Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանում ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող, առաջին և միակ տնտեսության արտադրած տերևները և ալոեի 100 տոկոսանոց քամվածքը, կարող եք գնել նաև Ավան-Առինջ թաղամասի, Տաշկենտի 3/32 հասցեում գտնվող գյուղմթերքների նորաբաց խանութից:
Հայաստանում ալոե դեղաբույսի առաջին և միակ տնտեսության ջանքերի շնորհիվ արտաղրվող, 100 տոկոսանոց ալոեի մզվածքն անցել է նաև ԵՏՄ-ի սահմանած ապրանքների գնահատման բոլոր գործընթացներով և համապատասխանում է ԵՏՄ նորմերին, ինչի մասին վկայում են տարրաների պիտակներին փակցված EAC ստանդարտի նշանները:
100 տոկոսանոց հյութի բոլոր տարրաները ապահովված են նաև գծիկավոր (շտրիխ) կոդերով, որոնք ևս ամբողջ աշխարհում կհաստատեն մեր արտադրանքի իսկությունը: