Ասում էին, տեր հայրը իր եղունգի վրա մի բան է գրում, և այն գրի զորությամբ կնիկները իրանց առջև ծով են տեսնում և իսկույնտկլորվում են... Ասում էին, թե նա մի աղոթք է կարդում, և գարու հատիկների մրջեմի նման բարձրանում են դեպի տան սյունը, և ընդհակառակն, նրա խոսքով արագաշարժկարիճը քարացած կանգնում է և բնավ չէ շարժվում: Ասում էին, ծտերի բերանը աղոթքով կապում է, և նրանք չեն կարողանում արտերի ցորյանը ուտել: Ասում էին, դևերին, սատանաներին բռնում է, լցնում է ապակյա սրվակների մեջ և այնպես պահում է, որ մարդերին վնաս չտան: — Այսպիսի շատ բաներ խոսում էին նրա մասին, ես բոլորին, բոլորինհավատում էի: Սկզբում իմ վրա սարսափ էին բերում այս խոսքերը, բայց հետո այնքան ընտելացա, որ մտածում էի. — «Տեր աստված, ե՞րբ կլինի, որ ես էլ այդ ամենը սովորեմ ևիմաստուն մարդ դառնամ» ...

Ի՞նչպես չհավատայի, երբ ամեն օր տեսնում էի նրա տունը լիքն էր հայի, թուրքի, ջհուդի և զանազան ազգերի կնիկներով: Որը տեր հոր համար ընծա էր բերել մի քանի հատ ձու, որը մի աքաղաղ, որը մի շիշ արաղ, որը մի զույգ գուլպա, — վերջապես ոչ մի մարդ դատարկաձեռն ոտք չէր կոխում նրա շեմքի վրա: Ի՞նչ էր նրանց դարդը: Մեկը չբերք էր. տերհայրը նրա համար մի բան էր գրում, որ երեխա ունենա: Մյուսի տղամարդը ուրիշին էր սիրում. տեր հայրը իր «վեցհազարյակի» շնորհիվ նրա սերը սառեցնում էր օտար կնկանիցև իր կնոջն էր սիրել տալիս: Մեկ ուրիշը ուզում էր մարդի գնալ. տեր հայրը իր «թիլիսմանների» զորությամբ նրա բախտը բաց էր անում: — Այսպիսի շատ բաներ անում էր նա, ևասում էին, որ բոլորը կատարվում է...

Իր եկեղեցական պաշտոնի մեջ տեր Թոդիկը նույնպես իր ժողովրդի թե հոգևոր, թե բարոյական մխիթարությունն էր: Ամեն մարդ նայում էր նրան, որպես մի սրբության վրա: Երբսկսվում էր մեծ պասը, մեր թաղեցիքը սովորություն ունեին կեսավուր ժամից առաջ հավաքվել եկեղեցու բակում մի խուցի մեջ: Վարժապետս գնում էր այնտեղ, նրանց համարկարդում էր և մեկնում էր մի գիրք: Ես մինչև այսօր չեմ մոռացել այն ահագին մեծ գիրքը. նրան կոչում էին «Այսմավուրք»: Նա այնքան ծանր էր, որ հոգիս դուրս էր գալիս մինչևտանում էի եկեղեցու խուցը: Թե ի՞նչ էր գրած նրա մեջ, ես չգիտեի, բայց շատ անգամ գիրքը տանելու ժամանակ մտածում էի. — «Ա՜խ, աստված ջան, ի՜նչ կլինի, որ այդ գրքի բոլորգրվածները իմ գլխումը լցնես»: Հետո ինձ ու ինձ ծիծաղում էի — «լավ, ասում էի. իմ պստիկ գլուխը ո՞նց կարող է այս ամեն բաները իր մեջ տանել»: Հետո էլի մտածում էի. — «վարժապետիս գլուխը հո իմից մեծ չէ, բա՛ ինչո՞ւ նա ամենը իմանում է»:

Թաղի ծերունիները հավաքված էին լինում եկեղեցու խուցի մեջ, սպասում էին տեր հոր գալստյանը: Ես տանում էի գիրքը, դնում էի փոքրիկ գրակալի վրա, և ձեռքերս կուրծքիսվրա դրած, կանգնում էի այնտեղ: Նա գալիս էր: Ա՜խ, ի՛նչպես պատվով ընդունում էին նրան, մարդ չէր մնում, որ սուրբ աջը չհամբուրե և նրա օրհնությունը չառնե: Նա նստում էրգրակալի մոտ, բաց էր անում գիրքը, կարդում էր և պատմում էր նրա միտքը: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի քանի բաներ, որ այն ժամանակ սովորեցա սուրբերի, ճգնավորների, աբեղաների հրաշագործությունների մասին, թե ի՛նչպես նրանք խորոված աղավնիներ էին թռցնում, ի՛նչպես հրեշտակների հետ էին խոսում, ի՛նչպես դևերին բռնում էին և իրանցսպասավորություն էին անել տալիս, կամ ի՛նչպես շաբաթներով ոչինչ չէին ուտում, բայց աստված նրանց համար երկնքից մանանա էր ուղարկում: — Ո՞վ է իմանում, հազար ու մեկայսպիսի բաներ էի լսում, որոնք լցնում էին իմ սիրտը մի սրբազան ջերմեռանդությամբ, և ես մտածում էի. — «Թող տամ այս փուչ աշխարհը, գնամ սարերը, մտնեմ քարերի մեջ, ճգնավոր դառնամ, որ ես էլ հրեշտակների հետ խոսեմ. որ ես էլ երկնքի մանանայով կերակրվեմ» ...

Երբեմն ծերունիներից ոմանք առաջարկում էին վարժապետիս խորին աստվածաբանական հարցեր: Նա բոլորի պատասխանը խիստ խելացի կերպով տալիս էր...

Զ

ԴՊՐՈՑ

Մեր դպրոցը տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ: Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչևքառասուն աշակերտներ. բացի աշակերտներից, այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռիցդասատան մեջ ծակված պատուհանները բաց էին անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Ո՞րքանուրախանում էինք մենք... Թեև անասունների շնչառությունից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր էր: Ամառը շատ վատ էր այնտեղ, որովհետև ախոռի մեջ գտնվածանմաքրությունների խմորվելուց` մի կողմից փչում էր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից, գոյանում էին զանազան տեսակ զեռուններ, որոնք լվերի հետ խումբերկազմելով, ահագին բազմությամբ արշավանք էին գործում դեպի մեր դասատունը: Նրանք այնքան մանր էին, որ աչքը հազիվ էր տեսնում, բայց ո՜րպես սարսափելի կերպովխայթում էին, — այդ միայն աստված գիտե:

Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միջումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով: Վարժապետը միայնիր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից: Միակ առարկաները, որոնք հիշեցնումէին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր, — էին` ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած...

Ա՜խ, քանի՜, քանի՜ անգամ մենք գողացանք, քանի՜ անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից: Նա միշտ կար և կար... Նա միշտանպակաս մնաց մեր դպրոցից... Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թեի՞նչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան — այդ, աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը... Աշակերտի մերկ ոտները դնել այդ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքանհարվածել, մինչև ողորմելի զոհը բոլորովին թուլանա, ուշաթափ լինի, — ահա այդ էր ֆալախկայի նշանակությունը: Ամենաանտանելին այն էր, որ պատժվող աշակերտին ծեծելէին տալիս նրա բարեկամի կամ ամենասիրելի ընկերի ձեռքով: Եթե այդ վերջինը հարվածները թուլացնում էր, կամ հրաժարվում էր ծեծելուց, նրան ևս ենթարկում էին միևնույնգանահարությանը:

Վաղ առավոտյան սկսվում էր դասատվությունը: Վարժապետը մի անկյունում նստած էր լինում, որպես քուրմը իր խորին սրբազնության մեջ: Նրա առջև դրած էր փոքրիկգրակալը, — այդ նրա ամբիոնն էր: Աշակերտները հերթով մոտենում էին, վարժապետի աջը համբուրում էին, չոքում էին նրա առջև և դասագրքերը դնելով գրակալի վրա, սկսումէին «համար տալ» (դասը ասել): Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքանչյուրն ընդունում էր «խրատի» մի-մի սաստիկ զարկ իր ափի մեջ: Իսկ եթե դասը բոլորովինսերտած չէր, նրա համար պատրաստ էր անիծված ֆալախկան...

Այդ «խրատ» կոչվածը աստծո մի առանձին պատիժն էր. նա շինված էր ամենաամուր փայտից և փոքրիկ թիակի ձև ուներ: Հին գրքերի մեջ գտնված բոլոր ասացվածքները որոնքվերաբերում էին ծեծելու, գանահարության, փորագրված էին նրա վրա: Օրինակ, այսպիսի խոսքեր. «Որ ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ», — «Ծառա, որ ոչ գիտիցէ զկամստեառն եւ արժան ինչ գանի գործիցէ, արբցէ գան սակավ, իսկ որ գիտիցէ եւ մեղիցէ արբցէ գան բազում», — «Դառն է ծառ խրատու, իսկ պտուղ նորա քաղցր» ... Խրատելու այդգործիքն առանձնապես պատրաստվում էր վարժապետների համար, և տեր Թոդիկը` իր ունեցածը, որպես պատմում էր, ընծա էր ստացել իր վարժապետից, որպես հիշատակ ևորպես նշան իր մեծաքայլ հառաջադիմության:

Պատիժների մեջ մինչև այսօր չեմ մոռացել մեկը, որը որքան ծիծաղելի, այնքան էլ սարսափելի էր: Աշակերտին կանգնեցնում էին ոտքի վրա և երկու ձեռքով բռնել էին տալիս միաղյուս կամ ահագին Այսմավուրքը: Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման, այդ ծանր գիրքը պետք է պահեր գլխից բարձր, երկու ափերի մեջ: Թևքերը հոգնում էին, ջղերըթուլանում էին, բայց այդ ոչինչ: Գլխավոր տանջանքը նրանումն էր, որ հանցավորը պետք է կանգներ մեկ ոտքի վրա. մյուս ոտքը գետին դնելու համարձակություն չուներ: Սովորաբար ընտրում էին ձախ ոտքը, իսկ աջը պետք է վեր բարձրացած պահեր: Մի աշակերտ մտրակը ձեռին կանգնած էր նրա մոտ, հսկում էր այդ անտանելիմարմնամարզության վրա: Երբ պատահում էր հանցավորին ոտքը գետին դնել, նա իսկույն մտրակով զարկում էր ոտին: Այդ սատանայական պատժին ես այն աստիճան սովորածէի, որ երկար կարողանում էի սագի նման մեկ ոտքի վրա կանգնած մնալ:

Մեր դպրոցն ուներ իր ուրիշ խստությունները:

Վաղ-առավոտյան պետք է դասատուն գայինք բոլորովին անոթի, առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու: Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մերերկրում մտած չէր: Իսկ եթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեինք, դրա համար սաստիկ պատիժներ էին նշանակված: Վարժապետն ասում էր. «Կուշտ փորով չէ կարելի դաս սովորել, երբ մարդ մի բան ուտում է, խելքը պակասում է»: Եվ նա օրինակ էր բերում ճգնավորներին, վարդապետներին, որոնք ոչինչ չէին ուտում, բայց իրանցից գրքեր էին շարադրում:

Հիշյալ պատվերը մենք կատարում էինք ամենայն ճշտությամբ. զեղծումներ անել նրա դեմ անկարելի էր, որովհետև վարժապետը սատանայի պես իմանում էր, երբ աշակերտը միբան կերած էր լինում: Ահա ինչպես էր իմանում. նախ քան ուսման սկսվիլը, վարժապետը ո՛ր աշակերտի վրա կասկած ուներ` սկսում էր նրա լեզուն քննել, որ տեսնե, արդյոք նա իրծոմը լուծել էր, թե ոչ: Հայտնի բան է, անսվաղ մարդու լեզուն ավելի սպիտակ գույն է ունենում. նրա մակերևույթի վրա ճերմակ փառ է նստած լինում. իսկ երբ մի բան ուտում կամխմում է, լեզուն մաքրվում է և ավելի կարմիր գույն է ստանում: Այդ պատճառով մենք ամեն առավոտ ոչ միայն ոչինչ չէինք ուտում, բայց մինչև անգամ վախենում էինք երեսներսլվանալու ժամանակ բերաններս մաքրել ջրով, որ չիցե թե մեր լեզվի ճերմակությունը սրբվի, և վարժապետը ասե, թե ծոմը լուծել ենք...: Եվ այսպես, մինչև կեսօր մենք պարապումէինք բոլորովին սոված փորով. գլուխներս պտտվում էր, աչքներիս առջևը սևանում էր քաղցածությունից, դարձյալ ոչինչ չէինք կարողանում սովորել:

Մեր ժամացույցը պատի ստվերն էր, որը գետնի վրա մինչև մի նշանակյալ խազ հասներ, գիտեինք թե արդեն կեսօր է: Այն ժամանակ միայն թույլտվություն էինք ստանումճաշելու: Բայց ո՛րքան անհամբերությամբ սպասում էինք, մինչև ստվերը հասնում էր խազին...: Կարծես, արևն էլ մեր վարժապետի նման սիրտ չուներ. նա միշտ դանդաղ ևդանդաղ էր գնում, և ստվերը խիստ թույլ կերպով էր տարածվում...

Ճաշը ուտում էինք դասատան մեջ: Աշակերտները իրենց հետ էին բերում բոլոր պաշարը և անուշ պատառներից բաժին էին հանում տեր հոր համար, այնպես որ, նրա մասը ավելիճոխ էր լինում և բազմատեսակ, մինչև անգամ երեցկինն ու նրա որդիքն էլ կերակրվում էին տեր հոր սեղանից:

Ճաշից հետո, թեև մենք ունեինք մի քանի հանգստության ժամեր, բայց սաստիկ արգելված էին խաղերը: Խաղը համարվում էր մեզ համար մի տեսակ չարություն, որ ընդդեմ էրհամեստության և հանդարտության կանոններին: Աշակերտը պետք է լիներ լուռ, անշարժ, ամոթխած և խոնարհ: Այդ պատճառով սաստիկ պատժվում էր աշակերտը, երբ նրաննկատում էին խաղալիս, ավելի վատթար, երբ նրա մոտ գտնում էին խաղալիքներ: Այդ մասին երբեմն դպրոցում անակնկալ խուզարկություններ էին լինում, աշակերտներիգրպանները որոնում էին:

Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկդրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին: Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր. նրահայրը արքունի փողերանոցի կապալառու էր: Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալովտալիս էր մասնավոր անձինքներին: Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էրնրանց տոհմին: Այս պատճառով այդ տոհմը կոչում էին «զառաբիներ»:

Ալոն մեր ամենաանպիտան աշակերտներից մեկն էր, ոչ ոք չէր սիրում նրան, բացի վարժապետից: Երբ պատահում էր աշակերտներից մեկին պատժել, Ալոն առաջինն էր լինում, որ խնդրում էր վարժապետից իրան թույլ տալ կատարելու դահճի պաշտոնը: Ծեծել իր ընկերներին, նահատակել նրանց, — դա զվարճություն էր պատճառում անսիրտ Ալոյին, ևմեր վարժապետը երբեք չէր զրկում նրան այդ ուրախությունից... Ամեն օր կգար նա դպրոց, մի նոր գիրք իր հետ բերելով, ցույց կտար վարժապետին ու կասեր. «Հա՛յրս ասաց, որայս գրքից դաս տաք»: — «Լավ» — կպատասխաներ վարժապետը, — «դրա վրա կարդա»:

Մի անգամ ես չկարողացա համբերել, ասեցի Ալոյին.

— Դու մի կանոն Սաղմոսը դեռ հեգելով ես կարդում, այդ մեծ գիրքը ո՞նց պիտի կարդաս:

— Իմ հայրն էլ մեծ մարդ է, — պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ:

— Քո հայրը մեծ մարդ է, այդ ես իմանում եմ, բայց որդին մեծ գիրք կարդալու համար պետք է դեռևս մի քանի տարի սովորե:

— Ի՞նչ պիտի սովորեմ... հայրս ասաց, տար այդ գիրքը կարդա, որ դպրոցի մեջ առաջին աշակերտը լինես:

— Որպես ինքը քաղաքի մեջ առաջին մարդն է, — պատասխանեցի ես ծիծաղելով:

Այդ միջոցին զգացի ապտակի մի սաստիկ հարված երեսիս վրա: Ես էլ պատասխանեցի նրան իմ զորեղ մուշտիով: Անպիտանը իսկույն վազեց վարժապետի մոտ և ինձ վրագանգատվեց: Ձեզ եմ թողնում երևակայել այն անտանելի պատիժը, որ ես ստացա իմ հանդգնության համար, ես համարձակվել էի իմ մուշտիով պատասխանել արքունիփողերանոցի գլխավորի որդուն... այդ անկարելի բան էր: Բայց այն օրից իմ մեջ ծագեց մի սաստիկ ատելություն դեպի ամեն ինչ, որ արքունական էր և դեպի ամեն մարդ, որհարստացել էր արքունիքի շնորհիվ...

Հարուստների որդիների նախապատվությունը դպրոցի մեջ առանց պատճառի չէր. նրանք տոն օրերում վարժապետի համար ընծաներ էին բերում գինի, արաղ, յուղ, պանիր ևդրանց նման բաներ: Նրանց հայրերը վարժապետին «խալաթ» էին տալիս, երբ որդիները մի գրքի կարդալը վերջացնում էին և սկսում էին մյուսը: Բայց ես աղքատ էի. մայրսդժվարությամբ կարողանում էր վճարել իմ ամսականը, իսկ ընծաների փոխարեն ես կատարում էի վարժապետիս տնային գործերը: Առավոտից մինչև երեկո հանգստությունչունեի. աղբյուրից խմելու ջուր էի բերում, կովերի համար ուտելու խոտ էի քաղում դաշտից, հորթերը բռնում էի, մինչև երեցկինը կովերը կթում էր, և եթե ուրիշ գործ չէր լինում, ճաշից հետո նստում էի վարժապետիս կողքին, ճանճեր էի քշում, որ նրա անուշ քունը տանի...

Պատահում էր, մեր թաղում մկրտություն էր լինում կամ թաղում. այն օրը վարժապետիս համար հարսանիք էր, իսկ մեզ համար մահ: Աշակերտներից մի քանիսը, որոնք մեծ էինհասակով և տիրացություն անել գիտեին, վեր էին առնում տեր հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը, և քահանայական այլ սպասները: Նրանք գնում էին խորհրդի տեղը: Այսպիսիդեպքերում, երբ կարող էինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն էր լինում մեր վիճակը: Վարժապետը մտածելով, որ իր բացակայության ժամանակ մենք անկարգություններկանենք, հնարել էր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար: Նա մեզ նստացնում էր միմյանցից հեռու, մեր հագուստի լայն փեշերը տարածում էր գետնի վրա, նրանց վրա ածում էր մանր ավազ, հետո ավազը դրոշմում էր փայտյա կնիքով, որ հատկապես դրա համար պատրաստված էր: Երևակայեցե՛ք մեր դրությունը, ամբողջ ժամերովպետք է մեխած մնաս գետնի վրա, մի շարժում անգամ անել կարող չես, որովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժապետը այդ տեսնելով, հոգիդ կառնե...

Այսպիսի պատիժներին խիստ հաճախ ենթարկվում էի ես: Բարերար աստվա՜ծ, ի՞նչ պետք է անեի, խո մեռել չէ՞ի, որ անշարժ մնայի: Պատահում էր, կամ լուն էր կծում, կամ ճանճնէր նեղացնում, կամ վերջապես մի ուրիշ հարկավորություն ունեի... Վարժապետը դառնում էր տուն մի փոքր տաքացած գլխով. նա գտնում էր կնիքը լուծված, այն ժամանակպատրաստ էր ինձ համար կամ անիծված ֆալախկան, կամ մերկ ծնկներով չոքել աղյուսի մանրած կտորների և կամ սիմինդրի հատիկների վրա: Դարձյալ պետք է անշարժմնայի...

Լինում էին օրեր, որ պատիժը ընդհանուր էր դառնում. աշակերտները բոլորը միասին պատժվում էին: Տարվա մեջ մի քանի անգամ մենք ունենում էինք արձակուրդներ: Մեծարձակուրդները լինում էին զատկի և ծննդյան տոների ժամանակ, յուրաքանչյուր տոնին մի-մի շաբաթ: Երբ տոներից հետո աշակերտները կրկին հավաքվում էին դպրոցը, մերվարժապետը առանց խտրության աշակերտների ոտները դնում էր ֆալախկայի մեջ և բոլորին հավասարապես ծեծում էր: Ինչո՞ւ համար: — Այդ նրա համար էր, գուցեաշակերտները արձակուրդի ժամանակ իրանց տներում կամ դրսում որևիցե անկարգություն արած լինեին, իհարկե, այդ կարծեցյալ անկարգությունը ստուգել անհնարին էր, ուրեմն պետք էր, թե մեղավորին և թե անմեղին հավասարապես պատժել... Այս բարբարոսության մեջ մի ուրիշ միտք ևս կար: Ինչպես լավ ձիավորները ձիու վրա նստածին պեստալիս են նրան մի քանի մտրակի զարկ, որ թմրած անասունը զգաստանա, գրգռվի, — այնպես էլ մեր վարժապետը հանգստի օրերից հետո լարում էր մեր մտավոր ուժերըճիպոտներով, որ սթափվինք, որ վայրենացած կյանքից կրկին ընտելանանք դպրոցական տաժանակիր կյանքին...

Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր: Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժականհասկացողությունից: Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի: Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իրթիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցով հրաշքներ էր գործում...

Երբ պատմում էի մորս դպրոցում կրած իմ տանջանքները. նա էլ միևնույնն էր հաստատում և սովորաբար պատասխանում էր. — «Որդի, մինչև ծեծ չուտես, մինչև նեղությունչքաշես, բան չես սովորի»: Ապա ի՞նչու այնքան ծեծ էի ուտում, այնքան տանջվում էի, դարձյալ ոչինչ չէի կարողանում սովորել:

Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում. ես միանգամից բոլորը սովորում էի. երբ մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էրպատմում, ես իսկույն սովորում էի: Իսկ դպրոցում ի՞նչու այնքան բթամտացա, ո՞րտեղ կորավ իմ սրամտությունը...

Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, դրա համար շուտ էի սովորում, բայց վարժապետիս դաս տված բաներից ոչինչ չէի հասկանում. ինձ երևում էր, որպես թե նրանքհայերեն չլինեին: Գիշեր ու ցերեկ դասս սերտում էի ու սերտում, գլխումս մի բան չէր մտնում. հենց որ վարժապետիս աչքը ընկնում էր աչքիս, ես սարսափում էի, միտքս շփոթվումէր, գիտցածս մոռանում էի...

Ես մինչև այն աստիճան ընկած էի թե մտքով և թե հոգով, մինչև այն աստիճան սպանված էին իմ մեջ մանկական ուժերը, որ բոլորովին հավատում էի, երբ վարժապետսբարկանալով ասում էր. — «Սատանայի լակոտ, քեզանից մի օրինավոր բան չի դուրս գա» ...

Առաջին անգամ վարժապետս ինձ տվեց սովորել այբբենարանը: Կարծես, այս րոպեիս էլ իմ աչքի առջևն է այն փոքրիկ տետրակը, տպած խոշոր տառերով: Նրա ճակատիննկարած էր մի մեծ խաչ, որի ներքև կային այս խոսքերը — «Խաչ, օգնյա՛ ինձ»: Մի քանի ամբողջ ամիսներ, երեսս խաչակնքելով կրկնում էի այդ երեք բառերը: Վարժապետսասում էր, եթե ամեն դասի սկզբում խաչից օգնություն չխնդրես, ոչինչ չես կարող սովորել: Բայց երևում էր, որ խաչն էլ խռովել էր իմ գլխին, նա ինձ խելք ու միտք տալու նպատակչուներ...

Ես մինչև այսօր չեմ կարող հեռացնել այն ծանր և անախորժ տպավորությունը, որ թողել է իմ վրա այբ-բենը... նրա ամեն մի տառը, կարծես թե, ուզում էր վիշապի նման ինձ կուլտալ... գիշերներն անգամ հանգիստ քուն չունեի... երազների մեջ նույնքան տանջվում էի, որքան դպրոցում...: Ինձ երևում էր, որպես թե նոն, մեյմունի նման առջևս պըպըզած, իրզզվելի ռեխը ծըռմռելով, ուզում էր վախեցնել ինձ... ռան, մի մեծ մողես դարձած, վազում էր որ ծոցս մտնի... Ամենից ավելի ես ատում էի ճեն, նա միշտ երևում էր ինձ վիզը ծռածուղտի պես... ես շատ էի վախենում ուղտից: Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակաչքերին...

Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ... դու էիր իմ մխիթարությունը... դու էիր քաղցրացնում իմ տխուրժամերի դառնությունը...

Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի. բարի և անմեղ բնավորություն: Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքունտեղ նստած, լաց էր լինում: Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա:

Է

ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան: Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան: Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհիվարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր: Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան: Թեև պատահածժամանակ մանր հայհոյանքներ տալիս էր, բայց շատ սակավ էր պատահում, որ ծեծեր նրան: Դա ուներ իր առանձին պատճառները. որպես մարգարեի առաջին երկրպագունլինում է իր կինը, այսպես էլ «աշխարհի վարդը» տեր հոր ամենամոլեռանդ պաշտողներիցն էր: Նա էր հռչակում կանանց հասարակության մեջ, թե որպիսի հրաշալիներգործություններ էին անում իր ամուսնի կախարդական թղթերը: Նա էր տարածում լուրեր, թե այսինչ և այնինչ տիկինը որպիսի բախտի հասավ տեր հոր կախարդություններիշնորհիվ: Այսպիսով ավելանում էր վարժապետիս հաճախորդների թիվը:

Որդին — Ստեփանը — վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ, մունջ, գունաթափ դեմքով և մարածաչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր: Չէր կարելի առանց խղճալու նայել նրա երկչոտ երեսին: Նրա հետ խոսելու ժամանակ ես միշտ նկատում էի, որ առանց պատճառիժպտում էր, ծիծաղում էր, արձակում էր մի քանի անմիտ, անկապ խոսքեր և իսկույն գժի նման փախչում էր, վախենալով, չիցե թե իրան ծեծեն: Խեղճը ցնորված էր: Երբեմնամբողջ գիշերներ անցուցանում էր նա անհանգիստ զառանցության մեջ, շատ անգամ քնած տեղից վեր էր թռչում և անգիտակցաբար գնում էր, ուր որ հանդիպում էր: Այսպատճառով նրան կապում էին: Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանիառողջությունը վերականգնելու, խեղճը մնաց միշտ խելագար: Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, — ասում էին, այն օրիցխեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով: Բայց լինում էինօրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս, նա խիստ քաղցր և բարի երեխա էր դառնում. մենք ամենքս ուրախանում էինք և սիրում էինք նրան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5211 | 0 | 0
Facebook