Նյու-Յուրքյան մետրոներում շուտով կսկսի գործել վիրտուալ գրադարան: Ուղևորները կկարողանան բեռնել իրենց դուր եկած ստեղծագործության դեմո տարբերակը: Դեմո տարբերակը կազմված է մոտ 10 էջից, ինչը հնարավորություն կտա ուղևորներին ընթերցանությամբ զբաղվել մինչ համապատսխան կայարանին հասնելը: