Loading...

Articles

Հ.Յ.Դ - ԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԸ. ՆԺԴԵՀ

15:31, Thursday, 07 December, 2017
Հ.Յ.Դ - ԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԸ. ՆԺԴԵՀ

Դավաճանները նրանք են, ովքեր գործում ու պայքարում են ի հեճուկս ազգային շահերի: Էս տեսանկյունից ՀԱՅ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դավաճանական կուսակցությունա էղել իրա պատմության սկզբից մինչև մեր օրերը: Ավել - պակաս բացատրություններ տալու կարիքը չկա. էդ մասին շատա խոսվել՝ սկսած երիտթուրքերի հետ դաշնակցելուց, մինչև ֆաշիզմին հարելը: Եթե Կուսակցությունը դավաճանական կուրսի մեջա գնտվել իրա ողջ գոյության ընթացքում, ապա նույն դավաճանական կուրսի մեջ են գտնվել նաև էդ կուսակցության մեջ գտնվող շատ մարդիկ, թեև էդ մարդկ հնարավորա, որ անկեղծ համոզված են էղել, թե բարի գործի վրա են էղել:

Եթե նժդեհիստները փառաբանում են Նժդեհին ու նրա գործունեությունը, ուրեմն իրանք փառաբանում են փաստորեն Դաշնակցությանը, որի ներկայացուցիչնա էղել նաև Նժդեհը ու ով Բյուրոյի հանձնարարականներով էլ գործելա համենայն դեպս՝ մինչև վռնդվելը, երբ Կահիրեյում 1938 թվականի Հ.Յ.Դ 13 - րդ ընդհանուր ժողովը վճռեց արտաքսել Կուսակցությունից Նժդեհին: (էս մասին տե՛ս Գարեգին Նժդեհ «Հատընտիր»: Երեւան, 2006 թ, էջ 10):

Էսօր փառաբանել Դաշնակցությանը, էդ նշանակումա փառաբանել մի կուսակցությանը, որը նախկինում ֆաշիզմինա հարել Հայաստանում իրա սեփական իշխանության հետվնաճման համար: Հավանել Դաշնակցությանը նշանակումա հավանել մի կուսակցությանը, որը իրա մեղքի մեծ բաժինը ունի հայ ժողովրդի գլխին պայթած մեծ արհավիրքի՝ գենոցիդի, նրա ուղղակի ու անուղղակի հետևանքների համար, իսկ ըլնել նժդեհական, նշանակումա ըլնել նույն դաշնակցականը ու նույն ֆաշիստը, քանի որ Նժդեհը ֆաշիստական շարժման մեջա հայտնվել էն ժամանակ, երբ դեռ ինքը՝ իրա կոշիկներով հանդերձ, ամբողջովին պատկանելա Դաշնակցություն կուսակցությանը, գործել, գործուղվելա էդ դավաճանական կուսակցության պատվերով ու ՈՐՈՇՄԱՄԲ: Այսինքն ինքնագլուխ չի էղել: Այսինքն, ոչ թե Նժդեհնա որոշել հարել Եվրոպայում ծավալվող ֆաշիստական շարժմանը, որը պտի կրեր ըսենց կոչված ՝՝ցեղակրոն՝՝ անունը, այլ իրա կուսակցությունը՝ ՀՅԴ Բյուրոն:

1933 թվականին Փարիզում կայացավ ՀՅԴ Բյուրոյի 12 - րդ նիստը, որին Նժդեհը մասնակցելա որպես պատգամավոր Բուլղարիայից: Նույն Բյուրոն էլ գործուղելա Նժդեհին Ամերիկայի Միացյալ Պետությոններ, որ ընդեղ դաշնակցական կադրեր վեռբովկա անի ֆաշիստական շարժման մեջ: Մենակ էս փաստը հերրիքա, որ հերքվի էն հիմար պնդումը, թե իբր Եվրոպայում հայերի ֆիզիկական գոյությունը կասկածի տակ էր գտնվում: Բա եթե կասկածի տակ էր գտնվում, ինչի՞ պտի ԱՄՊ - գործուղվեր Նժդեհը. ընդեղ էլ հո օֆիցիալ ֆաշիզմ ու հիտլերանման մեկը չկար... Միգուցե Դաշնակցության Պարտիայի գործերը անքննելի՞ են Աստծո գործերի նման՝ չենք կարա ասենք: Բայց կարանք ասենք, որ Նժդեհը իրա պարտիայի մեջ ու պարտիայի համար ընդամենը մի գզիր է: Նժդեհը ինքնագլուխ չէր կարա որոշումներ կայացներ: Էդ կարար որոշեր բացառապես Բյուրոն, որին ինչ որ ուղիներով իրա հերթին մի ինչ որ գիծ պատվիրվում էր դրսի ուժերից: Էդ նույն Բյուրոն էր, ով տարիներ առաջ պտի որոշեր, որ պետքա հարել Օսմանյան կայսրությունը ներսից ցնցող խայտաբղետ մարքսիստա - սոցիալդեմոկրատական շարժումներին ու ի վերջո՝ համագործակցել ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ շարժման հետ: Հետևանքը, թե ինչ էղավ՝ հայտնիյա. գենոցիդ, հայրենազրկում, խամաճիկ մի ՝՝պետություն՝՝, որը վասալական կախման մեջ էր ամբողջապես գտնվում Թուրքիայից՝ համաձայն թե՛ Բաթումի 1918 թ - ի, թե՛ Ալեքսանդրապոլի 1920 թ - ի խայտառակ պայմանագրերով:

Ըստեղ նկատեք, որ դաշնակցականները ըտենց էլ դասեր չառան, իսկ որ ավելի վատնա՝ չուզեցին առնել իրանց անփառունակ անցյալից: Դասեր չքաղելու միակ պատճառը էդ համակարգված դավաճանական գործունեության մեջ գտնվելու մեջնա էղել, քանզի եթե նրա շարքային անդամները գործել են Բյուրոյի պատվերով, ապա Բյուրոն էլ գործելա անգլո - ամերիկյան հետախուզության պատվերով: Բյուրոն հենց ընենց, դատարկ տեղը չորոշեց սկսել ֆաշիստական սեփական շարժումը: Հիմքեր էին պետք ու նման հիմքեր կային: Էդ Հիտլերի ՝՝Մայն կամպֆն՝՝ էր, իսկ քիչ հետո էլ՝ Գյորինգի կանաչ թղթապանակն էր, որը որպես ԽՍՀՄ - ին Նավթատու տարածք հանդիսացող Կովկասի համար հատուկ կարգավիճակ էր սահմանում: Մի յուրօրինակ գայթակղիչ խայծ ամեն տեսակ հակասովետական ուժերի համար: Այսինքն Բյուրոն լավ ինֆորմացված էր ու լավ հասկանում էր, թե ուրա տանում Գերմանիայում սկիզբ առած ու ահագնացող ֆաշիզմը: Եթե հաշվի առնենք, որ Հիտլերը իրա իշխանության գալով անգլիական հետախուզության նախագիծն էր, ինչը էսօր լիքը փաստերի ուժով անժխտելիյա, ապա դաշնակցականներին ինֆորմացիա ու երաշխիք տվող ուժը պտի ըլներ էլի նույն անգլո - ամերիկյան հետախուզությունը: Հետևաբար, պտի եզրակացնենք, որ Նժդեհը իրա կուսակցական գործունեությամբ՝ սկսած Զանգեզուրի կռիվներից, ծառայելա բացառապես իրա կուսակցությանը ու Բյուրոյին, Բյուրոյին ուղղություն տվող տերերին՝ ի վնաս հայ ժողովրդի, այլ ոչ թե՝ հօգուտ հայությանը:

Նժդեհը սովորական սեպարատիստ խռովարար էր, երբ 1920 թվի դեկտեմբերի վերջերին համազանգեզույան դաշնակցական համագումարում հայտարարեց Զանգեզուրը անկախ՝ արդեն խորհրդային հռչակված Հայաստանից, էն դեպքում, երբ խորհրդային իշխանությունը հռչակված էր ամբողջ Հայաստանի վրա՝ ներառյալ Զանգեզուրը: Էսքանից հետո սեպարատիստին հայտարարել, թե պայքարեց, որ Զանգեզուրը մնա Հայաստանի կազմում, առնվազն հիմարություն ու տգիտությունա: Մենակ էն փաստը, որ Նժդեհը թաղում էր հայ կոմունիստներին ու բոլշևիկներին ապացուցումա, որ նրա պայքարը էղելա հենց Խորհրդային Հայաստանի դեմ ու Զանգեզուրը արհեստականորեն ներքաշելա քաղաքացիական պատերազմի մեջ՝ ընդդեմ իրա հայրենակիցների: Զանգեզուրից քշվելուց հետո էլ մատ էր թափ տալի ու ասում, որ իրա քսան չոբաններով կարա հետ գա ու վերանվաճի Զանգեզուրը: Մեկնաբանելու կարիքը չկա. կատարյալ ավանտյուրիստ:
     Դաշնակցական Բյուրոն որոշելա սկսել ֆաշիստական սեփական շարժումը բացառապես կուսակցական հիմքերով, ինչին դեմա էղել Նժդեհը ու փորձելա շարժումը կազմակերպել էթնիկության՝ համագաղութային հիմքերով, այսինքն ավելի հրեշավոր թափ հաղորդել շարժմանը, որի մեջ ըստ տրամաբանության պտի ներառվեր փաստորեն նաև Արևելահայաստանի խորհրդայնացած հայությունը: Նժդեհը փաստորեն առաջարկում էր՝ հայությանը, էդ թվում և՝ խորհրդային իշխանության մեջ գտնվող հայությանը, սարքել գերմանացիների դաշնակիցը ու որպես դաշույն Կովկասի կողմից խրել Ռուսաստանի թիկունքը, ինչը ոչ միայն հնարավոր չէր, այլև հնարավորինության դեպքում վտանգավոր էր Բյուրոյի տեսանկյունից:

Տեսեք, սա շատ կարևոր պահա: Եթե շարժումը կազմակերպվեր ոչ կուսակցական, այլ՝ համազգային կամ համագաղութային հիմքերով, ապա Գերմանիայի ակնկալվող հաղթանակի դեպքում կասկածի տակ կդրվեր Դաշնակցության համար իշխանություն ունենալու հեռանկարը, քանի որ դաշնակցությունը միակ հայկական կուսակցությունը չէր, որ գտնվում էր գաղութներում: Մյուս կողմից, Խորհրդային իշխանության համար դժվար գործ չէր ըլնի Կովկասի կողմից թիկունքում նման դաշույն ունենալու հեռանկարից խուսափելու համար հայության համար մի նոր հայրենիք ստեղծել, ասենք՝ Սիբիրում: Դաշնակները էսքանը հասկանում էին չէին ուզում ավելորդ ռիսկի դիմել՝ վախենալով բուն խորհրդային Հայաստանում հայության տեղահանությունից: Այսինքն, Արտավազդի խոսքերով. «Ես այս ավերակների վրա. ու՞մ թագավորեմ...»:
     Ընենց որ Նժդեհից հեռատես Բյուրոն որը իշխանության հարցերում խիստ խանդոտ էր, էդ մեկը չէր կարա իրան թույլ տար: Նույն Բյուրոն անգամ էսօր պրոպագանդումա, որ Լեռնային Արցախում կռվել են մեծամասմաբ, կամ նույնիսկ՝ բացառապես դաշնակ նվիրյալները... Սա ճիշտ ու ճիշտ նույն ավանդական մարտավարություննա, որը գալիսա հնուց՝ սկսած իրանց հիմնադրման օրից: Իսկ Բյուրոն, ինչպես և Նժդեհը, պատերազմի վճռական նշանակության փուլերում հավատում էին Գերմանիայի հաղթանակին: Ըստեղից էլ՝ Նժդեհի վռնդվելը իրա Պարտիայից, հակառակ նրա կողմից կեղծ հավաստիացումներին, թե իբր ինքնա կամովին լքել Բյուրոյին: Լքել Բյուրոյին նշանակումա զրկվել հովհանավորող մեծ ձեռից, ինչ որ մի ուժի անունից ելույթ ունենալու իրավունքից ու հնարավորությունից, մի բան, որից քիչ թե շատ հասկացող, խելացի մարդը երբեք չէր հրաժարվի: Պարտիան հենց կոչվումա ՊԱՐՏԻԱ նրա համար, որ կոլեկտիվ ջանքերը հազար անգամ ավելի արդյունավետություն ու արդյունք են ապահովում, քան՝ մասնավորը: Սա տարրական կանոնա:

Էս մասին սևով սպիտակին գրումա անգամ ՀՅԴ պաշտոնական կայքէջը՝ արևմտահայերենով. ՝՝Պալքաններ վերադառնալե ետք, Նժդեհի ուժեղ անհատականութեամբ դաշնակցական ղեկավար գործիչը կազմակերպական բախումներ ունեցաւ օրուան Հ.Յ.Դ. Բիւրոյին հետ։ Հետեւանքը եղաւ Պալքաններու Հ.Յ.Դ. կազմակերպութեան պառակտումը՝ նժդեհական եւ հականժդեհական թեւերու միջեւ։ Նժդեհի գլխաւորած Կեդրոնական Կոմիտէն ըմբոստացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյին դէմ ու Դաշնակցութենէն ՀԵՌԱՑՈՒԵՑԱՒ։ Իսկ «ցեղակրօնութիւնը» դարձաւ գաղափարական պառակտումի բաժանարար գիծը՝՝։ Էս մասին տե՛ս էս հասցեյով http://www.arfd.info/hy/?p=5044:

Պարտիայից ՎՌՆԴՎԵԼՈՒՑ հետո Նժդեհը արդեն հանդես կարար գար մենակ որպես մասնավոր անձ՝ զրկված Բյուրոյի կողմից որևէ օժանդակությունից: Նժդեհի հետ այսուհետ ո՞վ պտի հաշվի նստեր, լուրջ խոսար հետը, ու ամենազավեշտալին՝ հայություն ՝՝փրկեր՝՝, երբ այլևս նրա թիկունքին չկար Բյուրոն:
     Եզրակացությունը հետևյալնա:

Նժդեհը կեղծ հերոսա, որին էսօրվա Հանրապետական ու հազար տեսակ նրան սպասարկող մասնաճյուղ հանդիսացող կուսակցությունները փչել են աստղաբաշխական չափերի: Կրկնում եմ նորից հատուկ ՝՝հասկացող՝՝ նժդեհիստների համար. եթե դու կուսակցության մեջ առաջինը չես, ուրեմն դու կուսակցության մեջ որոշողը չես: Իսկ Նժդեհը իրա կուսակցության համար սովորական կատարածույա էղել, ով Բյուրոյում որոշում կայացնող չի էղել: Ինքը Բյուրոյի առաջ ընդամենը հաշվետու անձա էղել իրան հանձնարարված գործերի համար ու ոչ ավելին:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     07.12.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7961 | 0 | 0
Facebook