Loading...

Articles

Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 6-րդ տարեշրջանը

17:13, Friday, 03 November, 2017
Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 6-րդ տարեշրջանը
     #Զբոսաշրջությանոլորտ
     #ԵրևանՏուրիզմ
    
     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիԵրևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժին/ Tourism Unit of Yerevan Municipality-ից տեղեկացնում են, որ Yerevan City Tourքաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, եղանակային պայմաններից ելնելով, նոյեմբերի 1-ից ավարտում է 6-րդ տարեշրջանը:
    
     2017թ. մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 6000 այցելու, որից 3000-ը՝ զբոսաշրջիկ։ Երթուղուց օգտված օտարերկրացիների մեջ մեծ թիվ են կազմել ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից և Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջիկները։
    
     «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսի 2018թ. գարնանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2352 | 0 | 0
Facebook