Loading...

Articles

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

19:00, Friday, 24 November, 2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է այս տարի պաշտոնապես Սողոմոն Թեհլերյանի անունով անվանակոչված հրապարակ: Հրապարակում նրանց միացել է նաև Մարսելում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկայացնելով հրապարակի անվանակոչման մանրամասները՝ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ: Վարդան Սրմաքեշը նաև հավելել է, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությանը, որը համատեղ կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը, մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչման մասին հիշատակող հուշատախտակի մոտ:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2118 | 0 | 0
Facebook