Loading...

Articles

Մաթեմատիկական աշխարհ

13:20, Tuesday, 05 December, 2017
Մաթեմատիկական աշխարհ
     Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանում կայացավ բաց դաս մաթեմատիկա առարկայից: /Դասվար Մերի Մովսիսյան/
     Դասի թեման՝ 7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում:
     Նպատակները՝
     ա/սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն
     բ/սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս
     գ/ զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը
     դ/ սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:
     Նրանք երկրաչափական պատկերների հետ ճամփորդեցին մաթեմատիկական միջավայրում՝ ևս մեկ անգամ փորձելով հաղթահարել մաթեմատիկական աշխարհի հետաքրքիր խոչընդոտները, լուծելով տարբեր ու առաջադրանքներ:
     Դասի ընթացքում կատարված աշխատանքները, մեթոդների կիրառումը տվեցին ցանկալի արդյունքը և ուսուցիչը հասավ իր նպատակին՝ ուսուցանելով «7 թվանշանը: 7 թվի կազմությունը» թեման:
     Համոզված ենք, որ նրանց ստացած գիտելիքները էապես կնպաստեն բոլոր նոր հարցադրումների ճիշտ պատասխանների որոնմանը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5578 | 0 | 0
Facebook