Loading...

Articles

Այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում

17:00, Sunday, 19 November, 2017
Այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում
    
Խոսակցություններ կան, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը սեփականաշնորհվելու է և բնականաբար սկսվել է լալահառաչ արձագանքները. թե ինչպե՞ս եղավ, որ գիտությունն այքան երկրորդական ոլորտ դարձավ և հիմա էլ շենքն են խլում:
     Լա՛վ, ինչպես հասկացնենք, որ ակադեմիաներով, նրա ամուլ կամ իմպոտենտ կառույցներով, ինստիտուտներով, ապարատային գիտնականներով, տարկետումներով գիտություն չի զարգանա: Ինչպե՞ս հասկացնենք, որ գիտությունների ակադեմիաներն իրենց կառույցներով և ստեղծագործական զանազան միություններն ու համքարությունները խորհրդային ռուդիմենտար օրգաններ են, և գոյություն ունեն ու գործում են հիմնականում միայն հետխորհրդային երկրներում: Աշխատում նույն ոճով, նույն կերպ և նույն մեթոդներով՝ իրենց ձևական համագումարներով ու ժողովներով…
     Եվ այդ կառույցները բյուջեից սնվելով գրեթե ոչինչ չեն անում ու կարծես գիտությունն էլ չի զարգանում: Միայն «լիքը պաշտպանած զանազան գիտնականներ» են աշխատում, չհաշված հատուկենտ իսկական գիտության նվիրյալների…
     Իսկ այդ մոնստր, ուռճացված, բյուրոկրատական կարծրատիպերից զոմբիացած նման կառույցները բյուջեով պահելու փոխարեն, պետք է այդ գումարները, հատկացումները, օգնությունները ուղղել միայն ու միայն կոնկրետ, իրոք արժեքավոր, լուրջ հայտնագործությունների, գյուտերի, գիտական աշխատությունների, ստեղծագործությունների իրականացմանն ու խրախուսմանը: Իսկ ԳԱ, մյուս ստեղծագործական միությունների վարչական շենքերը, եթե այլ նպատակով օգտագործվեն, սեփականաշնորհվեն ապա դրանից երկիրը, ժողովուրդը միայն ու միայն կշահի…
Հեղինակ՝ Ռոբերտ Մելքոնյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
12834 | 1 | 0
Facebook