Մարտի 21-ին, ժամը 18: 00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և երիտասարդական հավաքականի ստուգողական հանդիպման ժամանակ՝ մարզադաշտի անվտանգությունն ապահովող ոստիկանները չափազանց կոպիտ վերաբերմունք ցույց տվեցին ֆուտբոլի երկրպագուների նկատմամբ: Մասնավորապես՝ խաղից հետո հնչեցրին «Դուբինկեքով լարենք սրանց» կամ «Արա հլը թափով գնացեք ստեղից, որ մենք էլ գնանք» արտահայտությունները: Դրանով իսկ ապացուցելով, որ իրենք դեռ շատ հեռու են օրինակելի ոստիկան կոչվելուց:
Ցանկալի է, որ նման հանդիումների ժամանակ հաշվի առնվեին անվտանգության աշխատակիցների պատրաստվածությունն ու մակարդակը: