Հայաստանի հավաքականի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն կատալոնական «Բարսելոնան», այլև «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Championat.com-ը՝ հղում կատարելով եվրոպական լրատվամիջոցներին:
«Բարսելոնան» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար, սակայն «Շախտյորում», իմանալով նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հետաքրքրության մասին, որոշել են, որ այդ գումարը բավարար չէ:
Հաղորդվում է նաև, որ շուտով Ալեքս Ֆերգյուսոնն իր մարդկանց կուղարկի, որպեսզի հետևեն 24-ամյա ֆուտբոլիստի խաղին: