Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում:
Gerchteticker-yob-ը գրում է, որ ամռանը Տիտո Վիլանովայի թիմը փորձելու է թարմացնել կազմը՝ ձեռք բերելով Հենրիխ Մխիթարյանին եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո: Նեյմարն ու Մխիթարյանը դիտարկվում են որպես Ալեքսիս Սանչեսին ու Դավիդ Վիլյային փոխարինողներ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխը մասնակցել է 20 խաղի եւ խփած 19 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նրան 3 գոլ է բաժանաում ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդից: Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչեւ 2015-ի ամառը: