Մարտի 21-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև ստուգողական հանդիպումից հետո, Երիտասարդական հավաքականի դարպասապահ Գոռ Մանուկյանը` զրուցելով լրագրողների հետ, ասաց, որ իր համար դժվար էր խաղալ Ռոման Բերեզովսկու նման բարձրակարգ դարպասապահի դեմ, որից դեռ շատ բան ունի սովորելու:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե բաց թողած երեք գոլերը ետ մղելու հնարավորություն կար թե ոչ, դարպասապահը հումորով պատասխանեց. «Ես միայն առաջին գոլն եմ բաց թողել, մյուս երկու գոլերը Բերեզովսկին է բաց թողել: Իմ բաց թողած գոլի պատճառը, երևի թե, դարպասից մի փոքր ուշ դուրս գալն էր, ինչի արդյունքում Էդգար Մանուչարյանը բացեց խաղի հաշիվը:
Դարպասապահը իր խաղը գնահատեց նորմալ. «Չեմ կարող ասել, որ շատ գոհ եմ»: «Մեր ազգային հավաքականը արտակարգ թիմ է, ես առաջին անգամ էի այսպիսի բարձրակարգ թիմի հետ խաղում: Պիտի շատ աշխատենք, որպեսզի հասնենք նրանց մակարդակի», - ասաց Գոռ Մանուկյանը: