Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Չելսին» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Մխիթարյանի հայտարարությունը, թե ամռանն անելու է ամեն բան՝ թոփ ակումբ տեղափոխվելու համար, հետաքրքրել է անգլիական սուպերակումբներին:
The Mirror-ի փոխանցման՝ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» վաղուց են հետեւում 24-ամյա ֆուտբոլիստի խաղին եւ պատրաստ են օգնել Հենրիխին կատարել քայլ առաջ՝ տեղափոխվելով ավելի բարձրակարգ ակումբ:
Հիշեցնենք, որ ամռանը «Շախտյորից» կարող է հեռանալ նաեւ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ում ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտերը»: