Loading...

Articles

Երևանում շարունակվում է աշնանային էտը

15:52, Wednesday, 08 November, 2017
Երևանում շարունակվում է աշնանային էտը

Երևանում շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած աշնանային էտը: Մայրաքաղաքի փողոցների, այգիների, պուրակների, բակերի և հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր և հիվանդ, ինչպես նաև գերաճած ճյուղերը: Աշնանային էտն ապահովում է ծառերի դեկորատիվ տեսքը, ինչպես նաև զերծ պահում դրանց հիվանդություններից և կանխում հնարավոր վթարային իրավիճակները: Խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների և այն ծառերի նկատմամբ, որոնք ենթակա են քամիներից տապալվելու վտանգին:

Ծառերի աշնանային էտին համընթաց շարունակվում է նաև ծաղիկների՝ ջերմոցներ տեղափոխելու գործընթացը, իսկ մայրաքաղաքի համապատասխան հատվածները նախապատրաստվում են կակաչների նոր սոխուկների տնկման համար: Մասնավորապես, նախատեսվում է տնկել Հոլանդիայից բերված շուրջ 750 000 կակաչի սոխուկ:
     Երևանը միաժամանակ պատրաստվում է ծառատունկին: Համապատասխան վայրերում փորվում են փոսեր, նախապատրաստվում են տնկիներ: Ծառատունկի ժամանակ Երևանում տնկվելու է շուրջ 15 000 տարբեր տեսակի ծառ: Հիշեցնենք, որ շաբաթօրյակ-ծառատունկը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:
     Նշենք նաև, որ բարձր որակ ապահովելու նպատակով բոլոր աշխատանքները վերահսկվում են Երևան քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, ներգրավված են նաև ոլորտի մասնագետներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2406 | 0 | 0
Facebook