Loading...

Articles

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20:31, Wednesday, 29 November, 2017
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
    
000
    

Էն յոթերորդ, շող երկնքում,
     Տաք անկողին` խաս բառերից,
     Մեր շուրթերին խոսքն է խնկում,
     Բույրը հպում մարմիններիս:

Գլուխ` գլխի, դունչը` դնչին,
     Շուրթը` շուրթին, շունչը` շնչին,
     Կոնքերը` վար, կոնքերը` վեր,
     Կոնքերը` վառ, կոնքերը` սեր:

Թևեր առած հառաչանքներ,
     Բարձրանում են երկինքն ի վեր,
     Դառնում տանող առագաստներ
     Սիրո ծովում երեր-երեր:

Գլուխ` գլխի, դունչը` դնչին,
     Շուրթը` շուրթին, շունչը` շնչին,
     Կոնքերը` վար, կոնքերը` վեր,
     Կոնքերը` վառ, կոնքերը` սեր:

ՎԱՍ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4079 | 0 | 0
Facebook