Loading...

Articles

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությանը

16:43, Tuesday, 07 November, 2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել նաև հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի հանդիսավոր մարման արարողությունը՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» -ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
     Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1775 | 0 | 0
Facebook