Loading...

Articles

Մարդասիրության զգացումի կարևորությունը մեր կյանքում

17:57, Thursday, 24 August, 2017
Մարդասիրության զգացումի կարևորությունը մեր կյանքում
     Մարդկային հոգեբանության կարևոր մաս է կազմում այն, թե ինչպե՞ս ենք ընկալում աշխարհը: Մարդասիրության զգացում հասկացությունը մարդու մեջ գիտակցության գագաթնակետն է: Եթե մարդու մոտ առկա է եսասիրական զգացումը, ապա նա միշտ ամեն ինչ անում է միայն իր համար՝ ոչ մեկին հաշվի չառնելով, իսկ մարդասիրության զգացումով մարդիկ իրենց կյանքն ապրում են ուրիշների համար՝ մոռանալով իրենց մասին, փոխադարձաբար կյանքից ստանում են վարձատրություն կատարած ամեն մի նվիրաբերության համար, իսկ եսասեր մարդիկ հիմնականում կորցնում են այն ինչն ամենից թանկ է իրենց համար:
Մարդասիրության զգացում ունենալն անհրաժեշտ է ամեն մի մարդու համար, քանի որ այն ինչը բարի է՝ արարում է, իսկ չարը՝ միշտ կործանում:
Մարդու մեջ մարդասիրության ձևավորման հիմքը սիրել իմանալու մեջ է: Իրականում շատերին է անհայտ, թե ինչպե՞ս պետք է սիրել մարդկանց և թե ինչի՞ համար է պետք սիրել բոլոր մարդկանց, չէ՞ որ պետք է հիմնականում սիրել այն մարդկանց, ովքեր մեզ հարազատ են, բարեկամ կամ ծանոթ և խոսք չի կարող լինել այն մարդկանց մասին, ովքեր մեզ երբևէ վնասել են: Այս հարցը ունի հետևյալ պատասխանը.
Սիրել չի նշանակում միայն անընդհատ լավ վերաբերբունք ցուցաբերել, սիրել նշանակում է նաև պարզապես վատ վերաբերմունք չցուցաբերել, այսինքն՝ թույլ չտալ որ որևէ մեկը իր կամ ուրիշի պատճառով հայտնվի վատ իրավիճակում կամ թույլ չտալ, որպեսզի որևէ մեկը մնա անելանելի վիճակում, անօգնական, եթե իհարկե այդ ամենը վնաս չի պատճառի հենց օգնողին:
     Պատկերացրեք մի դեպք, որտեղ մեկը հայտնվել է մի անծանոթ վայրում, ծարավին չի դիմանում և ջուր է խնդրում ամեն անցնողից, բայց ոչ մեկն ուշադրություն չի դարձնում նրան, ամեն մեկն զբաղված է իր գործերով: Պարզ է, որ մարդասիրություն չի դրսևորվում: Չի բացառվում, որ այս խնդրանքը կատարելու դեպքում օգնողը կարող է հայտնվել նաև վտանգի մեջ, սակայն մարդը մտածելով վտանգի մեջ հայտնվելու մասին ցուցաբերում է եսասիրական պահվածք: Եթե խորը մտածենք, ապա այս պայմանում ցանկության դեպքում, օգնողը կարող է կիրառել նաև անվտանգության կանոնները: Բայց հիմնականում ցանկություն չեն ունենում օգնելու: Եսասիրական է համարվում ոչ միայն չօգնելու գաղափարը, այլև այն մտածումը, որ իր մոտ թող ամեն ինչ կարգին լինի, մնացածը թե ինչպես կլինեն էլ իրեն հետաքրքիր չէ: Պետք է կարողանալ տարբերել զգացման տեսակները, այսինքն՝ չկամությունը՝ ժլատությունն է, դիմացինի ուրախությունից ցավ զգալը՝ նախանձն է, ուրախությունը՝ սերն է և այլն: Սերը լինում է երեք տեսակի՝ միջանձնային, միջսեռային և միջառարկայական:
    
Միջանձնայինը՝ սերն է մարդկանց հանդեպ, սա մարդասիրության զգացման տեսակն է՝ սեր քրոջ, եղբոր, ծնողների, ընկերների հանդեպ:
    
     Միջսեռայինը՝ սերն է տարբեր սեռերի ներկայացուցիչների նկատմամբ, սա բնության մեջ ամենագեղեցիկ զգացումն է, սա այն սերն է, որ չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ կարգավիճակ և ո՛չ էլ օրենք:
     Միջառարկայականը՝ սերն է տարբեր առարկաների նկատմամբ՝ հագուստ, ավտոմեքենա, զարդեր, ինչպես նաև կենադանիների նկատմամբ:
     Սիրո այս երեք տեսակներն էլ պահանջում են իրենց նկատմամբ խնամք, անվտանգության ապահովվում և պաշտպանություն: Այս երեք օրենքներն էլ պետք է գործեն նշված երեք տեսակ սիրո դեպքերում: Այսինքն պատկերացրեք այսպես.
     միջանձնային հարաբերություններում ծնող և երեխա հարաբերություններն են, այստեղ բնականաբար անհրաժեշտ է խնամք՝ այսինքն հոգատարություն, որն էլ հարգանքի դրսևորում է նաև, անվտանգության ապահովվում՝ այսինքն ամեն բան այնպես կազմակերպել, որպեսզի որևէ պարագայում վնաս չլինի պատահարներից և պաշտպանություն, եթե որևէ բան սկսի վնասել, ապա թույլ չտալ, կանխարգելել: Միջսեռայինի դեպքում պատկերացրեք այսպես. խնամք՝ հոգատարություն մեկը մյուսի նկատմամբ, անվտանգության ապահովվում՝ այսինքն որևէ մեկին տույլ չտալ խառնվելու իրենց անձնական հարաբերություններին, և պաշտծշպանությունն իր ամեն դրսևորումներով՝ տղան աղջկան պաշտպանի ամեն տեսակի վատ իրավիճակներից կամ հակառակը: Միջառարկայականի դեպքում պատկերացրեք մի շքեղ ավտոմեքենա, այն բնականաբար կունենա խնամքի կարիք, այսինքն պետք է մաքուր վիճակում պահել և օգտագործել, անվտանգության ապահովվումը՝, այսինքն կամաց վարել, որպեսզի հանկարծ վնաս չլինի և պաշտպանություն՝ հեռու պահել այն փչացնելուց, վնասելուց:
Սիրո ևս մեկ տեսակ գոյություն ունի՝ ինքնասիրությունը: Սա այն սերն է, երբ մարդը հարգում է ինքն իրեն և թույլ չի տալիս, որ որևէ մեկն իրեն վնաս հասցնի, հոգ է տանում իր մասին, պաշտպանում է ինքն իրեն:
     Սակայն կյաքում լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ մարդն անզոր է լինում ինքնասիրության զգացումով առաջնորդվելու, քանի որ մարդասիրության զգացումն ավելի ուժեղ է լինում: այսինքն երբ մարդը սկսում է իսկապես սիրել մեկին սեփական անձից ավելի, նրա ինքնասիրության գործոնը սկսում է նահանջել, քանի որ սերն ամենահզոր, ամենավեհ, ամենամաքուր ու ամենաջերմ զգացումն է աշխարհում և ոչինչ չի կարող նրան ընդիմանալ:
Source: Անահիտ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9139 | 0 | 0
Facebook