Scaled Composites ընկերությունը հաղորդել է փորձարարական Model 401 ինքնաթիռի առաջին թռիչքի մասին: Այն ստեղծվել է գաղտնիության պայմաններում՝ Northrop Grumman ընկերության կողմից՝ անհայտ պատվիրատուի համար:
Ստեղծվել է թռչող սարքի 2 օրինակ: Դրանց թևերի բացվածքը հասնում է 11, 6 մետրի: Թեթև նյութերի կիրառման շնորհիվ այն կշռում է ընդամենը 1, 8 տոննա: Թռիչքային առավելագույն ծավալն է 3, 6 տոննա: Թռչում է 735 կմ/ժ արագությամբ, թռիչքային տևողությունն է 3 ժամ: