Loading...

Articles

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ 1908-1981/Պատմվածքներ

16:11, Wednesday, 06 December, 2017
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ 1908-1981/Պատմվածքներ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
     1908-1981

Սարոյան Վիլյամ Արմենակի - հայ գրող: Ծնվել է 31.8.1908-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:

Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի "Հայրենիք շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել "Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ" (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. "Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը": Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն: Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով: Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են "տարօրինակ" ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները: Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան: Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում ("Իմ սիրտը լեռներում է"), "Կյանքիդ ժամանակը", "Քարանձավի մարդիկ", "Հե՜յ, ո՞վ կա այդտեղ", "Կոտորածն մանկանց", "Խաղողի այգին" պիեսները:

1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել "Մարդկային կատագերգություն" վիպակում և "Վեսլի Ջեկսոնի արկածները" վեպում: 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք:

1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագր. ժանրի գործեր: Հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Թ. Էլիոտին, Ե. Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ:

Վիլյամ Սարոյանը մահացել է 16 մայիսի 1981 թվին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Երևանում Սարոյանի անունով կոչվել են դպրոց, համալսարան:
    
    

ԱՆՈՒՆՍ ԱՐԱՄ Է

ԱՄԱՌԸ ԵՐԲ ԵՂԱՆԻ ՍՊԻՏԱԿ ՁԻ ՄԸ ՈՒնԵՑԱՆՔ

Հին բարի օրերէն մէկը՝ երբ ես հազիւ տասը տարեկան էի եւ աշխարհը լի էր երեւակայելի ամէն տեսակ շքեղանքով եւ կեանքը դեռ երազ մը սոսկ՝ հաճոյալից եւ գաղտնալից. հօրեղբօրորդիս Մուրադ, որ խելառին մէկը կը համարուէր ինձմէ զատ իրեն ծանօթ ուրիշ ամէն մարդու կողմէ. ժամն առաւօտեան չորսին մեր տունն եկաւ եւ սենեակիս պատուհանը բախելով արթնցուց զիս։

- Արա՜մ, ձայնեց ան։

Անկողնէս վեր ցատկելով պատուհանէն դուրս նայեցայ։ Աչքերուս չէի կրնար հաւատալ։

Արշալոյսը դեռ ծագած չէր թէպէտ, բայց ամառ էր եւ լուսաբացը ո՜չ շատ հեռու. ուստի բաւականաչափ լոյս էր վստահանալու համար թէ չէի երազեր։

Հօրեղբօրոդիս Մուրադ բազմած էր գեղանի սպիտակ ձիու մը վրայ։ լուխս պատուհանէն դուրս ցցեցի եւ աչքերս շփեցի։

- Այո՜, ըսաւ ան Հայերէն, տեսածդ երազ չէ, այլ՝ ձի մը։ Աճապարելու ես. եթէ դուն ալ կը փափաքիս հեծնել։

Ինծի անծանօթ չէր թէ Մուրադ կեանքի վայելքին սիրահար մ՚էր աւելի քան ուրիշ մէկը՝ որ սխալմամբ ինկած էր այս մոլորակին վրայ։ Բայց եւ այնպէս անկարող էի տեսածիս հաւատալու։

Նախ եւ առաջ՝ իմ կանխագոյն յիշողութիւններս հիւսուած էին ձիերու շուրջ, իսկ առաջին տենչանքներս կեդրոնացած՝ ձի հեծնելու վրայ։

Ասիկա իրերու կացութեան զմայլելի դրուագն էր։

Երկրորդ՝ աղքատ էինք մենք։

Իսկ այս՝ իրերու կացութեան այն դրուագն էր՝ որ աչքերուս տեսածին հաւատալու արգելք կը հանդիսանար։

Աղքատ էինք մենք։ Դրամ չունէինք։ Մեր բովանդակ տոհմը չքաւոր էր։ արօղլանեան գերդաստանի մէն մի շառաւիղը աշխարհի ամենէն ապշեցուցիչ եւ զաւեշտալի չքաւորութեան մէջ կ՚ապրէր։ Ո՛չ ոք, ո՛չ իսկ մեր ընտանիքի ծերունիները կարող էին ըմբռնել թէ ո՞ւրկէ կը ճարէինք մեր փորերը կուշտ պահելու համար հարկ եղած դրամը։ Կարեւորագոյնն այն էր սակայն, որ մենք համբաւաւոր էինք մեր պարկեշտութեամբը։ Մենք մեր պարկեշտութեամբ համբաւաւոր եղած էինք շուրջ տասնըեւմէկ դարեր, նոյնիսկ այն ժամանակ՝ երբ ամենափարթամ գերդաստանը կը հանդիսանայինք երկրի մը մէջ, զոր սիրած էինք շփոթել աշխարհին հետ։ Մենք նախ հպարտ էինք՝ ապա պարկեշտ. եւ յետոյ կը հաւատայինք շիտակի եւ սխալի սկզբունքին։ Մեզմէ ո՛չ ոք կ՚ուզէր օգտուիլ ուրիշի մը նեղ դրութենէն. իսկ գողութեան խօսքն իսկ կարելի չէր ընել։

Հետեւաբար՝ թէպէտ կը տեսնէի այդ վերին աստիճանի զմայլելի ձին, թէպէտ կ՚առնէի անոր վերին աստիճանի ախորժելի հոտը, թէպէտ կը լսէի անոր վերին աստիճանի զգլխիչ շնչառութիւնը, բայց չէի կրնար հաւատալ թէ այն կարող էր ոեւէ կապ ունենալ Մուրադ հօրեղբօրորդւոյս հետ, կամ ինձ հետ կամ մեր ընտանիքի նիրհած թէ արթուն ոեւէ մէկ այլ անդամին հետ։ Որովհետեւ գիտէի թէ Մուրադ չէր կրնար զայն գնած ըլլալ, ապա ուրեմն գողցած ըլլալու էր, իսկ ես կը մերժէի հաւատալ թէ ան երբեւիցէ կարող էր գողութիւն ընել։

Անհնար էր արօղլանեան ընտանիքի ոեւէ մէկ անդամին համար գող մ՚ըլլալ։

Ակնարկս նախ սեւեռեցի հօրեղբօրորդւոյս եւ ապա՝ ձիուն վրայ։ Երկուքին ալ դէմքը կը շողար բարեպաշտիկ անդորրութեամբ եւ խնդումով մը, ինչ որ մէկ կողմէն ինծի կ՚առթէր բերկրանք, միւս կողմէ՝ սարսափ։

- Մուրա՜դ, սկսայ, ուրկէ՞ գողցար այս ձին։

- Պատուհանէն վա՜ր ցատկէ, եթէ կը փափաքիս ձի հեծնել, եղաւ իր կտրուկ պատասխանը։

Ճիշդ էր ուրեմն։ Իսկապէս ան գողցած էր ձին։ Այլեւս ներելի չէր այդ մասին տարակուսիլ։ Այժմ ան եկած էր ինձ եւս հեծնելու պատեհութիւնը տալու, եթէ կը փափաքէի։

Սակայն վերջ ի վերջոյ ինձ այնպէս թուեցաւ թէ սոսկ հեծնելու նպատակով կատարուած ձիու գողութիւնն եւ ոեւէ այլ տեսակի, զոր օրինակ, դրամի գողութիւնը նոյնօրինակ բաներ չէին։ Որքան իմ խելքս կը զօրէր՝ ձիու գողութիւնը գուցէ երբեք ալ գողութիւն չէր։ Եթէ դուք եւս ինձ եւ Մուրադ հօրեղբօրորդւոյս պէս ձիու խենթ եղած ըլլայիք, դուք եւս, գողութիւն պիտի չսեպէիք կատարուածը։ Պէտք չէր որ գողութիւն համարուէր այն, քանի որ ձին ծախու չէր հանուած, իսկ ես վստահ էի թէ այդ բանը երբեք տեղի պիտի չունենար։

- Սպասէ՛ հագուիմ, ըսի։

- Շա՜տ լաւ, բայց աճապարէ՛, պատուիրեց ան։

Հագուստներս հապճեպով վրաս նետելով պատուհանէն ցատկեցի բակը եւ բարձրացայ ձիու քամակը՝ Մուրադ հօրեղբօրորդւոյս ետեւը։

Այդ տարին մենք կը բնակէինք քաղաքին ծայրամասը՝ Ուոլնըտ փողոցին վրայ։ Մեր տան ետեւ կը տարածուէր բաց դաշտը - այգիներ, մրգաստաններ, ջրառուներ եւ դաշտուղիներ։ Երեք րոպէ չանցած արդէն Օլիվ փողոցին վրայ էինք եւ ձին սկսած էր համաչափ ընթանալ։ Օդը թարմ էր եւ շնչելն հաճելի։ Հրաշալի էր զգալ ձիուն վազքը։ Մուրադ՝ որ մեր ընտանիքի ամէնէն խենթուկ անդամներէն մէկն էր նկատուած, սկսաւ երգել, ըսել կ՚ուզեմ, գոռալ։

Ամէն ընտանիք իր մէջ կ՚ունենայ խենթ երակ մը եւ հօրեղբօրորդիս Մուրադ նկատուած էր բնական շառաւիղը մեր տոհմի այդ խենթ երակին։ Իրմէ առաջ կու գար Խոսրով հօրեղբայրս, վիթխարի մարդ մը՝ սեւ մազերով ծածկուած հուժկու գլուխով եւ պեխերով՝ որ ամենահաստն էին Սան Վոկին հովտին մէջ։ Մարդ մը՝ խառնուածքով ա՛յնքան վայրագ, ա՛յնքան դիւրաբորբոք եւ անզուսպ՝ որ հանդիպողը կը պապանձեցնէր միմիայն վրան գոռալով - վնաս չունի, ականջ մի՛ տար։

Այդքան միայն. ո՛չ աւելի, ո՛չ պակաս։ Եւ հոգ չէր թէ ո՜վ ինչի մասին կը խօսէր։ Անգամ մ՚իր սեփական որդին՝ Արաք ութը բլակ վազելով կ՚երթայ սափրիչի մը խանութը, ուր իր հայրը պեխերը կոկել կու տար, յայտնելու համար որ իրենց տունն հրդեհ էր ինկած։ Մեր Խոսրովն է որ կը շտկուի իր աթոռին մէջ ու գոռալ - վնաս չունի, ականջ մի՛ տար։ Սափրիչը կը միջամտէ - Բայց տղան կ՚ըսէ թէ տունը հրդեհ է ինկած։ Խոսրով կը գոռայ նորէն - հե՛րիք է, վնաս չունի ըսի, չէ՞։

Հօրեղբօրորդիս Մուրադ ահա այս մարդուն շառաւիղը կը նկատուէր, թէպէտեւ Մուրադին հայրը Զօհրապն էր, որ բացի գործնական մէկն ըլլալէ ուրիշ արժանիք չունէր։ Ահա թէ ի՛նչ էր իրերու վիճակը մեր տոհմին մէջ։ Մէկը կարող էր իր որդւոյն մսին հայրն ըլլալ, բայց այդ դեռ չի նշանակեր թէ ան նաեւ հայրն է անոր հոգւոյն։ Մեր տոհմի հոգեկան յատկութեանց բաշխումը սկիզբէն ի վեր եղած էր քմահաճ եւ խոտորնակ։

Ձին հեծանք թէ չէ՝ հօրեղբօրորդիս սկսաւ երգել։ Կարծես թէ կը գտնուէինք մեր պապենական երկիրը, որը մեր դրացիներէն գէթ ոմանց կարծիքով, մեզի յարմար միակ վայրն էր։ Ձիուն թոյլ տուինք որ ուզածին չափ վազէր։

Ի վերջոյ հօրեբօրորդիս Մուրադ խօսք առաւ կրկին - վա՛ր իջի՛ր, ես կ՚ուզեմ մինակս հեծնել։

- Թոյլ պիտի տա՞ս որ յետոյ ես ալ մինակս հեծնեմ։

- Ատիկա ձիուն գիտնալիք բանն է, վա՛ր իջի՛ր, կրկնեց հօրեղբօրորդիս։

- Ձին վստահաբար թոյլ կու տայ որ ես ալ հեծնեմ, շարունակեցի։

- Այդ կը տեսնենք, պատասխանեց ան։ Մի՛ մոռնար որ ես իմ սեփական վարուելակերպս ունիմ ձիերու հետ։

- Քու ձիերու հետ ունեցած վարուելակերպդ ե՛ս ալ ունիմ, պնդեցի։

- Վա՛ր իջիր։ էթ քու ապահովութեանդ սիրոյն յուսանք որ այդ այդպէս է, աւելցուց Մուրադ։

- Շա՛տ լաւ. մի՛ մոռնար որ ինծի ալ թոյլ պիտի տաս մինակս հեծնել- պնդեցի ես։

Ես վար իջայ, իսկ հօրեղբօրորդիս ձին կրունկներովը խթանելով հրամայեց անոր - վազէ՛։ Ձին վեր ցցուեցաւ իր ետեւի սրունքներուն վրայ, խրխնջաց եւ անձնատուր եղաւ խօլական սրարշաւի մը։

Ասկէ առաջ երբեք ասկէ աւելի ակնհաճոյ տեսարանի մը առջեւ չէի գտնուած։ Մուրադ ձին սրընթաց քշեց չոր խոտերով լեցուն դաշտի մը մէջէն դէպի ջրառու մը, ձիով ցատկեց առուին վրայէն եւ հինգ րոպէ ետք վերադարձաւ վրան գլուխը թրջած։

Արեւը վեր կը բարձրանար։

- Այժմ հեծնելու կարգն իմս - վերսկսայ ես։

Մուրադ ձիէն վար ցատկելով հրամայեց ինձ - հեծի՛ր։

Նետուեցայ ձիուն քամակը եւ պահ մը ամենասարսափելի վախն զգացի։ Ձին անշարժ կեցած էր։

- Ինչի՞ է կը սպասես. կողերը խթանէ, պատուիրեց Մուրադ։ Զայն իր տիրոջը վերադարձնելու ենք դեռ մարդը անկողնէն չելած։

Խթանեցի ձիուն կողերը։ Ան կրկին վեր ցցուեցաւ, խրխնջաց եւ սկսաւ սուրալ։ Ինչ ընելիքս չէի գիտեր։ Փոխանակ դաշտի մէջէն դէպի ջրառուն արշաւելու՝ ձին ճամբայ ինկաւ դէպի Տիգրան Հալէպեանի այգին, եւ երբ հոն հասանք, սկսաւ ցատկռտել որթատունկներու վրայէն։ Ան արդէն եօթը որթատունկերու վրայէն ցատկած էր՝ երբ ես վար ինկայ։ Հակառակ ատոր ձին շարունակեց իր վազքը։

Մուրադ ճամբան ի վար վազելով կը պոռար - քու մասիդ չէ որ մտահոգուած եմ, կարեւորը այդ ձին բռնելն է։ Դուն ա՛յս կողմը գնա, ես ալ սա՛ կողմը կ՚երթամ։ Եթէ իրեն հանդիպելու ըլլաս՝ հետը քաղցրութեա՛մբ վարուէ, ես շուտով կը հասնիմ։

Ես իմ ճամբաս շարունակեցի դարվար՝ մինչ հօրեղբօրորդիս դաշտին մէջէն կը յառաջանար դէպի ջրառուն։ Կէս ժամ անցաւ մինչեւ որ Մուրադ ձին գտաւ եւ ետ բերաւ զայն։

- Շո՛ւտ, վրա՛ն նետուէ, արդէն ամէն մարդ արթնցած է, հրամայեց ան։

- ի՞նչ պիտի ընենք այժմ, հարցուցի ես։

- Կամ անմիջապէս վերադարձնելու ենք զայն եւ կամ պահելու ենք մինչեւ վաղը առաւօտ, պատասխանեց Մուրադ։

Սակայն մտահոգ մէկու մը երեւոյթը չունէր հօրեղբօրորդիս եւ ես վստահ կը զգայի թէ ան ձին պիտի պահէր գէթ ժամանակ մը եւս:

- Ո՞ւր պիտի պահենք զայն. հարց տուի:

- Ես տեղ մը գիտեմ, եղաւ իր պատասխանը:

- Ո՞րքան առաջ գողցար զայն, կրկին հարց տուի ես:

Յանկարծ միտքս ինկաւ որ Մուրադ ժամանակէ մը ի վեր առաւօտները կանուխ այսօրինակ պտոյտներ կ՚ընէր: Այս առաւօտ եկած էր զիս ալ հետն առնելու՝ լաւ գիտնալով թէ ի՜նչքան մեծ փափաք ունէի ձի հեծնելու:

- Ձիուն գողութեան խօսքն ընողը ո՞վ է, պատասխանեց Մուրադ գրգռուած:

- Ինչեւիցէ, երբէ՞ն ի վեր ձիով պտոյտներ կ՚ընես առաւօտները:

- Ասիկա առաջին առաւօտն է:

- Հաւատա՞մ խօսքիդ:

- Ի հարկէ ո՛չ. բայց եթէ բռնուելու ըլլանք այդպէս խօսելու ես. խորհուրդ տուաւ հօրեղբօրորդիս: Չեմ ուզեր որ երկուքս ալ ստախօս դուրս գանք: Որքան որ դուն գիտես՝ մենք ձիով պտոյտ կատարած ենք միայն այս առաւօտ:

- Շա՜տ լաւ. համաձայնեցայ ես:

Ան կամացուկ մը ձին առաջնորդեց լքուած այգիի մը գոմը, որ ժամանակին Ֆէթվաճեան անունով այգեպանի մը պարծանքն էր եղած: ոմին մէջ դեռ կը մնար բաւական վարսակ եւ առուոյտ:

Սկսանք քալել դէպի տուն:

Դիւրին բան չէ ձիերուն ուզածդ ընել տալ. սկսաւ պարծենալ Մուրադ: Ան նախ ջանաց փախուստ տալ, բայց ինչպէս արդէն ըսի քեզի, ես իմ յատուկ վարուելակերպս ունիմ ձիերու հետ: Ես իմ ամղն ուզածս կրնամ ընել տալ անոնց: Անոնք զիս լաւ կը հասկնան:

- Ի՞նչպէս կ՚ընես, հարցուցի:

- Իմ եւ անոնր միջեւ յատուկ հասկացողութիւն մը գոյութիւն ունի, կրկնեց Մուրադ:

- Այո՜, բայց ի՞նչ տեսակ հասկացողութիւն:

- Պարզ եւ պարկեշտ հասկացողութիւն մը:

- Երանի՜ թէ ես ալ կարող ըլլայի նման հասկացողութիւն մը մշակել ձիերու հետ:

- Դու դեռ երախայ մ՚ես: Երբ տասնեւերեք տարեկան ըլլաս՝ դուն ալ կերպը կը սորվիս, եղաւ հօրեղբօրորդւոյս պատասխանը:

Տուն գացի եւ ախորժակով ճաշ մ՚ըրի:

Նոյն կէսօրէ վերջ հօրեղբայրս Խոսրով մեր տունն եկաւ գաւաթ մը սուրճ խմելու եւ սիկարէթ մը ծխելու: Ան բազմեցաւ հիւրանոցը եւ սկսաւ ըմպել իր սուրճը, ծխել եւ վերյիշել մեր հինաւուրց հայրենիքը: Քիչ յետոյ ներս մտաւ ուրիշ այցելու մը, Ճան Բայրօ անունով այգեպան մը, ասորի մը, որ առանձնութենէ մղուած Հայերէն էր սորված: Մայրս մենաւոր այցելուին սուրճ եւ ծխախոտ հրամցուց. եւ ան եւս սիկարէթ մը փաթթելով սկսաւ իր սուրճն ըմպել եւ սիկարէթը ծխել. բայց ի վերջոյ տխուր հառաչ մը արձակելով խօսք բացաւ - անցեալ ամսու մէջ գողցուած սպիտակ ձիս դեռ գտնուած չէ: Խելքիս չի պառկիր կոր:

Հօրեղբայրս Խոսրով չափազանց գրգռուածֆ սկսաւ պոռպռալ - վնաս չունի. ի՞նչ արժէք ունի ձիու մը կորուստը: Մենք բոլորս մի՞թէ կորսնցուցած չենք մեր հայրենի երկիրը: Ի՞նչ իմաստ ունի այսպէս լալ ու ողբալ կորսուած ձիու մը վրայ:

- Շատ դիւրին բան է քեզ պէս քաղքցիներու համար այսպէս մեծ մեծ ջարդել, պատասխանեց Ճան Բայրօ: Հապա ի՞նչ կ՚ըլլայ կառքս: Առանց ձիու կառքն ի՞նչ բանի կու գայ:

- Ականջ մի՛ տար, գոռալով կրկնեց Խոսրով հօրեղբայրս իր սովորական յանկերգը:

- Հոս գալու համար ստիպուած եղայ տասը մղոն տեղ քալել, գանգատեցաւ Ճան Բայրօ:

- Սրունքներդ դեռ կը գործեն չէ՞, պոռաց հօրեղբայրս:

- Ձախ սրունքս տկար է, աւելցուց այգեպանը:

- Ատանկ պարապ բաներու ականջ մի՛ տար, պէ՛, շարունակեց գոռալ հօրեղբայրս:

- Այդ ձին վրաս վաթսուն տոլարի նստաւ, շարունակեց այգեպանը:


    

- Ես թքեր եմ այդ դրամին վրայ, պոռթկաց Խոսրով հօրեղբայրս: Ապա ոտքի ցատքելով տունէն դուրս ճեմեց՝ ետեւէն ամուր մը փակելով մաղ-դուռը:

Մայրս միջամտելով բացատրեց.

- Ազնիւ սիրտ մ՚ունի ան: Խեղճը այնպէ՜ս հայրենակարօտ է եւ այնպիսի՜ խոշոր կազմ մ՚ունի որ:

Այգեպանը մեկնեցաւ եւ ես հօրեղբօրորդի Մուրադենց տունը փութացի:

Մուրադ նստած էր դեղձենիի մը տակ եւ կը ջանար դարմանել թռչելու անզօր կարմրալանջի մը վիրաւոր թեւը: Ան զրոյցի մէջ էր թռչունին հետ:

- Ի՞նչ է պատահեր, հարց տուաւ ինձ Մուրադ:

- Այգեպան Ճան Բայրոյին հանդիպեցայ, մեզ այցելութեան էր եկած: Ամիս մըն է անցեր ձին բերելէդ ասդին: Կ՚ուզեմ որ խօսք տաս ինծի թէ զայն պիտի չվերադարձնես մինչեւ որ ես ալ հեծնել սորվիմ:

- Տարի մը կ՚առնէ մինչեւ քու սորվիլդ, դիտել տուաւ Մուրադ:

- Այն ատեն տարի մը պահելու ենք զայն, թելադրեցի ես:

- Ի՞նչ, վրաս գոռաց Մուրադ, արօղլանեան գերդաստանի անդամի մը գողութիւն գործելու թելադրա՞նք կ՚ընես: Ձին իր պատկան տիրոջ վերադարձուելու է:

- Ե՞րբ, հարցուցի ես շուարած:

- Ամէնէն ուշը վեց ամիսէն, եղաւ իր պատասխանը:

- Մուրադ թռչունն օդին մէջ նետեց: Խեղճ անասունը թռչելու մեծ ճիգ ի գործ կը դնէր: Երկու անգամ քիչ մնաց վար պիտի իյնար, բայց վերջապէս թռաւ գնաց՝ բարձրէն եւ շիտակ:

Ամբողջ երկու շաբաթ Մուրադ եւ ես առաւօտուն կանուխ դուրս կը բերէինք ձին իր թաքստոց ծառայող լքուած այգիի մը գոմէն եւ վրան կը հեծնէինք: Երբ մինակս հեծնելու կարգն իմս կ՚ըլլար՝ ան որթատունկերու եւ ցած ծառերու վրայէն ցատկռտելով զիս վար կը ձգէր եւ փախուստ կու տար: Այսուհանդերձ ես դեռ յոյսս կտրած չէի թէ ժամանակի ընթացքին Մուրադին չափ լաւ ձի հեծնել պիտի սորվէի:

Առաւօտ մը երբ Ֆէթվաճեանի լքուած այգին կ՚երթայինք՝ քաղաքի ճամբուն վրայ մեր դիմացն ելաւ այգեպան Ճան Բայրօն:

- Բարի լո՜յս, Ճան Բայրօ, ըսաւ Մուրադ այգեպանին:

- Աստուծոյ բարի՜ն, իմ բարեկամներուս տղաքը, պատասխան տուաւ ան: Ի՞նչ է ձեր ձիուն անունը:

- Իմ Սիրտս, ըսաւ Մուրադ Հայերէն:

- Սիրո՜ւն ձիու՝ սիրո՜ւն անուն, եղաւ Ճան Բայրոյի նկատողութիւնը: Կ՚երդնում որ ասիկա քանի մը շաբաթ առաջ ինձմէ գողցուած ձին է: Թոյլ կու տա՞ք որ բերանը քննեմ:

- Անշո՛ւշտ, աճապարեց պատասխանել Մուրադ:

Այգեպանը ձիուն բերանը քննեց:

- Ակռայ առ ակռայ նոյնինքն է, եզրակացուց ան: Պիտի չվարանէի երդում ընել թէ ասիկա իմ ձիս է, եթէ ճանչցած չըլլայի ձեր ծնողքը: Ծանօթ է ինձ ձեր ծնողաց պարկեշտութեան համբաւը: Բայց եւ այնպէս ձին իմ ձիուս զոյգն է: Կասկածամիտ մէկն աւելի պիտի հաւատար իր աչքերուն քան իր սրտին: Բարի ճանապա՜րհ, իմ դեռատի բարեկամներս:

Մնա՜ս բարով, Ճան Բայրօ, պատասխան տուաւ հօրեղբօրորդիս Մուրադ:

Յաջորդ առաւօտ կանուխ Ճան Բայրոյի այգին գացինք եւ ձին գոմը կապեցինք: Շուները մեր բոլորտիքը կը դառնային անաղմուկ:

- Շուներուն նայէ՛, փսփսացի Մուրադին: Կը կարծէի թէ պիտի հաջէին:

- Կը հաջէին եթէ եկողն ուրիշ մէկն ըլլար, յոխորտաց Մուրադ: Սակայն ես անոնց հետ վարուելու կերպը գիտեմ:

Հօրեղբօրորդիս գրկախառնուեցաւ ձիուն հետ: Իր քիթը սեղմելով անոր քթին՝ շոյեց զայն: Ապա մեկնեցանք:

Նոյն կէսօրէ վերջ Ճան Բայրօ իր կառքով մեր տունն եկաւ եւ ցոյց տուաւ իր գողցուած բայց յետոյ վերադարձուած ձին:

- Մէջէն չեմ կրնար կոր ելլել, կը կրկնէր ան: Փա՜ռք Տիրոջ, ձիս թէ՛ ոեւէ ժամանակէ աւելի լաւ վիճակի մէջ է եւ թէ՛ ալ աւելի մեղմաբարոյ:

Հօրեղբայրս Խոսրով, որ այս պահուս հիւրանոցը կը գտնուէր, զայրացած սկսաւ պոռպռալ - ձայնդ կտրէ՛, մարդ Աստուծոյ, ձայնդ կտրէ՛, ատանկ պարապ բաներու ականջ մի՛ տար:

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ՄԸ ԴԷՊԻ ՀԷՆՖԸՐՏ

Վերջապէս հասաւ այն օրը՝ երբ տարաբախտ հօրեղբայրս ճորգի կարգի դնելու էր իր հեծանիւը եւ երթալու՝ Հէնֆըրտ, մեզմէ քսանեւեօթը մղոն հեռու, ուր կը թուէր թէ պիտի կարենար գործ մը ճարել: Ես եւս ընկերացայ իրեն, թէպէտ նախ խօսք եղաւ իմ տեղս հօրեղբօրորդւոյս Վազգի երթալուն մասին:

Մեր ընտանիքը իր յարկին տակ Ճորգիի նման խեւ մը պատսպարած ըլլալուն համար մասնաւոր դժգոհանք մը արտայայտել չէր ուզեր թէպէտ, բայց կ՚ուզէր գէթ ամրան ընթացքին պահ մը անոր գոյութիւնը մոռնալու առիթն ունենալ: Ճորգիի Հէնֆըրտ երթալն ու գործ մը ճարելն ամէն տեսակէտէ լաւ պիտի ըլլար: Նախ՝ ինքը Ճորգի քիչ մը դրամ պիտի վաստակէր եւ յետոյ՝ պահ մը աչքէ հեռու կ՚ըլլար ան: Կարեւորը զինք աչքէ հեռու պահելն էր:

- ետինն անցնի ինքն ալ իր քանոնն ալ, - կը սրտնեղէր մեծ հայրս: Եթէ երբեք գիրքի մը մէջ կարդալու ըլլաք մարդու մը մասին, որ ծառի մը տակ նստած օրն ի բուն քանոն կը նուագէ, գիտցէ՛ք որ գիրքին հեղինակը անգործնական մարդուն մէկն է: Թո՛ղ երթայ իր քանոնին հետ քիչ մը քրտնի արեւին տակ:

- Հիմա է որ այդպէս կ՚ըսես, - միջամտեց մեծ մայրս: Ես հետդ կը խօսիմ շաբաթ մը յետոյ: Սպասէ՛ մինչեւ որ երաժշտութեան կարօտն զգանք նորէն:

- Պարապ խօ՛սք, - պատասխանեց մեծ հայրս: Եթէ երբեք գիրքի մը մէջ կարդալու ըլլաք թէ՝ երջանիկ մարդն այն է, որ երգել կը սիրէ, գիտցէ՛ք որ գիրքին հեղինակը պարզապէս երազատես մըն է, որ հազար տարիէն գործնական մէկը չի կրնար ըլլալ: Թողէ՛ք որ երթայ: Հէնֆըրտ մեզմէ միայն քսանեւեօթը մղոնի հեռաւորութիւն ունի: Բանաւոր հեռաւորութիւն մը արդարեւ:

- Հիմա է որ այդպէս կ՚ըսես, - կրկնեց մեծ մարս: Երեք օր չանցած մելամաղձոտութիւնը քեզ պիտի պատէ: Այն ատեն վստահ եմ թէ վագրի նման բոլորտիքդ պիտի դառնաս եւ ես պիտի ըլլամ քու վրադ խնդացողը:

- Վերջապէս կնիկմարդ ես, - շարունակեց մեծ հայրս: Եթէ երբեք հարիւրաւոր էջերէ բաղկացած մանր գիրերով գիրքի մը մէջ կարդալու ըլլաք թէ՝ կնիկմարդ ըսուածը իսկապէս հրաշակերտ մըն է, գիտցէ՛ք որ գիրքին հեղինակը իր կնոջմէ երես դարձուցած երազներու աշխարհին մէջ կը թափառի: Թողէ՛ք որ երթայ:

- Խօսքին պարզն այն է՝ որ դուն այլեւս երիտասարդ մը չես եւ այդ է որ քեզ այսպէս մռնչել կուտայ, - քննադատեց զինքը մեծ մայրս:

- Բերանդ գոցէ՛, - սաստեց մեծ հայրս, բերանդ գոցէ՛, թէ չէ ապտակը կը հասնի:

Մեծ հայրս պահ մը աչքերը իր զաւակներուն եւ թոռներուն վրայ պտտցնելէ յետոյ շարունակեց.

- Ես այն կարծիքէն եմ որ ան Հէնֆըրտ երթալու է իր հեծանիւով: Ի՞նչ է ձեր կարծիքը:

Բերան բացող չեղաւ:

- Ապա ուրեմն այդ հարցը վճռուած է, - եզրակացուց ան: Այժմ տեսնենք թէ ո՜վ երթալու է անոր հետ: Մեր անկարգ տղոցմէ ո՞ր մէկը պիտի կրէ Ճորգիին ընկերակցելու պատիժը: Եթէ երբեք գիրքի մը մէջ կարդալու ըլլաք թէ՝ ուրիշ քաղաքներ ճամբորդելը երիտասարդներու համար հաճելի փորձառութիւն մըն է, գիտցէ՛ք որ գիրքին հեղինակը ութսուն կամ իննիսունամեայ ծերուկ մըն է, որ իր տղայութեան օրերուն տունէն կառքով հեռացած է հազիւ երկու մղոն: Այժմ ո՞ր մէկը պատժելու է: Վա՞գգը: Պատժուողը Վա՞զգը պիտի ըլլայ: Առա՜ջ եկուր, տղա՜յ:

Վազգ ոտքի ելլելով կանգնեցաւ ծերունիին առջեւ: Մեծ հայրս խոժոռ ակնարկ մը նետեց անոր վրայ, պեխերը ոլորելով եւ կոկորդը մաքրելով: Ապա իր ձեռքը դրաւ անոր երեսին վրայ՝ զայն ամբողջապէս ծածկելով: Վազգ անշարժ կեցած էր:

- Կ՚ուզե՞ս Ճորգի հօրեղբօրդ հետ Հէնֆըրտ երթալ, - հարցուց մեծ հայրս:

- Եթէ այդ հաճոյք կը պատճառէ մեծ հօրս՝ կ՚երթամ, - պատասխանեց Վազգ:

Յայտնապէս ծերունին հարցը կը վերանկատէր՝ իր դէմքին տալով մասնաւոր ծամածռութիւն մը:

- Պահ մը մտածե՜նք, - յարեց ան: Ճորգի մեր տոհմի յիմար արարածներէն է, նմանապէս դուն: Չգիտեմ թէ ո՜րքան խոհեմութիւն պիտի ըլլար երկու յիմար կողք կողքի դնել:

Ապա ան դարձաւ միւսներուն:

- Կ՚ուզեմ լսել այս հարցին մասին ձեր ալ կարծիքները: Կը կարծէ՞ք թէ խոհեմութիւն կ՚ըլլայ միեւնոյն տոհմին պատկանող անչափահաս յիմար մը դնել չափահաս յիմարի մը կողքին. կրնա՞յ արդեօք այդ օգտակար ըլլալ մէկն ու մէկին: Յայտնեցէք ձեր կարծիքներն որ նկատի ունենամ զանոնք:

- Կը կարծեմ թէ այդ պիտի ըլլայ մեր ընելիք բնական բանը. խօսք առաւ Զօհրապ հօրեղբայրս: Այո՜. երկու յիմարներ կողք կողքի. չափահասը դուրսը կը գործէ, իսկ տղան տնական գործերու կը նայի եւ կերակուր կ՚եփէ:

- Թերեւս. ըսաւ մեծ հայրս: Մտածե՜նք: Երկու յիմարներ կողք կղոքի. մէկը դուրսը գործելու համար, իսկ միւսը տնական գործերու նայելու եւ կերակուր եփելու: Կերակուր կրնա՞ս եփել, տղա՜յ:

- Անտարակոյս կրնայ եփել, պատասխանեց մեծ մայրս: Ամէն պարագայի տակ գոնէ բրինձ կրնայ խաշել:

- Ճի՞շդ է թէ բրինձ կրնաս խաշել՞ տղա՜յ, հարց տուաւ մեծ հայրս: Չորս գաւաթ ջուր, մէկ գաւաթ բրինձ եւ մէկ թէյի դգալ աղ: Ասոնցմէ լակի տեղ կերակուր պատրաստելու գաղտնիքին ծանօ՞թ ես, թէ չէ մենք լոկ կ՚երազենք:

- Անտարակոյս կրնայ բրինձ խաշել, պնդեց մեծ մայրս:

- Հիմա բերնիդ ապտակ մը կ՚իջեցնեմ, սպառնաց մեծ հայրս: Տղան անլեզու չէ. թոյլ տո՜ւր որ ինք խօսի: Կրնա՞ս այդքանն ընել, տղա՜յ: Եթէ երբեք գրքի մէջ կարդալու ըլլաք թէ՝ տղեկ մը ծերուկի մը իմաստուն պատասխաններ տուած է, գիտցէք որ գրքին հեղինակը չափազանցելու սովոր հրեայ մըն է: Կրնա՞ս լակի տեղ կերակուր նմանցնել եփածդ, տղա՜յ:

- Ես բրինձ խաշած եմ որ կերակուրի նմանած է, - պատասխանեց Վազգ:

- Մէջը պէտք եղածին չափ աղ դրա՞ծ էիր, - հարցուց մեծ հայրս: Եթէ փորձուիս ստել, յիշէ ապտակս:

Վազգ րոպէ մը տատամսեցաւ:

- Կը տեսնեմ թէ բրինձի խօսքն ընելով քեզ քիչ մը նեղը ձգեցինք, նկատել տուաւ մեծ հայրս: Ոեւէ սխալ գործա՞ծ ես բրինձ եփած պահուդ: Ես միայն ճշմարտախօսութենէ հաճոյք կ՚առնեմ: Խօսէ՜ անվախօրէն: Եթէ անվախօրէն ճշմարտութիւնը խօսելու ըլլաս, մարդ աւելին չի կրնար պահանջել քեզմէ: Բրինձի կապակցութեամբ ի՞նչն է որ քեզ նեղը ձգեց:

- Շատ աղի էր, խոստովանեցաւ Վազգ: Այնքա՜ն աղի՝ որ ամբողջ օրը՝ գիշեր ցորեկ ջուր խմել ստիպուեցանք:

- Աւելորդ զարդարանքի հարկ չկայ. միայն ճշմարտութիւնն ըսէ՛ - բրինձը շատ աղի էր: Բնականաբար ամբողջ օրը՝ գիշեր ցորեկ ջուր պիտի խմէիք: Մեզմէ ամէն մէկն այդ տեսակ բրինձ ճաշակած: Մի՛ խորհիր թէ դուն միակ Հայն ես որ ամբողջ օրը՝ գիշեր ցորեկ ջուր խմած է: Միայն ըսէ՛ թէ բրինձը շատ աղի էր: Ես հոս եկած չեմ ձեզմէ բան սորվելու. ես ամէն ինչ գիտեմ: Միայն ըսէ՛ թէ բրինձը շատ աղի էր եւ թոյլ տուր որ ես ինքս որոշեմ թէ գացողը դուն պիտի ըլլաս թէ ոչ:
    
    
    

Վիլյամ Սարոյան | Առաջին օրը դպրոցում


    

    

    
    
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:
Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:
- Ես քեզ չեմ սիրում, - ասում էր նա, - Էլ չեմ սիրում քեզ:
- Իսկ ես քեզ սիրում եմ, - պատասխանում էր տնտեսուհին:
- Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:
- Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, - ասաց նա:
- Բոլորն էլ պետք է դպրոց գնան, - ասաց տնտեսուհին:
- Իսկ դու գնացե՞լ ես:
- Չէ:
- Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:
- Այնտեղ քեզ դուր կգա, - ասաց տնտեսուհին:
Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:
- Ես քեզ չեմ սիրում, - ասաց նա: - Էլ չեմ սիրում:
- Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:
- Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: - Ինչո՞ւ:
Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
- Այնտեղ քեզ դուր կգա, - ասաց նա: - Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:
- Չեմ ուզում, - ասաց Ջիմը:
- Ես ամեն օր կգամ քո ետևից, - ասաց տնտեսուհին:
- Ես քեզ չեմ սիրում, - կրկնեց տղան:
Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:
- Ինչպե՞ս է ձեր որդու անունը, - ասաց միստր Բարբրը:
- Սա բժիշկ Լուի Դևիի որդին է, - ասաց Էմին: - Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:
- Ջե՞յմս, - ասաց միստր Բարբրը:
- Ոչ, Ջեյմս չէ, -ասաց Էմին: - Պարզապես Ջիմ:
- Շատ լավ, - ասաց միստր Բարբրը: - Իսկ երկրորդ անուն ունի՞:
- Ոչ, - ասաց Էմին: - Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:
- Շատ լավ, - ասաց միստր Բարբրը: - Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:
- Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ, - ասաց Էմին:
- Շատ լավ, - ասաց միստր Բարբրը:
Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:
Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:
Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:
Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:
Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.
- Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:
Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:
- Ծամոն, - ասաց Հաննան:
- Գցիր աղբարկղը:
- Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:
Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.
- Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:
- Ծամոն, - ասաց Էրնըստը:
Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:
Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:
Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:
Ջիմն ասաց.
- Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:
- Վեց:
- Երեսիդ մուր քսվեց:
Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:
- Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի, - ասաց տղան:
- Վեց, - ասաց հայրը:
- Երեսիդ մուր քսվեց, - ասաց Ջիմը:
Առավոտյան նա հորից հինգ սենթ խնդրեց:
- Փողն ինչիդ է հարկավոր, - հարցրեց հայրը:
- Ծամոնի համար, - ասաց տղան:
Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:
- Ուզո՞ւմ ես մի հատ, - հարցրեց նա Էմիին:
- Իսկ դու ուզո՞ւմ ես տալ, - ասաց տնտեսուհին:
Ջիմը մտածեց ու ասաց.
- Այո:
- Դու ինձ սիրո՞ւմ ես:
- Սիրում եմ, - ասաց Ջիմը: - Իսկ դո՞ւ ինձ:
- Այո, - ասաց տնտեսուհին: - Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:
Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:
- Չգիտեմ, - ասաց նա:
- Երգեր երգո՞ւմ եք, - ասաց տնտեսուհին:
- Չէ, չենք երգում:
- Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:
- Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:
Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:
Միսս Բիննին ասաց.
- Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:
«Հա-հա-հա», - մտածեց նա և ասաց.
- Ծամոն:
Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:
Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:
- Էրնըստ Հասկին, - բղավեց նա դպրոցի բակում, - այդ ի՞նչ ես ծամում:
- Հում փղի միս, - ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:
- Ծամոն, - ասաց նա:
Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:
Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:
Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:
- Հաննա Վինտեր, - ասաց նա, - այդ ի՞նչ ես ծամում շարունակ:
Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:
- Տուտտի-ֆրուտտի, - շտապով ասաց նա:
Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:
- Տուտտի-ֆրուտտի, - ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:
- Էմի Լարսոն, - ասաց նա, - այդ ի՞նչ եք ծամում:
Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:
Նա ասաց.
- Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:
- Չգիտեմ, - ասաց հայրը: - Ի՞նչ է:
- Ավազակ, - ասաց տղան:
Տնտեսուհին հիացած էր:
- Ավազակ, - ասաց Ջիմը: - Տուտտի-ֆրուտտի:
- Իսկ դա ի՞նչ է, - հարցրեց հայրը:
- Ծամոն, - ասաց Ջիմը: - Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:
- Ով է այդ Հաննա Վինտերը, - ասաց հայրը:
- Մեր դասարանցի է, - ասաց Ջիմը:
- Օ՜, - ասաց հայրը:
Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է», - մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս», - հանկարծ հիացմունքով հիշեց նա:
- Հում փղի միս, - բարձրաձայն ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:
Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

    

Գյուղացին

Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ: Դեռ 30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:
1908-ի մայիսին հասավ Նյու Յորք: Դա մի սարսափելի տեղ էր, մեկը չկար, որ հետը խոսեր:
    
1908-ին Նյու Յորքում հատուկենտ էին այն մարդիկ, որ մի երկու բառ հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն գիտեին:
Մենակ էր:
Մեկնեց Լին՝ Մասաչուսեթս, աշխատանք գտավ կոշիկի գործարանում և սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:
Գործը դժվար էր, դժվար՝ հատկապես իր նման աժդահա մարդու համար: Այնպիսի գործ չէր, որ մարդ աներ մեջքով, ուսերով, ոտքերով… Ոչ, ձանձրալի մի աշխատանք էր, որ մարդ պիտի աներ միայն մատներով և օգտագործեր բազկի մի քանի մկանը: Եվ աչքը:
Կոշիկի գործարանում նա աշխատեց մի ամբողջ տարի, և միայնակությունը գնալով սաստկացավ ու սաստկացավ: Լինում մի քանի հայ ընտանիք կար, բայց գյուղացին նրանց չէր սիրում: Բոլորովին նման չէին Գյուլտիկի հայերին:
Մի գիշեր հարբեց ու երբ օրորվելով գնում էր փողոցով, նրան հանդիպեց մի հայ տերտեր: Միասին գնացին տեր հոր տունը:
- Ցավդ ի՞նչ է, տղաս, - հարցրեց հայրը:
- Մենակ եմ, - տնքաց գյուղացին:
- Աստված քեզ հետ է, - ասաց տեր հայրը:
- Դա շատ պատվական է, - պատասխանեց գյուղացին, - բայց ես մենակ եմ, տեր հայր: Մարդ չկա, որ հետը խոսեմ: Գյուլտիկում բոլորին ճանաչում էի, քրիտոնյաներին էլ, անհավատներին էլ: Ախ, տեր հայր, ինչ անուշ էր Գյուլտիկը:
- Դու պիտի պսակվես, - ասաց տեր հայրը:
- Ինչո՞ւ չէ, ինձ համար մի սիրուն աղջիկ գտիր, որ ճաշ եփել իմանա, հետս հայերեն ու մեկ ուրիշ լեզու՝ թուրքերեն կամ արաբերեն խոսի, ու, ինչո՞ւ չէ, կպսակվեմ:
Տեր հայրը գյուղացուն անկողին դրեց:
Մի շաբաթ անց գյուղացին նամակ ստացավ տերտերից: Տեր հայրն ասում էր, թե մի լավ, բարի աղջիկ է գտել և ուզում է, որ գյուղացին ինչքան կարելի է շուտ գա իր տուն: Գյուղացին մի 50 անգամ կարդաց այդ նամակը, երկար նամակ չէր:
Նա իր ամենալավ շորերը հագավ ու գնաց տերտերի տուն:
- Տեր հայր, - հարցրեց գյուղացին, - նա ճաշ եփել գիտի՞: Շատ եմ ուզում իմանալ՝ ճաշ եփել գիտի՞: Ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է: Ճաշ եփել գիտի՞, երգել գիտի՞, հիմա ձեր տա՞նն է:
- Չէ, տղաս, - ասաց տեր հայրը, - իմ տանը չէ, պենք պիտի գնանք նրա տուն:
Մեկ մղոն ճանապարհ անցան, մինչև հասան աղջկա տուն: Ավելին չասելու համար ասենք միայն՝ աղջիկը տգեղ էր:
Գյուղացին կոտրված սրտով կանգնել էր տան առաջ: Տխուր էր իր բոլոր դժբախտությունների համար, կորցրած Գյուլտիկի, կորցրած ընկերների համար, կոշիկի գործարանի անիծյալ աշխատանքի, իր մենակության, Գյուլտիկի ճաշերի, բարի ու գեղեցիկ երգերի համար… Եվ հիմա այս կինը, հայ կինը, անկասկած պարկեշտ մի կին, որ սքանչելի ճաշեր էր եփում, սքանչելի ասեղնագործում… բայց միևնույն է, ինքը, ինքը չի ուզում նրան և հիմա ավելի մենակ է զգում իրեն, քան երբևէ:
Նա գրպանից մի ծխախոտ հանեց, զարկեց լուցկու տուփին և ասաց.
- Տեր հայր, ես պիտի ծխեմ:
Տեր հայրն ասաց.
- Գլխարկդ դիր այստեղ, ներս մտնենք, նստենք: Ես դեռ նրա անունը չեմ ասել քեզ. Էլիզա Իսքանդարյան է:
Գյուղացին ցած դրեց գլխարկը և խոր ներս քաշեց ծխախոտի ծուխը:
- Այո, - ասաց նա, - այդպես է նրա անունն այդպես է, տեր հայր, ես քեզ հավատում եմ…
Իսկ աղջկան ասաց.
- Ինձ համար պատիվ է:
- Դու նրա հոր և մոր հետ պիտի ծանոթանաս, - ասաց տեր հայրը, - նրանք պատվական մարդիկ են:
- Հասկանում եմ, տեր հայր, - ասաց գյուղացին: - Նրանք պատվական մարդիկ են, այս տունն էլ շատ պատվական տուն է: Մեկ վայրկյան իսկ չեմ տատանվի ասելու, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են, այո, ամենալավ…
Նա խոր շունչ քաշեց, նորից նայեց աղջկան ու ասաց.
- Այո, ամենալավ, ներիր ինձ, տեր հայր…
Աղջկա հայրն ու մայրը եկան գյուղացու հետ ծանոթանալու և հարցրին անունն ու ազգանունը:
- Սարգիս Խաչատուրյան, - պատասխանեց նա: - Գյուլտիկից, հայրենի երկրի տաքուկ կրծքից պոկված: 15 ամիս է Ամերիկայում է: Մեն մենակ, կորած օտարության մեջ: Մի թշվառական, մի անբախտ մարդ: Ներիր ինձ, տեր հայր, ինչ անարդար է աշխարհը…
Աղջիկը սուրճ պատրաստեց: Անհամ էր: Աղջիկը երգեց: Վատ էր, շատ էր վատ:
Գյուղացին, աթոռին նստած, իր տունն էր հիշում:
Հանեց ոսկի ժամանացույցը, նայեց ու ասաց.
- Ներեցեք ինձ, հայրենակիցներս: Անչափ երջանիկ եմ: Հիմա պիտի գնամ: Աստված ձեզ հետ կենա: Բարի գիշեր:
Տեր հայրն էլ գյուղացու հետ դուրս եկավ:
- Է, - ասաց տեր հայրը, - ինչպե՞ս էր…
- Տեր հայր, - ասաց գյուղացին, - ես անբախտ եմ, շատ անբախտ: Աղջիկը լավ աղջիկ է, լավ սուրճ է պատրաստում, սոխակի ձայն ունի, բայց, տեր հայր, նրա մեջ ինչ-որ բան կա, ինչ-որ փոքրիկ մի բան, որ սրտովս չէ: Չէ, ես չեմ կարող նրա հետ նույն տանը ապրել, պառկել նույն անկողնում, չէ, տեր հայր, չեմ կարող, խոսք չլինի այդ մասին:
- Կվարժվես՝ կսիրես, - ասաց տեր հայրը:
- Չեմ ուզում վարժվել, տեր հայր, - ասաց գյուղացին, - ներիր ինձ, անբախտ եմ:
- Ժամանակի հարց է, - ասաց տեր հայրը, - մի շաբաթ, երկու, մի ամիս, երկու, մի տարի, երկու, մի երեխա հետո՝ երկու… Հետո… Ինչ կա որ… Ամուսնացած մարդ կլինես, երեխաներ կունենաս, տարիները կանցնեն…
- Ներիր ինձ, տեր հայր, - ասաց գյուղացին: - Երախտապարտ եմ քեզ: Բայց այն փոքրիկ, շատ փոքրիկ բանը… Ոչ: Ոչ մեկ շաբաթ, որ երկու: Բարի գիշեր, տեր հայր:
- Բարի գիշեր, տղաս:
Կալիֆոռնիայից Լին ժամանեց մի հայ. և Սարգիս Խաչատությանը սրճարանում մի երեկո հանդիպեց նրան: Միասին օղի խմեցին, և մարդը Սարգիս Խաչատույանին պատմեց Կալիֆոռնիայի մասին:
- Համարյա Հայաստան է, - ասաց մարդը, - արև, խաղաղ, դաշտեր, թզենիներ, առուներ, կովեր:
Գյուղացին ճչաց.
- Կովե՞ր, հայրենակից, դու կովե՞ր ասացիր…
- Հարյուրներով, - ասաց մարդը:
- Տեր Աստված, կովե՜ր… Իսկ աշխատա՞նք, ի՞նչ աշխատանք կա այնտեղ:
- Այգու գործ, - ասաց մարդը:
- Տեր Աստված, - ասաց գյուղացին, - ա՜րև…
Մտմտաց, հետո նորից ճչաց.
- Սիրելի հայրենակից, իսկ մերոնցից՝ հայեր Կալիֆոռնիայում՝ շա՞տ կան… Կարևորը դա է…
- Շատ, - ասաց մարդը:
- Աստվա՜ծ իմ, - ասաց գյուղացին, - ուրեմն գնամ Կալիֆոռնիա:
Ու գնաց:
Կալիֆոռնիա հասավ օգոստոսին, ճիշտ խաղողաքաղի ժամանակ: Աշխատանքն ավելի լավ էր, քան կոշիկի գործարանում, բայց սա էլ իր վատ կողմերն ուներ: Աշխատողների մեծ մասը կամ մեքսիկացի էր, կամ ճապոնացի: Օտար մարդիկ էին: Ինքն ուզում էր խոսել, բայց ոչ մեկը չէր հասկանում իրեն… Եվ առանց խոսելու էր աշխատում:
Իսկ աշխատանքը ողկույզ կտրել ու սինու վրա դնելն էր:
Ողկույզը պիտի մնար արևի տակ ու դառնար չամիչ: Երբ ողկույզի մի կողմը չորանում էր, երկու հոգի պիտի բարձրացնեն սինիները խաղողը շուռ տային մի այլ սինիի մեջ, որ մյուս կողմն էլ չորանա:
Եվ հաճելի չէր այդ աշխատանքը անել մեքսիկացու հետ, մի մարդու, որի հետ չես կարող խոսել:
Ժամեր շարունակ մեքսիկացու հետ սինիներ շուռ տալը շատ էր ձանձրալի…
Նա ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց գարնանը այգու վազերն էտեց… Կիրակի օրերը քաղաք գնաց. Մարիփոզա փողոցի վրա գտնվող հայկական մի սրճարան, օղի և սուրճ խմեց, սկամբիլ ու նարդի խաղաց, խոսք ու զրույց արեց իր հայրենակիցների հետ…
Մի կիրակի օր, երբ գյուղացին սրճարանում էր, մի մարդ մտավ այնտեղ և այդ մարդը Արշակ Դոմբալյանն էր. գյուլտիկցի: Արշակ Դոմբալյանը Սարգիս Խաչատուրյանին դեռ հայրենիքից էր ճանաչում: Այնտեղ նրանք իրար հետ հաճախ էին խոսում: Եվ Սարգիս Խաչատությանի համար շատ էր հաճելի, որ այդ գյուլտիկցի մարդուն հանդիպել է Ամերիկայում:
Նրանք ամուր, շատ ամուր ու շատ երկար իրար ձեռք սեղմեցին և համարյա լաց եղան:
- Ախ, Սարգիս եղբայր, - ասաց Արշակ Դոմբալյանը, - ինչպե՞ս ես, ինչպե՞ս…
- Լավ եմ, Արշակ եղբայր, - տխրությամբ ասաց Սարգիսը, - իսկապես շատ լավ եմ: Դո՞ւ ինչպես ես…
- Ախ, ես էլ շատ լավ եմ, սիրելիս, - ասաց Արշակը, - իսկ Ամերիկան հավանո՞ւմ ես, սրտո՞վդ է, գյուլտիկցի եղբայր…
- Ախ, Ամերիկա՜ն, - ասաց Սարգիսը: - Հարցնում ես՝ սրտո՞վս է: Ի՞նչ ասեմ: Գնա, արի… Ծանոթ-անծանոթ մարդկանց հետ սինիներ շուռ տուր: Եղածը դա է: Գնա, արի, ծանոթ, անծանոթ, ծանոթ, անծանոթ… Սինիներ շուռ տուր… Ինչ մարդիկ են, ի՞նչ իմանաս, եղբայր… Առաջ այդպիսի մարդկանց տեսած չկայինք, ի՞նչ ազգ են, ինչպե՞ս է նրանց լեզուն, ի՞նչ իմանաս:
Կալիֆոռնիա տեղափոխվելուց 1 տարի հետո Սարգիս Խաչատուրյանը ամուսնացավ: Կինը մի ավելի համեստ ընտանիքից էր, քան Լինի այն աղջիկը: Բայց ավելի կլորիկ էր, ավելի թուխ, ավելի սիրուն: Մի տարի անց տղա ունեցան: Շատ աշխատեց Սարգիսը, երեք 300 դոլար կուտակեց և տվեց իբրև կանխավճար՝ 10 ակր այգու դիմաց:
Հիմա նա արդեն այգեպան էր՝ իր սեփական իրավունքներով: Ուներ ձիեր, մի կով, մի տուն, մի բարի կին ու մի տղա: Ինչպես տեր հայրն էր ասել, մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, օրեր, ամիսներ, տարիներ, երեխաներ… Այս բոլորը իսկապես շատ լավ էր, հիանալի, նա չէր կարող ասել, թե հիանալի չէ… Նա ավելի փող վաստակեց. ավելի հող գնեց. հերկեց, ցանեց, էտեց, ջրեց, բերք հավաքեց: Նրա տասը ակրանոց այգին մեծացավ, դարձավ 30, ապա 40, 50 ակրանոց այգի:
Նոր տուն կառուցեց, էլեկտրականություն քաշեց ներսը, մեքենա գնեց, գրամաֆոն գնեց, կնոջն ու երեխաներին պաղպաղակ ուտելու, հանքային ջրեր խմելու տարավ, կինոթատրոն տարավ…
Անցան տարիներ:
Ավագ տղան միջնակարգ դպրոցն ավարտեց, և գյուղացին դպրոցի դահլիճում նստած տեսավ, թե տղան ինչպես է վկայական ստանում ու լացը հազիվ զսպեց: Այդ բոլորը շատ լավ էր, սքանչելի: Նա գիտեր, որ այդ բոլորը հոյակապ է:
Ավագ տղան ամուսնացավ Կալիֆոռնիայում ծնված մի հայ աղջկա հետ. հարսանիքի ժամանակ եղավ իսկական նվագ ու պար՝ հայկական, թուրքական, քրդական երգեր եղան, պարեր եղան: Տղան էլ իր համար այգի գնեց: Հրաշալի էր, հրաշալի… Հոյակապ էր, հոյակապ… Նրա մյուս տղան ոչ միայն միջնակարգն ավարտեց, այլև Բերկլիի քոլեջը: Ուղղակի սքանչելի էր…
Այո, այդ բոլորը սքանչելի էր: Հենց իր աչքի առաջ ինչեր փոխվեցին կյանքում ու աշխարհում: Տեսավ հեռախոսը: Տրակտորը: Գորգ մաքրող մեքենան: Լվացքի մեքենան: Սառնարանը: Ռադիոն: Անգլերեն խոսող, անգլերեն գրող, ուրիշ շատ բաներ իմացող իր երեխաներին: Փառավոր դար էր, փառավոր ժամանակներ:
Բայց նա տխուր էր. նա ոչինչ չէր հասկանում: Գյուլտիկն էր հիշում: Այնտեղ ամեն ինչ լավ էր: Այնտեղ մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Արաբը արաբ էր, թուրքը՝ թուրք, քուրդը՝ քուրդ: Մարդ գիտեր, թե ում հետ է խոսում: Ճանաչում էր դեմքը, աչքերը, քիթը, հոտը: Այնտեղ տուն էր, օջախ էր: Երբ մարդ խոսում էր մեկի հետ, գիտեր, թե ում հետ է խոսում: Բայց ի՞նչ էր Ամերիկայում… Նա չէր կարողանում մոռանալ, թե ինչ էր Ամերիկայում…
Եղավ, որ հարգարժան հայեր, գիտուն մարդիկ եկան նրա տուն: Սուրճ խմելիս հարցրին.
- Դե, հայրենակից, ասա՝ Ամերիկան սրտո՞վդ է…
Եվ նա միշտ թախիծով նայեց այդ մարդկանց դեմքին, աչքերին ու ասաց.
- Ի՞նչ իմանամ… գնա, արի, գնա, արի… ու ծանոթ անծանոթ մարդկանց հետ սինի շուռ տուր…
    
    
    

Վիլյամ Սարոյան | Ծիծաղ


    

    

    
    
- Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկդասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին ՀարավայինԽաղաղականի երկաթգծի երկայնքով՝ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այսխելացնոր միտքը տանջում էր իրեն: - Այո:
Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:
- Ծիծաղի՛ր:
Աճող էլեկտրական լարվածությունը,
ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկողսառնությունը և տղայի ատելի վիճակը:
- Ախր ինչու՞:
Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատվածմտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:
- Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:
Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, ործիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարողհենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրաձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցիհոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաներիգնալը՝ միայնություն, տխրություն:
- Ներեցեք, որ ծիծաղեցի:
Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավումէր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվտղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էրաչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելուտրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:
- Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:
Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ուչափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկամիտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամլինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետըբարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էրբարեկամ լինել:
- Չեմ ուզում ծիծաղել:
Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչիրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելումիտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղանսկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:
Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օրսուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռելմեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:
Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որբղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանըբարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքնայսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրենիրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որհենց սկզբից վախեցած էր:
- Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելովծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք էաներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրենծիծաղելիս:
Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամենմեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալովտալ մի բան և միշտ տալով այլ բան:
Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրենզզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էրծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեցվերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատտարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, ործիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրումէր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելիչէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:
Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմաչի կարողանում մի փոքր քրքջալ:
Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայելուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպկփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղիկեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապեսծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծությանվրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դաիրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապեսծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլումփողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարողհիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսովզբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեցՓրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքնէ…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշորավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսըընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակայինհամերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվմեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վարանող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծմեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչևշնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը ևծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կայիննրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այնհիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդկեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էրստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրահոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքըտագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ուհուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնցհամար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակվածփարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկթռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում էչարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերիցսկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենցմիայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության ևառաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեցինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղանլալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էրպատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ունա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էրմեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխըբարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:
- Բե՛ն:
Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայելուսուցչուհուն:
- Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ուգեղեցիկ էր թվում, քան երբևէ:
- Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
- Այո:
Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույնէ ամեն ինչ:
- Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
- Տասը:
- Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…
- Չգիտեմ:
- Ո՞վ է հայրդ:
- Դերձակ է:
- Այստեղ քեզ դու՞ր է գալիս:
- Երևի, այո:
- Եղբայներ, քույրեր ունե՞ս:
- Երեք եղբայր, երկու քույր:
- Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:
- Այո:
- Ու՞ր:
- Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
- Հին երկի՞րը:
- Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
- Օհ:
Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էրմեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իրվերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:
- Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեցվերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբումստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքանմիայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:
- Բեն, հիմա կարող ես գնալ:
Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ունայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամնայելու նրան:
- Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
- Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենըչգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. "եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և ԴիկԿորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնողապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ էպատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլորտղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջաշխարհը թվում էր տակնուվրա եղած:
Ապա կրկին սկսեց լալ:
    
    
    

Վիլյամ Սարոյան | Մեքսիկացին


    

    

    
    
Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:
Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:
- Սա ի՞նչ է, - զարմացավ հորեղբայրս:
- Մեքսիկացիներ են, - ասացի:
- Ի՞նչ գիտես, - նորից զարմացավ հորեղբայրս:
- Շներին նայիր, - բացատրեցի ես: - Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:
- Ի՞նչ են ուզում, - ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:
- Աշխատանք, - ասացի ես, - դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:
Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:
- Որթատունկերս ես ինքս եմ էտելու, - հայտարարեց նա:
- Նրանց ի՞նչ, - ասացի ես, - կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:
Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.
- Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:
- Այսինքն ո՞ւմ համար, - հարցրեց հորեղբայրս ինձ:
- Ինձ համար, - ասաց մեքսիկացին, - Ժուան Քաբրալի:
- Ժուան Քաբրալ, - կրկնեց հորեղբայրս, - չէ, աշխատանք չկա:
- Ինչքանո՞վ, - Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:
- Ի՞նչ է ասում, - հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:
- Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու, - թարգմանեցի ես:
- Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:
- Հետո ի՞նչ, - ասացի ես, - նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:
Հորեղբայրս շվարեց:
- Երեսուն սենթ, - կասծածելով ասաց նա: - Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:
- Ժամը երեսուն սենթ, - ասացի մեքսիկացուն:
- Չէ, - ասաց Ժուանը, - բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:
- Ի՞նչ, - անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:
- Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:
- Ովքե՞ր են այդ սովածները:
- Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է, - ասացի ես:
Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:
- Որտե՞ղ են սրանք ապրում, - հետաքրքրվեց նա:
- Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:
Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:
- Սա ի՞նչ է, - հարցրեց նա ինձ:
- Մեքսիկացու շներից մեկն է, - ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:
- Ասա՝ թող հեռու գնա:
- Հեռու գնա, - խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.
- Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:
- Ճիշտ է, - ասացի ես;
- Մի պեննի էլ չարժե:
- Պեննիի կեսի կեսն էլ չարժի, - ասացի ես, - վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:
- Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:
- Երբեք:
- Գողերի կարող է վախեցնել:
- Երբեք, - ասացի ես: - Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:
- Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:
- Ոչ մի օգուտ:
- Չեմ հասկանում, - համառեց հորեղբայրս, - ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:
- Մեքսիկացիներ են, - ասացի ես, - պարզ մեքսիկացի մարդիկ են:
- Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:
- Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:
- Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ, - ասաց Ժուանը:
- Տասներեք բերա՞ն, - զարմացավ հորեղբայրս:
- Նա կենդանիներին էլ է հաշվում:
- Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա, - ասաց հորեղբայրս:
- Որթատունկ էտել գիտե՞ք, - հարցրի ես մեքսիկացուն:
- Ոչ սենյոր, ես զինվոր եմ:
- Ի՞նչ ասաց, - չհասկացավ հորեղբայրս:
- Նա զինվոր է, - ասացի ես, - քաջ զինվոր:
- Պատերազմն արդեն վերջացել է, - Ժուանին հայտնեց հորեղբայրս:
Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:
- Հեռացրու հրացանը, - ասաց նա: - Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:
Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.
- Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:
- Չի սպանի, - ասացի ես:
- Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին, - ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:
Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:
- Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ, - պնդեց նա:
Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:
- Այն ի՞նչ մարդիկ են, - խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:
- Երեխաներ են, - ասացի ես: - Երկու տղա, երեք աղջիկ:
- Ի՞նչ են ուզում երեխաները:
- Բակլա ու ալյուր, - ասացի ես, - ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:
- Ասա նրանց՝ թող հեռանան, - ասաց հորեղբայրս: - Նա որթնատունկ էտել չգիտի:
- Ամեն մարդ էլ կարող է սովորել:
- Նա կավերի իմ այգին:
- Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի, - ասացի ես:
- Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:
- Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:
- Իսկ որքա՞նն է բավական, - հարցրեց հորեղբայրս:
- Սենյոր Քաբրալ, - դարձա ես մեքսիկացուն, - դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:
- Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞, - հարցրեց մեքսիկացին:
-Այո, - ասացի ես, - համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:
- Աշխատանքը շա՞տ է, - հարցրեց մեքսիկացին:
- Բոլորովին աննշան է, - ասացի ես
- Հաճելի՞ աշխատանք է:
- Անչափ հաճելի է, - ասացի ես, - և առողջության համար օգտակար:
Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:
- Սենյոր, - այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս, - ես կաշխատեմ ձեր այգում:
- Ինձ համար մեծ պատիվ է, - թոթովեց հորեղբայրս:
Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:
Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:
Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:
- Գործերն ինչպե՞ս են, - հարցրեց նա:
- Հրաշալի, - ասացի ես:
Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.
- Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:
- Շները կապ չունեն, - ասացի ես, - ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:
- Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի, - ասաց հորեղբայրս:
- Ոչ, - ասացի, - նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:
- Երեխաները առողջ տեսք ունեին, - ասաց հորեղբայրս:
- Ավելի առողջ երբեք չեն լինում:
- Ի՞նչ են ուտում:
- Բակլա և մեքսիկական հաց, - ասացի ես: - Այն բաները, որ քեզ համար անօգուտ են:
- Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:
- Անկասկած, - ասացի:
- Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:
- Չէ, ասացի, - տրակտորը չափից շատ ծանր է:
- Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի, - ասաց հորեղբայրս:
- Գիտեմ, - ասացի, - նախանցյալ տարի էլ նույն էր:
- Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում, - բողոքեց հորեղբայրս: - Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:
- Միգուցե այս տարի կփոխվի՞:
- Կարծո՞ւմ ես:
- Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի, - ասացի ես:
- Հետաքրքիր է, - ասաց հորեղբայրս, - ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:
- Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու, - ասացի:
- ճապոնացիները վատը չեն, - ասաց հորեղբայրս: - Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:
- Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի, - ասացի:
- Նրանք կքշեին շներին:
- Եվ կքարկոծեին, - ասացի ես:
- Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:
Մենք այլևս ոչ մի բառ չխոսեցինք ճանապարհին:

    
    

Վիլյամ Սարոյան | Օձ


    

    

    
    
    
    
Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:

    
Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:
Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:
Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:
Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:
Քայլում էր վախեցած օձի կողքով, մեկ-մեկ ցատկում էր, որ ետ չմնա, մինչև որ օձն ուժասպառ եղավ և էլ չէր կարողանում փախչել: Եվ նա պպզեց, որ ավելի մոտիկից տեսնի օձին, ճիպոտով դիպչելով դրան և աչքի առաջ պահելով: Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է ձեռքով դիպչել: Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: Մարդն ինքը մի ժամանակ այդ ողորկափայլ սահունությունն ու այդ ահավոր լռությունն էր, և հիմա որ մարդն իր այս վերջին ձևին է հասել, ահա դեռ օձերը սողում են գետնին, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել:
Առաջին արուն է էգը՝ բիբլիական. և բարեշրջություն: Ադամն ու Եվան և մարդկային սաղմը:
Սիրուն օձ էր, մաքուր ու նրբագեղ ու ճշգրիտ: Օձի զգացած սարսափը վախեցրեց նրան, և նա խուճապի մատնվեց մտածելով, որ գուցե այգու բոլոր օձերը սուսուփուս կգան փոքրիկ սրճագույն օձին փրկելու, և իրեն կշրջապատեն իրենց չարամիտ լռությամբ և իրենց չարագուշակ ձևերի անտանելի սահմռկելիությամբ: Ընդարձակ այգի էր ու պետք է որ հազարավոր օձեր լինեին այնտեղ: Եթե բոլոր օձերն իմանային, որ ինքը այս փոքր օձի գլխին է կանգնած, հեշտորեն կկարողանային ջլատել իրեն:
Վեր կացավ ու շուրջը նայեց: Խաղաղություն էր տիրում: Լռությունը գրեթե «ի սկզբնանե» -ի բիբլիական լռությունն էր: Լսեց, որ մի թռչուն ոստից ոստ էր թռչկոտում մոտակա ցածր թփուտում, բայց ինքն առանձին էր օձի հետ: Մոռացավ, որ գտնվում է հասարակական այգու մեջ, խոշոր քաղաքում: Ինքնաթիռ անցավ գլխավերևով, բայց չտեսավ դա կամ չլսեց էլ: Լռությունը շատ տիրական էր և նրա հայացքն էլ շատ տիրականորեն կենտրոնացած էր իր առջև օձի վրա:
Պարտեզում, օձի հետ, ոչ մերկ, ի սկզբանե, 1931 թվականին:
Կրկին պպզեց ու սկսեց խոսել օձի հետ: Ներքուստ և արտաքուստ ծիծաղեցրեց իրեն այն, թե օձի ձևն ահա իր աչքի առաջ էր այնքան նյութականորեն, իր սեփական գոյությունից անջատ, գետնի երեսին փռված, փոխանակ իր սեփական ինքնության մի թաքուն մասը լինելու: Ահռելի բան էր իրոք: Սկզբում սիրտ չարեց բարձրաձայն խոսել, բայց հետզհետե ավելի համարձակ դարձավ և սկսեց անգլերեն խոսել օձի հետ: Շատ հաճախ էր խոսք ասել օձին:
- Դե լավ, - ասաց, - ահա հիմա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրագնդի վրա, նույն արևի տակ և նույն կրքերն ունի: Եվ ահա դու էլ իմ առջև, նույն օձը: Դրությունն էլ նույնն է: Ի՞նչ ես ուզում անել: Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես: Ի՞նչ է միտքդ: Ինչպե՞ս ես պատշտպանվելու: Մտադիր եմ քեզ ոչնչացնել: Որպես պարտավորություն մարդու հանդեպ:
Օձը նրա առաջ ցնցվում էր անօգնականորեն, չկարողանալով խուսափել ճիպոտից: Մի քանի անգամ խփեց ճիպոտին, հետո անտարբեր դարձավ, որովհետև շատ էր հոգնել: Նա ետ քաշեց ճիպոտը, և լսեց, որ օձն ասաց.
- Շնորհակալ եմ:
Սկսեց մի երգ սուլել՝ տեսնելու համար, թե արդյոք երաժշտությունը որևէ կերպ ազդելո՞ւ է օձի շարժումների վրա, ստիպելո՞ւ է օձին պարել: Դու իմ միակ սերն ես, սուլեց: Շուբերտը՝ վերածված նյույորքյան երաժշտական մի կատակերգության. իմ միակ սերը, իմ միակ սերը. բայց օձը չէր պարում: Գուցե իտալական մի բան, մտածեց, և սկսեց երգել la donna e mobile, դիտմամբ սխալ հնչելով բառերը, զվարճանալու համար: Բրամսի մի օրորոցայինը փորձեց, բայց երաժշտությունը չէր ազդում օձի վրա: Հոգնած էր օձը: Վախեցած: Ուզում էր փախչել:
Հանկարծ զարմացավ ինքն իր վրա. մտքով անցել էր թողնել, որ փախչի օձը, թողնել, որ սպրդի գնա և կորչի իր ցեղակիցների ստորին աշխարհներում: Ինչո՞ւ թողնի, որ փախչի օձը:
Մի ծանր խճաքար վերցրեց գետնից և մտածեց՝ Հիմա ես կջախջախեմ քո գլուխը այս քարով և քո մահը կտեսնեմ:
Ոչնչացնել այդ չարի հմայքը, փչացնել այդ մեղսալի գեղեցկությունը: Բայց շատ տարօրինակ էր: Չէր կարողանում քարը գցել օձի գլխին, և հանկարծ սկսեց խղճալ կենդանուն:
- Մեղավոր եմ, - ասաց, մի կողմ նետելով քարը: - Ներողություն եմ խնդրում քեզնից: Հասկանում եմ հիմա, որ միայն սեր ունեմ քո նկատմամբ:
Եվ ուզեց իր ձեռքերով դիպչել օձին, բռնել ու հասկանալ օձին շոշափելու ճշմարտությունը: Բայց դժվար էր: Օձն ահաբեկված էր ու դառնում և հարձակվում էր ամեն անգամ, երբ ձեռքերը երկարում էր դիպչելու համար:
- Ես միայն սեր ունեմ քո նկատմամբ, - ասաց: - Մի՛ վախենա: Չեմ վնասելու քեզ:
Հետո արագ բարձրացրեց օձին գետնից, իմացավ դրան շոշափելու ճշմարիտ զգացողությունը, և գցեց:
- Ահա, - ասաց: - Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր: Լպրծուն չէ, ինչպես կարծում էի:
Ժպտաց փոքրիկ սրճագույն օձին:
- Կարող ես գնալ հիմա, - ասաց: - Հավատաքննությունը վերջացավ: Դու դեռ ողջ ես: Գտնվեցիր մարդու ներկայության առաջ ու դեռ ողջ ես: Կարող ես գնալ հիմա:
Բայց օձը չէր գնում: Վախից ուժասպառ էր եղել:
Նա խորապես ամաչեց իր արածից և բարկացավ ինքն իր դեմ: Աստված իմ, մտածեց, սարսափի մատնեցի փոքրիկ օձին: Երբեք չի մոռանա այս բանը: Միշտ կհիշի ինձ իր վրա պպզած:
- Հեռացիր, ի սեր Աստծո, - ասաց օձին: - Վերադարձիր քո ցաղակիցների մոտ: Պատմիր նրանց ինչ որ տեսար, տեսար ինքդ, քո սեփական աչքերով: Պատմիր նրանց ինչ որ զգացիր: Մարդու ձեռքի հիվանդագին ջերմությունը: Պատմիր մարդու ներկայության մասին, որ զգացիր:
Հանկարծ օձը շուռ եկավ նրանից, առաջ նետվեց ու հեռացավ:
- Շնորհակալ եմ, - ասաց օձին:
Եվ ուրախությամբ ծիծաղեց տեսնելով, որ փոքրիկ օձն իրեն գցում է խոտի ու տերևների մեջ, հեռու է փախչում մարդուց:
- Հոյակապ է, - ասաց: - Շտապիր նրանց մոտ և ասա, որ գտնվել ես մարդու ներկայության առաջ ու չես սպանվել: Մտածիր այն բոլոր օձերի մասին, որոնք ապրում ու մեռնում են առանց երևբևէ մարդու հանդիպելու: Մտածիր, թե ինչ նշանակություն է ունենալու այդ տարբերությունը քեզ համար:
Նրան թվաց, թե փոքրիկ օձի փախչելու շարժումները ցնծագին ծիծաղի էությունն էին, ու մեծ հաճույք զգաց դրանից: Վերադառնալով, գտավ արահետը և շարունակեց իր ճամփան:
Երեկոյան, երբ աղջիկը նստած էր դաշնամուրի առաջ ու մեղմ նվագում էր, նա ասաց.
- Տարօրինակ բան պատահեց:
Աղջիկը շարունակեց նվագել:
- Տարօրինակ բա՞ն, - հարցրեց:
- Այո, ասաց նա: - Քայլում էի այգու միջով և մի փոքրիկ սրճագույն օձ տեսա: Աղջիկն ընդհատեց նվագը և աթոռի վրա դարձավ նրան նայելու:
- Օ՞ձ, - ասաց: - Զզվելի է:
- Ոչ, - ասաց նա: - Գեղեցիկ էր:
- Եվ ի՞նչ:
- Օ՜հ, ոչինչ, - ասաց նա: - Պարզապես կանգնեցրի ճիպոտով և մի որոշ ժամանակ չթողեցի, որ գնա:
- Իսկ ինչո՞ւ:
- Առանց որևէ պատճառի, - ասաց նա:
Աղջիկն անցավ սենյակի մյուս կողմը և նստեց նրա կողքին, տարօրինակորեն նայելով նրան:
- Պատմիր օձի մասին, - ասաց:
- Սիրուն էր, - ասաց նա: - Բոլորովին էլ զզվելի չէր: Երբ ձեռքով դիպա, զգացի մաքրությունը:
- Շատ ուրախ եմ, - ասաց աղջիկը: - Հետո՞:
- Ուզեցի սպանել օձին, - ասաց նա: - Բայց չկարողացա: Շատ սիրուն էր:
- Ուրախ եմ, - ասաց աղջիկը: - Բայց ամեն ինչ պատմիր:
- Սա է ամենը:
- Չէ, չէ, - ասաց աղջիկը: - Գիտեմ, որ չէ: Ամեն ինչ պատմիր:
- Շատ զարմանալի է, - ասաց նա: Ուզում էի սպանել օձին և այլևս չգալ այստեղ:
- Չես ամաչում ինքդ քեզնից, - ասաց աղջիկը:
- Իհարկե ամաչում եմ, - ասաց նա:
- Հետո՞, - ասաց աղջիկը: - Ի՞նչ մտածեցիր իմ մասին, երբ օձն էր քո աչքի առաջ:
- Կբարկանա, - ասաց նա:
- Է՜, դատարկ բան: Անկարելի է, որ բարկանամ քեզ վրա: Ասա ինչ մտածեցիր:
- Դե լավ, - ասաց նա, - մտածեցի, որ դու գեղեցիկ ես, բայց չար:
-Չա՞ր:
- Ասացի, չէ՞, որ կբարկանաս:
- Լավ, հետո՞:
- Հետո դիպա օձին, - ասաց նա: - Հեշտ չէր, բայց իմ ձեռքերով վերցրի օձին գետնից: Ինչպե՞ս ես բացատրում դա: Դու շատ գրքեր ես կարդացել այսպիսի բաների մասին: Ի՞նչ է նշանակում այն, որ ես օձին վերցրի գետնից:
Աղջիկն սկսեց ծիծաղել մեղմորեն, խելացիորեն:
- Գիտե՞ս ինչ, - շիծաղեց, - դա նշանակում է, պարզապես նշանակում է, որ դու ապուշ ես: Դա հոյակապ է ուղղակի:
- Ի՞նչ է ըստ Ֆրոյդի՞, - ասաց նա:
- Այո, - ծիծաղեց աղջիկը: - Ըստ Ֆրոյդի:
- Դե համենայն դեպս, - ասաց նա, - շատ լավ բան էր օձին ազատ թողնելը:
- Երբևիցե ինձ ասե՞լ ես, որ սիրում ես ինձ, - հարցրեց աղջիկը:
- Ինքդ պետք է իմանաս, - ասաց նա: - Ինչ հիշեմ, մի երկու բան ասել եմ քեզ:
- Ոչ, - ասաց աղջիկը: Երբեք չես ասել:
Աղջիկը նորից սկսեց ծիծաղել, հանկարծ շատ երջանիկ զգալով նրա ներկայությունից:
- Դու միշտ ուրիշ բաներից ես խոսել, - ասաց: - Կապ չունեցող բաներից: Ամենահրաշալի պահերին:
Ծիծաղեց:
- Այս օձը, - ասաց նա, - փոքրիկ սրճագույն օձ էր:
- Եվ դա էլ քո արդարացումն է, - ասաց աղջիկը: - Դու երբեք պնդերես չես եղել:
- Ի՞նչ ես դուրս տալիս, - ասաց նա:
- Այնքան ուրախ եմ, որ չես սպանելկ օձին, - ասաց աղջիկը:
Ու վերադարձավ դաշնամուրի մոտ և ձեռքերը մեղմորեն դրեց ստեղների վրա:
- Մի քանի երգ սուլեցի օձի համար, - ասաց նա: - Շուբերտի Անավարտ սիմֆոնիայից մի հատված սուլեցի: Կուզենայի լսել այդ հատվածը: Գիտես, այն մեղեդին, որ օգտագործել էին «Ծաղկման ժամանակ» կոչվող երաժշտական կատակերգության մեջ: Այն մասը, որտեղ երգում են դու իմ միակ սերն ես, միակ սերը և այլն:
Աղջիկն սկսեց մեղմ նվագել, զգալով նրա աչքերն իր մազերի, իր ձեռքերի, իր վզի, իր թիկունքի, իր թևերի վրա, զգալով, որ նա իրեն զննում է այնպես, ինչպես զննել էր օձին:

    
Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց

Վիլյամ Սարոյան | Պատերազմ է հայտարարվել


    

    

    
    
    
1939-ի սեպտեմբերի 3-ին, Ջոն անունով մի տղա վազելով մտավ Մորագա էվընյուի վրա գտնվող սափրիչատունը, ուր մազերս էի կտրել տալիս:
- Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում, - ասաց նա:
Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը:
- Դո՛ւրս սափրիչատնից, - ասաց նա: - Առաջ էլ ասել եմ քեզ:
- Ի՞նչ է անունդ, - ասացի ես տղային:
- Ջոն, - ասաց նա:
- Քանի՞ տարեկան ես, - ասացի:
- Տասնմեկ, - ասաց Ջոնը:
- Դո՛ւրս իմ սափրիչատնից, - ասաց պրն. Տագալավիան:
Ես այն տպավորությանն էի, թե պրն. Տագալավիան Ջոնին է ասում, բայց երևի նրան չէ, ինձ էր ասում: Հո ինքն իրեն չէ, որ ասում էր:
Ջոնը դուրս էր գնացել արդեն:
Սափրիչը հանեց գոգնոցը և մի կողմ նետեց:
- Ո՞վ, - ասացի ես:
- Դուք, - ասաց պրն. Տագալավիան:
- Ինչո՞ւ:
- Ես աշխատում եմ, որ իմ սափրիչատունը պատվավոր լինի:
- Ես պատվավոր մարդ եմ:
- Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ, - ասաց սափրիչը: - Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան իմ սափրիչատունը:
- Նա հիմար չէր թվում, - ասացի:
- Հիմար, հիմա՛ր տղա է, - ասաց սափրիչը: - Ես չեմ ուզում, որ հիմար մարդիկ գան այստեղ:
- Գուցե իրոք մի քիչ հիմար բան էր, որ տղայի անունը հարցրի, - ասացի ես: - Կներեք դրա համար: Ես գրող եմ, գիտե՞ք, և միշտ հարցեր եմ տալիս մարդկանց: Ներողություն եմ խնդրում: Հաճեցեք ավարտել մազերիս գործը:
- Ոչ, - ասաց սափրիչը: - Վե՛րջ:
Վեր կացա բազկաթոռից և նայեցի գլխիս: Դեռ գործի կեսն անգամ չէր արվել: Գլուխս դեռ պատշաճ ձևը չէր ստացել, բայց այդպես էլ կարող էի անցնել երեք կամ չորս թաղամաս և գնալ մի սովորական սափրիչի մոտ, որ ավարտի գործը: Փողկապս կապեցի և բաճկոնս հագա:
- Ներեցեք, - ասացի, - ի՞նչ է պարտքս:
- Ոչինչ, - ասաց սափրիչը: - Ձեզ նման մարդկանցից փող չեմ ուզում: Եթե սոված մնամ, եթե ընտանիքս սոված մնա՝ հոգ չէ: Ոչ մի փող հիմար մարդկանցից:
- Կներեք, - ասացի, - բայց կարծեմ մի բան պարտք եմ ձեզ: Գուցե 35 սե՞նտ:
- Ոչ մի պեննի, - ասաց սափրիչը: - Խնդրեմ, դուրս գնացեք: Արածս թող նվեր լինի ձեզ: Ես տալիս եմ մարդկանց: Չեմ առնում: Ես մարդ եմ, ոչ թե հիմար:
Գուցե դրա վրա պետք է սափրիչատնից հեռանայի արդեն, բայց վստահ էի, որ նրա իսկական ուզածը խոսելն էր:
Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն պատճառով, ընդունակ չեն զգալու:
(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ, բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)
Զգացի հիմա, որ սափրիչը տագնապել էր կամ ջղայնացել, որ ուզում էր խոսել ու լսող ունենալ. և որ, իրականում, եթե սխալ չէր իմ ենթադրությունը, նրա ասելիքն ուղղված էր աշխարհին: Հազարավոր մղոններ էր ճամփորդել, նա չէր կարող գտնել մի մարդ, որ ավելի պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը կամ հաղորդելու աշխարհին:
- Մի սիգարե՞տ, - ասացի:
- Ոչինչ չեմ ուզում, - ասաց սափրիչը:
- Գուցե օգնե՞մ սրբիչները դասավորել:
- Դուրս գնացեք իմ սափրիչատնից:
Եթե երբևէ հանդիպել եմ ինձ նմանին, ահա այս մարդն է երևի: Ժամանակակից գրականության ընթացքին հետևող որոշ կանայք երբեմն ասել են, թե ես առեղծվածային մարդ և անկանխատեսելի մարդ եմ, բայց ես գրող եմ վերջապես: Կարելի է գրողից սպասել, որ նա տպավորություն գործի առեղծվածային լինելով և այլ նման բաներով, բայց սափրիչից սովորաբար սպասում ես, որ մազերդ հարդարի կամ երեսդ սափրի կամ երկուսն էլ անի, մի քիչ էլ զբաղեցնի սիրալիր զրույցով, ուրիշ ոչինչ: Կարդալու ժամանակ ունեցող կանայք երևի կարծում են, որ գրողի համար բնական է այս կամ այն փոքր մտասևեռումն ունենալը, իսկ գրողը գուցե միակն է աշխարհում, որ կարող է նման առանձնաշնորհումներ թույլ տալ, որ սափրիչն ունենա:
Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:
Որոշեցի սափրիչին առաջարկել մազերը հարդարելու լրիվ արժեքը: 65 սենտ՝ 35-ի փոխարեն: Մարդ միշտ էլ կարող է մազերը հարդարել տալ: Կան ավելի կարևոր բաներ, քան այն միտքը, թե խաբված ես:
- Ներեցեք, - ասացի, - ես չեմ կարծում, թե խաբված ես:
- Ներեցեք, - ասացի, - չեմ կարծում, որ արդար կլինի, եթե չվճարեմ ձեզ: Ճիշտ է, չեք վերջացրել իմ մազերի գործը, բայց գուցե մի ուրիշ օր: Ես մոտ եմ ապրում: Մենք նորից տեսնելու ենք իրար:
- Դուրս գնացեք իմ սափրիչատնից, - ասաց սափրիչը: - Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան այստեղ: Էլ մի՛ եկեք: Ժամանակ չունեմ:
- Ի՞նչ եք ուզում ասել՝ ինձ նման մարդիկ: Ես գրող եմ:
- Ի՞նձ ինչ, թե դուք ինչ եք, - ասաց պրն. Տագալավիան: - Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ:
- Մի քանի բառ միայն, - ասացի ես: - Չգիտեի, որ դա ձեզ տհաճ կլինի: Երևում էր՝ տղան հուզված է և շատ է ուզում, որ մեկն ու մեկը հասկանա իրեն:
- Նա հիմար, հիմա՛ր տղա է, - ասաց սափրիչը:
- Ինչո՞ւ եմ ասում այդպես, - ասաց սափրիչը: - Որովհետև իսկապե՛ս հիմար է: Վեց օր է արդեն՝ ամեն օր վազում մտնում է այստեղ ու գոռում. «Պատերա՜զմ: Պատերա՜զմ: Պատերա՜զմ»:
- Չեմ հասկանում, - ասացի:
- Չեք հասկանում, - ասաց սափրիչը: - Պատերա՜զմ: Չգիտեմ դուք ով եք, բայց ձեզ մի բան ասեմ:
- Անունս Դոնալդ Քեննեբեկ է, - ասացի: -Կարող եք լսած լինել իմ մասին:
- Իմ անունը Նիկ Տագալավիա է, - ասաց սափրիչը: - Երբեք չեմ լսել ձեր մասին:
Լռեց ու նայեց աչքերիս մեջ:
- Պատերա՞զմ, - ասաց:
- Այո, - ասացի ես:
- Դուք հիմար եք, - ասաց սափրիչը: - Մի բան ասեմ ձեզ, - շարունակեց: - Չկա՛ պատերազմ: Ես սափրիչ եմ: Չեմ սիրում մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ: Այո՛, հիմար են: Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել: Տղան վազում գալիս է այստեղ ու ասում՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», իսկ դուք խոսում եք նրա հետ: Քաջալերում եք: Նա իսկույն հավատում է ամեն ինչի, ձեզ նման:
Սափրիչը լռեց ու կրկին շատ ուշադիր նայեց ինձ: Ես գլխարկս հանեցի, որպեսզի նա տեսնի, թե որքան է կտրել մազերս և ինչքան է կիսատ թողել:
- Ի՞նչ եք զգում, - ասաց նա:
- Հուշեր, - ասացի:
- Դուք հիմար եք, - ասաց սափրիչը: - Ինչո՞ւ եք քաջալերում տղային: Առանց պատերազմների էլ նա բավական գլխացավանքներ է ունենալու: Ինչո՞ւ եք հարցնում՝ «Քանի՞ տարեկան ես»:
- Ինձ թվաց՝ ժիր ու խելոք տղա է, - ասացի: - Պարզապես ուզում էի՝ նա իմանար, որ նկատել եմ դա:
- Չեմ ուզում, որ ձեզ նմա մարդիկ իմ սափրիչատունը գան, - ասաց սափրիչը:
- Ինձ նման մարդի՞կ, - ասացի: - Ես ատում եմ պատերազմը:
- Լռե՛ք, - ասաց սափրիչը: - Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:
Այս ակնարկությունն արդեն մի քիչ շատ տարօրինակ էր:
- Կներեք, - ասացի, - ես չեմ սկսել պատերազմը:
- Ատում եք պատերազմը, - ասաց նորից սափրիչը: - Ձեզ ասում են, որ պատերազմ կա Եվրոպայում, դուք էլ ուրեմն հավատում եք, որ պատեազմ կա Եվրոպայում:
- Պատճառ չունեմ հավատալու, որ Եվրոպայում խաղաղություն է, - ասացի:
- Ատո՛ւմ եք պատերազմը, - ասաց նա: - Թերթը լույս է տեսնում, վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է: Աշխարհը հիմարներով է լեցուն: Ինչի՞ց են թափվել ձեր մազերը:
- Տենդախտից, - ասացի:
- Տենդախտի՜ց, - ասաց սափրիչը: - Ձեր մազերը թափվել են, որովհետև հիմար եք: Էլեկտրական մեքենա: Սանր: Մկրատ: Մա՛զ չունեք կտրելու: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Էլ չեմ ուզում, որ հիմարները գան այստեղ ու ինձ ջղայնացնեն: Չկա՛ պատերազմ:
Ճիշտ էի հասկացել, որ սափրիչն ասելիք ուներ և ուզում էր գտնել մի մարդ, որին ասեր: Շատ գոհ էի:
- Դուք նշանավոր մարդ եք, - ասացի:
- Մի՛ խոսեք, - գոռաց սափրիչը: Ես 11 տարեկան հիմար տղա չեմ: Ես 59 տարեկան եմ: Նշանավոր մա՜րդ: Թերթեր: Քարտեզներ: Դուք մա՛զ չունեք ձեր գլխին: Ի՞նչ եմ կտրելու ձեր կարծիքով: Տղան վազելով ներս է մտնում: Չեք կարողանում հանգիստ նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», - ասում է նա: «Ի՞նչ է անունդ: Քանի՞ տարեկան ես»: Ի՞նչ է պատահել: Խելագարվե՞լ եք:
- Ես չէի ուզում խռովել ձեր սիրտը, - ասացի: - Թույլ տվեք վճարել:
- Երբեք, - ասաց սափրիչը: - Ոչինչ չեմ ուզում: Դա մազ հարդարել չէ: Ոչ մի պեննի: Եթե մազ ունեցող մեկը գա և նստի այստեղ, ես կվերցնեմ էլեկտրական մեքենան և կհարդարեմ: Մազերը կընկնեն հատակին: Ոչ մի խնդիր: Ոչ մի հուզմունք: Ոչ մի հիմարություն: Բազկաթոռից վեր է կենում: Գլուխը լավ ձև է ստացել: Ականջները զով են: 65 սենտ: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Տղան վազելով ներս է մտնում: Ասում եմ՝ «Դո՛ւրս իմ սափրիչատնից»: Տղան դուրս է վազում: Ոչ մի աղմուկ:
- Ուրիշ սափրիչներ հարդարում են իմ մազերը, - ասացի:
- Շատ լավ, - ասաց: - Գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Խնդրե՜մ, գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ տարածելով մի՛ զբաղվեք:
Արդեն վստահ էի, որ հաջողությամբ թափանցել էի մարդու զայրույթի խորքը և թարմ ու ինքնատիպ նյութ էի քաղել մի նոր հուշի համար, ուստի, առանց այլևս մի բառ ասելու, դուրս եկա սափրիչատնից ու քայլեցի փողոցն ի վար:
Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի. ձևեցի մի գործ, որը գոնե ավելի կմեծացնի իմ արդեն մեծ համբավը:

    
Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց
    
    
    

Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը»


    

    

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:

Ամուսինն ասում է կնոջը.

- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:

Կինը պատասխանում է.

- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:

Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:

- Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:

Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ շում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:

Ամուսինը դիմում է կույրին.

- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:

- Իջնե՞մ, - զարմանում է կույրը: - Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:

Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:

- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:

- Իջի՛ր, խնդրում եմ, - կրկնում է ամուսինը, - քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:

Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:

Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:

- Ճի՛շտ ես ասում, - պատասխանում է կինը, - գնացի՛նք:

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:

Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:

Ամբոխը կույրին է հավատում: Չէ" որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:

Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:

Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, րտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:

Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:

Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:

Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է.

- Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:

Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:

Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.

- Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:

Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:

Կինն անվերջ լալիս է

Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:
    
    
    
    
    

Վիլյամ Սարոյան «Փասիան որսացողը»

Տասնմեկամյա Մեյո Մելոնին փոքր – մոքր կարճլիկ տղա է՝ ոչ թե պարզապես կոշտ ու անտաշ, այլ հենց համակ անտաշություն. Օրինակ, նա չէր կարողանում նույնիսկ եկեղեցի մտնել առանց մարդկանց մեջ այնպիսի անախորժ զգացում առաջացնելու, թե ինքը՝ Մեյոն արհամարհած ունի և այդ վայրը, և դրա դերն ու նշանակությունը:

Ուր էլ Մեյոն գնար, ամեն տեղ նույնն էր, դպրոցում, գրադարանում, թատրոնում, տանը:

Միայն մայրն էր զգում. Մեյոն բոլորովին էլ կոշտ ու անտաշ չէ, բայց հայրը հաճախ էր Մեյոյին զգուշացնում, որ քիթը չցցի ու իրեն պահի բոլորի նման: Սրանով Մայքլ Մելոնին ուզում էր ասել, որ Մեյոն պետք է ավելի հանգիստ պահվածք ունենա և վերջ տա չորս կողմը սխալներ տեսնելուն:

Մեյոն աշխարհի ամենաինքնավստահ տղան էր ու ամեն ինչի մեջ սխալ էր տեսնում, համենայն դեպս, այդպես էր թվում:

Նրա կարծիքով ինչ-որ սխալ կար մոր եկեղեցասիրական գործունեության մեջ: Ինչ-որ սխալ կար և հոր Շեքսպիրով ու Մոցարտով տարվելու մեջ: Ինչ-որ սխալ կար թե դպրոցական ուսուցման համակարգի, թե կառավարության, թե Միավորված ազգերի կազմակերպության, թե երկրագնդի ողջ բնակչության ապրելաձևի մեջ:

Եվ այս անհավանությունն ու դժգոհությունը նա արտահայտում էր առանց ինչ-ինչ մանրամասների մեջ խորանալու:

Արտահայտում էր ուղղակի սեփական գոյությամբ, իր ներկայությամբ: Արտահայտում էր նրանով, որ նյարդային էր ու դյուրաբորբոք, փութկոտ, խելացի ու շուտ ձանձրացող: Կարճ ասած, միանգամայն կարգին տղա էր: Դե, արհամարհում էր ամեն բան ու ամենքին՝ կամա թե ակամա, ինչ կարող էր անել: Նրա արհամարհանքը անխոս էր, բայց բացահայտ: Նա վտիտ էր, թխադեմ ու թխամազ և միշտ անհամբերությամբ էր լցված, որովհետև իրեն հանդիպող ամեն ինչ այնքան տաղտկալի էր, այնքան անմիտ ու մարած:

Միակ բանը, որից նա չէր ձանձրանում, որսորդության միտքն էր, բայց հայրը հազիվ թե նրա համար հրացան առներ, թեկուզ 22 տրամաչափի, միփողանի հրացան: Մայքլ Մելոնին Մեյոյին ասել էր, թե հենց համոզվի, որ իրեն մի քիչ հանգիստ է պահում, նոր կմտածի հրացան առնելու մասին: Մեյոն փորձեց իրեն մի քիչ հանգիստ պահել, որպեսզի հրացանն ստանա, բայց օր ու կեսից ավելի չդիմացավ:

-Լավ ասաց հայրը, եթե չես ուզում հրացան ունենալ ուրեմն կարիք չկա, որ աշխատես դրա իրավունքը վաստակել:

-Ես աշխատում էի դրա իրավունքը վաստակել:

-Երբ:

-Երեկ ու այսօր:

-Ես նկատի ունեի, - ասաց հայրը, - գոնե միամսյա փորձնական ժամկետ: -Միամսյա, - ասաց Մեյոն: - Ախր ամբողջ հոկտեմբերը ես ոնց հանգիստ մնամ, երբ որ փասիան խփելու ժամանակն է:

-Չգիտեմ, - ասաց Մայքլ Մելոնին, - բայց եթե դու հրացան ես ուզում, պետք է քեզ հանգիստ պահես, մինչև ես հավատամ, որ հարևանների վրա չես կրակի: Կարծում ես հայրս ինձ կթողներ սեղան նստեմ, եթե ինչ-որ բանով դրա իրավունքը վաստակած չլինեի:

Նա չէր առաջարկում, որ ես աշխատեմ հրացան ունենալու իրավունք վաստակել ինչ է՝ փասիան խփեմ:

Նա պահանջում էր, որ իմ հացը վաստակեմ և ոչ էլ սպասում էր, թե երբ եմ տասնմեկ տարեկան դառնալու:

Ինը տարիս չլրացած՝ ես սկսեցի հացս վաստակել:

Ամբողջ ցավն այն է, որ դու ընդհանրապես մատդ մատիդ չես տալիս քո սննդի, հագուստի ու օթևանի մասին հոգալու համար, թե չէ ինչպես հարկն է, կհոգնեիր ու բոլորի պես սովորական մարդ կլինեիր:

Դու համարյա դեռ մարդ էլ չես դարձել:

Ով որ պատկերացում չունի, թե ինչ դժվար է հանապազօրյա հացն ու մյուս կարևոր բաները վաստակել, նա դեռ մարդ չի դարձել:

Դա մեր՝ քո ծնողների մեղքն է, որ դու այդքան ծաղրասեր ես ու չմահավան՝ փոխանակ հանգիստ ու հաճելի տղա լինես:

Ողջ քաղաքն է միաբերան ասում, թե հայրդ ու մայրդ քեզ դարձրել են մեծամիտ տգետի մեկը, քանի որ չեն ստիպել ամեն ինչի մասին դատելու իրավունքը վաստակել:

Միստր Մելոնին խոսում էր ոչ միայն տղայի այլև նրա մոր համար, խոսում էր նրա կրտսեր եղբոր ու կրտսեր քրոջ համար, որովհետև հինգ անց կեսին դուրս էր եկել իր գրասենյակից, ինչպես շաբաթը մեկ էր անում, որպեսզի ամբողջ ընտանիքի հետ վաղ ընթրիքի նստի, և ուզում էր, որ այս շաբաթական հավաքույթները սեղանի շուրջը մնան ամենքի հիշողության մեջ, այդ թվում՝ և իր:

-Դե լավ, Մայքլ, - ասաց Մելոնին:

- Մեյոն այդքան վատը չի: Նա ուղղակի հրացան է ուզում փասիան որսալու համար:

Մայքլ Մելոնին ցած դրեց պատառաքաղը, որ լի էր լոլիկի ու պանրի հետ խառը մակարոնով ու երկար ժամանակ հայացքը հառել էր կնոջը՝ մի առ մի զսպելով այն բոլոր խիստ դիտողությունները, որոնք ներկաներից ոչ մեկի ականջը, իհարկե, չէին շոյի և միայն տհաճ հուշեր կթողնեին ընտանեկան հավաքույթի մասին:

Վերջապես նա ասաց.

-Ուրեմն դու գտնում ես, որ ես պետք է նրա համար հրացան առնեմ, հա:

-Մեյոն իրականում ոչ անտաշի մեկն է, ոչ էլ նման մի բան, - ասաց տղայի մայրը: - Պարզապես անհամբերությունից դադար չունի, ինչպես ամեն մարդ՝ իր կյանքի մի կարճատև շրջանում:

Մեյոն իրեն պաշտպանելու այս փորձն ընդունեց առանց շնորհակալության նշույլի: Եթե նրա դեմքից ինչ-որ բան էր երևում, ապա թերևս լոկ այն, որ զզվել ու ձանձրացել է 22 տրամաչափի, միափողանի էժանագին հրացանի պես չնչին առարկայի շուրջը բացված այսքան խոսք ու զրույցից:

-Իզուր ջանք մի թափիր նրան ամեն կերպ պաշտպանելու, - ասաց Մայքլ Մելոնին կնոջը, - որովհետև ինքդ էլ ես տեսնում, դա նրա սրտով չի: Նա չի սիրում, որ մեկնումեկն իրեն պաշտպան է կանգնում, նույնիսկ հարազատ մայրը, այո, իր խեղճ մայրը, և բացի դրանից, նրա դեմքին կարող ես կարդալ, թե հոր ասածներին ինչքան է նշանակություն տալիս:

-Ես ինչ ասացի որ, - հարցրեց Մեյոն:

-Ոչինչ էլ չասացիր, - պատասխանեց հայրը: - Կարիք էլ չկա, որ ասես: - Նա դարձավ միսիս Մելոնիին: - Մի խոսքով, ես պետք է նրա համար հրացան առնեմ, - ասաց:

Միստր Մելոնին չգիտեր, թե դա ինչպես հաստատի:

Նա լուռ մնաց ու աշխատում էր ոչ ամուսնուն նայել, ոչ որդուն:

-Շատ լավ, - ասաց Միստր Մելոնին կնոջն ու տղային: - Ես հիմա գնում եմ գրասենյակ, այնպես որ եթե հետս գաս, ճանապարհին կմտնենք Արչի Քենոնի մոտ ու հրացանդ կառնենք:

-Նա վեր կացավ սեղանից ու դիմեց միսիս Մելոնիին:

-Իհարկե, մի պայմանով, - ասաց, - որ դու հավանություն ես տալիս:

-Ինչ է մտադիր չես ընթրիքդ վերջացնել, - ասաց միսիս Մելոնին:

-Ոչ, - վրա բերեց Մայքլ Մելոնին:

Եվ ասեմ քեզ՝ ինչու:

Ես չեմ ուզում նրան ոչ մի ավելորդ րոպե սպասեցնել, երբ ինչ-որ բանի ցանկություն ունի՝ առանց դրա իրավունքը վաստակելու, և մայրն էլ նրա ցանկացածին հավանություն է տալիս. տես, արդեն դրել է գլխարկը, արդեն դռան մոտ է, իսկ ամեն րոպեն, որ ես այստեղ կանգնած վատնում եմ սա բացատրելու համար, ժամանակի ավելորդ կորուստ է:

-Ինչ կլիներ, գոնե ուտեիք, վերջացնեինք:

-Ով է ուտելու վրա ժամանակ ծախսում, - ասաց Մայք Մելոնին, - երբ խոսքը հրացան առնելու մասին է:

-Ինչ արած, - ասաց միսիս Մելոնին, - միգուցե հրացանն առնելուց հետո մի բան ուտեք:

-Ավելի լավ էր աղքատ լինեինք, - ասաց Մելոնին: Աղքատությունն այս հարցը մեր փոխարեն կլուծեր:

Մայք Մելոնին ուղղվեց դռան կողմը, որտեղ նրա նյարդայնացած տղան կանգնել սպասում էր, թե երբ է հայրը վերջապես լռելու և տեղից շարժվելու: Դռան մոտ Մայք Մելոնին դարձավ կնոջն ու ասաց.

-Հրացանը ձեռքը դնելուց հետո ես պատասխանատու չեմ նրա արարքների համար, բայց բացակայությունս մի ժամից ավել չի տևի:

Եթե աղքատ լինեինք, մեր տղան կհասկանար, թե ինչ անվայել բան է ինձ պարտադրելը, որ էսպիսի տխուր զիջողություն անեմ:

Տնից դուրս չեկած, դեռ պատշգամբից նա տեսավ, որ տղան արդեն փողոցի անկյունում է ու իրեն հազիվ է զսպում, որպեսզի չվազի: Արագ – արագ հասավ տղայի հետևից, հավասարվեց նրան ու քայլեց կողքից՝ ջանալով հետ չմնալ:

Ի վերջո ասաց.

-Գիտես ինչ, ես համաձայն եմ մինչև Արչի Քենոնի խանութը՝ մի կես մղոն էլ, ոտքով հետդ գալ, բայց միտք չունեմ ամբողջ ճանապարհը վազեվազ անցնել. Եթե դու պիտի վազելով գնաս, գնա, խանութի դռան մոտ կհանդիպենք:

-Տղան իսկույն պոկվեց առաջ ու քիչ հետո աչքից կորավ փողոցի հեռավոր ծայրում: Երբ Մայք Մելոնին հասավ Արչի Քենոնի խանութ, տղան այնտեղ սպասում էր նրան: Երկուսով ներս մտան, և Մայք Մելոնին Արչիին խնդրեց, որ հրացանները ցույց տա:

-Ինչ հրացան ես ուզում, Մայք, - ասաց Արչին:

- Չեմ իմացել, թե որսորդության հետ սեր ունես:

-Ինձ համար չի, - ասաց Մայք Մելոնին:

- Մեյոյին է պետք. Էդպիսի մի բան, որ հարմար լինի փասիան որսալու:

-Ուրեմն կոտորակային հրացան է պետք, - ասաց Արչին:

-Դա քեզ ձեռք է տալիս, - հարցրեց Մայք Մելոնին որդուն, ու թեև տղայի մտքով չէր անցել, թե փասիան որսալու այդքան հարմար բան իրեն բաժին կընկնի, բայց ասաց, որ դա ճիշտ իր ուզածն է:

-Շատ լավ, Արչի, - ասաց Մայք Մելոնին, - թող կոտորակային հրացան լինի:

-Է, Մայք, - ասաց Արչին, - չեմ կարծում, թե կոտորակային հրացանը հարմար է տղայի ձեռքը տալու համար:

-Զգույշ, - ասաց Մայք Մելոնին:

- Մի մոռացիր, նա էստեղ կանգնած է կողքիս: Արի լեզուներիս ավելորդ ազատություն չտանք: Իմ կարծիքով, նա շատ պարզ ու որոշակի հայտնեց, որ իր ուզածը կոտորակային հրացան է:

-Բայց մի բան էլ կա, - ասաց Արչին, - ախր կոտորակային հրացանի հետահար հարվածն ուժեղ է:

-Հետահար հարվածն ուժեղ է, - կրկնեց Մայք Մելոնին՝ խոսքերն ուղղելով տղային, բայց սա այդ խոսքերն արհամարհանքով ընդունեց:

-Նրա համար նշանակություն չունի, - ասաց Մայք Մելոնին: Արչի Քենոնին:

-Դե որ էդպես է, - ասաց Արչի Քենոնը, - ահա ձեզ մի հոյակապ կոտորակային հրացան, 12 տրամաչափի է, երկփողանի, իմ խանութի ամենաձեռնատու ապրանքը:

-Դա արդեն իզուր ասացիր, Արչի, - վրա բերեց Մայք Մելոնին: - Ձեռնատու ապրանք է, թե ինչ է, այս մարդուն մազաչափ չի հետաքրքրում: Նրա ուզածը քո խանութի ամենալավ կոտորակային հրացանն է, որ հարմար լինի փասիան խփելու:

-Այ սա է որ կա, 12 տրամաչափի էս հրացանը, - ասաց Արչի Քենոնը, - գինը՝ իննսունութ դոլար հիսուն սենթ, իհարկե, վերադիրն էլ գումարած: Ամենալավ հրացանն է կոտորակայինների մեջ:

-Ով ասես կտեսնի, որ ամենալավն է, - վրա բերեց Մայք Մելոնին: -Էլ կարիք չկա ժամանակ կորցնել միջակ հրացանները նայելու վրա:

Նա հրացանը մեկնեց Մեյո Մելոնիին, սա աջ ձեռքն առավ՝ փողը ցած պահած, ինչպես որ բռնում են հրացանը, միևնույն է՝ լցված լինի, թե ոչ:

-Բեր ցույց տամ՝ ոնց պիտի բանեցնես, - բերանից թռցրեց Արչի Քենոնը՝ դիմելով Մեյո Մելոնիին: Տղան մի այնպիսի հայացք գցեց Արչիի վրա, որ նա տեղնուտեղը շտապեց խոսքը փոխել. – էլ ինչ է հարկավոր: Ձկնորսական հարմարանքներ, ասենք՝ կարթ է, բան է, թե բռնցքամարտիկի ձեռնոցներ կամ թենիսի թևճակներ:

-Էլ ինչ է հարկավոր, - հարցրեց Մայք Մելոնին որդուն. Սա ձայն չհանեց, բայց այնպիսի սրտնեղած տեսք ուներ, որ Մայք Մելոնին միանգամից սթափվեց ու Արչի Քենոնին ասաց.Փամփուշտներ, իհարկե: Առանց փամփուշտի հրացանն ում է պետք:

-Արչի Քենոնը ձգվելով՝ վերևի դարակից կոտորակային հրացանի երեք տուփ ընտիր մանրագնդակ հանեց, փամփուշտները տվեց Մայք Մելոնին, նա էլ՝ իր որդուն, և Արչին ասաց.

-Իսկ որսորդական փամփշտակալ՝ գոտուն կապելու համար: Իսկ որսորդի կարմիր կեպի:

-Բայց Մեյո Մելոնիի իզութոզն էլ չկար:

- Նա էդպիսի բաներ չի ուզում, - ասաց Մայք Մելոնին:

-Որսորդներ կան, որ հագուստ – կապուստի մասին շատ են հոգ տանում, - ասաց Արչի Քենոնը:

-Նա՝ չէ, - ասաց Մայք Մելոնին: - Նա նույնիսկ ուտելու իրավունք չունի, բայց գրողը տանի, երբեմն համարյա հիանում եմ նրանով: Երևի մի բան գիտի, որ այդքան ինքնավստահ է ու ամեն ինչ այդպես արհամարհում է:

-Ճիշտն ասած, - վրա բերեց Արչի Քենոնը, - կարծեցի, թե գլխիս օյին ես խաղում: Մայք: Էն որ մեկ-մեկ դատարանում մի մեծ ընկերության դեմ պայքարի մտած ասենք՝ ինչ-որ փոքր մարդու պաշտպանելիս ես անում, այ, դրա նման: Չէի սպասում, թե իրոք հրացան կառնես ու տասնմեկ տարեկան տղայի ձեռքը կտաս: Դու համոզված ես, որ դա ճիշտ է:

-Իհարկե ճիշտ է, - ասաց Մայք Մելոնին: - Քո աչքով տեսար, թե ոնց էր հրացանը բռնել: - Նա սկսեց չեկ լրացնել: - Ուրեմն ինչ պիտի տամ:

-Հարյուր հինգ ու վաթսունինը, - ասաց Արչի Քենոնը: Հույս ունեմ՝ գիտես, որ մեր կողմերում ոչ մի փասիան էլ չկա, թեկուզ նմուշի համար: Փասիան որսալու տեղը Սակրամենտոյի հովիտն է:

-Երեկոյան տասի մոտերքը որտեղ ես լինելու:

-Տանը երևի, - ասաց Արչի Քենոնը: - Ինչ կա:

-Արթուն կլինես:

-Հա, - ասաց Արչին: - Տասներկուսից շուտ չեմ պառկում քնելու: Ինչ կա:

-Միգուցե տասի մոտերքը մեր տուն հանդիպես՝ մի երկու շիշ գարեջուր խմենք, - ասաց Մայքը:

-Մեծ հաճույքով, - ասաց Արչին: - Ինչ կա:

-Դե տես, - ասաց Մայքը, - ես էսպես եմ դատում. Հիմա հինգն անց տասնհինգ է: Երեք րոպեից ավելի չի տևի, մինչև նա Գետահովտի կողմը գնացող մի մեքենա գտնի, իսկ էստեղից էնտեղ քսանհինգ մղոն է: Սովորական վարորդը մի քառասուն-քառասունհինգ րոպեում տեղ կհասնի, բայց նա վարորդին կստիպի, ով ուզում է լինի՝ տղամարդ, թե կին, մեկ է՝ կստիպի, որ ամբողջ ճանապարհը կես ժամում կտրի կամ էլ ավելի շուտ: Առանց մի բառ ասելու՝ հենց իր լարված լռությամբ, ուզածն անել կտա: Հետո էլ կստիպի, որ վարորդը ճանապարհից շեղվի՝ ինչ է թե՝ իրեն որսատեղ հասցնի, ու միանգամից գործի կանցնի՝ դեռ վեցը չլրացած: Մինչև մութն ընկնելը որսորդություն կանի, ավելի ու ավելի հեռու կգնա: Ոչ կկորչի, ոչ էլ դրա պես մի բան, ուղղակի դուրս կգա ուրիշ ճանապարհ, որտեղ շատ երթևեկություն չկա: Հետ գալու համար մեքենա կբռնի ու տասի մոտերքը կամ տասից մի քիչ ուշ տանը կլինի:

-Ինչ իմացար, - ասաց Արչին: - Ինչ իմացար, թե հենց էսօր էլ որսի կգնա:

Հա, ձեռքը հրացան ընկավ, բայց գուցե բանեցնելու ձևն էլ չգիտի:

-Ինչ է, չտեսար ոնց առավ ու ծլկեց, - ասաց Մայք Մելոնին: - Գնաց որսի:

Ու վստահ եղիր՝ կամ բանեցնելու ձևն արդեն գիտի, կամ էլ մի քանի րոպեում ինքնուրույն գլուխ կհանի:

-Դե լավ, - ասաց Արչին, եթե լուրջ ես ասում, Մայք, ես ուրախությամբ կգամ գարեջուր խմելու:

-Իհարկե լուրջ եմ ասում, - վրա բերեց Մայքը:

-Երևի ուզում ես մեկը կողքիդ լինի, որ հետդ ծիծաղի, երբ նա դատարկ ձեռքով ու հրացանի հետահար հարվածներից ծեծվի՝ վերջապես տուն գա, - ասաց Արչին:

-Հա, - ասաց Մայքը, - ուզում եմ մեկը կողքիս լինի, որ հետս ծիծաղի, բայց ոչ թե դրա համար: Գուցե հրացանի հետահար հարվածներից մի քիչ էլ ծեծվի, բայց իմ կարծիքով, նա ձեռքը դատարկ չի գա:

-Կյանքումս լսած չկամ, որ մեկնումեկը Գետահովտի կողմերում փասիան խփած լինի, - ասաց Արչին: - Ուրիշ բան՝սեզոնին մի պստիկ բադ խփես կամ էլ նապաստակ:

-Նա փասիանից էր խոսում, - ասաց Մայք Մելոնին: - Սա էլ՝ չեկս; Ամեն դեպքում, լավ է տասից մի քիչ շուտ գաս:

-Ես էլ կարծում էի՝ ինչ հրացան, գլխիս օյին ես խաղում, - ասաց Արչին:

-Համոզված ես, որ ճիշտ արեցիր: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը տասնմեկ տարեկան է, որսորդության իրավունք չունի, ու փասիա որսալու սեզոնն էլ համարյա մի ամիս առաջ է փակվել:

-Այ, դրա համար եմ ուզում, որ գաս մեր տուն՝ գարեջուր խմելու:

-Բան չեմ հասկանում, - ասաց Արչին:

-Դու չես մեր շրջանի որսատեսուչը:

-Ես եմ:

-Դե, - ասաց Մայքը, - եթե պարզվի, որ նա օրենքը խախտել է, ուզում եմ տեղյակ լինես:

-Լավ, հա, - ասաց Արչին: - Բանուգործս կտրվել է, ընկնեմ մի մատ երեխայի հետևից, ինչ է՝ որսորդության իրավունք չունի ու մի երկու գնդակ է կրակել սեզոնի փակվելուց հետո:

-Ինչքան տուգանք հասնում է՝ ես կվճարեմ, - ասաց Մայք Մելոնին: -Չեմ կարծում, թե ձեռքը բան ընկնի, - ասաց Արչին: - Էնպես որ տուգանք վճարելու կարիք չի լինի: Երեք րոպեից ավելի չի տևի, մինչև նա Գետահովտի կողմը գնացող մի մեքենա գտնի, իսկ էստեղից էնտեղ քսանհինգ մղոն է: Սովորական վարորդը մի քառասուն-քառասունհինգ րոպեում տեղ կհասնի, բայց նա վարորդին կստիպի, ով ուզում է լինի՝ տղամարդ, թե կին, մեկ է՝ կստիպի, որ ամբողջ ճանապարհը կես ժամում կտրի կամ էլ ավելի շուտ: Առանց մի բառ ասելու՝ հենց իր լարված լռությամբ, ուզածն անել կտա: Հետո էլ կստիպի, որ վարորդը ճանապարհից շեղվի՝ ինչ է թե՝ իրեն որսատեղ հասցնի, ու միանգամից գործի կանցնի՝ դեռ վեցը չլրացած: Մինչև մութն ընկնելը որսորդություն կանի, ավելի ու ավելի հեռու կգնա: Ոչ կկորչի, ոչ էլ դրա պես մի բան, ուղղակի դուրս կգա ուրիշ ճանապարհ, որտեղ շատ երթևեկություն չկա: Հետ գալու համար մեքենա կբռնի ու տասի մոտերքը կամ տասից մի քիչ ուշ տանը կլինի:

-Ինչ իմացար, - ասաց Արչին: - Ինչ իմացար, թե հենց էսօր էլ որսի կգնա:

Հա, ձեռքը հրացան ընկավ, բայց գուցե բանեցնելու ձևն էլ չգիտի:

-Ինչ է, չտեսար ոնց առավ ու ծլկեց, - ասաց Մայք Մելոնին: - Գնաց որսի:

Ու վստահ եղիր՝ կամ բանեցնելու ձևն արդեն գիտի, կամ էլ մի քանի րոպեում ինքնուրույն գլուխ կհանի:

-Դե լավ, - ասաց Արչին, եթե լուրջ ես ասում, Մայք, ես ուրախությամբ կգամ գարեջուր խմելու:

-Իհարկե լուրջ եմ ասում, - վրա բերեց Մայքը:

-Երևի ուզում ես մեկը կողքիդ լինի, որ հետդ ծիծաղի, երբ նա դատարկ ձեռքով ու հրացանի հետահար հարվածներից ծեծվի՝ վերջապես տուն գա, - ասաց Արչին:


    

-Հա, - ասաց Մայքը, - ուզում եմ մեկը կողքիս լինի, որ հետս ծիծաղի, բայց ոչ թե դրա համար: Գուցե հրացանի հետահար հարվածներից մի քիչ էլ ծեծվի, բայց իմ կարծիքով, նա ձեռքը դատարկ չի գա:

-Կյանքումս լսած չկամ, որ մեկնումեկը Գետահովտի կողմերում փասիան խփած լինի, - ասաց Արչին: - Ուրիշ բան՝սեզոնին մի պստիկ բադ խփես կամ էլ նապաստակ:

-Նա փասիանից էր խոսում, - ասաց Մայք Մելոնին: - Սա էլ՝ չեկս; Ամեն դեպքում, լավ է տասից մի քիչ շուտ գաս:

-Ես էլ կարծում էի՝ ինչ հրացան, գլխիս օյին ես խաղում, - ասաց Արչին:

-Համոզված ես, որ ճիշտ արեցիր: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը տասնմեկ տարեկան է, որսորդության իրավունք չունի, ու փասիա որսալու սեզոնն էլ համարյա մի ամիս առաջ է փակվել:

-Այ, դրա համար եմ ուզում, որ գաս մեր տուն՝ գարեջուր խմելու:

-Բան չեմ հասկանում, - ասաց Արչին:

-Դու չես մեր շրջանի որսատեսուչը:

-Ես եմ:

-Դե, - ասաց Մայքը, - եթե պարզվի, որ նա օրենքը խախտել է, ուզում եմ տեղյակ լինես:

-Լավ, հա, - ասաց Արչին: - Բանուգործս կտրվել է, ընկնեմ մի մատ երեխայի հետևից, ինչ է՝ որսորդության իրավունք չունի ու մի երկու գնդակ է կրակել սեզոնի փակվելուց հետո:

-Ինչքան տուգանք հասնում է՝ ես կվճարեմ, - ասաց Մայք Մելոնին: -Չեմ կարծում, թե ձեռքը բան ընկնի, - ասաց Արչին: - Էնպես որ տուգանք վճարելու կարիք չի լինի: -Ուրեմն տասի մոտերքը քեզ եմ սպասում, - ասաց Մայք Մելոնին:

-Նա մի կես ժամ գրասենյակում անցկացրեց, հետո դանդաղ քայլերով տուն ճանապարհվեց. Տանն ամեն ինչ խաղաղ էր ու հանգիստ, փոքրիկները քնել էին, իսկ կինը ափսեներն էր լվանում: Նա վերցրեց սրբիչը, սկսեց ափսեները չորացնել ու արդեն սրբվածները տեղավորել պահարանում:

-Արչի Քենընի խանութից կոտորակային հրացան առա ու տվեցի իրեն, ամենալավ հրացանը փասիան որսալու համար, - ասաց:

-Հույս ունեմ վրան շատ բարկացած չես, - ասաց միսիս Մելոնին:

-Սկզբում շատ էի բարկացել, - ասաց Մայքը, - բայց հանկարծ բարկությանս հետքն էլ չմնաց, հասկանում ես ինչ եմ ուզում ասել:

-Չեմ հասկանում, - ասաց միսիս Մելոնին:

-Ուզում եմ ասել վրա բերեց Մայքը, թե ինչ լավ է, որ մենք աղքատ չենք:

-Աղքատությունն ինչ կապ ունի, - ասաց միսիս Մելոնին:

-Ուղղակի ուզում եմ ասել՝ լավ է ու վերջ, - վրա բերեց Մայքը:

-Շատ բարի, - ասաց միսիս Մելոնին: - Բայց ուր է նա:

-Որսի է գնացել, ուր պիտի լինի, - ասաց Մայքը: - Թե կարծում ես նրան հրացան էր պետք, որ նայի, հիանա:

-Արդեն չգիտեմ ինչ եմ կարծում, ինչ՝ չէ, - ասաց միսիս Մելոնին: - Ախր նա գլխիդ պատիժ էր դարձել, անընդհատ նեղվում էիր, վրդովվում ու հանկարծ մի թանկ հրացան ես առնում և շատ ճիշտ համարում, որ նա հոկտեմբերի սկզբին, գիշերվա դեմ, որսորդություն է անում:


    

-Ինչպես հասկանալ:

-Գիտես, - ասաց Մայք Մելոնին, մինչ սեղանի մոտ նրան խրատներ էի տալիս՝ հետո ինչ-որ բան սկսեց կատարվել: Պատկերացրի, թե ոնց էր երեսուն տարի առաջ հայրս ինձ խրատում, երբ ես Մեյոյի տարիքին էի: Էհ, ես էլ հո իմ հացը վաստակում էի, արդեն ասացի, ու նրա պես ուզում էի հրացան ունենալ: Իսկ հայրս գլխիս խրատներ կարդաց, բայց հրացան չստացա:

Հինգ տարի անց ստացա, երբ ինձ համար դա արդեն մի մեծ նշանակություն չուներ: Այ, սեղանի մոտ նրան խրատներ տալիս՝ հիշեցի, թե ոնց էր հայրս գլխիս խրատներ կարդում, իսկ ես մտածում էի, որ իզուր է ինձ էդպես ստորացնում ու հավատացած էի, - միգուցե մեր աղքատությունն էր պատճառը, եթե դա իրոք էստեղ կապ ունի, - բայց հավատացած էի, թե նա ինչ որ ձևով, մի որևէ ձևով, հանկարծ վերջ կտա խրատներին և առանց դեսուդենի ինձ կվերցնի հետն ու կտանի հրացան առնելու: Չնայած, իհարկե, նա էդպես չարեց: Եվ ես հիշեցի, որ նա էդպես չարեց ու որոշեցի, թե ինչ որ հայրս ինձ համար չի արել գուցե ես անեմ տղայիս համար. Հասկանում ես ինչ եմ ուզում ասել:

-Ուզում ես ասել, որ Մեյոն քեզ նման է, - հարցրեց միսիս Մելոնին:

-Այ, հենց դա էլ ուզում էի ասել, - վրա բերեց Մայքը: Իսկապես հենց դա է:

-Շատ է նման:

-Համարյա թե նույնն ենք, - ասաց Մայքը: - Էհ նա երկար չի մնա էսպես, հետո այսքան հրաշալի արարած չի լինի, ու ես չեմ ուզում, որ իմ պատճառով նա զրկվի իր կյանքի միակ փառավոր պահից:

Հաստատ կատակում ես, - ասաց միսիս Մելոնին:

-Դրանից լուրջ անհնար է լինում, - ասաց Մայքը: - Արչի Քենոնն էլ էր կարծում, թե կատակում եմ, բայց ինչ կա կատակելու: Ես նրա համար հրացան ու փամփուշտներ առա, չէ. Նա հիմա որս է անում, չէ:

-Ահ, ինձ հույս եմ տալիս, որ վատ վիճակում չի:

-Թեկուզ վատ վիճակում էլ լինի, նրանից երբեք բան չենք իմանա, - ասաց Մայքը: - Արչիին հրավիրել եմ, որ տասի մոտերքը գա գարեջուր խմելու, որովհետև իմ հաշվարկներով, Մեյոն հենց տասի մոտերքն էլ կվերադառնա:

-Միսիս Քենոնն էլ է Արչիի հետ գալու:

-Հազիվ թե, - ասաց Մայքը: - Նրա մասին ոչ մի խոսք չեղավ:

-Դե ուրեմն երևի չարժի, որ ես էլ հետներդ նստեմ, - ասաց միսիս Մելոնին:

-Ինչու չէ, եթե ուզում ես…- ասաց Մայքը:

-Բայց միսիս Մելոնին գիտեր, որ չարժի նրանց հետ նստել, դրա համար էլ ասաց.

-Չէ, ավելի լավ է անկողին մտնեմ:

-Մայք Մելոնին կնոջ հետ դուրս եկավ պատշգամբ, երկուսն էլ նստեցին ու խոսում էին իրենց որդու՝ Մեյոյի և մյուս երեխաների մասին, մինչև ժամը իննից մի քիչ անց միսիս Մելոնին վեր կացավ, մտավ խոհանոց, ստուգեց՝ գարեջուրը սառնարանում է, թե չէ, որոշ խորտիկներ հանեց դրեց սեղանին՝ գարեջրի հետ ուտելու համար: Հետո գնաց քնելու:

-Տասից մոտավորապես տասնհինգ պակաս Արչի Քենոնը երևաց փողոցում, անշտապ քայլերով բարձրացավ պատշգանբ ու նստեց ճոճաթոռին:


    

-Հոգնած-ջարդված մարդու կերպարանք ուներ: Երեսը կեղտոտ էր ու կարմրատակած, շորերը կորել էին փոշու մեջ, ծածկվել սուր-սուր փշերով ու կոծոծներով: Ձեռքերը ճանկռտված էին և գրեթե կեղտից սևացած: Հրացանը կախված էր ձախ ուսից, իսկ ձախ ձեռքին երկու հոյակապ փասիան կային:

-Նա թռչունները դրեց խոհանոցի սեղանին, հետո հրացանն ուսից իջեցրեց, քանդեց, որ մաքրի: Մաս-մաս փաթաթեց ամանների չոր սրբիչներից մեկով և կապոցը խցկեց այն դարակի մեջ, որտեղ պահում էր իր ունեցած-չունեցածը: Հետո գրպանից վեց հատ չօգտագործված փամփուշտներ հանեց ու սրանք էլ դարակում տեղավորեց, կողպեց դարակն ու բանալին նորից գրպանը դրեց: Նա մոտեցավ խոհանոցի լվացարանին, թևերը քշտեց, ձեռքերը, երեսն ու վիզը լվաց և մի լավ սրբվելուց հետո, բացեց սառնարանը, յուղաթղթի միջից ապխտած երշիկ հանեց, առանց հացի՝ մի կտոր գցեց բերանն ու սկսեց հացին կարագ քսել՝ միաժամանակ աթոռը մոտ քաշելով: Նստեց ու երկու կարագահացի մեջ ապխտած երշիկի երեք հաստ կտոր դրեց: Մայքլ Մելոնին երբեք չէր տեսել, որ նա այդպիսի ախորժակով ուտի:

-Էլ առաջվա պես չմահավան ու անհանգիստ տեսք չուներ:

-Մայքլ Մելոնին վեր կացավ Արչի Քենոնի հետ, և նրանք հետնամուտքով դուրս եկան տնից, որպեսզի միսիս Մելոնին ու քնած երեխային չխանգարեն:

-Երբ արդեն հետնաբակում էին, Արչի Քենոնն ասաց.

-Էյ, մտադիր չես նրան հարցնել, թե դրանք որտեղից է ճարել: -Նա դեռ պատրաստ չի դրա մասին խոսել, - ասաց Մայքը: - Ինչքան է տուգանք հասնում:

-Ի, - ասաց Արչին, - ոչ մի տուգանք էլ չի կարող լինել, որովհետև իմ հսկողության տակ գտնվող ամբողջ տեղամասում մի հատիկ փասիան գոյություն չունի:

Ես ընդհանրապես չէի հավատում, որ ձեռքը մի բան կնկնի, ինչ մնաց թե փասիաններ, ու երկուսն էլ արու:

Գետինը մտնեմ, թե ես ինքս էլ չեմ նրանով մի քիչ հիանում:

-Գնանք քեզ ճանապարհեմ տուն, - ասաց Մայքը:

Խոհանոցում տղան կերավ վերջացրեց իր երշիկով կարագ հացը, մի բաժակ կաթ խմեց և ուսը տրորեց:

Ամբողջ երեկոն ու գիշերը անհավատալի բաներ էին կատարվել:

Սեղանի մոտ, երբ հայրը գլխին խրատներ էր կարդում, նա հանկարծ սկսեց ավելի լավ հասկանալ հորն ու հենց ինքն իրեն, բայց գիտեր, որ չի կարող միանգամից փոխվել, այլևս այնպիսին չլինել, ինչպիսին եղել է այսքան ժամանակ՝ ի դժգոհություն բոլորի:

Նա գիտեր՝ միառժամանակ դեռ պետք է իրեն առաջվա պես պահի, մինչև ամեն ինչ վերջնականապես պարզի: Պետք է հոր հետ յոլա գնալով՝ ժամանակ շահի:

Սա շատ հստակ ու որոշակի հասկացավ, որովհետև հայրը հանկարծակի՝ ինչ-որ պահից սկսած, էլ այնպիսին չէր, ինչպիսին ամենքի պատկերացմամբ, պիտի հայրը լինի, և Մեյոն հասկացավ. Անհրաժեշտ է, որ ինքն էլ հիմա փոխվի ու այլևս առաջվանը չլինի, այլևս այնպիսին չլինի, ինչպիսին կարծել էր, թե պիտի լինի: Բայց գիտեր, որ չի կարող միանգամից փոխվել, մինչև ամեն ինչ վերջնականապես չպարզի:

Խոհանոցում, հոգնությունից կիսաքուն՝ նա որոշեց հորն ամբողջ եղելությունը պատմել, բայց հիմա չէ, քիչ ուշ՝ գուցե մի տասը տարուց:

Նա շատ էր տանջվել-չարչարվել, որ գլխի ընկնի, թե հրացանն ինչպես պիտի գործի դնի, և հակառակի նման՝ ոչ մի մեքենա չէր պատահել, ստիպված մինչև Քլովիս գետի մոտերքը՝ վեց մղոն, քայլել էր ու վազեվազ գնացել, այնտեղ էլ հրացանը լցրել, նշան էր բռնել ծառի ճյուղին նստած մի կեռնեխի ու հրամանը սեղմել:

Հետհար հարվածից փռվել էր գետնին, իսկ գնդակը թռչունի կողքով էլ չէր անցել:

Երկար ժամանակ նա քայլում էր չոր, բարձր խոտերի միջով, որ մի բան գտնի վրան կրակելու համար, բայց տեսած-չտեսածն ընդամենը մի ուրիշ կեռնեխ էր, ու նորից հրացանի հետահար հարվածը նրան գետին տապալեց, ու նորից գնդակը թռչունի կողքով էլ չանցավ:

Մութն արագ ընկնում էր, իսկ շրջակայքում կենդանության ոչ մի նշույլ չկար, և նա սկսեց հենց այնպես կրակել՝ ուղղակի հրացանին վարժվելու համար:

Շուտով կրակելու ձևը սովորեց. Էլ հետահար հարվածից գետնին չէր գլորվում:

Անընդհատ քայլում էր ու կրակում, արդեն լրիվ մութ էր, և կարծես մոլորվել էր:

Դիպավ մի մեծ քարի, ընկավ, հրացանը պատահմամբ կրակեց ու հողը ցրիվ տալով աչքերը լցրեց:

Վեր կացավ, լացը համարյա գալիս էր, բայց իրեն զսպեց, հետո վերջապես մի ճանապարհ գտավ, բայց գաղափար չուներ, թե ուր է տանում, և ինքը որ ուղղությամբ պետք է գնա: Ոտից գլուխ ճանկռոտվել էր, ու ամբողջ մարմինը ցավում էր, իսկ պատահական կրակոցից այնքան էլ լավ չէր զգում իրեն: Ախր չպետք է էդպես լիներ: Երբեք: Նա վախեցել էր ու մի պահ սկսեց աղոթել, և աղոթքի ամեն մի բառը իր բուն, ուղղակի իմաստը ուներ: Կյանքում առաջին անգամ հասկացավ, թե ինչու են մարդիկ սիրում եկեղեցի գնալ:

՛՛Խնդրում եմ, էնպես արա, որ ամոթով չմնամ, - աղոթում էր նա: - Խնդրում եմ, էնպես արա, որ ճիշտ ուղղությամբ գնամ՛՛:

Քայլեց ճանապարհով, հույս ուներ, թե տուն կհասնի կամ գոնե մի կացարան, որտեղ լույս ու մարդիկ լինեն, թեկուզ որևէ ճամփամերձ խանութ, որ դեռ բաց լինի: Խավարի մեջ անվերջ ինչ-որ կենդանի արարածներ էին աչքին պատկերանում, ու նա լսում էր. ՛՛Խնդրում եմ, էնպես արա, որ չվախենամ՛՛: Իսկ հետո իրեն այնքան հոգնած զգաց, այնքան փոքր ու մոլորված, այնքան անհուսորեն դժբախտ, որ հազիվ զսպեց արցունքներն ու ասաց. ՛՛Խնդրում եմ, էնպես արա, որ լաց չլինեմ՛՛:

Երկար ճանապարհ անցավ և, ի վերջո, հեռվից հեռու մի փոքրիկ լույս տեսավ ու քայլերն արագացրեց: Ճամփամերձ խանութ էր, առջևում՝ բենզինի պոմպ, սրա կողքին էլ՝ մի նոր բեռնատար պիկապ:

Խանութի ներսում երկու հոգի կային՝ բեռնատարի վարորդն ու խանութի տերը, նա նկատեց, որ տասներկուսից քսան է պակաս: Խանութի տերը հաստ, սպիտակ բեղով մարդ էր, արկղի վրա նստած՝ խոսում էր բեռնատարի վարորդի հետ, որն ավելի երիտասարդ էր՝ երևի տղայի հոր տարիքին:


    
    

Տղան տեսավ, թե երիտասարդը ինչպես աչքով արեց ծերուկին, ու Աստծուն Փառք տվեց այդ երկուսին պատահելու համար, այն բանի համար, որ մեկն այդպես աչքով արեց մյուսին, որովհետև դժվար թե աչքով անող մարդը վատն ու չարակամ լինի:

Նա ճշտությամբ պատմեց եղած-չեղածը, պատմեց ինչ է արել և ինչու է արել, իսկ այդ երկուսը, առանց ընդհատելու ականջ էին դնում, նայում մերթ նրան, մերթ էլ մեկմեկու: Երկուսն էլ տղայի նոր հրացանը մի լավ զննեցին:

Հետո խանութի տերը հրացանը վերադարձրեց տղային ու երիտասարդին ասաց.

Քեզ շատ շնորհակալ կլինեմ, եթե էս ջահելին մեր բեռնատարով տանես, տուն հասցնես:

Ըստ երևույթին, նրանք հայր ու որդի էին, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև մոտ ընկերներ:

Մեյո Մելոնիին երկուսն էլ այնքան դուր եկան, որ նա համակրանքով լցվեց ընդհանրապես բոլոր մարդկանց նկատմոմբ:

-Շնորհակալության բան չկա, - ասաց երիտասարդը:

-Ու գիտես, իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ նրա համար մի զույգ փասիան ճարեինք, հետը տուն տաներ:

-Էս գիշերվա կեսին մի քիչ դժվար հարց է, - ասաց երիտասարդը, բայց կարելի է փորձել:

-Չինական թաղի էն ռեստորանը, որ ամբողջ գիշեր բաց է, փասիան չի մատուցում. Կարծեմ սեզոնին էլ, սեզոնի փակվելուց հետո էլ մատուցում է, - ասաց ծերուկը: Էնտեղ ծախու փասիան միշտ կա ու կա, չէ:

-Չգիտեմ, - ասաց երիտասարդը, - բայց կարող ենք զանգել, իմանալ: -Չէ, - ասաց ծերուկը: - Զանգելով չի լինի: Միգուցե չհասկանան, թե ուզածներս ինչ է: Ավելի լավ է մեքենայով գնաք ու տեղում պարզեք: Էդ ռեստորանը Քըրն փողոցում է, հիշում եմ որտեղ է, բայց անունը մոռացել եմ: Համենայն դեպս, ամբողջ գիշեր բաց է, ու ես լսել եմ, որ էնտեղ, սիրտդ երբ էլ տա, փասիան կճարես:

-Իրոք արժի հանդիպել, - ասաց երիտասարդը:

-Նա վեր կացավ, ու Մեյո Մելոնին՝ զարմանքից համրացած, ինքն էլ վեր կացավ: Ուզում էր ծերուկին գոնի մի քաղաքավարի խոսք ասել, չորացած բերանից չկարողացավ ոչ մի բառ հանել: Հրացանը վերցրեց, դուրս եկավ խանութից, տեղավորվեց մեքենայում՝ երիտասարդի կողքին, ու նրանք ճամփա ընկան: Ծերուկը խանութի դռանը կանգնած՝ հայացքով ուղեկցում էր նրանց:

-Երիտասարդը ամբողջ ճանապարհին՝ մինչև չինական թաղամաս, լուռումունջ քշում էր մեքենան, ու երբ ծանոթ վայրերը տղայի աչքով ընկան, նա էլի աղոթք արեց մտքում, ինքն իրեն ասաց. ՛՛Ես լավ գիտեմ, որ արժանի չեմ սրան ու երբեք, երբեք, սա չեմ մոռանա՛՛:

Բեռնատարը երկաթգիծն անցավ, մտավ չինական թաղամաս և կանգնեց Ուիլի Ֆոնգի ռեստորանի առաջ, որն իսկապես բաց էր, չնայած սեղանների շուրջը ոչ մի մարդ չկար: Վարորդն իջավ մեքենայից ու քայլերն ուղղեց ռեստորան, և տղան տեսավ, որ նա խոսում է մատուցողի հետ: Մատուցողն անհետացավ և քիչ անց մի կոստյումավոր մարդու հետ վերադարձավ:

Մարդն ու վարորդը մի երկու րոպե խոսեցին, հետո երկուսն էլ անհետացան ռեստորանի խորքում, իսկ մի քանի րոպեից վարորդը նորից երևաց՝ ձեռքին թերթի մեջ փաթաթված ինչ-որ բան:


    

Նա դուրս եկավ ռեստորանից, նստեց մեքենան, ու նրանք շարունակեցին ճամփան:

-Հայրդ ոնց է, - հանկարծ ասաց վարորդը:

-Շատ լավ, - մի կերպ պատասխանեց Մեյոն:

-Դու այք Մելոնիի տղան ես, չէ, - ասաց վարորդը:

-Այո, - ասաց Մեյո Մելոնին:

-Էդպես էլ կարծում էի, - ասաց վարորդը: - Հորդ նման ես, հետը շատ ընդհանուր բան ունես: Ձեր տան տեղը կարող ես չասել: Ինքս էլ գիտեմ: Եվ հասկանում եմ, որ կուզեիր իմանալ, թե ես ով եմ, բայց գործեր ունեի, ու մի անգամ, երբ ինձ շտապ փող էր պետք, նա պարտքով տվեց, չնայած երկուսս էլ վստահ չէինք, թե կկարենամ պարտքս վերադարձնել: Էնպես որ ամեն ինչ կարգին է: Այսինքն՝ համոզված եղիր, ոչ ոք սրա մասին ինձնից չի իմանա:

-Նրանք փասիան ունեին:

-Ախ, հա, - ասաց մարդը: - Կներես, մոռացել էի: Էս թերթով փաթաթվածն է: Հանիր, թերթն էլ պատուհանից գցիր:

-Տղան բացեց թերթը, փասիանները հանեց ու նայեց թռչուններին: Դրանցից հրաշալի բան աշխարհում չէր տեսել:

-Իսկ փորներում փամփուշտներ կան, - հարցրեց նա: - Որովհետև պետք է անպայման լինեն:

-Չէ, դժվար թե լինեն, - ասաց վարորդը, - բայց մենք հիմա մի խաղաղ տեղ կգտնենք, որ արդեն քնած ագարակատերերին դիվադադար չանենք, ու երկուսով, առանց ավելորդ վկաների, սրանց փորները մի-մի փամփուշտ կուղարկենք:

Թե ուզում ես դու կրակիր:

-Ես երևի տամ փչացնեմ, - ասաց տղան:

-Դե լավ, դրանց հոգսն ինձ վրա, - ասաց վարորդը: Մի քանի րոպե նրանք լուռ գնում էին, հետո մեքենան թեքվեց մի ամայի արահետ ու կանգ առավ: Վարորդը դուրս եկավ, թռչունները տարավ, ճամփեզրին մի տեղ, խոտի վրա դրեց՝ մեքենայից ոչ այնքան հեռու, որ լուսարձակների լույսը վրաներն ընկնի: Հետո եկավ, վերցրեց հրացանը, ստուգեց, նշան առավ, մի անգամ կրակեց, հրացանը դատարկեց, գնաց, թռչունները վերցրեց, նորից նստեց մեքենան, ու նրանք շարունակեցին ճամփան:

-Հիմա արդեն ամեն բան տեղն է, - ասաց:

-Շնորհակալ եմ, - ասաց տղան:

Երբ բեռնատարը մտավ իրենց թաղամաս, Մեյոն ասաց.

-Կարելի է մեր տնից մի քիչ հեռու իջնեմ, թե չէ մեկնումեկը հանկարծ մեքենան կտեսնի:

-Հա, շատ ճիշտ միտք է, - ասաց վարորդը:

Բեռնատարը կանգնեց: Տղան զգուշորեն երկու թռչուններն էլ ձախ ձեռքը վերցրեց, հետո իջավ մեքենայից, ու վարորդը օգնեց, որ հրացանն աջ ուսը գցի:

-Երբեք չէի սպասի, թե էսպիսի բան կպատահի, - ասաց տղան:

-Իհարկե իմ մտքով էլ չէր անցնում, - ասաց վարորդը: - Ես էլ երբեք չէի սպասի, թե հորդ պես մարդու կհանդիպեմ, երբ դա շատ էր պետք, բայց արի ու տես, որ նման բաներ պատահում են, ինչ ուզում է լինի:

Դե, բարի գիշեր:

-Բարի գիշեր, - ասաց տղան:

Մարդը նստեց մեքենան ու գնաց, իսկ տղան շտապ-շտապ եկավ, տուն հասավ:

Երբ Մայք Մելոնին Արչի Քենընին ճանապարհեց ու վերադարձավ, զարմանքով տեսավ, որ տղան գլուխը ձեռքերին դրած՝ քնել է խոհանոցի սեղանին:

Կամացուկ թափ տվեց նրան, և Մեյո Մելոնին միանգամից վեր թռավ՝ աչքերն արյուն լցված ու ականջները կարմիր:

-Ավելի լավ է անկողին մտնես, - ասաց Մայքը:

-Սպասում էի, ասաց տղան, - մինչև վերադառնաս, որ հրացանի համար շնորհակալություն հայտնեմ:

-Պարտադիր չէր, - ասաց հայրը: - Բոլորովին պարտադիր չէր:

Տղան վեր կացավ ու ոտքերը հազիվ քարշ տալով, գնաց իր սենյակը:

Խոհանոցում մեն-մենակ կանգնած՝ հայրը ձեռքն առավ թռչուններն ու սկսեց տնտղել, ինքն իրեն ժպտալով, որովհետև գիտեր՝ ինչ գաղտնիք էլ որ թաղված լինի նրանց այտեղ հայտնվելու մեջ, դա, անտարակույս, նույնքան հրաշագեղ բան է, որքան թռչուններն իրենք:
    
     ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ (պատմվածք) 1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ: «Լ» փողոցի իր տան առաջ կանգնած` ճապոնացի Քեբոյի հեծանվավաճառ Ջոնի Ֆարագոն անմիջապես նկատեց նոր հեծանիվը: -Հե՜յ, - կանչեց Ֆարագոն: Տղան թեքեց ղեկն ու մոտեցավ մայթեզրին: Նա լավ գիտեր Ջունիին: Եթե կանչողը նա է, պետք է կանգնես: Այքի համար դա նույնիսկ հաճույք էր. նրան միշտ հիացրել էր Ջոնին, որն ասես իր տեսած կինոներից լիներ: -Փառավոր հեծանիվ է, - ասաց Ջոնին, - որտեղի՞ց: -Միստր Յորքն է նվիրել ծնունդիս, - ասաց տղան: - «Հերալդ» թերթի տարածման պատասխանատու՞ն: -Ըհը: Տղան իջավ հեծանիվից ու ղեկը հանձնեց իրենից մեծին: Ջոնին ծանրութեթև արեց հեծանիվը, նստեց ու սկսեց փոքր պտույտներ տալ: -Քեզ լավ էլ հեծանիվ է տվել, այ տղա: Անունդ ի՞նչ է: -Այք: -Այք ի՞նչ: -Այք Ջորջ, -ասաց տղան: -Քուքի Ջորջի ի՞նչն ես: -Քուքին զարմիկս է: -Իմ էլ լավ ընկերն է: -Միշտ մի գլխացավանք ունի, -ասաց Այքը: -Սա որտեղի՞ց գողացար, - հարցրեց Ջոնին, -ինձ կարո՞ղ ես ասել: 2 -Չեմ գողացել, - ասաց Այքը: - Միստր Յորքն է նվիրել ծնունդիս: -Քուքին ընկերս է, -ասաց Ջոնին: - Հեծանիվը քեզ ուրիշն է տվել: Դու թեկուզ նրա կյանքն էլ փրկեիր, նա քեզ հեծանիվ տվողը չէր: -Էս հեծանիվն ինձ նա է տվել, - ասաց տղան: -Բոլորին կասես, որ սա քեզ Քուքին է տվել, - ասաց Ջոնին: - Յորքի ականջն ընկավ` տհաճ պատմություն կդառնա: -Քուքին փող չունի, -ասաց տղան: -Մեկ ունի, մեկ էլ չէ, - ասաց Ջոնին: - Երեկոյան նրան տեսնելու եմ, ինչ որ պետք է կասեմ, հիմա դու տուն գնա: Տղան հեծանիվին թռավ ու տուն քշեց: Երբ հայրը տեսավ հեծանիվը, ասաց. -Հայկ, քեզ որտեղի՞ց էդ հեծանիվը: -Քուքին է տվել: -Քո զարմիկ Գուրգե՞նը: - Այո, -ասաց տղան: - Գուրգենը փող չունի, - ասաց հայրը: - Մեկից երևի մի օրով վերցրել ես: - Չէ, - ասաց տղան, -իմն է: - Ներս գնա ու հացդ կեր, -ասաց հայրը: Տղան ներս գնաց, հացը կերավ: Հինգ րոպե չանցած, երբ նա տնից դուրս եկավ, հայրը բակում քշում էր հեծանիվը: -Հայկ, - ասաց հայրը, - հեծանիվը տար ու իր տեղը դիր: Դու գող չես: -Քուքին է տվել, - ասաց տղան: Հաջորդ օրը դպրոց նա հեծանիվով գնաց: Հեծանիվը ինչպես կար, էնպես էլ թողել էր, համարն էլ տեղում՝ 137620Ռ: Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ Քուքին ծնունդի առթիվ: -Ե՞րբ ես ծնվել, - հարցրեց նրա ընկեր Նիք Րոման: -1909-ի սեպտեմբերի յոթին, - ասաց տղան: -Հիմա մայիսն է, - ասաց Նիքը: - Գլխիդ փորձանք ես բերելու, Այք: 3 Տղան քշեց Մարկիփոզայի ու Աչքի փողոցի իր խաչմերուկը և ամբողջ լույս-ցերեկը թերթ վաճառեց: Երեկոյան եկավ նրա զարմիկ Քուքին: -Սա՞ է, -ասաց նա: -Ըհը, -ասաց տղան: -Քեզ լավ էլ նվեր եմ արել, չէ՞: -Այո, շնորհակալ եմ: Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը: Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր: Ուղիղ մի տարի անց, նույն օրը, տղան հեծանիվը թողեց Լիբըրթի թատրոնի առաջ նույն տեղը, դահլիճ մտավ նոր ֆիլմ դիտելու և երբ դուրս եկավ, հեծանիվը չկար: Տղան տուն գնաց, տեսավ հորն ու ասաց. -Հեծանիվս գողացան: -Ոչինչ, - ասաց հայրը: - Ներս գնա, հաց կեր: -Քաղցած չեմ, - ասաց տղան: Սաստիկ վրդովված` նա կանգնել էր հոր առջև, հետո հանկարծ շուռ եկավ ու վազեց: Ուր ասես իրեն չգցեց, ոտքի տակ տվեց քաղաքի բոլոր փողոցները` փնտրելով հեծանիվը: Մի ժամից տուն եկավ, հաց կերավ ու քնեց: Նա տասնմեկ տարեկան տղա էր արդեն: Հետո, օգոստոսյան մի օր ինքն ու իր Նիք Րոմա ընկերը հեռագրատան պատի հետ ձեռնագնդակ էին խաղում: Նիքի ապշեցուցիչ հակահարվածից գնդակը թռավ, բախվեց փողոց մտած բեռնատարին ու գլորվեց, գնաց: Տղան վազեց գնդակը գտնելու: Աստիճաններով իջավ նեղլիկ անցուղին, ուր աղբի ու մոխրի արկղեր էին շարված: Գնդակը պիտի որ այստեղ լիներ: Տղան դեսուդեն նայեց, ներկը քերած մի հեծանիվի հենք տեսավ, բարձրացրեց, շտկեց ու նայեց համարը: Համարն էլ էին քերել, բայց 13-ը և Ռ-ն երևում էին: Նիք Րոման հարցնելով եկավ. -Գնդակն ի՞նչ եղավ, Այք: -Չգիտեմ, կորել է, - ասաց տղան: - Հեծանիվս գտա: Վրան բան չեն թողել: 4 -Հենքը կա՞, - ասաց Նիքը: -Կա, - ասաց տղան, - բայց առանց մնացածի հենքն ինչի՞ս է պետք: -Պետք կգա, -ասաց Նիքը: -Ա՜խ թե գողը ձեռքս ընկներ: Փոլ Արմերն անցնում էր փողոցով, տղաներին տեսավ, կանգնեց, նրանց հետ զննեց հեծանիվի մերկ հենքը: -Ինչքա՞ն ես ուզում սրա համար, Այք, - հարցրեց նա: - Չգիտեմ, -ասաց տղան: Նա զայրացած էր ու սիրտը կտոր-կտոր էր լինում: -Սա իմ հեծանիվն էր, - ասաց նա Փոլին: - Գողացել էին: Մենք ձեռքի գնդակ էինք խաղում, եկա, որ գնդակը գտնեմ՝ սա գտա: Ամեն ինչ վրայից հանել են, սա էլ գցել էստեղ: -Գնդակն ու՞ր կորավ, - ասաց Նիքը; -Գրողի ծոցը, - ասաց Այքը: -Սրա համար քեզ մի դոլար տամ, - ասաց Փոլ Արմերը: -Եղավ, - ասաց տղան: Մի շաբաթ անց, երբ նա տեսավ արդեն վերանորոգված ու ներկած հեծանիվը, դարձյալ զայրույթով լցվեց ուասաց իր մեջ. -Ա՜խ, թե գողը ձեռքս ընկներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
16116 | 0 | 0
Facebook