Հայաստանում առկա խնդիրներից ամենատարածվածն ու մտահոգիչը՝ աշխատատեղերի պակասն է: Հասարակության մեջ գործազուրկ մարդկանց տարիքը տատանվում է 40-60-ի միջև, որոնք մեծամասամբ տղամարդիկ են: Ըստ հրապարակված տվյալների մեծ է նաև գործազրկության հետևանքով մուրացկանության մատնված մարդկանց թիվը: Մուրացկանությամբ հիմնականում զբաղվում են 50-ից բարձր տարիքային խմբի կանայք և տղամարդիկ: Գործազրկությունը երիտասարդության շրջանում ևս նկատելի է: Մանսագիտական կրթություն ունեցողներից քչերն են համապատասխան աշխատանք գտնում, իսկ մի մասն էլ դիմում է արտագնա աշխատանքի: