Loading...

Articles

ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԵՀՈՎԱՆ /խոհագրություն/

07:51, Friday, 11 August, 2017
ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԵՀՈՎԱՆ /խոհագրություն/

Մակդիրը` զարհուրելի, իմն է, թեև կարող էի փոխարինել ահարկու, ահավոր, ոխակալ, մաշող, նախանձ ու էլի տասնյակ, հարյուրավոր նման բառերով` քաղված «Հին կտակարանից» *: Ասվածը հաստատելու համար վկայաբերեմ Նաումի մարգարեությունից մի պատառիկ` «Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ» 1: Իսկ թշնամի ասվածը չկարծեք միայն սիրյալ ազգի հակառակորդներն են: Զայրագնած պահին նա չի հանդուրժում ոչինչ և ոչ մեկին. «Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ, մարդի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չ'հանգչէ» 2: Իսկ թե ինչ է հետևելու դրան, սահմռկեցնում է անգամ դարեր անց. «Բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից: Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններն ու ծովի ձկները» 3: Պատժում է մինչևիսկ հանգուցյալներին: Մեծազորի կամքով կհանեն մարդկանց ոսկորները գերեզմաններից «եւ կ'փռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմոչ պիտի հաւաքուին, ոչ էլ թաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ» 4, իսկ սակավաթիվ կենդանի մնացածները հարկադրված կզբաղվեն մարդակերությամբ, և դրան մղողը կլինի ամենակալը. «Եւ նորանց պիտի ուտեցնեմ իրանց որդկանց միսը, եւ իրանց աղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերի միսն է ուտելու» 5: Դա դեռ բավական չէ` «Իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու» 6: Լսել էինք վայրենիների` գերեվարած թշնամիների միսն ուտելու մասին, բայց արյունակցի, համենայնդեպս ես` չէ: Մեզը նույնպես որպես բուժամիջոց հայտնի է, սակայն իբրև ծարավը, առավել ևս կղկղանքը` սովը հագեցնող տարր` ամենևին: Նրա համար ազգերը «դոյլին կպած կաթիլի պէս են, եւ կշեռքի փոշիին հաւասարոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունայնութիւն են համարվում» 7: Զայրույթի պահին ոխակալը խտրականություն չի դնում նույնիսկ անմեղի ու մեղավորի միջև. «Պիտի բնաջինջ անեմ արդարին եւ ամբարշտինեւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս» 8: Ծրագրած նախճիրն իրագործելու համար նա մինչև անգամ նախապատրաստվել է. «Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է: Մեծ կոտորած անելու համար է սրուելսրուել է մորթելու համար» 9:

Բացատրություն-պատճառաբանությունը հակիրճ է. «Իմ սրտմտությունը պիտի հանգստացնեմ» 10: Սրտմտություն բառի հոմանիշները հայոց լեզվում բարկությունը, զայրույթը, ջղայնությունը, հերսը, ցասկելը, վրդովմունքն են: Հարց է ծագում` ինչո՞ւ, ո՞ր ակ-ակունքից է սկիզբ առնում, սնվում այն, որ հանդարտվել, խաղաղվել չունի, ումից փշաքաղվում, սոսկում է անգամ սաղմոսերգու արքա Դավիթը. «Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ» 11, մեկ այլ տեղ նույնը` այլ ձևակերպմամբ, հարցադրումով` «Ու՞ր գնամ քո հոգիիցը. եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ: Եթէ վերանամ երկինքը` դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես» 12: Եվ սա այն դեպքում, երբ արարիչը նրան ամեն քայլափոխի հովանավորում, քաջալերում է, կանաչ ճանապարհ ցուցում` չնկատելու տալով ձախող քայլերը: Հզորագույնի գերնպատակը, թվում է, մեկն է` սարսափի, ահուդողի մեջ պահել մարդկությանը, կոտրել ամեն նոր եկողի կամքը: Հպատակի և հպատակեցնողի, ստրուկի և ստրկատիրոջ, ճորտի և ճորտատիրոջ մշտնջենավոր փոխհարաբերություն` ընդգծելու իր մեծազորությունը, բարձրյալությունը, բացառիկությունը, քանզի «Ես մեծ Թագաւոր եմ, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ» 13, քանզի «Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը» 14, քանզի աշխարհը, հանրույթն այլ եղանակով կառավարել անկարող է, և «ամենը դարձել են իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւում է պատերազմ» 15: Խնդիրն էլ ոչ թե ծուռը շտկելն է, շեղվածին ուղիղ ընթացքի բերելը, այլ համբավը. «Չէ թէ ձեզ համար եմ անում ես, ով Իսրայէլի տուն, այլ իմ սուրբ անունի համարազգերը պիտի գիտենան, որ ես էմ Տէրը» 16: Եվ եթե չի պատուհասում մինչև վերջ, ոչ թե այն պատճառով, որ գթասիրտ է, այլ` «Իմ անուան համար ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չ'փչացնեմԻմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ինչպէս պղծվում է իմ անունը. եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ» 17: Այո, չի տա, զիջի, որպեսզի, բան է, մարդն այլ աստծո չպաշտի հանկարծ, չմտաբերի կուռքերին, որովհետև ինքն է միակ սահմանադիրը, օրենսդիրը, իր իրավունքն է «ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը` իմ բարկութեան բոլոր բորբոքումը» 18:

Սխալ չհասկացվելու համար, նախքան ծավալվելը, մի նկատառում` խնդիրս ամենևին Տիեզերական Բացարձակ Ուժին հակադրվելը չէ: Նրա մեծազորությունը յուրաքանչյուր պահ մեր աչքերի առաջ է, ստեղծած կատարելագույն տիեզերահամակարգի չնչին մասն ի տես, մնացյալը` անտես, մահկանացուներիցս անկախ, անխափան, հաշվարկված գործում է: Խոսքը ժամանակին` մի քանի հազարամյակ առաջ մոգոնված, ապա նաև` այլոց պարտադրված Եհովա` Յահվե, որոշ տեղերում` Գագդայ, Էլյոն, Էլ, Էլսիմ անվանյալ աստծո մասին է (հրեից կրոնում արգելված է նրա անունն արտասանել և փոխարենը գործածվում է ադոնան, որ նույնն է, ինչ` աստված, սեմիտերեն բառացի` տեր), որը խոշորադիտակի տակ քսանմեկերորդ դարում ապրողին ներկայանում է ոչ այնպես, ինչպես հրամցվել և այժմ էլ հրամցվում է: Նա ոչ բարի է, ոչ արդարադատ, ոչ անշահախնդիր է, ոչ երկայնամիտ, ոչ անաչառ… Գործում է զգացմունքների, հույզերի թելադրանքով` խոր խտրություն դնելով ազգերի ու մարդկանց միջև: Պճնամոլ է, ընչասեր, արյունռուշտ, խառնակիչ, սնափառ… Շարունակե՞մ: Նրա հիմնած ու տնօրինած իրականությունում անդորր չկա, սերը, հավատարմությունը, վեհը տեղ չունեն, պատվիրանները համատարած խախտում են, և դրյալ, գրյալ կանոն-կարգի առաջին ու գլխավոր խարխլողն ինքն է` ձեռամբ մարգարեների, որ են շարագրողները «սուրբ» անվանյալ գրքի: Մանրամասնեմ` սկսելով, թերևս, սկզբից ու ամենահայտնիից:

Ադամի և Եվայի առաջին իսկ ինքնուրույն քայլին (ի դեպ, Սիսիանի 7-8 հազարամյա ժայռապատկերներից մեկում հստակորեն փորագրված է սույն առասպելը` իմացության ծառից պտուղ քաղող Եվան, փոքր ինչ հեռվում մեկուսի, բանից անտեղյակ կանգնած Ադամը, կին արարածին նման քայլի դրդած օձ-սատանան) հետևում է պատիժը: Եվային` «Ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. եւ նա իշխէ քեզ վերայ» 19, Ադամին` «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» 20, օձին` «Փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումընա (մարդը) քո գլուխը ջախջախէ» 21, հողագունդը` «Անիծեալ լինի երկիրը քո պատճառովըեւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար» 22: Չմոռանանք մարդկային անդրանիկ զույգի արտաքսումը եդեմական պարտեզից: Թե ինչու, գիտենք. նա իր կողքին չարն ու բարին տարբերակող, իմացական, գիտուն էակ չէր հանդուրժի, բնականաբար: Մրցակից էր տեսնում, ով կարող էր իրեն հավասարվել, եթե մի օր էլ, թեկուզև ձանձրույթից, վճռեր Կենաց ծառի գաղտնիքը պարզել. «Եվ հիմա մի գուցե իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի» 23: Ըստ էության, ի սկզբանե աններելի, անբեկանելի մեղք է հայտարարվում տիրոջ կամքին հակառակվելը, սահմանյալ կարգը խախտելը, արժանիք` լիակատար հնազանդությունը, նախապայման, որ բնորոշ է ավտորիտար (հայերենն առավել դիպուկ բառ ունի` միահեծան) կրոններին:

Հիմա գանք Աբելի և Կայենի պարագային: Եթե Եհովան հիրավի անշահասեր ու արդարամիտ լիներ, տարբերություն կդնե՞ր եղբայրների ընծաների միջև: Բնական չէ՞` երկրագործ Կայենը պիտի հողից ստացվածքը մատուցեր, խաշնարած Աբելը` ոչխար: Ամեն մեկը` իր ունեցածը: Սակայն «Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ: Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարաւ» 24: Ինչո՞ւ: Աբելինը շատ էր, դրա՞ համար, թե՞ տերը մսասեր էր, մորթվող կենդանի և յուղալի պատառներ էր ախորժում, արյան էր կարոտ, պատումի փոխառողն անասնապահ էր (ուրկից էլ` առ օրս գործածական եկեղեցու սպասավորին վերակարգող «հովիվ» և հավատավոր հանրույթին ստորակարգող «հոտ» հասկացությունները): Հնդկաց Կրշնա աստծուն, ի տարբերություն Եհովայի, ընդունելի են մինչևիսկ փոքրիկ պտուղը, ծաղիկը, մի կում ջուրը, բացառյալ մսի, ձվի, սոխի, սխտորի, սնկի. «Եթե ինձ սիրով ու ողորմածաբար առաջարկեն մի տերև, ծաղիկ, պտուղ կամ ջուր, կընդունեմ» 25: Սա` ի դեպ:

Խտրողության հակաքայլը լինում է եղբայրասպանությունը, մարդ արարածի արյան ոթումը, որին հետևում է անխուսափելի պատիժը. «Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս» 26: Չհարցնենք, թե Կայենը հետո որտեղի՞ց կին գտավ, ինչպես սերունդ թողեց, երբ երկրի վրա միայն Ադամն ու Եվան էին և նրանց երկու որդիները (Սեթը ծնվեց Աբելի եղերական մահից հետո նույն Ադամից ու Եվայից), վրիպակ համարենք, հեղինակային բացթողում, սակայն մատների արանքո՞վ նայենք նաև այն փաստին, որ ի սկզբանե կատարյալ չէ նրա արարչագործությունը, մասնավորապես` մարդը, ում ստեղծեց իր պատկերի հանգույն: Չառարկե՞մ` թող արարեր դիմադրողականությամբ, ունակ` չտրվելու հույզին, կրքին, մեղքին` մասնավորաբար, քանի որ «Մեղքը դրան մօտ պառկած է. եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ» 27: Լուրջ չվերաբերվե՞նք, ընդունենք իբրև դպիր-մարգարեների վատ հորինվա՞ծք: Այդ դեպքում` կարելի՞ էր լավ հորինել: Արտագրություն է այլ մատյանների՞ց, ազդեցություն այլ ուսմունքների՞ց: Ուրեմն` նշեին աղբյուրը և չաղավաղեին, տեղին միջամտեին, լինեին հետևողական: Չտեսնելո՞ւ տանք հակասությունները, որ առկա են անդրանիկ էջից սկսած. «Ծննդոցի» 1-ին գլխում ասվում է, թե արարիչը 3-րդ օրը երկիրը պատեց բուսականությամբ, 5-րդ օրը ջրերը լցրեց ձկներով, օդը` թռչուններով, 6-րդ օրը տրամադրեց սողուններին, գազաններին, և ապա նոր` մարդուն. «Ստեղծեց մարդը իր պատկերովը. արու եւ էգ ստեղծեց նօրանց» 28, իսկ հաջորդիվ էջում կարդում ենք. «ՙԵւ դաշտի բոլոր խոտերը տակաւին երկրի վրա չկային... եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը» 29: Ավելին, պարզվում է Ադամ անունով 1-ին ասունը միայնակ է: Եդեմական պարտեզի արարումից և իր շինածոյին այնտեղ դնելուց, կենդանիներով, թռչուններով լցնելուց, անվանակոչումից հետո նոր «Եհովայ Աստուածը մի խոր քուն բերաւ Ադամի վերա... եւ նորա կողի ոսկորներից մեկն առաւ, եւ... մի կին շինեց» 30: Սույն հակասությունն ու էլի բաներ են գիտնականներին հանգեցրել տեսակետին, թե «Ծննդոցը» այլ գրքերից, ուսմունքներից ծաղկաքաղ է, որ բաբելոնյան, եգիպտական, հունական, մինչևիսկ ավստրալիական բնիկների, Ալյասկայի էսկիմոսների, Աֆրիկայի ջունգլիներում կեցող սևամորթների առասպելներում նույնպես մարդու ծնունդը կապվում է հողի, կավի հետ: Հակիրճ` նախնադարյան մարդը ինչպես իր ամանեղենը, կուռքերի արձանիկներն է ծեփել, այնպես էլ պատկերացրել է իր արարվելը:

Եհովան շատ շուտ հիասթափվում է մարդկային առաջին սերնդից և, տրտմելով, ջանում ուղղել սխալը: Տարօրինակ չէ՞, լինելով գերզորեղ, նեցուկ դառնալու փոխարեն, մի միջոց գիտի միայն` ոչնչացնելը. «Երկրի երեսիցը ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնի թռչունը, որովհետեւ զղջում եմ, որ նորանց ստեղծել եմ» 31: Կարծես սևագրություն է, ընդամենը վրիպանք, անհաջող ձևակերպված միտք, տձև կավանոթ, այլ անպիտո իր: Ջրերում առկա կենդանական աշխարհին ավերիչ ձեռքը չի մեկնում. գո՞հ է նրանցից, մոռացե՞լ էր, որ նույնպես իր ստեղծածն են, թե՞ ջրահեղձ էր անելու` դրա համար: Անգամ եթե զղջում էր, որովհետև «շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին» 32, արդյոք ճի՞շտ միջոց է ընտրում` համահավասար ջնջելով. չէ՞ որ ինքն էր շունչ, հոգի, կերպ հաղորդել բոլորին, կյանքի կայծ դրել նրանց մեջ: Փորձադա՞շտ է երկիրը, փորձանմո՞ւշ` երկոտանին, չորքոտանին, զեռունը, թևավորը, ծառ ու ծաղիկ… Ընդունենք` առաջին փորձն անհաջող էր և լավաշի պես կուտ գնաց, իսկ երկրո՞րդը կամ` Մեծ ջրհեղեղից հետո տված խոստո՞ւմը. «Այլ եւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար էր իր մանկութիւնիցը, եւ այլեւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի» 33: Չէ՞ մնում էր աղեղը, այն է` ծիածանը, որ կամարելով երկնքում, որպես ուխտի նշան, պայման կապեց. «Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին» 34:

Շարունակենք` տեսնելու, թե ով` ինչպես և որքան է հավատարիմ երկրի ու երկնքի միջև հաստատված ուխտ-համաձայնագրին, հազար-հազարներն ում հանձնարարարությամբ, հաճախ նաև` ձեռամբ են արյուն հեղում, երկիր ամայացնում, և մեծիմասամբ ովքեր են հանձնառուները: Չերկարաբանելու համար թռուցիկ ասեմ, որ նա Նոյից սերած և դեռևս միալեզու մարդկությանը մեկ անգամ ևս է պատժում Բաբելոնում աշտարակ կառուցելու համար` լեզուները խառնակելուց հետո սփռելով երկրի երեսին, քանզի «հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու» 35: Երկնչո՞ւմ էր հավաքական մտքից: Թերևս: Ի դեպ, աստվածաբանները, ելնելով «Հին կտակարանից», քաղաքի անվանումը կապում են հրեերեն «խառնել» բառի հետ, բայց այն առավել վաղ ծագում ունի (աքքադերեն Բաբիլ Իլու նշանակում է Աստծո դարպաս): Չէր խանգարի գիտենալ, որ մեր թվարկությունից 2300 տարի առաջ շումերների Ուրուկ արքան կառուցում, սակայն չի հասցնում ավարտել լուսնի աստված Սինին նվիրված բարձրաթռիչք տաճարը (նկատեցի՞ք նմանություն մեր «լուսին» բառի հետ): Ուր քաղաքից էր Աբրահամը հասել Խառան (դարձյալ հայերեն բառի առնչվեցինք, անտի ժամանակներից հայաբնակ տեղավայրի ու անվան):

Լեզուների խառնակումից, ամբոխներին երկրի երեսը ցրիվ տալուց հետո Եհովայի ընտությունը կանգ է առնում Սեմի սերնդից Աբրահամի վրա` պատվիրելով. «Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ'տամ: Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ» 36: Հիշենք` Եհովան է նրան առաջարկում գնալ Եգիպտոս: Իր կամքով է գնում. սա նույնպես մտապահենք: Իսկ այժմ հետևենք իրադարձությունների ընթացքին, նրա և տոհմակիցների պահվածքին` օտարության մեջ, որպեսզի ըստ այնմ գնահատական տանք կողմերի նկատմամբ հրեից աստծո վերաբերմունքին:

Գաղթականներն անցնում են խոստացված երկրով` Քանանով, ապա չվում հարավ, մոտենում Եգիպտոսի սահմանին: Քանի որ կինը` Սարան գեղեցիկ էր, տեսքով, Աբրահամը դիմում է կեղծիքի, որն այսօրվա, կարծում եմ, նաև այն օրերի և գալիք ժամանակների արժեքային համակարգի քննությունը չբռնող տմարդի արարք է. «Երբ եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են` Սա նորա կինն է. եւ ինձ կ'սպանեն, բայց քեզ ողջ կ'թողեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լաւ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի» 37: Ի՞նչ բառ ընտրել բնութագրելու համար, եթե ոչ` երկչոտ, նանրամիտ: Եվ ինչո՞ւ անպայման վատ մտածել դիմացինի մասին` նրան չտեսած, չճանաչած: Նախընտրելին, թերևս, լռելն է, մեջբերումով գոհանալը` դատելը թողնելով ձեզ:

Բանից անտեղյակ փարավոնը հավանում է Աբրահամի «քրոջը», և «կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արաւ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ» 38: Ինչքի տեր դառնալու որպիսի եղկելի միջոց: Ամենատես Եհովան, իհարկե, վերևից տեսնում է ամեն բան, սակայն չի միջամտում դեպքերի զարգացմանը և միայն վերջում է զայրանում` պատժելով եգիպտացուն ու նրա ընտանիքին: Փարավոնը շվարած` նախատում է հյուրին իսկությունը թաքցնելու համար, այնուհետ հոժարակամ վերադարձնում Սարային. «Ահա քո կինը, առ եւ գնա» 39: Ընդսմին` ուղեկից ներ է տրամադրում, թույլատրում երկրից հանել ողջ ունեցված քը, և տոհմապետը, հարստացած, անասուններով, ոսկով, արծաթով ծանրաբեռ քոչով վերադառնում է Քանան:

Հար նման պատմության մեջ է ընկնում նաև Գերարի թագավոր Աբիմելեքը, ով փարավոնի պես Աբրահամի խաբեությանը պատասխանում է բարությամբ` վերադարձնելով ոչ միայն կնոջը, ունեցվածքը` ոչխարներ, արջառներ, ծառաներ, աղախիններ, նույնիսկ առաջարկում է. «Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր: Եւ Սարրային ասեց. Ահա եղբորդ հազար արծաթ տուի. ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը յանդիմանո ւեցար էլ» 40: «Աչքերի ծածկոց» պատկերավոր արտահայտությունն այս պարագայում պիտի հասկանալ երևույթի քողարկում, խուփբերանություն, ուրիշ ձևակերպմամբ` ջայլամի պահվածքի դրսևորում: Եվ իրավ, Աբրահամը խիստ գոհ մնալով` ետ է ընդունում ուրիշի հետ կենակցելու գնով ունեցվածք հայթայթելու միջոց դարձած կնոջը, ավելին` աղոթում է Աբիմելեքի համար, և Եհովան ընդառաջելով` բացում է արքայական ընտանիքի բոլոր կանանց արգանդները: Ի դեպ, պատմության այս հատվածը տարբերվում է նախորդից նրանով, որ տոհմի նահապետը Գերարի թագավորի առաջ «անմեղորեն» բացվում է, «խոստովանում» Սարայի և իր` նույն հորից լինելը. «Եւ իրաւ էլ իմ քոյրն է. հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. եւ ինձ կին եղաւ» 41: Եզրահանգումը` Եհովան հանդուրժում է, նրան սրտամոտ է արյունապղծությունը: Հընթացս տեղեկացնենք` մեկ այլ պատումում նույնպիսի վարք է դրսևորում Աբրահամի Իսահակ որդին` հաստատելով այն ճշմարտությունը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ինչ տեսնում, այն են ուսանում:

Պատմությունից, սակայն, առաջ չընկնենք և վերստին դառնանք Աբրահամին, ում ընտրել ու թիկունք, հովանի է Եհովան, ուստի «Հնգամատյանին» ապավինելով` (այսպես են անվանվել «Աստվածաշնչի» առաջին հինգ գրքերը) կարճած ներկայացնեմ նրա մեկ այլ արարքը` նույնքան ու գուցե առավել անբարո:

Սարայից զավակ չէր ծնվում, և ահա նա դիմում է ամուսնուն. «Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. գուցէ նորանից որդի ստանամ» 42: Կարծում եք` մերժո՞ւմ է: Բնավ. «Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա հղացաւ. եւ նա տեսաւ թէ հղի է, իր տիկինը իր աչքին անարգուեցաւ» 43: Սարայի մեջ, թեև մտահղացումն իրենն էր, խոսում է վիրավորանքը: Երևի վիճում էլ են: Ամուսինը, իբրև խնդրի լուծում, առաջարկում է աղախնի հետ վարվել` ինչպես կամենում է: Սարան նրան հալածում է անապատ: Հրեշտակը միջամտում է` արտաքսվածին պատվիրելով ետ դառնալ և խոնարհ, հլու ապրել տիրուհու ձեռքի տակ: Առժամանակ անց որդի է ծնվում, և ութսունվեցամյա Աբրահամը նրան կոչում է Իսմայել: Եհովայի կամքով Սարան ևս հղիանում է` հարյուրամյա տոհմապետի համար ծնելով Իսահակին, ում հետ էլ տերը վերահաստատում է ուխտը: Զավակ ունենալուց հետո անգամ չի խաղաղվում Սարան` կարգադրելով ամուսնուն վռնդել Հագար անունով սպասուհուն և նրա որդուն` պատճառաբանությամբ, թե «այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չ'պիտի լինի» 44: Արտառոցը, թերևս, այն է, որ Եհովան իր հովանավորյալին հորդորում է լսել կնոջը, դրդում անել այն, ինչ հանձնարարվում է: Այսպես մայր ու զավակ Սարայի պնդմամբ, հայր Աբրահամի ձեռամբ և զորավորի կամոք հայտնվում են անապատում: Ինչպես ասում են` ըմբռնումով մոտենանք. ծնողն ամենակարողի ահից է հիշյալ քայլին դիմում, Սարային մայրական խանդը թույլ չի տալիս հանդուրժել ընդոծինի ներկայությու նը, իր հերթին Եհովան չի ընդունում Իսմայելին, քանզի հարճի` ապօրինի կնոջ ծնունդ էր, սակայն ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը հանդես չի բերվում Հակոբի սերնդի հանդեպ, չէ՞ որ աղախիններ Բաղղայից էին սերել Դանը և Նեփթաղիմը, Զեղփայից` Գադը և Ասերը: Նրանց մասին, սակայն, իր տեղում կմանրամասնենք:

Ընթանանք առաջ: Վստահ եմ` լսել, հիշում եք մեղքի մեջ թաղված Սոդոմի և Գոմորի ավերումը, որտեղից միայն Աբրահամի եղբորորդի Ղովտն է փրկվում երկու դստեր հետ, որովհետև հրեշտակներին տուն առնելով` պատսպարում է համաքաղաքացիների ոտնձգումից, սակայն ի՞նչ կերպ: Բարոյական ո՞ր արժեչափն է գործադրում Եհովան մեկի` անմեղ, մյուսների մեղավոր լինելը որոշելիս: Դիմելով տունը պաշարածներին` Ղովտն ասում է. «Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չիտեն. թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց, միայն այս մարդկանցը բան մի անիք» 45: Հյուրընկալության օրե՞նքն է հարգում, երկնքում գտնվո՞ղն է նրա համար վեր ամեն բանից: Հրաշալի է: Թող իրեն զոհեր, ոչ թե կույսերին հանձներ բորբոքված ամբոխի ձեռքը, որպեսզի պաշտպանի ո՞ւմ` հայրենի քաղաքը կործանելու եկած հրեշտակ-պատժիչների՞ն: Կյանքը թանկ բան է: Դա նույնպես հասկացանք: Գոնե համաքաղաքացիներին «եղբայրներս» չանվանի: Որպես վարձատրություն, ինչպես ասվեց, Ղովտն աղջիկների հետ փրկվում է, կինը, ում կարգադրված էր ետ չնայել` չտեսնելու քաղաքների կրակով ու ծծումբով այրվելը, աղի արձան է դառնում: Ինչպե՞ս չշրջեր հայացքը, եթե զգայուն էր, մոխրացողն իր բնակատեղին էր, մարդիկ էին: Էլի առասպել թող կոչվի, բայց պիտի՞ բարոյաբա նություն ունենա:

Պագշելի է դուստրերի և հոր հետագա վարքը: Քույրերը, որ այր մարդու կարիք, պահանջ ունեին, վճռում են կենակցել ծնողի հետ: Մեծն առաջարկում է փոքրին. «Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ մեր հօրիցը սերունդ հարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց, եւ Ղովտը չիմացավ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. այս գիշեր էլ նորան խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ հարուցանենք: Եւ այն գիշերն էլ իրանց հօրը խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան» 46: Եվ այսքանից հետո, պատկերացրեք, Եհովան հանդուրժում, չի պատուհասում պղծվողներին: Հարց է ծագում` այդ ի՞նչ պիտի ավելին արած լինեին նրանց համաքաղաքացիները` սոդոմցիք ու գոմորցիք, որ ծծկերից սկսած գլխովին ոչնչացվեցին: Գինով լինելը մի՞թե արդարացնում է պագշոտությունը: Ինչևէ:

Երկակի չափորոշիչներով առաջնորդվող աստծո խտրական, աչառու պահվածքին դեռ բազմիցս կհանդիպենք մատյանի այլ թերթերում: Ենթադրվում է, որ ընտրյալ ազգատոհմի երեցը և նրա շառավիղները մյուսներից պետք է առանձնանան ժուժկալ կյանքով, մինչդեռ հակառակն է` սեռական անզսպություն, անհավատարմություն, մեծաթիվ կանայք, հարճեր, հոմանիներ… Ներընտանեկան կյանքի մեկը մյուսին հաջորդող նկարագրությունները հիշեցնում են մերօրյա եթե ոչ պոռնո, ապա հաստատ` էրոտիկ կինոնկարների սցենարներ:

Զարմանք է հարուցում Աբրահամի խոստում կորզելու կերպը տան վերակացուից. «Ձեռքդ իմ երանքի տակը դիր. Եւ ես քեզ երդում եմ տալիս Եհովայով երկնքի Աստուծովը եւ երկրի Աստուծովը, որ իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց մեջ ես բնակվում եմ: Այլ իմ երկիրն եւ իմ ազգականների մօտ գնաս, եւ իմ որդի Իսահակի համար կին առնես» 47: Երանքն Աճառյանի «Արմատական բառարանում» բացատրվում է իբրև սեռանդամ, տղամարդու պարագայում` ամորձիք նաև, Սուքիասյանի «Հոմանիշների բառարանում»` բարձք, ցայլք: Զառամյալ Հակոբը նույնպես Հովսեփ որդուց պահանջում է ձեռքը երանքի տակ դնելով` պարտավորվել մահից հետո դին չթողնել Եգիպտոսում: Երդման նման արարողակարգը, նաև առնանդամի պաշտամունքը, որպես ուժի նշան, ակնհայտ է, ընդունված էր, և նրանց աստծո համար արտառոց չէ, երբ ամոթույքը բռնած իր անունն են տալիս: Այսինքն` ի՞նչ արտառոցության մասին է խոսքը, եթե նրա` Աբրահամի հետ հաստատած ուխտի նշանակը առնանդամի թլիփը կարճելն է. «Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ ու ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը` ձեր ամեն արուն թլփատուի» 48: Առողջապահական նկատառումներով է կարգը սրբագործվել, թե այլ, դժվարանում եմ ասել: Այսքանից հետո այլևս չես զարմանում, երբ հարյուր քսանյոթամյա Սարային հուղարկավորելուց հետո Աբրահամը նոր կին է առնում` Քետարային, զավակներ ունենում, ապրում հարյուր յոթանասունհինգ տարի` տոհմի գլխավորումը թողնելով Իսահակին, ով ևս, պարզ է, պիտի նույնպիսի վարք դրսևորեր ու նույնը շարունակեր (տեղ շահելու համար իմաստ չունի մեջբերել Գերարում նրա` կնոջն իբրև քույր ներկայացնելու եղելությունը, որ հորից էր ընդօրինակել ու ինչի մասին թռուցիկ ասվեց):

Իսահակը երկվորյակներ է ունենում: Առաջինը ծնվում է Եսավը, որ մազոտ էր, կարմրամաշկ, նրանից հետո` Հակոբը` եղբոր գարշապարից բռնած (ակնհայտ է աղերսն իրանյան ժողովուրդ ների կրոնական, բանահյուսական պատկերացումների հետ, որոնցից մեկում Զրվանը երկնում է Որմիզդին և Արհմնին, իսկ ըստ Զրադաշտի, չարի և բարու կրողներն Ահուրա-Մազդան և Ահրի-Մանն են): Հայրն առաջնեկին էր սիրում, կինը` Ռեբեկան, վերջնեկին: Սա այն Հակոբն է, ում ամեն բանում ընդառաջում է Եհովան: Փորձենք պարզել` ո՞ր շնորհքի համար: Անաղարտ էությո՞ւն ուներ գուցե:

Մի անգամ որսից սոված վերադարձած Եսավը թանապուր եփող եղբորը խնդրում է թույլ տալ ճաշակել: Հակոբը գիտի` ինչ ասել է տոհմի անդրանիկություն, առաջնեկություն, ուստի պահը չկորցնելով` գործարքի է գնում. «Ծախիր ինձ վերայ այս օր քո անդրանիկութիւնը» 49: Քանի որ Եսավի համար կյանքում առանցքայինը դա չէ, շատ հանգիստ համաձայնում է, ինչի դիմաց եղբայրը եղբորը հաց, ոսպապուր է տալիս:

Նման շահամոլ անձը պատրաստ է խաբել նաև հորը, մանավանդ, եթե գործակից ունի մորը: Ծերացած, աչքերից տկար Իսահակը Եսավ որդուն խնդրում է թարմ որսամիս բերել, որպեսզի մահից առաջ ուտելով` օրհնի նրան, որպես առաջնեկի: Տեղեկանալով` մայր և կրտսեր զավակ դավ են նյութում անգիտակ Իսահակի ու Եսավի դեմ: Ռեբեկան Հակոբին հանձնարարում է երկու ուլ բռնել. «Ես նորանցից խորտիկներ կշինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է: Եւ դու կ'տանես քո հօր մօտ եւ նա կ'ուտէ, եւ նորա համար կօրհնէ քեզ իր մեռնելուց առաջ» 50: Անբարո մտադրությունն ի կատար ածելու և չբացահայտվելու համար մայրն ավագի զգեստները հագցնելով կրտսերին` ճամփում է հոր մոտ: Հակոբը բառիս բուն իմաստով խաբում է մահամերձ ծնողին, ասելով, թե ինքը Եսավն է: Իսահակը կասկածներ ունի և հարցնում է` ի՞նչ շուտ գտար որսը: «Որովհետեւ քո Եհովայ Աստուածը հանդիպեցրեց իմ առջեւ» 51, - անվարան շարունակում է ստել որդին: Մեկ այլ պարագայում ամենահաս պատժիչ ձեռքը տեղնուտեղը շանսատակ կաներ իր անունը պղծողին, սակայն… Հոր կասկածը չի փարատվում. խնդրում է մոտենալ: Եվ շոշափում է: Երկմտելով հանդերձ, որովհետև դիմացինի ձայնը Հակոբինն էր, մազմզոտությունը` Եսավինը, ծնողն օրհնում է. «Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւ նիցը, եւ ցորենի եւ գինու առատութիւն: Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. քո եղբօր վերայ իշխան եղիր. եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն» 52: Ապշա՞ծ մնացիք: Ես` նույնպես: Այո, դա Հակոբն է` Եհովայի սիրեցյալը, ով արատավոր ճանապարհով եղբորից զավթում, խլում է առաջնեկությունը, այն է` իշխանությունը, իսկ աստված աներկբա աջակից է խարդախին: Պալատական, թե՞ թավշյա հեղափոխություն, - կասեին մերօրյա քաղաքական գործիչները:

Հետո, իհարկե, երբ որսից դառնում է Եսավը, հոր համար պարզվում է խաբեությունը, կրտսերի ցածրոգի արարքը, սակայն այլևս ուշ է, թեև կարող էր շատ հանգիստ ուղղել սխալը: Նա ավագին առաջարկում է հաշտվել փաստի հետ: Համաձայն անգլիացի ազգագրագետ, պատմաբան Ջեյմս ֆրեզերի «Բանահյուսությունը Հին կտակարանում» աշխատության, ավելի ուշ շրջանի հրեա գրիչը, ում պատկերացումները ժառանգության իրավունքի պատկանելության հարցում տարբերվում էին, սույն պատմությունը փոխել-հարմարեցրել է, որպեսզի անցումը փոքրին ընկալվի, դիտվի որպես բացառություն:

Հակոբը Եսավի վրեժխնդրությունից խուսափելու համար մոր խորհրդով փախչում է քեռու` ասորի Լաբանի մոտ: Ապագա առաջնորդի ևս մի գիծ պարզեցինք մեզ համար` նրա վախկոտ լինելը: Շարունակենք: Անմաքուր արյունը նոր վայրում դրսևորվելու նոր հնարավորություն է ստանում: Առաջին իսկ հանդիպմանը նա ցանկասիրաբար համբուրում է քեռու դստերը: Ռաքելին կին ունենալու Հակոբի առաջարկին Լաբանը պատասխանում է պայմանով` յոթ տարի ծառայել իրեն: Պակաս արատավոր բարքի տեր, պարզվում է, քեռին չէ: Յոթ տարի անց խնջույքից հետո նա ոչ թե Ռաքելին, այլ Լիա դստերն է թաքուն քրոջորդու անկողին ճամփում` առավոտյան խաբված փեսային արդարանալով` «Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան» 53: Պայմանը` ևս մեկ յոթնամյակ ծառայելու, հանուն Ռաքելի, Հակոբն ընդունում է: Լիայից ծնվում են Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան:

Ռաքելը, ով ժամկետի լրումուց հետո դառնում է նրա երկրորդ կինը, նախանձից իրեն ուտում էր` չգտնելով տեղը, որովհետև ամուլ էր, ելք է առաջարկում. «Ահա իմ աղախին Բաղղան, նորա մօտ մտիր. նա իմ ծունկերի վերայ ծնէ, եւ ես էլ նորանից որդիներ ստանամ» 54: Հակոբը պապի` Աբրահամի օրինակն աչքի առաջ ունենալով` ամենևին չի ընդդիմանում, և աղախնից զավակ է ծնվում` Դանը, ապա` երկրորդը, որին Նեփթաղիմ են կոչում, իբրև քրոջ հետ աստվածային ըմբշամարտում հաղթության ապացույց: Վատ օրինակը, հիրավի, վարակիչ է. Լիան տեսնելով, որ իրենից այլևս երեխա չի ծնվում, սպասուհի Զեղփային է ամուսնու հետ կնության դրդում: Վերջինս դարձյալ չհրաժարվելով` հաճույքով նաև սրա հետ է քնում: Հղիությունից ծնվում է հերթական որդին` Գադը: Նույն սպասուհու երկրորդ զավակին կնքում են Ասեր անվամբ: Հերթափոխը դեռ չի ավարտված: Լիան, ում նկատմամբ անտարբեր էր ամուսինը, Ռուբեն որդու` դաշտից բերած մանրագորների դիմաց (մորմազգիների ընտանիքին պատկանող բույս է` մարդախոտ, մեզ հայտնի է խաշխաշ, ափիոն անվամբ: Մանրամասները` Բորխեսի «Մտացածին արարածներ» գրքում) Ռաքելից թույլտվություն է ստանում Հակոբի հետ քնելու, և հաջորդիվ զավակները լինում են Իսաքարն ու Զաբուղոն, ինչպես նաև մի դուստր` Դինան: Վերջապես Եհովան միջամտում է գործին` բացելով Ռաքելի արգանդը. ծնվում է Հովսեփը` վարքով միակը, որ խոցելի չէ, վերջում` Բենիամինը:

Փոխադարձ խաբեության և ընչասիրության յուրատեսակ գլուխգործոց է պատմության ավարտը: Քսան տարի ծառայելուց հետո Հակոբը կամենում է ետ գնալ հոր տուն` քեռուց պահանջելով վարձքը: Եհովայի շնորհիվ նրան հաջողվում է խարդախությամբ գերազանցել Լաբան քեռուն, տեր դառնալ նրա խաշինքին և, ուղտերին հեծած կանանց ու բեռնած ունեցվածքով, թաքուն հեռանալ: Իր հերթին Ռաքելն է գողանում հոր պաշտամունքի կուռքերը, թե ինչու, «Հնգամատյանում» բացատրություն չկա, սակայն գուշակելը դժվար չէ` նոր տանը եհովականներից թաքուն հեթանոս աստվածներին երկրպագելու մտադրությամբ:

Վերադարձող եղբորը դիմավորող Եսավն անգամ այդ դրվագում շատ ավելի ազնվական է պահվածքով, քան Հակոբը, ով ոչխարներ, արջառներ նվիրաբերելով` փորձում է սիրաշահել, մինչդեռ ավագն անքեն փաթաթվում է կամովին հեռացածի վզով` հրաժարվելով նվերից: Նա այնքան պարկեշտ է, որ հետո պանդխտում է Եդովմ, որպեսզի նեղություն չպատճառի և կռվի առիթ չտա ավագությունը փաստացի խլած, այսուհանդերձ հոր օրհնությունն ստացածին: Այսպիսին է Հակոբը` այն անձնավորությունը, ում հետ խավարում աստված մարտնչում է և, չկարողանալով հաղթել, դիպչում է ամոթաջիլին, պատճառով որի հրեաներն առ օրս խորշում են կենդանու զիստամսից: Շարադրանքում պահը հետաքրքրական է այնքանով, որ աստծո անունը չի հիշատակվում, ավելին` Հակոբը պահանջում է հակառակորդին ասել, թե ով է, սակայն մերժում է ստանում: Տեսաբաններից ոմանց կարծիքով նրա կռիվը եղել է ջրային ոգու դեմ, պարզապես հետո անուղղակի վերագրվել է Եհովային, նախ` որպեսզի արդարցվի ջլամիս չուտելու մոգարգելքը` տաբուն, ապա` կարևորվի շրջադարձային պահը ոչ միայն Հակոբի, այլև նրա հետնորդների կյանքում. «Այլ եւս քո անունը Յակոբ չ'ասուի. այլ Իսրայէլ. որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ յաղթեցիր» 55, իսկ երկրորդ հայտնության ժամանակ հավելում. «Աճիր եւ շատացիր. քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան: Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կ'տամ եւ քեզանից եկող սերունդին կ'տամ այն երկիրը» 56: Խոսքը քանանացիների աշխարհի մասին է, որտեղ հյուընկալվել, ժողովրդի լեզվով ասած, առոք-փառոք ապրում էին:

Իսկ Քամի սերնդին պատժելու պատճառը (ճիշտ կլինի ասել` առիթը), եթե մոռացել եք, հիշեցնեմ. ջրհեղեղից հետո տնկած խաղողի բերքից քաշած գինուց արբած` Նոյը քնել էր վրանում, և պատահաբար ներս մտած միջնեկ որդին, նկատելով հոր մերկությունը, միջադեպի մասին ազնվորեն, թե՞ միամտաբար պատմում է եղբայրներին: Ընդամենը: Այնուհետ որդիները` երեսները դեպի ետ մտնելով, ծածկում են ծնողին: Գինովությունից ելած Նոյը, տեղեկանալով այդ մասին, նզովք, պատգամ միախառնում է. «Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին: Նաեւ ասեց. Օրհնեալ լինի Եհովան` Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի. Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան» 57: Ըստ էության, Եհովան վերահաստատում է սույն «կտակը»` դառնալով օրենքների գլխավոր խախտողը: Դե, եթե գրյալ ու չգրյալ կարգը կարող է շրջանցել նա, մահկանացուները, հովանավոր ունենալու պարագայում մանավանդ` զանց կառնեն ու կառնեն: Պատմաբանները թող ներողամիտ լինեն. գայթակղությանը չդիմանալով` անտեղյակներին երկու բառով փոխանցեմ վաղուց հայտնի փաստը, այն, որ այդչափ թմբկահարված Նոյան տապանի պատմությունը առկա է մարդկային գրեթե բոլոր ցեղախմբերի բանահյուսություններում` սկսած Աֆրիկայից, վերջացրած Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի բնիկներով: Հար նման պատմություն պահպանվել է շատ ավելի վաղ ժամանակների շումերական «Գիլգամեշ» էպոսում (հայերեն թարգմանված կա), բաբելոնցի պատմիչ Բերեսոսի մոտ: Առաջինում նավը հանգրվանում է Մաշու լեռներում, երկրոդում` Արարատի, իմա` հայոց:

Չլռվենք: Հակոբի դստերը` Դինային խևացի իշխան Եմովրի որդին` Սյուքեմը կուսությունից զրկում է` կենակցելով հետը: Անտարակույս, խոտելի արարք է: Եղբայրներն իրավացիորեն զայրանում են: Տղայի հայրը, սխալը շտկելու ազնիվ ցանկությամբ գալիս է Հակոբի տուն խնամախոսության և հաշտվելու առաջարկ անում. «Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. խնդրեմ նորան կին տուէք նորա համար: Եւ մեզ հետ խնամութիւն արէք. ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք: Եւ մեզ հետ բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք» 58: Ընծաներ, խոշոր օժիտ է խոստանում նաև Սյուքեմը: Եվ ի՞նչ է լինում պատասխանը` խաբեություն: Շիտակորեն պարզած ձեռքը մերժում են` պատճառաբանելով, թե անթլփատի հետ քրոջ ամուսնանալը մեծ ամոթ է: Սիրահար պատանին անմիջապես պլտվում է: Նույնը պահանջում են խնամախոս ցեղի բոլոր արուներից: Եմովր իշխանը համաձայնում է` համոզելով նաև համաքաղաքացիներին. «Եւ ամեն արու որ քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ» 59: Փաստորեն, հրեաները հավատարիմ են մնում Եհովայի` ազգերն իրենց մեջ ձուլելու պատգամին, որ տվել էր Աբրահամին, այն է` «Թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ: Քո ընդոծինը եւ քո առածը անպատճառ պիտի թլփատուի. եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի: Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի» 60: Չկարծեք` գոհանում են դրանով: Ուր էր թե: Երրորդ օրը, երբ սյունաթած տղամարդիկ ցավի մեջ էին` չբուժված վերքերով, անկարող դիմադրելու, Հակոբի երկու տղայքը` Շմավոնը և Ղևին «ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն. Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան» 61: Ի դեպ, վրիժակ Ղևիի ճյուղից են թե Մովսեսը, թե հետագա ողջ քահանայաց դասը` Եհովայի տաճարի սպասավորները: Նույնչափ սահմռկեցուցիչ է վերջաբանը: Վրա հասած մյուս եղբայրները լրում են կիսատ թողածը. «Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերա եկան, եւ քաղաքը կողոպտեցին… Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին: Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը» 62: Տպավորությունը նրանց զազիր, դշխեմ արարքից չի մեղմվում, երբ անգամ կարդում ես այն տողերը, որտեղ Հակոբ հայրը դիտողություն է անում արյուախում զավակներին, քանզի դա ոչ թե խղճի խայթով է թելադրված, ներքին մաքրությամբ պայմանավորված, այլ ահով. «Քանանացիների եւ փերեզացիների մէջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. նորանք ինձ վերայ կ'հաւաքուին, ինձ կ'զարկեն, կ'կորչեմ ես եւ իմ տունը» 63:

Հակոբի չորս կանանցից ծնված տասներկու որդիների կյանքը, եթե ըստ «Մատյանի» դիտարկելու լինենք, թերևս, ինչպես ասվեց, միայն վերջնեկինը քննության դիմանա: Ռուբեն որդին հոր հարճի` Բաղղայի հետ է պառկում` այն կնոջ, ումից, թեկուզ միակողմանի խորթ, երկու եղբայր ուներ: Մյուսների ներքինը պարզորոշ երևում է Հակոբի սիրելի Հովսեփի հանդեպ պահվածքում. նախ` նախանձից որոշում են իրենց եղբորն սպանել, հետո, դատաստանից վախենալով, գուբն են նետում, վերջում քսան արծաթով ծախում Եգիպտոս ուղևորվող վաճառականներին: Հապա Հուդա՞ն, սերնդին որի Եհովան մի ողջ թագավորություն է ընծայում և ում անունով հետագայում կոչվեց հրեից կրո՞նը` հուդիզմ, հուդայականություն (փյունիկերեն հուդա նշանակում է միածին):

Սրա առաջնեկ որդին, չգիտես ինչու, տիրոջ աչքին չար է երևում, և նա աներեր նրան սպանում է: Հայրն Օնան զավակին հորդորում է. «Մտիր քո եղբօր կնոջ մօտ եւ տագրութեան պարտքը կատարիր նորա համար, եւ քո եղբօր համար սերունդ հանիր: Եւ Օհանը գիտաց, որ սերունդը իրանը չի լինելու. նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չ'տայ» 64: Ահա թե ուրկից է գալիս «օնանիզմ» բառը: Եհովան, որ մինչևիսկ անկողնային գործերին միջամտելու ժամանակ, ցանկություն ունի, չհանդուրժելով` սպանում է կարգազանցին: Շարունակությունը հետաքրքրե՞ց: Սեղմագրեմ: Սկեսրայրը հարսին ուղարկում է հոր տուն` մինչև Սելոմ որդու մեծանալը: Ի վերջո, լինում է այն, ինչ պիտի լիներ: Զգեստափոխված հարսին չճանաչելով և կարծելով` *** է, մի ուլ խոստանալով ու, իբրև գրավ թողնելով կնիքը, մատանին, Հուդան կենակցում է նրա հետ: Առժամանակ անց լուր է տարածվում, թե Թամար հարսը ոչ միայն *****ությամբ է զբաղվում, այլև այդ ճանապարհով հղիացել է: Սկեսրայրը կարգադրում է անբարո վարքի տեր կնոջը հրապարակավ այրել: Արդյունքում, շնորհիվ գրավ թողնված մատանու և կնիքի, այրին փրկվում է` երկվորյակ պարգևելով տոհմապետին: Չի պատժվում ոչ ոք, Եհովան վերևից չի տեսնում ոչինչ, եթե նկատում էլ է, քայլ չի ձեռնարկում: Համաձայնենք` այլ ժամանակներ, բարքեր էին տիրում, դեռևս չկային մարդկային կրքերի բերանը երասանող Մովսեսի պատվիրանները, սակայն ի սկզբանե կար, չէ՞, Բանը (լոգոս), և «Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր» 65: Իսկ հեղինակի պատկերացումների, արժեհամակարգի հանգույն մտահղացված Եհովա՞ն, ծեփված այնքան անճարակ, որ ակներև եղծվել է Գաղափարը: Գուցե իրո՞ք կրակի, հրաբխոց աստված Վահագնը` Վահագնին է աղճատված Եհովան, ում էլ վերագրել են մշտագո Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Էության զորությունը, պատմության անցքերը հարմարեցրել են` հատուկ, մեկնել` իրենց հայեցողությամբ, միջամտել` միտումով և վերջնարդյունքում` խեղաթյուրել, «սրբագրել» ոչ միայն համաշխարհային եղելությունները, սխալ հուն մղել հետագա սերունդների պատկերացումները Բացարձակի մասին, այլև աղբել Խոսքն այն աստիճան ու այնպես, որ զատորոշել իսկորեն Վերերկրայինը շինածոյից, սարքվածից դարձել է խիստ դժվար, գրեթե` անհնարին: Ի՞նչ է ակնարկում Պետրոս առաքյալը, երբ ասում է. «Գրքերի ամէն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ'ունի: Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ'տրուեցաւ մարդկանց կամքի պէս» 66: Եվ կամ` ի՞նչ է քողարկված Սաղմոս Հ-ի հետևյալ նախադասությունում` «Թող իրանց ամոթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են Վահ վահ» 67: Սկզբնականը, անաղարտը գոնե մասամբ վերականգնելը, աղճատվածի, փոփոխվածի տակ ճշմարիտ իրողությունները տեսնել-վերհանելը պատմաբանների, լեզվաբանների, կրոնագետների ու խնդրին մոտ այլ մասնագետների քրքրելիք-խորհելիք-տրամաբանելիքն է, անշուշտ: Պարզելու, օրինակ, Աբրամն Աբրահամով, Սարան Սարրայով փոխելու Եհովայի պարտադրանքը. «Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունը Աբրահամ լինի. որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի.. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը» 68: Եթե իրոք հիմքեր կան ասելու, թե Աբրահամ անունով պատմական դեմք չի եղել, և այդ առասպելական անձնավորության տեղաշարժերի տակ քողարկածը հիքսոսների արշավանքն է և Եգիպտոսի նվաճումը` նրանց կողմից, իսկ հիքսոսները հաքերն են` հայքերը, նույնն է թե` հայերը, գուցե Աբրամ անվան ծագումնաբանության մեջ խորանալու դեպքում դեմ առնենք նաև առաջնածին Արամին (Արևի որդի, Արևորդի), որը, ի դեպ, «Աստվածաշնչում» հանդիպում է հենց այդ հնչումով, թեև հայտնի է` հրեաների մեջ սույն անունը ոչ միայն տարածում չունի, մերժված է: Ի դեպ, Արման Ռևազյանը «Արմենիա ի միր» ամսագրի 2007 թ. 2-րդ համարում այդ անվան հետ կապված հետաքրքիր դիտարկումներ ունի: Ըստ նրա, Աբրամ անվան մեջ Հ տառի հավելումը ծածկագիր է, որը նշանակում է Աբրամ մեծ և գալիս է հին հայերենից` գրաբարից: Տեսակետը հաստատելու համար նա վկայաբերում է օրինակներ` այր-հ/այր, զոր-հ/զոր, պարտ-հ/պարտ, ավետ-հ/ավետ, ույժ-հ/ույժ... Եթե խորանանք, գուցե Հայկ նախնու, միաստծո անունն էլ մեծ այգ, մեծ արև, մեծ այր, մեծ այ, մեծ ար հնչյունաիմաստային փոփոխակնե՞րն է կրում: Թողնենք, սակայն, դատողություններն ու վերստին դառնանք «Հին կտակարանում» պահ տվածին, խարխափենք մեկը մյուսին հաջորդող հեքիաթ-հորինվածքներում` շաղախված ստության, կեղծ բարեպաշտության քարոզով:

Հակոբի որդի Հովսեփին Եգիպտոսում փարավոնի ներքինին գնում է իսմայելցիներից: Վերջնեկը, հիրավի, առաքինի էր և, չգայթակղվելով կանանցով, որոշ փորձություններ հաղթահարե լուց հետո խոհեմությամբ խիստ բարձր պաշտոնի է հասնում` յոթնամյա սովի ժամանակ փրկելով ոչ միայն ազգականներին, այլև հազար-հազարների: Հյուրասեր և բարեգութ փարավոնը տեղեկանալով, որ պետության երկրորդ դեմքը դարձած Հովսեփը եղբայրներ, հայր ունի, շիտակ ասում է. «Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կ'տամ, եւ երկրի պարարտութիւնը կ'ուտէք» 69: Նա արքայական խոսքին տեր է և, մեծաթիվ գաղթականների ժամանելուց հետո, թեև իր երկրում ևս սով էր, հրեաներին բնակության իրավունք է տալիս ամենաբերրի վայրում` Ռամսեսում: Հակոբ հայրը լիության մեջ, շրջապատված տոհմակիցներով, վայելելով նրանց սերն ու եգիպտացոց հարգանքը, ապրում է մինչև խոր ծերություն, օրհնում տասներկու ցեղապետերին և ավանդում հոգին: Եգիպտացիք, ի պատիվ իշխանավոր զավակի, յոթանասուն օր սուգ են անում, իսկ Հովսեփը, ով «ծծերի եւ արգանդի օրհնաբանութիւններովը» 70 օրհնվել էր, նրա երանքի տակ ձեռքը դրած` երդվել դին օտար հողում չթողնել, ծնողի զմռսած մարմինը տանում է թաղելու Եհովայից իրենց շնորհված` Քանանի երկրում, Աբրահամի` քետացի Եփրոնից չորս հարյուր սիկղ արծաթով գնած արտի հանգստավայր այրում` նախնյաց մոտ:

Խելամիտ այր և նույնքան խորագնա պաշտոնյա Հովսեփը վախճանվում է Եգիպտոսում` ապրելով հարյուր տասը տարի: Եբրայեցիք փոքր ինչ դառնություն են կրում հետագայում: Դժվարությունն էլ այն է, որ, լինելով խաշնարածներ, խուսափում էին նստակեցիկությունից, դժկամությամբ էին պարտադրված գործի գնում` կապված կավի, աղյուսի, ընդհանրապես, շինարարության և կամ` դաշտային աշխատանքների հետ: Տեսնելով, որ որչափ չարչարում, նրանք այնքան բազմանում, զորանում են և, երկյուղելով պատերազմի դեպքում` անհավատարմությունից ու ելնելով երկրի անվտանգությունից գուցե, մանկաբարձներին հրամայվում է տեղում սպանել նորածին արուներին: Կարգադրությունը հնարավոր չի լինում ի կատար ածել. «Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. որովհետեւ նորանք առոյգ են. մանկաբարձը դեռ նորանց մօտ չ'գնացած` ծնում են» 71: Նոր հրահանգ է իջնում` գետը նետել արևաշխարհ ելածներին:

Հասանք Մովսեսին` հրեաների այն զորեղ նախնուն, ով տիրոջ զորակցությամբ եգիպտական «տաժանավայրից» հանում է հայրենակիցներին: Փոքր ինչ նրա վարքը դիտարկենք` ջանալով կռահել Եհովայի դաժանության իմաստը, նրա պահվածքը Նեղոսի հովտի բնակիչների, ինչպես նաև հյուրընկալվածներինը` հյուրընկալողների, օրհնյալներինը` անիծյալների նկատմամբ: Ղևիի տոհմից մի ընտանիքում երեխա է ծնվում: Մայրը երեք ամիս թաքուն պահելուց հետո` ահաբեկ, փոքրիկին պապիրուսի կպրած տապանակը դնելով` թողնում է շամբուտում: Քույրը հետևում է դեպքերի ընթացքին: Փարավոնի դուստրը լվացվելիս նկատելով լքյալ մանկանը` գթում է, թեև պլտվածությունից հասկացել էր վերջինիս հրեա լինելը: Ի հայտ գալով` մորաքույրը խոստանում է եբրայեցիներից ծծմայր գտնել: Գթասիրտ արքայադուստրը համաձայնում է, որից հետո կանչելով մորն առաջարկում են. «Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կ'տամ» 72: Ծրագրած գործը գլուխ է գալիս. «Եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան: Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս դրաւ, եւ ասեց. որովհետեւ ջրիցը հանեցի նորան» 73: Զամբյուղի պատմությունը մասամբ կրկնում է մեր թվարկությունից 2600 տարի առաջ ապրած Բաբելոնի անդրանիկ սեմիտ արքա, պատմությանը հայտնի առաջին մշտական բանակը կազմավորած Սարգոնի ծնունդն ու ճակատագիրը, որը փորագրված է եղել նրա արձաններից մեկի պատվանդանին, պատճենը` արված մթա 8-րդ դարում, պահպանվել է Նինվեի գրադարանում: Քաղաքի ավերակներում գտնված աղյուսներում նկարագրվածի համաձայն, Աքքադի արքան չգիտեր ով է հայրը: Մայրը թաքուն ծննդաբերում է և, լինելով աղքատ, եղեգնյա կպրած զամբյուղը դնելով, հանձնում է Եփրատ գետին... Ակկի ոռոգողը պահում, մեծացնելով որբին՝ կարգում իր պարտիզպան: Միջամտում է դիցերից Իշտարը, ում շնորհիվ Սարգոնը տիրանում է գահին, կառավարում սևագլուխ ժողովուրդներին: Ի դեպ, Սարգոնի դեմ ճակատող հյուսիսային երկրամասի /Հայկական բարձրավանդակ/ պետական կազմավորումներից մեկը աքքադական աղբյուրներում անվանվում է Արմանում, խեթականում՝ Արմանի/:


    

Վերադառնանք Եգիպտոս: Ոչ հոգեբանին անգամ մեկնիմեկ պարզ է իրադարձությունների անբնականությունը, նաև այն, որ օտարը վարձում է մորը` նրա իսկ զավակին կերակրելու նպատակով, իսկ ստնտու դարձած ծնողը լռում, թաքցնում է անգամ փաստը, հանգամանք, որ այնքան բնորոշ է նրանց տեսակին: Ներենք մորը. զավակի համար էր ողջին դիմել: Որդուն հետևենք: Հասակ առած Մովսեսն օրերից մի օր պատահաբար նկատում է ոմն եգիպտացու` հրեայի ծեծելիս: Տեսնելով` կողմնակի աչք չկա, սպանում է նրան, թաղում ավազի մեջ, ապա, վախենալով բռնվելուց, փախչում Մադիամի երկիրը, ուր ամուսնանում է քուրմ Հոթորի դստեր` Սեպփորայի հետ, ունենում Գերսամին և, աներոջ հոտերն արածացնելով, խաշնարածությամբ գլուխ պահում: «Խստասիրտ» փարավոնի մահից հետո է Եհովան վճռում ի կատար ածել խոստումը` անկեզ մորենու տեսքով հայտնվելով Մովսեսին. «Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ» 74: Վստահաբար` ԵՄ-ը մեր այբուբենի յոթերորդ տառ Է-ն է` հապավված ԷՈՒԹՅՈՒՆԸ, Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Ճշմարտության անխաթար վկայությունը` զարմանալիորեն անջինջ պահպանված «Հին կտակարանում»: Մի խորհուրդ էլ է տրվում` արդեն խիստ բնորոշ դիմափոխ աստված Եհովային. «Ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կ'խնդրէ, եւ կ'դնէք ձեր որդիների ու աղջիկների վերայ. եւ Եգիպտոսին կ'կողոպտէք» 75: Ինչի՞ է մղում մարդկանց - բառիս իսկական իմաստով` գողության, կողոպուտի, ստության, խարդավան քի: Մովսեսն այլընտրանք չունի. հանուն Եհովայի լքում է ընտանիքը, պարտադրում կնոջը` Սեպփորային, նախքան բաժանությունը, սուրսայր քարով պլտել Եղիազար որդուն: Պահի նկարագրությունը «Հնգամատյանում» այնքան մշուշոտ է, որ երևակայություն է պահանջվում` կցկտուր տողերի թիկունքում տեսնել նախամարդու արյունոտ գործիքը, ծիսակատարության պահին ցավից ճչացող երեխային, հեկեկացող մորն ու լսել կտրատվող սրտից ելած նախատալի խոսքը` նախապաշարումներին գերի սնոտիապաշտ ամուսնու հասցեին` «արյունոտ փեսա» 76:

Աստծո օձ-գավազանով զինված և հրահանգավորված` Մովսեսը վերադառնում է Եգիպտոս` պատժիչ գործողություններ ձեռնարկելու, վստահ, որ նախկին հանցագործության համար պատասխանատվություն չի կրելու, որովհետև մեռել էին հետապնդողները: Նա մի երկյուղ ուներ` անգամ հրեաները չհավատան իր` Եհովայի պատգամախոս լինելը, որովհետև «ծանրախոս եւ ծանրալեզու էր» 77: Բժիշկները վստահաբար երևույթը կբացատրեն մերձավորների կենակցության փաստով. նրանք գիտեն, որ արյունակիցներից հաճախ թերզարգացածներ են ծնվում (Ղևիի ճյուղից Ամրամի և հորաքույր Հոքաբեդի ամուսնությունից էին լույս աշխարհ ելել սկզբում` Ահարոնը, ապա` Մովսեսը): Տեսնելով նրա մտավախությունը` Եհովան բորբոքվում, զայրանում, սակայն ելք է գտնում` գործակից առաջարկելով Ահարոնին, ով համեմատաբար պերճախոս էր, բացի դա հուսադրում է. «Ես քո բերանի եւ նորա բերանի հետ կ'լինիմ, եւ ձեզ կ'սովորեցնեմ ինչ որ անէք: Եւ քո տեղը նա կ'խօսէ ժողովրդի հետ. եւ նա քեզ համար բերանի տեղ կ'լինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կ'լինիս» 78: Պարտավորություն է ստանձնում նաև խստացնել փարավոնի սիրտը, որպեսզի վերջինս եբրայեցոց թույլ չտա երկրից հեռանալ, և հնարավոր դառնա պատժելը: Ի՞նչ է սա` քմահաճությո՞ւն, թե՞ անանցողիկ չարություն, որով պռնկեպռունկ լեցուն է: Չասե՞ս` եթե այդչափ կարող, ունակ ես, մեկից բարիացնեիր սրտերը: Չէ: Անպայման և քանիցս աստվածային զորությամբ պարտադրում է եգիպտացոց միապետին համաձայնություն չտալ հեռանալու: Կրկնենք` պատմությունը, ընդունենք, հարմարեցվել է առասպելաբանությանը, հեքիաթին, երկուստեք միախառնվել են, բայց ընդմիջարկող քրմերը հանուն ինչի՞, ի՞նչ նպատակով են ոչնչով չարդարացվող դաժանությու նը, պատճառա-հիմնազուրկ անգթությունը վերագրել իրենց աստծուն: Ահուսարսափ սփռելո՞ւ, որպեսզի մարդուն կախյալ պահեն աստծո՞ւց ու իրենց էլ նրա փոխանորդ կոչելով, վերջնահաշվում` իրենցի՞ց: Եվ դարեդա՞ր: Թե՞ պետականություն չունենալը կամ կորցնելն է վճռորոշ դեր խաղացել` չարացնելով, հուսահատեց նելով ցանկալին իրականություն ներկայացնող բարդույթավոր երազատես-մարգարեներին: Միով բանիվ` կերտվածը ոչ թե աստված է, այլ քաոսի սերմիչ: Հընթացս նկատենք` հայերը հեթանոս շրջանում չար աստված չեն ունեցել. նրանք բարի էին, մահկանացուի ցավով ապրող, մարդուն շարունակաբար օժանդակող, գորովագութ` ինչպես նրանց ստեղծող ժողովուրդը (լավ էր դա, թե վատ, այլ խոսակցության նյութ է):

Եհովայի անգթությունը, հիրավի, սահման չունի. սկզբում արյունում է Եգիպտոսի ջրերը` այն աստիճան, որ գետերում սատկում են ձկները, ծարավից տոչորվում մարդիկ, անասունները, ապա` գորտերով է ծածկում երկիրը, այնուհետ մուն (ոջիլ) է ուղարկում, շնաճանճ, մորեխի պարսեր, կոտորում է ընտանի անասուններին, խաղավարտներով (բշտիկ) պատում շնչավոր ների մարմինները, կարկուտ, կրակ թափում երկնքից, ժանտախտի համաճարակ բռնկում, թանձր խավարով պատում ողջը… Արհավիրքները, իհարկե, այնպես են տեղում, որ եբրայեցոց ոչինչ չի պատահում, ծեղ չի պակասում: Հանգուցալուծումը մոտենում է, մեծ ճակատամարտին նախորդող յուրատեսակ հրետակոծությունն ավարտված է, հակառակորդը խուճապի մեջ է, դիմակայելու անունակ: Վերջապես յուրաքանչյուր տուն մի գառ մորթելու և հեղած արյունից դրանդիների և սեմերի վրա քսելով` նշան թողնելու հրահանգ է ստանում, քանզի «գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն… Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. եւ հարուածը ձեր վերայ պիտի չ'գայ ձեզ կորցնելու համար» 79: Հրեաները չեն մոռացել նրա մյուս` դրացիներից ոսկեղեն, արծաթեղեն, մինչևիսկ հագուստ պարտքելով կողոպտելու պատվիրանը: Եվ երբ նրանք գոտիները մեջքերին, կոշիկները ոտքերին, ցուպերը ձեռքներին թաքուն և շտապով ուտում էին զատկի մատաղացուն, սկսվում է նախճիրը: Սահմռկած փարավոնը, կանչելով Մովսեսին, պաղատում է ունեցած-չունեցածով հեռանալ երկրից: Այսպես են փոխադարձում չորս հարյուր երեսուն տարի քաղաքակիրթ Եգիպտոսում ապրած և քանակով վեց հարյուր հազարից անցնող վրանաբնակ խաշնարածները հյուրընկալ ժողովրդին, Մովսեսը` իրեն մանկութ որդեգրած փարավոնների զարմին:

Վերջին կործանիչ զարկը Եհովան հասցնում է Կարմիր ծովում. «Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. եւ նորանցից մէկն էլ չ'մնաց» 80: Թե Եհովայի ձեռամբ քանիցս պատուհասված եգիպտացոց որտեղի՞ց 600 կառքի և հեծելազորի համար ընտիր երիվար գտնվեց, թող մեկնեն առասպելին հավատացողները: Վերոնկարագրյալից մտապահենք մեն մի բան` մատաղի և զատկի նախնական խորհուրդը, արարողություններ, որոնք այնքան սիրով, անձկանքով ենք նշում քրիստոնյաներս: Մտապահենք, որպեսզի, եթե հարցնելու լինեն, չամաչենք գոնե ասել` ծիսակարգերը, այո, հիմքում արյուն ունեն և Եգիպտոսից հեռանալու, եգիպտացոցից զատվելու, չարչարանքներից, իբր, ազատվելու առիթով են կարևորվել՝ շղարշելով գարնանային գիշերահավասարի ժամանակ լույսի ու խավարի կիսումը կարևորող հանդիսությունըկարևորվել՝ շղարշելով, մոռացության պարտադրելով գարնանային գիշերահավասարի ժամանակ լույսի ու խավարի կիսումը կարևորող հանդիսությունը: Հետագայում կացուրդը, ինչը չի էլ ժխտում եկեղեցին, փոխակերպվեց Քրիստոսի հրաշափառ հարության, թեև աշխարհամտածողությունն ի սկզբանե աղերսվում էր Մհեր/Միհրին, Արային: Չհամոզեցի՞: Ուրեմն` վերստին մի մեջբերում` վկայելու տոնի` համենայնդեպս այդ փուլում մեզ հետ կապ չունենալը. «Այս է զատկի կանոնը. ոչ մի օտարական նորանից պիտի չ'ուտէ: Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան` երբոր նորան թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից: Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չ'ուտէ: Մէկ տան մէջ պիտի ուտուի. տնից դուրս չ'հանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չ'կոտրէք: Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թլփատուի» 81: » Գուցե նաև սրանից ելնելո՞վ էր ֆրիդրիխ Նիցշեն իր «Հակաքրիստոնյան» գրքում գրում. «Այսօր պատշաճ չէ քրիստոնյա լինելը» 82: Միտք, որը կարելի է, թերևս, տարածել տարազգի ու ռասսայի բոլոր կրոնամոլների վրա: Ինչևէ:

Փառավորվում են «գերությունից փրկվածների» սրտերը և, առանց դույզն ինչ խղճի խայթի, գովաբանական երգեր ձոնում Եհովային, ավելին` սպասում այն օրվան, երբ «Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին: Այն ժամանակ Եդովմի իշխանները կ'տագնապեն. Մովաբի զօրաւորներին դող կ'բռնէ. Կ'հալուին Քանանի բոլոր բնակիչները: Նորանց վերայ վախ ու դող կ'ընկնէ» 83: Նրանց հրճվանքը, սակայն, երկար չի տևում: Դժվարու թյունների անսովոր քոչը շուտով սկսում է անթաքույց տրտնջալ և ոչ մեկ անգամ` մտաբերելով նախկին կյանքը. «Երանի թէ Եհովայի ձեռքովը մեռած լինէինք Եգիպտոսի երկրումը, երբոր մսի կաթսաների մօտ նստած էինք եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածութիւնից մեռցնէք» 84: Տերը, որպեսզի տրտունջն ըմբոստության չվերաճի, ջանում է շտապով գոհացնել` իրիկունը լորեր իջեցնելով բանակի վրա, իսկ այգաբացին` թեփանման ուտեստ. «Եւ Իսրայէլի տունը նորա անունը Ման դրին. եւ նա գինձի պէս սպիտակ, եւ համը մեղրով շինուած գաթայի պէս էր» 85: Դա մանանան էր` Սասնո լեռնաշխարհի բնիկների կերակուրներից` գազպեն, ինչով քառասուն տարի սնվեցին նաև անապատաբնակները: Ծարավից թալկած ժողովուրդը մեկ այլ օր ընդվզելով` քիչ է մնում քարկոծի Մովսեսին: Դարձյալ օգնության է հասնում Եհովան` խորհուրդ տալով գավազանը խփել ժայռին, և կարկառից ջուր է բխում:

Երեք ամիս անց, երբ մտնում են Սինայի անապատ, նույնանուն լեռան բարձունքից աստված (ի դեպ, հատուկ եմ «աստված» բառը շարունակաբար փոքրատառով գրում) Մովսեսին թելադրում է հայտնի պատվիրանները, նախապայմանը, գլխադրույթը որի հետևյալն է. «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս: Քեզ համար կուռք չ'շինես, եւ ոչ վերը երկնքումը` կամ ցածը երկրի վերայ` կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չ'պաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ'հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ» 86: Ոչ թե տասը, շատ են պատգամները, մեծիմասամբ` օգտաշատ, ժամանակի քննությունը բռնած, թեև ուշադիր ընթերցողը բազում հակասություններ կգտնի և ապա` այն չի վերաբերում ոչ օրենսդրին, ոչ նրանց, ում համար գրվել է, տրվել իբրև ուղեցույց, ուստի գործադրվում է կամայաբար` կարծես մեկ անգամ ևս հաստատելով այն մոտեցումը, թե` ինչ կարելի է Զևսին, թույլատրելի չէ եզին: Վկայաբերեմ երկու պատվիրան. առաջինը` «Սպանութիւն մի անիր» 87: Կարևորագույն և հազարիցս ճշմարիտ պատգամ, որը դառնում է արժեզուրկ, վերացական, երբ ամեն պահ տեսնում ես, թե ինչպես չնչին զանցանքի համար բյուր-բյուրերը մորթոտվում են նրա իսկ ձեռքով կամ խրախույսի ներքո ու առարկություն չհանդուրժող հրամանով: Ասվածն օրինակներով պնդելու առիթներ դեռ կլինեն: Մեկ այլ պատվիրան` «Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային` կամ նորա աղախնին` կամ նորա եզին` կամ նորա էշին եւ քո դրացու մէկ բանին» 88: Չէ՞ թե, լինելով ստորադաս, ստրուկ (եթե հավատալու լինենք անգամ), Եհովայի իսկ կարգադրությամբ դրկիցներին չթալանեցին, տնանկ չարեցին Եգիպտոսում, իսկ ավետյաց երկրում` խլելով բազում-բազումների պապենական արտերը, արոտները, ջրհորները, արջառների նախիրները, մաքիների հոտերը, ձիերի երամակները, այլևայլ հարստություններ, զավթելով բնակատեղին ողջ: Գուցե միայն ազգությամբ եբրայեցի հարևանի՞ն նկատի ունի պատվիրանը, օտարազգին դրացի չէ՞: Ուրեմն` ի՞նչ է քարոզվում, խրախուսվում` ավարառությո՞ւնը, որ ելուզակներին, վաչկատուններին էր հատուկ և` է:

Օրենսդրություն հիշեցնող պատգամները երբեմն այնքան մանր-մունր կենցաղային հարցերի, մարմնական երևույթների, կապերի շուրջ են` բորոտություն, դաշտան, սիֆիլիս, անասնապղծություն, միասեռականնեերի զուգավորություն, օժիտ, կենդանիների պոզահարում և այլն ու այլն, որ ակամա մտածում ես այլ գրքերից մեջբերած, քաղած, ի մի բերած լինելու մասին (միգուցե Համմուրաբիի` 1800 տարի մթա գրված աշխարհի հնագույն կոդեքսի՞ց): Ինքներդ դատեք. «Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չ'մեռնէ, այլ անկողինը ընկնէ, Եթէ վեր կենայ ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժեքը տայ, եւ բոլորովին առողջացնէ» 89: Եվս մեկը` «Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ ու դիզուած որանները կամ չ'նձուած ցորենը կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ» 90: Այդ կերպ դատելու պատճառներից մեկն էլ օրենքների եռամաս լինելն է (1-ինը` Մովսեսին թելադրվածը, մյուսը` «Երկրորդ օրինաց» բաժնում զետեղվածը, որն ավելի ընդարձակ է, և երրորդը` քրմաց դասին ու ծիսակարգին վերաբերողը):

Մովսեսի, հանձինս նրա, Եհովայի օրենսդրության, յուրատեսակ պայմանագրի կետերին ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք` խոսքի և գործի չմերվելը մատնանշելու համար: Նկատենք` գլխավոր պատվիրանները տարբեր ձևակերպումներով առկա են ոչ միայն մյուս կրոններում, այլև անտիկ շրջանի շատ իմաստասերների քերթություններում, ուստի, սնապարծության, նարցիսիզմով տառապելու հարկ չկա ոչ հրեաներին, ոչ քրիստոնյաներին, իբր, վերին ճշմարտությունը «Հին կտակարանով» է սկսվում և ավարտվում: Համմուրաբիի կոդեքսն էլ, հո, 1500 տարով տարեց է «Հնգամատյանից»:

Ապշեցնելու չափ ունեսեր, նյութապաշտ, ընչամոլ է համայնի տիրակալը: Իրեն և միայն իրեն. «Քո արմտիքների եւ հեղանիւթ ների երախայրիքները մի ուշացնիր. քո որդիների անդրանիկ ներն ինձ պիտի տաս: Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը` նորան ինձ տաս» 91: Ի դեպ, էշը նրա չսիրած կենդանին է, ուստի հատուկ հիշեցնում է, որ նվիրատու առաջնեկը փոխարինվի գառով, հակառակ պարագայում` վիզը կոտրել: Խեղճ ավանակ: Ընծաները, իհարկե, անարատ պիտի լինեն. «Կոյրը` կամ կոտրածը` կամ վիրաւորո ւածը` կամ խաղաւարտ ունեցողը` կամ քոսոտը` կամ որքինոտը` այսպէսիները Եհովային պիտի չ'մատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ… Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չ'մատուցանէք Եհովային» 92: Նաև պճնամոլ է, ոսկու ու արծաթի, թանկարժեք քարերի սիրահար. «Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն… Եւ այս է այն ընծան, որ նորանցից պիտի առնէք. ոսկի եւ արծաթ եւ պղինձ, Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան` եւ այծի մազ, Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր, եւ Սատիմի փայտեր» 93: Այնուհետ երկար-բարակ նկարագրվում է սրբատեղին` տապանակը, ողջակեզի սեղանը, եփուդը, այլ ծիսապարագաներ` մեծաքանակ, կոփածո պղնձից, ձուլածո մաքուր ոսկուց, արծաթից, ընտրագույն փայտից, գործվածքները` բարձրորակ թելերից, խորանների չափերը, վարագույրների ձևերը, զարդանախշերի նրբագծերը, քահանայաց դասի հանդերձը… Լանջապանակը, զորօրինակ, պիտի լինի քառակուսի, երկտակ ծալվող. «Նորա երկայնութիւնը մէկ թիզ` եւ նորա լայնութինը մէկ թիզ: Եւ ընդելուզիր նորա մէջ ակունքների ընդելուզուածքի համեմատ` չորս կարգ քարեր. սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը` առաջին կարգը լինի: Եւ երկրորդ կարգը` կարկեհան, շափիւղայ եւ ադամանդ. Եւ երրորդ կարգը` գոճազմ, ակաթ եւ սուտակ. Եւ չորրորդ կարգը` ոսկեքար, եղեգնաքար, եւ յասպիս. ոսկի խորշերի մէջ լինին ընդելուզուած…» 94: Մեջբերվածը չնչին մասն է նկարագրվող ճոխության: Ասեք` ինչո՞վ է տարբերվում կռապաշտությունից, մոլագարության հասնող նյութասիրություն չէ: Թե՞ կռապաշտ էին միայն հեթանոսները, ովքեր «Հին կտակարանում» ամենուր մերժվում են, համարվում ստորադաս` ենթակա քամահրանքի, ստորացման ու ոչնչացումի: Ի վերջո, գիտենք` մեր օրերի մարդկանց մեծ մասը ևս կուռքեր ունի` շքեղ մեքենա, հեռախոս, պաշտոն, համբավ, իշխանություն, կուսակցության ու երկրի առաջնորդ, քրեական հեղինակություն, մշակույթի դեմք... Եվս մի հռետորական հարց` թափառականներին որտեղի՞ց հարստություն, ե՞րբ կուտակեցին` Սինայի անապատո՞ւմ, խաշնարածությա՞մբ: Պատասխանը մեկն է` մի մասը դիզել էին օտարության մեջ, մնացյալը խաբեությամբ պարտքել հարևաններից:

Եվ այսպես` անվերջ ու անվերջ ծառայություն` ամեն պահ, ողջակեզներ` անքանակ, ու միշտ` ահաբեկության մեջ, դողոցքի, քանզի չնչին սխալի դեպքում կյանքով, ընտանյոք կհատուցես, քանզի անիմանալի է, թե ինչից կբռնկի նրանց անհավասարակ շիռ, թուլաջիղ տիրոջ ցասումը, երբ կհագենա աչքը (անգամ ոչ հոգեվերլուծողները բազում ախտանիշներ կտեսնեն նրա ու նրա անունից խոսող մարգարեների վարքում): Եգիպտոսո՞ւմ էին գերի, թե՞ հիրավի դարձան, տրվածը պատի՞ժ էր, թե՞ պարգև: Չհաշված` շարունակաբար երեսով տալը` ես ձեզ հանեցի, ես շնորհեցի, հավիտյանս ինձ եք պարտական… Ես, ես, ես… «Որովհե տեւ երկիրն իմն է, եւ դուք ինձ մօտ պանդուխտներ եւ հիւրեր էք» 95: Եվ արյուն, արյուն` ամեն քայլափոխի, ահուսարսափ` ամեն պահ... Մտրակի և բլիթի օրենքը գործադրելիս անգամ առավել հաճախ կիրառության մեջ խարազանն է, այն էլ` ինչպիսի: Հատկանշական է սովահար ժողովքին հիշատակված լորամարգիներով (լոր) կերակրելու պահը. «Դեռ միսն իրանց ատամների վերայ էր` տակաւին չ'ծամուած, որ Եհովայի բարկութիւնը ժողովրդի վերայ բորբոքուեց եւ Եհովան խիստ մեծ հարուածով զարկեց ժողովրդին» 96: Հիշենք նաև, թե ինչպես է Հովրից Եդովմ ընկած ճանապարհամիջում ջրի սակավությունից տոչորվող և բուսական ծագմամբ գազպան տևաբար ուտելուց զզված մարդկանց պատուհասում. «Եւ Եհովան ժողովրդի վերայ կիզող օձեր ուղարկեց, եւ կծեցին ժողովրդին, այնպէս որ Իսրայէլիցը շատ ժողովուրդ մեռաւ» 97:

Համոզվեցի՞ք որքան խիստ է իրեն վերաբերող հարցերում, անհանդուրժող: Երբ Սինա սար բարձրացած Մովսեսն ուշանում է, Ահարոն եղբայրը ժողովքի պահանջով ոսկեղենից հորթ է ձուլում, որպեսզի պաշտեն (դարձ նախկին հավատքին): Զայրացած երկնավորը շտապեցնում է պատգամախոսին, ով իր հերթին ընտրելով հավատարիմներին` նրա անունից կարգադրում է. «Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ… որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր» 98: Ես` չէ, դուք ասացեք, ինչպե՞ս հավատալ քարե տախտակներին փորագրածին, որն աղդում է. «Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի» 99, վկայագիր, որը թեև այդ օրը զայրույթից փշրում է Մովսեսը, սակայն տարբեր ձևակերպումներով առկա է Թորայում (թարգմանաբար` օրենք, կանոն), շարունակաբար բարձրաձայնում են մարգարե-մունետիկ-քարոզիչները: Թե՞ «մարդ» բառն իր մեջ չի ներառում ծնող, ընկեր, հարևան, ցուցում ստացածներին, չնչին պատրվակով սպանված երեք հազար հոգուն, ովքեր, եթե հավատալու լինենք, Եհովայի հանգույն էին կերտված և, բնականորեն, նրա թուլությունները պիտի ժառանգած լինեին: Մինչդեռ սա սկիզբն է. ցասումը հանդարտեցնել Մովսեսն անգամ անկարող է, և Եհովան, խռով պահելով` սարսափեցնում է ամբոխվածներին. «Նորա համար որ դու մի խստապարանոց ժողովուրդ ես. մի գուցէ քեզ ճանապարհումը բնաջինջ անեմ» 100:

Քանանացիների երկիրը նվաճել-սեփականելիս լինում է պահ, երբ երկյուղ է պատում ժողովրդին, որովհետև լրտեսները` տասներկու ցեղերից մեկական մարդ, լուր են բերում, թե հակառակորդը զորավոր է, երկայնահասակ, քաղաքները` պարսպավոր: Դժգոհության, վախի ալիք է բարձրանում. «Երանի թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք: Եւ ինչո՞ւ համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք» 101: Դրության իսկությունը հայտնած լրաբերներին, իհարկե, Եհովայի կարգադրությամբ տեղում սպանում են` բացառյալ երկուսի, քանզի չեն միանում Մովսեսին քարկոծելու պատրաստ ընդվզողներին: Կռվշտոցի եթե ոչ մասնակից, ականատես, կարծում եմ, եղած կլինեք: Իսկը նման վիճակ է ստեղծվում: Եհովան կամենում է ժանտախտով պատուհասել ժողովրդին, Մովսեսը փորձում է հանգստացնել: Վերնաբնակը չի խաղաղվում. «Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չ'հավատան ինձ` իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ» 102: Նվաճարարների առաջնորդը շարունակում է հորդորել, թե` եգիպտացիները կլսեն և կծիծաղեն, ամոթ է: Ի վերջո, համաձայնություն-փոխզիջումը կայանում է: Եհովան, ճիշտ է, նույն վայրկյանին չի պատժում, բայց և չներելով` գուժում է. «Ձեր դիակները այս անապատումը կ'ընկնեն: Եւ ձեր որդիքը անապատումը քառասուն տարի հովիւ կ'լինեն եւ ձեր *****ութիւնները կ'կրեն մինչեւ որ ձեր դիակները անապատումը սպառուին» 103: Անեծքին հետևում է գործնական քայլը. «Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա» 104: Իրադարձությունների նման ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ լրտեսների հավաքած տեղեկությունները մոտ էին իրականությանը, այլապես լեռնաբնակների հարձակմանը չէր հետևի ճողոպրանքը, այլ բան, որ անսպասելի նախահարձակ լինելը վերագրվել է Եհովային: Ինչպես տեսնում եք, գլխներին երկանք աղալու պարագայում անգամ անմռունչ ենթակայությունը, ստրկամտությունը պարտադիր պայման են, իսկ եթե խռովության փորձ է…

Շուրջ երկու հարյուր հիսուն հոգի ըմբոստանում է եղբայրներ Մովսեսի և Ահարոնի դեմ` պահանջով, որ այլևս իրենց չառաջնորդեն, որովհետև ընտրյալ և հավասարապես սուրբ են բոլորը, հետևապես` նաև իրենք: Նախ` «Երկիրն իր բերանը բաց արաւ եւ նորանց եւ նորանց տները եւ Կորխի ունեցած բոլոր մարդկանցը եւ բոլոր ինչքը կուլ տուաւ» 105, ապա` համաճարակ է վրա տալիս. «Եւ ժանտախտով մեռածները տասնեւչորս հազար եօթը հարիւր հոգի էին, բացի Կորխի բանի համար մեռածներից» 106: Հիրավի, սոսկալի է նրա նզովքը` գծյալ ճանապարհից շեղվելու դեպքում. «Անիծեալ կ'լինես դու քաղաքի մէջ, եւ անիծեալ դաշտի մէջ: Անիծեալ կ'լինի քո կողովը եւ քո տաշտը. Անիծեալ` քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը: Անիծեալ կ'լինես մտած ժամանակդ եւ անիծեալ` դուրս եկած ժամանակդ: Եհովան անէծք, տառապանք եւ յանդիմանութիւն կ'ուղարկէ քեզ համար քո ամեն ձեռնարկած գործքումը որ անում ես, մինչեւ որ բնաջինջ լինես, շուտով կորչես քո չար գործքերի համար… Եհովան քեզ կ'կպցնէ ժանտախտը… քեզ կ'զարկէ ծիւրական ախտով, հրատագնապ տենդով, ջերմով եւ այրող տաքութիւնով, երաշտութիւնով, եւ խորշակահարութիւնով, եւ բոյսերի դալուկով… Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կ'դառնայ… անձրեւի տեղ հող ու փոշի կտայ… թանչով, քոսոտութիւնով եւ եռքով… ապուշութիւնով եւ կուրութիւնով կ'զարկէ քեզ… Կնկան կ'նշանուես, եւ ուրիշը կ'պառկէ նորա հետ, տուն կ'շինես, եւ նորա մէջ չես բնակուիլ, այգի կ'տնկես, նորա խաղողը չես ժողովիլ. Եզդ աչքիդ առաջ կ'մորթուի, բայց դու նորանից չես ուտիլ, էշդ քո առաջիցը կ'յափշտակուի, եւ քեզ ետ չի տրուիլ. հօտերդ քո թշնամիներին կ'մատնուին, եւ քեզ համար ազատող չի լինիլ: Քո տղերքն ու աղջկերքը մի ուրիշ ժողովրդի կ'տրուին…» 107: Երկու էջից ավելի է անեծքների շարանը, տեղ-տեղ, որպեսզի ավելի հատու լինի, կրկնվող, երբեմն` հակոտնյա, այդու` խիստ ազդու: Դրանք սիրտը նեղ պահին զավակի վրա զայրագնած և սերը ժամանակավոր ծրարած ծնողի խոսքեր չեն, այլ տեր ու տիրական միապետի, ով առիթի է սպասում, ում պատրվակ է պետք, վասնզի մարդասեր չէ էությամբ, այլ` մարդատյաց, վասնզի Եհովայի անունից այդպես ահաբեկելով իր իշխանությունը հավերժել է կամեցել կրոնավոր դասը:

Սանտիմում եղած ժամանակ հրեից ժողովուրդը խոտորվելով ճիշտ ճանապարհից` սկսում է «Մովաբի աղջկերանց հետ *****ութիւն անել» 108: Անբարոյություն ասվածն էլ այն է, որ եբրայեցիների շարքերում գտնվում են անձինք, ովքեր չեն մերժում մովաբցոց հրավերքը` մասնակցելու իրենց աստվածներին մատուցած զոհաբերության առիթով կազմակերպված ճաշկերույ թին, իսկ մեկը նույնիսկ մադիանցի մի կնոջ հետ խնջույքից հետո գինովցած պահին, ի տես բոլորի, առանձնանում է: Եհովան նախանձն ու զայրույթը փոխանցում է Մովսեսին. «Առ ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նորանց Եհովայի առաջին արեւի դէմ… Եւ հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին» 109:

Դաժանության ևս մի դրսևորում: Հեղիի դատավոր եղած ժամանակ նրա որդիներն արհամարհում են ամենատեսին և ժողովքի խորանի առաջ խմբված կանանց հետ անկողին մտնում: Հայրը դիտողություն է անում, սակայն` անօգուտ: Միջամտում է Եհովան` պատերազմ հրահրելով փղշտացիների և իսրայելցոց միջև: Արդյունքում` հրեաներից ջարդվում է երեսուն հազար հոգի, իսկ տապանակը գերի է տարվում, զոհվում են Հեղիի երկու զավակները, լուրը լսելով` տեղում է մնում հայրը: Գերեվարված տապանակը բազում տառապանքներ է պատճառում հակառակորդին (մինչև Սողոմոնի կողմից տաճարի կառուցումը հրեաներն այն սկինիայում` վրանում, են պահել): Ստիպված` վերադարձնում են: Միայն Բեթսամիուսում հիսուն հազար յոթանասուն մարդ է կոտորվում` սրբարանի ներսը նայել համարձակվելու համար, իսկ երբ արդեն Դավիթ արքայի օրոք Ադինաբադի որդին, ինչ է թե ձեռքով դիպչում է (գործ ունենք տաբուի հետ), քանի որ «Եզները ծռել էին նորան: Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ» 110:

Եհովայի նախընտրելի բառերից են ******ը և *****ությու նը: Եվ ոչ միայն նրա. պատեհ-անպատեհ այն գործածում են մարգարեները, դատավորները, արքաները: Երբեմն թաքուն, առավել հաճախ` բացահայտ ցանկասիրությամբ միայն կարելի է մեկնաբանել սույնը, եթե առաջնորդվենք Զիգմունդ ֆրեյդի հոգեգիտությամբ: Բերանի ու բառապաշարի «մաքրության» փայլուն նմուշ է Եզեկիելի մարգարեությունից տեղի խնայողության նպատակով ստորև կրճատ զետեղվող հատվածը. «Դու քեզ համար ***անոց էլ շինեցիր… եւ շքերդ բաց արիր ամեն անցնողի համար, եւ շատացրիր քո *****ութիւնները: Եւ քո մեծանդամ Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները… Եւ Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար… ***անոցներդ ամէն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր, եւ ***ի պես չ'եղար` կապէնքը անարգելով: Շնացող կինը իր մարդի փոխարեն օտարներին է առնում: Ամէն *****ին կապէնք կը տան, իսկ դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ… Ուրեմն, ով ******, լսիր…» 111: Լսենք, սակայն, թող ներվի ասել, ոչ այդ ափեղ-ցփեղությունը, այլ մեկ ուրիշ խոսք, որը գուցե թե միայն հասարակ մահկանացուներին է հասցեագրած, չի վերաբերում մարգարե-դատավորներին. «Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ'պահէ» 112:

Անթաքույց վավաշոտություն կա նաև Եգիպտոսում մի մորից ծնված երկու դուստրերի պահվածքը փոխաբերաբար ներկայացնող տողերում. «Այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները… Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը, եւ նորան պղծեցին իրանց *****ութիւններովը. եւ նա պղծուեցաւ նորանցով… Եւ նա բաց արաւ իր *****ութիւնները եւ բաց արաւ իր ամոթոյքը… Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, որոնց մարմինը էշերի մարմին է, ու ցանկութիւնը ձիերի ցանկութիւն» 113: Նման բարքերի տեր են «ընտրյալները», նման խոսելա-գրելաոճի է տիրապետում գրիչ-մարգարեն: Լսած կայի՞ք` «Դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը» 114: Աստծո այդ տեսակ «շունչը» բերնից բերան, գրչից գրիչ, թարգմանչից թարգմանիչ փոխանցածների, փոխառածների վրիպո՞ւմն է (և որքա¯ն շատ): Սպրդե՞լ է միլիոն-միլիոն աչքից, չե՞ն համարձակվել քերել մատյաններից, թե՞ մտածողության կերպ է` հողածնի... Նման «սրբությունն» են առ օրս անմեղ կանայք, մանկտիք ու օրիորդները երկյուղածորեն համբուրում, պետությունների առաջին այրերը` ձեռքը վրան երդվում...

Երուսաղեմի մեղքերը նկարագրելիս Եզեկիելն անցողակի նկատում է Եհովայի` ասես հաճույքից ափերն իրար զարկելը, որովհետև հանցավորության տիղմում թաղվածներն անցել են չափ ու սահման. «Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում. Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը` իր հօր աղջկանը բռնադատեց» 115: Ծանոթության կարգով` «հոր մերկությունը բացել», նշանակում է նրա կնոջ հետ կենակցել:

Օրենքները շատ-շատ են, բայց ի՞նչ օգուտ, եթե կիրառող չկա, չեն գործում: Ո՞վ է մեղավոր` օրենսդի՞րը, նա, ում համար գրվե՞լ է, թե՞` ով հսկելու է: Ումի՞ց և ինչո՞ւ է դժգոհում Եհովան, ո՞վ է նշանակել անընդունակ հովիվներին և հարկ կա՞ միջնորդավոր ված խոսելու. «Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. իսկ հօտը չէք արածեցնում: Տկարներին չ'ուժովացրիք, եւ հիվանդին չ'բժշկեցիք, եւ դուք կոտրածին չ'կապեցիք, եւ մոլորուածին ետ չ'բերիք եւ կորածին չ'որոնեցիք» 116: Ու՞մ վրա է հույսը դնում, երբ «Մարգարէքը սուտ են մարգարէա նում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը… նորանց պզտկիցը մինչեւ քահանան բոլորն էլ շահի ագահ են, եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են» 117: Իսկ ինքը` գլխավոր հովվապե՞տը, ով, իբրև թե, երկայնամիտ է, բազումողորմ, ուղղախոս ու ուղղամիտ…

Օրենքներից մի քանիսը փորձում են կարգավորել կնոջ և տղամարդու փոխհարաբերությունները, ու վերստին խելամիտի կողքին տեսնում ենք չկշռադատվածն ու միշտ` այրական դիրքերից: Եթե հայրիշխանություն է, և ինչին տղամարդը հասել է ուժով` հաստատելով իր կարգը, էլ կարիք կա՞ թաքնվել երկնավորի թիկունքում: Եթե աստծո որոշմամբ, թելադրանքով է սահմանվել, ինչո՞ւ իրավահավասար չեն. «Եթէ մէկը չ'նշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ եւ նորան իր համար կին առնէ: Եթէ նորա հայրը բնաւ չ'ուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ» 118: Ընդամենը: Արդյոք չի՞ խրախուսվում բռնություն-բռնաբարությունը: Այդ դեպքում ինչո՞ւ չներվեց Սյուքեմի արարքը. մի ողջ քաղաքի ժողովուրդ խողխողեցին Շմավոնն ու Ղևին` մնալով անպատիժ: Իսկ եթե ամուսնությունից հետո պարզվում է նորահարսի կույս չլինե՞լը. «Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ, որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը *****ութիւն անելով» 119: Չափազանց է, ճի՞շտ է, և տղամարդու համար սահմանած պատժին` ոչ համարժեք:

Իրավացիորեն մերժվում է ծնողների կենակցությունը` զավակների, քրոջը` եղբոր, հարևանը` հարևանի, ընկերը` ընկերոջ լծակցի հետ: Հատուցումը մահ է: Նույն կերպ անընդունելի են արվամոլությունը, անասնապղծությունը, խառնակցությունը, դաշտանի ժամանակ մերձենալը, հակառակ սեռի հագուստ կրելը և այլ ախտեր, որոնք մարդկության ուղեկիցն են ի սկզբանե: Այսպես` «Եթէ մի մարդ իր եղբօր կինն առնէ, պղծութիւն է նա. նա իր եղբօր մերկութիւնն է բանում. անզաւակ պիտի լինեն» 120, սակայն «երբոր եղբայրներ մէկտեղ բնակուեն, եւ նորանցից մէկը առանց զաւակի մեռնէ, մեռնողի կինը դուրսը օտար մարդի չ'գնայ. նորա տագրը նորան մոտենայ եւ նորան իր համար կին առնէ, եւ տագրութեան պարտաւորութիւնը նորան հատուցանէ» 121: Հատաքրքիր է շարունակությունը. եթե տեգրը հրաժարվում է, հարսին հնարավորություն է տրվում բողոքել ծերակուտականներին: Տարեցների` համոզել չկարողանալու պարագայում, այրին իրավունք ունի հրապարակավ հանել նրա մի կոշիկն ու թքել վրան: Հիշենք սակայն, ինչպես է Եհովայի ձեռքով սպանվում Օնանը, ով Հուդա հոր պահանջը չէր կատարում և Թամար հարսի հետ կենակցելիս սերմնահեղուկը թափում էր գետնին:

Մահ է սպասում նրան, ով ուրիշի կնոջ հետ շնանում է, սակայն աղախնի պարագայում պատիժը չնչին է. «Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար… եւ նորա արած մեղքը ներուի նորան» 122: Եվ սա այն դեպքում, երբ նույն պահին հորդորում է. «Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. քո դրացուն արդարութիւնով դատիր» 123:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատիժ է սպասվում անհնազանդ տղային: Նախատի՞նք, մտրակահարությո՞ւն… Ոչ` այս, ոչ` այն: Ծնողները ծերերի մոտ պիտի տանեն նրան, ասեն, որ իրենց չի լսում, անզգամ է, լափող, լակող: Իսկ տարեցնե՞րը: Նրանց հանձնարարությամբ բնակչությունը պետք է անհնազանդին քարծեծով մեռցնի: Ինչպե՞ս մեկտեղենք սույն դաժանությունը Եհովայի` «Վրէժ չ'առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ'պահես» 121 պատգամի հետ:

Դատաստանից երաշխավորված չեն անգամ առաջնորդները: Սինա անապատում ջրի քչությունից տոչորվող ժողովրդի տրտունջը կանխել չկարողանալու համար պատժվում է Ահարոնը` ըստ էության, բոլորովին անմեղ: Եհովայի հրամանով նրան հանում են Հովր սարը, մերկացնում և այդ կերպ կարգալուծելով` քահանայապետի հանդերձը հագցնում են Եղիազար որդուն, իսկ կարգընկեց «Ահարօնը մեռաւ այնտեղ սարի գլխին» 122, այդպես էլ չարժանանալով մեղր ու կաթի երկրին: Ի հարգանս նրա հիշատակի, Իսրայելի տունը երեսուն օր սգում է: Մինչ այդ թեթևակի վրիպման համար Եհովան կրակով այրել էր նաև քահանայա պետի Նաբադ և Աբիուդ որդիներին` հարազատներին արգելելով մինչևիսկ դիակների վրա ողբալ, թեև նրանց սերնդե-սե րունդ սպասավորություն էր խոստացել: Անգամ սիրեցյալ ծառա Մովսեսին արժանի չի անում ավետյաց երկրին. «Վեր ելիր այդ Աբարիմ սարը… եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը իբրեւ կալուածք. Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ. Որովհետեւ ինձ դէմ անհնազանդ եղաք Իսրայէլի որդկանց մէջ` Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չ'սրբեցիք: Ուրեմն այն երկիրը հեռուից կ'տեսնես, բայց այնտեղ չես մտնիլ» 123: Ի դեպ, «Մովսեսը և միաստվածությունը» գրքում Նիցշեն եզրահանգում է, թե Մովսեսը սպանվել է հրեաների ձեռքով:

Եթե խնդիրը Եհովային պաշտելուն, նրա ես-ի բավարարու թյանն է վերաբերում, ոչ միայն օտարին, մերձավորին նույնպես կարելի է ոչնչացնել: Գլխավոր պատվիրաններն այս պարագայում ուժազուրկ են, պիտի դեն նետել` հիշելով մեկ այլ պատգամ. «Եթէ մօրդ տղան քո եղբայրը, կամ քո տղան կամ աղջիկը, կամ ծոցիդ կինը, եւ կամ քո բարեկամը որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք… Նորան հաւանութիւն չ'տաս, ոչ էլ նորան լսես. եւ քո աչքը չ'խնայէ նորան, ոչ էլ նորայ վերայ գութ ունենաս, եւ ոչ պահես նորան. Այլ անպատճառ մեռցնես. եւ նորան մեռցնելու համար նախ քո ձեռքը լինի նորայ վերայ, եւ յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. Քարերով քարկոծես նորան, եւ նա մեռնէ» 124, իսկ եթե գրավյալ քաղաքից են նման քայլի մղողները. «Այն քաղաքի բնակիչներին անպատճառ սուրի բերանից անցկացնես, նորան եւ նորա մէջ եղած բոլոր բաները նզովելով. անասուններին էլ սուրի բերանից անցկացնես. Եւ նորա բոլոր աւարը հրապարակի մէջ ժողովես, եւ այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես» 125:

Օտարին վերաբերող պատվիրանները ևս հակասական են: Մի դեպքում` «Եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ'նեղէք նորան: Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք» 126: Մեկ այլ պարագայում` «Ինքն իրենից մեռածը բնաւ չ'ուտէք. քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարական ազգիի վերայ ծախես. որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես» 127: Խոսքը սատկածի, դեն շպրտելիք լեշի մասին է, որը կարող է վարակի պատճառ նույնիսկ դառնալ, եթե, բան է, ճաշակեն: Խտրականությունն այսու թվացյալ է, քանզի մատնանշվում է տվչությունը շրջանցելու ուղին. «Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից` իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է» 128: Հորդորում է ամեն յոթերորդ տարին պարտապանին զիջել պարտք տվածը և Թողության կանոն է անվանում սույն ավանդը, սակայն դա չի վերաբերում օտարերկրացուն: «Օտարազգիից պահանջես» 129, - կարգադրում է:

Տարատոհմիկի նկատմամբ նրա խիստ խտրական պահվածքին դեռ քանիցս կանդրադառնանք, քանի որ ազգերի, ժողովուրդների խառնարան Միջագետքում հաստատվելու համար Իսրայելի (թարգմանաբար` աստվածամարտիկ) զենքերը տիրոջ արհավրալի սուրն ու տարերային աղետներն են` զուգակցած խարդավանքին, խառնակչությանը:

Եհովան պարտավորվել էր նոր երկիր առաջնորդելիս եբրայեցոց առջևից ազգերը քշել, սակայն անհետևողական է խոստումը կատարելիս, երբեմն` անզոր, այլապես ի՞նչ կերպ բացատրել փաստը, որ երբ Եդովմի թագավորն արգելում է սահմանային Կադես քաղաքում կուտակված բազմությանն իր տարածքներով անցնել, թեև բանակցողները խոստացել էին արտերը չտրորել, ջուր չխմել հորերից, օգտվելիս` վճարել, պատիժ չի հետևում: Գաղթականներն ստիպված շրջանցում են Եդովմը: Նմանապես նրա ստվերը չկա այն վայրերում, որի բնիկները մարտնչում են իրենց հողի, քաղաքի համար. «Եւ Տերը Յուդայի հետ էր, եւ նա տիրեց սարին, բայց հովիտների բնակիչներին չ'կարողացաւ հալածել, որովհետեւ նորանք երկաթե կառքեր ունէին» 130: Իր հերթին «Մանասէն չ'հալածեց Բեթսանը եւ նորա գյուղաքաղաքնե րը, Թանաքը եւ նորա գիւղաքաղաքները, Դովրի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Մակկեդովի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները. եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այս երկրումը» 131: Անընկճելի ուժի հանդիպելիս հարկադրյալ զիջումների են գնում նաև մյուս ցեղերը. Բենիամինը` Երուսաղեմում, Եփրեմը` Գազերում, Զաբուղոն` Կեդրոնում և Նաազոլիում, Ասերը` Ակքովում, Սիդոնում, Աքղապում, Նեփթաղիմը` Բեթսամիուսում և Բեթանաթում, իսկ Ամորհացիները «Դանի որդիներին նեղեցին սարի վերայ, որովհետեւ նորանց թող չ'տուին որ իջնեն հովիտները: Եւ ամօրհացիները կամակորու թեամբ բնակուեցան Հարէս սարումը Այէղօնի եւ Սաղաբինի մէջ» 132: Իբրև արդարացում, հրեշտակը հայտնվում է և, չքմեղանալով, նախատում, թե` կարգադրություն կար բնակչության հետ չդաշնակցել, նրանց կռատները քանդել, «բայց դուք իմ ձայնին հնազանդութիւն չ'արիք. դուք այդ ի՞նչ էք արել: Ես էլ ասեցի. Նորանց ձեր առաջիցը չեմ քշիլ, եւ նորանք ձեզ համար թշնամի, եւ նորանց աստուածներն էլ ձեզ համար որոգայթ կ'լինեն» 133: Քիչ անց ևս մեկ արդարացում է հորինվում, իբր, տերն այլոց առայժմ չի պատժում, որպեսզի փորձի Իսրայելին:

Հակառակ ասվածին, անխնա կոտորում, ավարառում են` արժանանալով Եհովայի խրախույսին, որտեղ հնարավոր է, եթե դիմացինը թույլ է: Հեռավոր քաղաքների հետ պատերազմելիս թույլատրվում է գոհանալ հարկատու դարձնելով, բայց եթե թեթևակի դիմադրություն ցուցաբերվի. «Նորա բոլոր արուներին սուրի բերանից անցկացնես. Բայց կանայքը, տղայքը ու անասունները եւ ինչ որ կայ այն քաղաքումը, նորա բոլոր աւարը առնես քեզ համար. եւ ուտես քո թշնամիների աւարը, որ քո Եհովայ Աստուածը քեզ մատնել է: Այսպէս անես այն ամեն քաղաքներին, որ քեզանից շատ հեռու են… Սակայն այս ազգերի քաղաքներիցը, ուր քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն է տալիս. ոչ մի շունչ ունեցողին ողջ չ'թողնես. այլ բնաջինջ անես Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացի ներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին» 134: Ինչպես ասում են` միաժամանակ թե նալին, թե մեխին: Վերը բերված օրինակում, իբր, դիտմամբ չէր ոչնչացնում, այստեղ` կարգադրությունն անվերապահ է: Համատեղեք նաև ոչնչացնելու այս մոլագարու թյունն ու ներքոբերյալ խորհուրդը. «Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. մի աւերիր նորա հանգստու թեան տեղը» 135 : «Բարկասիրտը յիմարութիւն կ'գործէ, եւ նենգամիտը կ'ատուի» 136, - ասվում է մեկ այլ առակում: Ու՞մ է հասցեագրված: Որոշեք հապա. մադիանցիների հինգ թագավորներին սպանելուց և բոլոր արուներին խողխողելուց, կանանց, մանուկներին, անասունների հոտերը, նախիրները բռնագրավելուց հետո հաղթական վերադարձած զինուժի վրա Մովսեսը զայրանում է` կարգադրելով. «Հիմա երեխաներից ամեն արուին մեռցրէք, այն բոլոր կանանցը, որ մարդ են գիտացել արուի հետ պառկելով` մեռցրէք: Եւ կանանցից այն բոլոր մանկահասակ աղջիկներին, որոնք մարդ չեն գիտացել արուի հետ պառկելով` ձեզ համար ողջ թողեցէք» 137: Հրամանն ի կատար ածելուց հետո, բնական է, այդպիսիք պիտի մեջ-մեջ անեին ավարը. «Վեց հարիւր եօթանասունեւհինգ հազար ոչխար, Եօթանասուն երկու հազար արջառ, Եւ վաթսունեւմէկ հազար էշ. Եւ կնիկներ, որ արուի հետ պառկելով մարդ չեն գիտացել, ամենը երեսուն երկու հազար հոգի էին» 138: Միայն Եհովայի բաժին ոսկեղենը յոթ հարյուր հիսուն սիկղ էր: Նպատակն արդարացնում է միջոցը, այո՞:

Անցողակի նկատենք` Լենկ Թեմուրների, Չինգիզ խաների ու Աթիլլաների, սելջուկ-թուրքերի անունն է ելել, իսկ մազերից մինչև ոտնաթաթերն արյան մեջ թաթախված Մովսեսի՞նը, որ նույնքան ու առավել արյունարբու, դաժան է… Քանի՜-քանի նկարիչ է նրան վրձնել, անդրիագործը` քանդակել` խոհուն, բարի դեմքով, գավազանը ձեռքին հոտն առաջնորդելիս, որքա՜ն բանաստեղծություն է ձոնվել, շարժանկար հանվել, աղոթք հնչել… Թե՞ խեթ հայացքով «սրբերին» նայել, նրանց վարքն ու գործը քննել չի կարելի, որովհետև առաջնայինը դոգման է: Եթե միայն հրեաները լինեին փառաբանողները, առարկելու տեղ չկար. իրենց առաջնորդն է, նահապետը, գերությունից հանողն ու հեռահար ռազմավարական ծրագիր մշակող-իրագործողը, մե՞զ ինչ: Սովորաբար ինչպե՞ս է. մեկի հերոսը մյուսի համար դահիճ է, նվաճարար, իսկ այս պարագայում... Անհեթեթություն, որ քանի՜ դար, հազարամյակ փաթաթվել է Եվրոպայի շլինքին:

Առաջանանք: Ամենուր նզովվում է ******ը, սակայն առիթի դեպքում օգտվում են նրա ծառայությունից: Երիքովն առնվում է Ռախաբ անունով մի ***ի դավաճանությամբ: Նա է լրտեսներին թաքցնում կտուրում, տեղեկացնում, թե հոգեբանա-բարոյական ինչ մթնոլորտ է տիրում քաղաքում, խորհուրդ տալիս երեք օր թաքնվել սարում` ծառայության դիմաց խոստում կորզելով զավթիչներից իր ընտանիքին ձեռք չտալ, որպեսզի սխալմունք չլինի, պայմանավորվում կարմիր դերձանի չվանը, որով օգնում է թշնամուն պարսպից իջնել, կապել պատուհանից: Դավադրաբար գրավվում է ամրակուռ քաղաքը, և ներսում եղող «բոլոր թէ այր եւ թէ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ, ոչխար եւ էշ սուրի բերանով կոտրատեցին… Եւ քաղաքն այրեցին կրակով եւ բոլոր նորա մէջ եղածը միայն արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ տան գանձի մէջ դրին» 139: Գոնե այս անգամ երդմնազանց չեն լինում զավթարարները. «Եւ հանեցին Ռախաբին եւ նորա հօրը եւ մօրը եւ եղբայրներին եւ նորա ամեն ունեցածը, եւ նորա բոլոր ազգատոհմն էլ հանեցին. եւ նորանց կանգնեցրին Իսրայէլի բանակիցը դուրս» 140: Պարզվում է, սակայն, ոմանք Եհովային պատկանող ավարից թաքուն վերցրած են լինում: Օրինակ` Աքարը յուրացրել էր «մէկ լաւ Սենէարի վերարկու, եւ երկու հարիւր սիկղ արծաթ, եւ յիսուն սիկղի ծանրութեամբ մէկ ոսկի լեզու» 141: Վերարկուն, անշուշտ, Եհովան չէր հագնելու, բայց... քանի որ աստծո հասանելիքը քրմաց դասինն էր, նրանց հանձնարությամբ կարգազանցներին քարծեծ անելով սպանում են, վերջում այրում, որտեղից էլ վայրի անունը` Աքրովի ձոր:

Եհովայի օրհնությամբ իսրայելցիներին առաջնորդող Հեսուի հերթական զոհը դառնում է Գային, որտեղ խողխողվում է տասներկու հազար մարդ, ծառից կախում են նրանց արքային` թողնելով մինչև իրիկուն, այնուհետ շպրտում դարպասների առաջ` ի տես անցնող-դարձողի, իսկ քաղաքը զորահրամանատարն «այրեց, եւ նորան մշտնջենաւոր աւերակների դէզ արաւ մինչեւ այս օրը» 142: Ամորհացիներին ջարդելու համար եբրայեցոց հովիվը մի ողջ օր կանգնեցնում է արեգակը և լուսինը, քարե կարկուտ տեղում, որից մեռնողներն ավելի էին, քան սրից: Երուսաղեմի, Քեբրոնի, Հերիմութի, Լաքիսի, Էգղոնի հինգ թագավորներին (իմա` արքայիկ) կախաղան հանելուց հետո Հեսուն նաև ստորացնում է` պահանջելով բոլորին մոտենալ և ոտքերը դնել նրանց պարանոցներին: Որքան էլ ժամանակներն ուրիշ էին` ոչ ասպետական, պատմությունից հայտնի է` այն օրերին էլ գործում էին գերիներին, առաջնորդներին մանավանդ` չպատվազրկելու գրյալ ու չգրյալ օրենքներ: Նույն բախտին են արժանանում Հասորը, Մադոնը, Յոբաբը, Սամրոնը: Ընդսմին, բոլոր այդ քաղաքները Իսրայելի դեմ ելել էին ոչ թե իրենց կամքով, ինչպես վկայում է մարգարեն, այլ Եհովայի, որպեսզի նախճիրելու առիթ լինի: Ընդհանուր թվով երեսունմեկ արքայանիստ քաղաք և մեծաթիվ գյուղեր է զարկում ավարառու բանակը: Սակավաթիվ մարդիկ են ողջ մնում, ինչպես, օրինակ, հեբուսացիները` Երուսաղեմում: Հսկայական տարածքներ հնարավորինս ավերակելուց հետո գրավյալ երկրները որոշակի սահմաններով հանձնվում են ցեղախմբերին` ի վայելում, մի պայմանով. մնացորդ օտարների հետ խնամիություն չանել, նրանց չխառնվել, չտրվել գայթակղություն ներին: Այդուհանդերձ, բավական է հսկողությունը թուլանա, Եհովան թեքի հայացքը, հասարակությունն սկսում է ապրել բնականոն կյանքով. «Եւ նորանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նորանց տղերանցը տուին, եւ նորանց աստուածներին պաշտեցին» 143 (մեկը բազում ապացույցներից, որ սկզբնական շրջանում համենայնդեպս` հրեաները միաստված չէին): Հետևում է նախատինքը. «Ես ձեզ մէկ երկիր տուի, որի մէջ դուք չ'աշխատեցիք, եւ քաղաքներ որ դուք չ'շինեցիք, եւ նորանց մէջ բնակվում էք եւ ուտում էք այն այգիներից եւ ձիթենիներից, որ դուք չ'տնկեցիք» 144 և առաջարկ` «Եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու» 145: Բայց արդյո՞ք նրանք ընտրության իրավունք ունեին, կհամարձակվեին որոշում կայացնել, խոսք էր հասնում, եթե տեղնուտեղը նույն Հեսուն զգուշացնում է. «Երբոր Եհովային թողէք եւ օտար աստուածներ պաշտէք, այն ժամանակ նա ետ կ'դառնայ, եւ ձեզ բարիք անելուց յետոյ ձեզ չարչարելով բնաջինջ կ'անէ» 146: Այդպես էլ լինում է` բարկացած տերը նրանց ութ տարի Քուսարսաթեմ արքային և տասնութ` Էգղոնին ենթակա է պահում: Լուծը թոթափելու այլ եղանակ չգտնելով` նույն Եհովան նրանց դրդում է նենգության, այսինքն` վերստին գործում է «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքը. Բենիամինի տոհմից Ավովդը, սուրը հագուստի տակ թաքցրած, ընծա է տանում Մովաբի Էգղոն տիրակալին և, վստահությունը շահելուց հետո հարմար պահ որսալով, երբ նա մենակ էր, «սուրը իր աջ ազդրի վերայից քաշեց եւ նորա փորը կոխեց, Եւ սուրը ետեւից կոթն էլ ներս մտաւ, եւ սուրը ճարպով ծածկուեցաւ, որովհետեւ սուրը նորա փորիցը չ'հանեց, եւ աղբը դուրս եկաւ… Եւ նորանք քանի որ դեռ ուշանում էին, Աւովդը փախաւ» 147: Որպիսի՜ հերոսական արարք: Համեմատեք մեր էպոսի դյուցազունների հետ: Ապշելու է` դավադրաբար, թաքուն գործում են դրական կերպարները: Ընդունենք` նրանց բանասացները, դպիրներն այնքան արի էին, որ պատմությունը չեղծելով` իսկությունն են թողել սերունդներին: Այդ դեպքում ինչու՞ Ավովդի անունը կապել Եհովայի հետ. «Եւ Տէրը նորանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Բենիամինեան Գերայի որդի Աւովդին» 148: Կամ` հարկ կա՞ր ծածուկ արյուն հեղողի շուրթերին դնել նրա անունը: «Ես Աստուծոյ խոսք ունեմ քեզ համար» 149, - պալատականներին դուրս հրավիրած միամիտ միապետին մոտենալու հնարավորություն ստանալու համար անվարան ստում է հրեից կտրիճը: Մեկ այլ օրինակ. Հաբինի զորագլուխ Սիսարան, ով ինը հարյուր երկաթե կառք ուներ և քսան տարի նեղում էր եբրայեցոց, պարտությու նից հետո պատսպարվում է հարևան Քաբերի վրանում: Ծարավ զորականին կաթով հյուրասիրելուց, գորգով ծածկելուց և չմատնելու երաշխիքներ տալուց հետո «Քաբերի կինը Յայէլը առաւ վրանի մէկ ցից, եւ ուռն էլ բռնեց ձեռքին եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ յոգնած էր, եւ մեռաւ» 150: Կատարվում է Դեբորա մարգարեուհու գուշակությունը. «Տէրը Սիսարային մէկ կնկայ ձեռքը կ'մատնէ» 151:

Այժմ` եբրայեցիների ամենահմայիչ դյուցազուններից մեկի` Սամսոնի մասին: Եհովայի կամեցողությամբ Դանի ցեղից Մանուեի կինը հղիանում է: Որպեսզի երեխան հիվանդոտ չլինի, հրեշտակը պատվիրում է որթից դուրս եկած ոչինչ չուտել, գինի, ցքի (օղի) չըմպել: Առժամանակ անց «կնիկը մի որդի ծնեց, եւ նորա անունը Սամփսոն կոչեց, եւ տղան մեծացաւ, եւ Տերը օրհնեց նորան» 152: Պատանու առաջին ինքնուրույն քայլը` ծնողների կամքին հակադրվելով փղշտացիներից կին ընտրելը, օրենքի խախտում է, կրկնակի խախտում` օտարից լծակից բերելը: Պատժելու փոխարեն Եհովան, որպեսզի պարտված հերոսը կարողանա հանելուկի մրցույթի պայմանը կատարել, Ասկաղոնից երեսուն մարդու է մեռցնում, և տղան, նրանց հանդերձները հանելով, տալիս է հաղթողներին: Լծակիցը, որ օգնել էր համաքաղաքացիներին` լուծելու հանելուկը, ամուսնանում է Սամսոնի ընկերոջ հետ: Դեռևս կնոջով գրավված դյուցազունը` զայրացած, 300 աղվեսի պոչերը վառելով բաց է թողնում փղշտացոց հասուն արտերն ու այգիները` դառնալով սիրեցյալի ծնողների մահվան պատճառ: Քարանձավում թաքնված փախստականին բռնելու համար երեք հազար մարդ է հավաքվում: Հնարամիտ դյուցազունի վար իջնում է տիրոջ հոգին, ու նա «Մէկ էշի ծնօտ գտաւ, որ դեռ չորացած չէր... և նորանով հազար մարդ մեռցրեց» 153: Որպեսզի պարծենկոտ քաջը ծարավը հագեցնի, աստված ջուր էլ է բխեցնում... Այնուհետ փահլևանը Գազայում մի ******ի հետ է գիշերում, ապա` դարձյալ օտարազգի Դալիլայի, ում օգնությամբ փղշտացի նախարարները հազար հարյուրական արծաթ խոստանալով` բացում են նրա զորավորության գաղտնիքը և քնած ժամանակ խուզում վարսերը: Չպատմենք իր ձեռքով սպանած առյուծի լեշում մեղրախորիսխ գտնելու ու դրանով սնվելու, ինչպես և ծնողներին հյուրասիրելու ոչ թե անհավատալի, այլ հակաբնական հորինվածքը: Հարգանքի արժանին կուրացած դյուցազնի վերջին սխրանքն է` սյուժեի ավարտում: Առանձնակի հերոսական բան, մեծ անհատներին հատուկ նպատակամետություն գտա՞ք նրա արարքներում: Համենայնդեպս ես` չէ: Թերևս, իմ գնահատականն աչառու անձի նկատեք, ուստի խոսքը տամ Ջեյմս Ֆրեզերին, ով 500 էջանոց աշխատություն է նվիրել «Հին կտակարանին» . «Նրա մասին ողջը` սկզբից մինչև վերջ պատմություն է ծայրահեղ ինքնասեր, միջոցների մեջ խտրություն չդնող, կրքերի թելադրանքով և սեփական քմահաճույքների բավարարումից զատ մնացյալ ամեն բանի հանդեպ անտարբեր արկածախնդրի» 154: Հավելեմ` ազգագրագետը նրան մի քանի տեղ «ավազակ» բառով է բնութագրում: Իսկ անգլիացի մտածող, արտգործնախարար լորդ Հենրի Ջորջ Բոլինզբրոքը /1678-1778/ առավել կտրուկ է և նկատառումը վերագրում է ողջ Բիբլիային. «Աստծուն անարգանք և մարդկանց ամոթ կլիներ լրջությամբ նայել հորինվածքների այս խղճուկ շարադրանքին, որի յուրաքանչյուչ բառը կամ վերին աստիճանի ծիծաղելի է կամ վերին աստիճանի սարսափելի»:

Համառոտեմ ևս մի պատմություն` եզրակացությունը թողնելով ձեզ: Եփրեմի սարի կողմերում պանդխտող ղևտացին Հուդայի ցեղից հարճ է առնում: Վերջինս շնություն է անում, հետո, լքելով կենակցին, գնում ծնողների մոտ: Փոխանակ շնորհակալ լինի բախտից` անառակից ազատվելու համար, ամուսինն ուղևորվում է աներոջ տուն և, դժվարությամբ հորը համոզելով, հարճին ետ վերցնում: Մութը վրա է տալիս Բենիամինի տոհմի քաղաք Գաբաայում: Անօթևան մնացածներին վերջապես խղճում է մեկ այլ պանդուխտ: Քիչ անց, սակայն, բնակիչները պաշարում են տունը` պահանջելով օտարականին: Տանտերը, ինչպես Աբրահամի եղբորորդի Ղովտը, հրաժարվում է` փոխարենը, նրանց ցասումը մեղմելու համար, առաջարկում իր կույս դստերը և հյուրի հարճին, որին էլ ողջ գիշեր բենիամինցիք լլկում են` այն աստիճան, որ բանից անտեղյակ հյուրը, երբ դուրս է գալիս գնալու, վերջինիս տեսնում է սեմին անկենդան ընկած: Քենը սրտում` նա կնոջը տանում է տուն, տասներկու կտոր անում` ճամփելով հրեից տասներկու տոհմերին: Շարունակությունը «Մի կաթիլ մեղրին» հազարիցս գերազանցող անհեթեթությունների շարան է: Իսրայելցիները չորս հարյուր հազար սուր քաշող հետևակով հավաք են գումարում Մասփայում, Հուդային ընտրում զորագլուխ և, պաշարելով Գաբաան, Եհովայի զորակցությամբ զարկում տասնութ հազար հոգու, քաղաքից անապատ փախչողներից ևս հինգ հազարին ճանապարհին «ճռաքաղ» անում, դարձյալ երկու հազար` Գեդ հալածվածներից, բոլորը միասին` ընդամենը քսանհինգ հազար տղամարդ: Երբ սթափվելով տեսնում են, որ մի ցեղ բնաջինջ եղավ, փորձում են ելք գտնել: Քանի որ երդվել էին Բենիամինի տոհմից այլևս կին չառնել, աղջիկ չտալ, ու չէին կարող երդմնազանց լինել, որոշում են կոտորել նաև Հաբիսի բնակիչներին, որովհետև վերջիններս զլացել էին զորահավաքին մասնակցել: Աչքերն արյուն առած` այնքան արու և ամուսնացած էգ են սպանում, որ վերջում հազիվ «չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չ'գիտէին» 155: Վերջիններիս ընծայում են Ռեմոնի վեմում թաքնված մահապուրծ բենիամինցիներին, որպեսզի ոչ մի հրեական տոհմ չվերանա աշխարհից: Աղջիկները չեն բավարարում, ուստի խորհուրդ է տրվում գնալ Սելով, թաքնվել այգիներում և, երբ նրանց դուստրերը դուրս գան պարելու, առևանգել: Խնդրեմ, վայելեք ևս մի հորինվածք` այնքան բնորոշ «ընտրյալներին»: Եվ այդ ամենը` մի հարճի համար: Ճիշտ է ասված` «Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են» 156: Չի խանգարի մտաբերել մի առակ նույնպես. «Ամեն յիմար կռուասէր է» 157: Բնույթո՞վ էին այդպիսին, թե՞ դարձան, նրանց իմաստունների և աստծո` Եհովայի եզրահանգելիքն է, միայն չզարմանա, անակնկալի չգա, չչքմեղանա. «Ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, բոլորովին հաւատարիմ սերմ, բայց դու ինչպէս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար» 158:

Տեսնենք, թե ինչ զարմից է սերում Դավիթը, ով ամենուր հիշատակվում է որպես Եհովայի սիրեցյալ որդի: Մովաբացի Հռութը կողակցի մահից հետո սկեսրոջ թույլտվությամբ գնում է ազգականներից Բոոսի արտում հասկ ժողովելու (այստեղի՞ց է գալիս, թե՞ մեզնից է նրանց գնացել «կռութ» բառը, որ նույնն է` ինչ հասկը: Կռութ անել, նշանակում է հասկ ժողվել): Այրին` զուսպ պահվածքով, գրավում է բարեկամին. նա ոչ միայն թույլ է տալիս ընկած պիտանի ցողունները հավաքել, այլև ճաշի ժամին կերակրում է, պատանի հնձվորներին, խրձվորներին հրահանգում չնեղացնել, չխոսեցնել, թույլ տալ անգամ որանից հասկ վերցնել: Տեղեկանալով այդ մասին` Նոյեմ սկեսուրը խորհուրդ է տալիս լվացվել-օծվելուց հետո երեկոյան գաղտագողի գնալ Բոոսի կալը, սակայն չերևալ աչքին, սպասել, մինչև ազգականն ուտել-խմելն ավարտի, այնուհետ` «երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կ'իմացնէ թէ ինչ պիտի անես» 159: Փաստացի *****ության է ճամփում հարսին: Կեսգիշերին արթնացած Բոոսն անակնկալի է գալիս և վախենում` տեսնելով ոտքերի մոտ պառկած կնոջը, հետո, երբ Հռութն առաջարկում է քղանցքը տարածել իր վրա, այն է` կենակցել, պատասխանում է, թե մեծ հաճությամբ կկատարի ազգակցական պարտականությունը, բայց ավելի մոտ ազգական կա, ուստի պիտի սպասեն նրա որոշմանը. «Եւ եթէ առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորու թիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. բայց եթէ նա չ'ուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կ'հատուցանեմ» 160: Կինը, համենայնդեպս, մինչև առավոտ մնում է և թաքուն մեկնում` գիշերվա ծոցքունի դիմաց նվեր տանելով վեց չափ գարի: Սկեսուրն ուրախանում է հատիկի պաշարի համար, շարունակում ոգևորել` ասելով, թե Բոոսը մինչև գործը գլուխ չբերի, չի հանգստանա: Տասը ծերերի ներկայությամբ մյուս` առավել մոտ ազգականի հրաժարվելուց հետո Բոոսը, իսկապես, Ելիմելեքի ողջ ստացվածքը և հանգուց յալ Մաալոնի կնոջը` Հռութին առնում է, որպեսզի մեռնողի անունը չկորչի, իսկ ժառանգությունն այլոց չանցնի: Նրանց միությունից ծնվում է Օվբեդը, Օվբեդից` Հեսսեն, Հեսսեից` Դավիթը:

Չափազանց հետաքրքրական է Եհովայի` թագավոր չունեցող իսրայելցիների այդ ցանկությանը հարկադրաբար ընդառաջելու փաստը: Նա նախ` գանգատվում է Սամվելին, ով Հեղիի միակ փրկված որդին էր և, ծերանալով, դատավորությունը հանձնել էր Հովել ու Աբիա տղաներին, որոնք, սակայն, շահասեր լինելով, կաշառք էին վերցնում. «Նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ'թագաւորեմ» 161: Երկնային տերը ծերի միջոցով մի ավելորդ անգամ փորձում է զգաստացնել եբրայեցոց` բացատրելով գլխներին գալիքը. «Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. «Ձեր տղերքը կ'առնէ եւ կ'տանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կ'դնէ, որ վազեն իր կառքերի առաջից. Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն: Եւ կ'առնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կ'շինէ: Եւ ձեր ընտիր արտերը` այգիները եւ ձիթենիները կ'առնէ եւ իր ծառաներին կ'տայ: Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կ'առնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կ'տայ: Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կ'առնէ եւ իր համար կ'գործածէ: Ձեր հօտերիցը տասանորդ կ'առնէ, եւ դուք նորա ծառաները կ'լինէք: Այն օրը դուք ընտրած թագաւորի երեսիցը կ'աղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ» 162: Վհատեցնող հեռանկարը չի ազդում, և եբրայեցոց առաջին թագավոր է օծվում Հակոբի ամենափոքր որդու` Բենիամինի տոհմից Սավուղը, ով «Ուսիցը վեր բարձր էր… բոլոր ժողովրդիցը» 163 և ում դեռևս կորած էշերը որոնելու ժամանակ Եհովան մատնացուցել էր տեսանող Սամվելին. «Նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ» 164: Հրեից տերը, սակայն, շուտով փոշմանում է կատարած ընտրության համար, որովհետև երկու հարյուր տասը հազար հետևակով ամաղեկցիներին զարկելու գնացած արքան թերանում է հանձնարարությունը կատարելիս: Բանն այն է` ոխակալը չէր մոռացել, որ տասնամյակներ առաջ Ամաղեկը Եգիպտոսից դուրս եկած իսրայելցիների ճանապարհը կտրել էր, ուստի վրեժխնդիր լինելու համար հրամայել էր. «Հիմա գնա եւ Ամաղէկին զարկ եւ նորա բոլոր ունեցածը նզովեցէք, եւ նորան չ'խնայես. եւ մեռցնես մարդից մինչեւ կինը, եւ երեխայից մինչեւ կաթնակերը, արջառից մինչեւ ոչխարը, եւ ուղտից մինչեւ էշը» 165: Ի դեպ, նոբելյան մրցանակի դափնեկի Շմուել Ագնոնը «Ծովերի կենտրոնը» վեպում ամաղեկցիներին նույնացնում է հայերի հետ՝ ելնելով հրեից որոշ ավանդապատումներից: Վկայություններ կան, որ հրեաները Եվրոպայում հայերով բնակեցված փողոցները, թաղամասերն տվել են ամաղեկցոց անվանումը:

Չշեղվենք:

Սավուղի բանակը հակառակորդին սրածում է, Ագագ թագավորին և անասուններից լավերին` խնայում: «Զղջացի որ Սաւուղին թագաւոր եմ արել. որովհետեւ ինձանից ետ դառաւ, եւ իմ խոսքերը չ'կատարեց» 166, - դժգոհում է Սամվելին Եհովան: Ի պատասխան տիրոջ զայրույթը փոխանցող մարգարեի նախատինքի, արքան պաշտպանվում է, թե` գեր արջառներին, ոչխարներին չի ոչնչացրել, որպեսզի զոհ մատուցի: Բացատրությունն անհիմն է, քանզի «հնազանդութիւնը` զոհից լաւ է, եւ ականջ դնելը` խոյերի ճարպիցը: Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս է, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պես է» 167: Սավուղի պաղատանքը` ներել, մերժվում է, այն մարդու, ով պատրաստ էր մինչևիսկ քաջազուն զավակին զոհել Եհովային ու գիտե՞ք ինչու, որովհետև անտեղյակ մինչև իրիկուն ոչինչ բերան չառնելու արքայական հրահանգից` անտառում փոքր ինչ հագեցրել էր անոթությունը: Ընդամենը. «Ինձ յայտնիր թէ ի՞նչ ես արել. եւ Յովնաթանը նորան յայտնեց եւ ասեց. Ձեռքիս գաւազանի ծայրովը մի քիչ մեղր եմ կերել. ահա ես պէտք է մեռնեմ: Եւ Սաւուղն ասեց. Աստուած այսպէս եւ սորանից աւելի անէ` որ անպատճառ պիտի մեռնես, Յովնաթան: Բայց ժողովուրդը Սաւուղին ասեց. Յովնաթա՞նը մեռնէ, որ այսօր Իսրայէլի մէջ արաւ այս մեծ փրկութիւնը` քաւ լիցի. կենդանի է Տէրը որ նորա գլխի մէկ մազը գետինը պիտի չ'ընկնի, որովհետեւ այսօր Աստուծով գործեց: Այսպէս ժողովուրդը Յովնաթանին ազատեց, եւ նա չ'մեռաւ» 168: Եվս մի վկայություն, որ մարդու գնահատման չափանիշը ինքնահրաժա րումն է, լիակատար հնազանդությունը ուժին, իշխանությանը, բանականության, իրական զգացումների զոհաբերումը կրոնական կարծրամտությանը:

Դառնանք հորը սակայն: Մինչևիսկ մարգարեի սրտով չէ նրան պատժելու վճիռը, բայց քանի որ առավել լավ է ճանաչում իսրայելցոց ապավեն աստծուն, գիտի` բերանից ելած խոսքից ետ չի կանգնի, ներվել հուսացող և կյանք աղերսող Ագագ արքային կտրատում է տիրոջ առաջ: Ապացույց, որ դեռևս մարդու զոհաբերումը մերժված, վերացված չէր: Այս առիթով չէր խանգարի մտաբերել նաև որդուն` Իսահակին մատաղելու Աբրահամ հոր պատրաստակամությունը, ինչպես նաև Հեփթայեի` դստերը փաստացի ողջակիզելու սահմռկեցնող պատմությունը, որտեղից էլ պահպանվել է Իսրայելի օրիորդաց` տարին չորս օր հանցավոր Հեփթայելի դստեր համար լաց լինելու սովորույթը: Ով պժգելի արարք կատարի, ովքեր արցունք հեղեն:

Հաջորդ գահակալը, ում առաջարկում է Եհովան, և որի վրա իջնում է նրա հոգին, Հեսսեի տոհմից քնարահար հովիվ Դավիթն է: Շարունակությունն ընդմիջարկում է, պատմական անցքերը աստծո կամքին համապատասխանեցնելու ճիգ, որպեսզի արդարացվեն գահի համար մղվող պայքարում Դավթի քայլերը: Պատանին գալիս է պալատ, մարտնչում փղշտացի հսկա Գողիաթի հետ, աստիճանաբար շահում բոլորի համակրանքը, այդ թվում և` Սավուղի, ինչը, սակայն, առժամանակ անց փոխվում է նախանձի, վերջում` ատելության և բացորոշ թշնամանքի: Հակամարտությանը լուծում տալու նպատակով նա խոստանում է Մերովբ դստերը կնության տալ Դավթին, բայց փոշմանում, ուրիշի հետ է ամուսնացնում` փոխարենն առաջարկելով մյուս աղջկան: Քանի որ փեսացուն աղքատ, աննշան ընտանիքից էր, իբրև օժիտ պահանջվում է ընդամենը հարյուր փղշտացու թլիփ բերել: Հարյուրի փոխարեն երկու հարյուր անմեղ մարդ է սպանում նա և, նրանց անթլփատությունները մատուցելով արքային, ամուսնանում Մեղքող հետաքրքիր անվամբ օրիորդի հետ: Սավուղը շարունակում է հետապնդել Դավթին, նրա դեմ որոգայթներ լարել, դավեր նյութել: Արքայազն Հովնաթանի շնորհիվ խույս տալով հետապնդումից` նա հարկադրված փախչում է Իսրայելից, անցնում Գեթի Անքուս արքայի երկիրը, որպեսզի չճանաչվի, խելագար ձևանում, լորձերը ծորեցնում մորուքին: Ափերից ելած Սավուղը, քանի որ Աքիմելեք քահանան պատսպարել էր փախստականին, Եհովայի բազմաթիվ սպասավորների է սրածում, նրանց Նոբ քաղաքը կրակի տալիս: Որքան էլ տարօրինակ է, ամենահաս և ամենակարող Եհովան հանդուրժում է և միայն խեղճուկրակ Նաբաղին պատժում, ով համարձակվել էր, համաձայն արքայական հրամանի, հալածական Դավիթն չկերակրել: Իսկ ահա ամուսնուց թաքուն թափառախմբին մեծաքանակ ուտեստով ապահոված կողակիցը` Աբիգեան, Նաբաղի մահից հետո դառնում է Դավթի կինը: Պիտի կարծել, ըմբոստ, անհավատա րիմ փեսային պատժելու համար աները Մեղքող դստերը` նրա առաջին կնոջը, ամուսնացնում է Լայիսի որդի Փաղտիելի հետ: Գահակալի և ապօրինի հավակնորդի հակամարտությունը շարունակվում է: Մի քանի անգամ Դավիթը հնարավորություն է ունենում Սավուղին սպանելու, սակայն չի դիմում այդ քայլին` սպասելով նրա մահվանը, որը պատահում է փղշտացիների հետ կռվում, երբ զոհվում են արքայորդիներ Հովնաթանը, Աբինադարը, Մեղքիավելին, իսկ ծանր վերքեր ստացած հայրն ինքնասպան է լինում: Ի վերջո ի կատար է ածվում Եհովայի կամքը. ոչնչացնելու փոխարեն ընդամենը ավար բերած ոչխարների, արջառների պատճառով ոչ միայն Սավուղն է հատուցում, ում մարմինը գլխից անջատելուց հետո կախում են Բեթսանի պարսպից, իսկ զենքերը դնում Աստարովթի կռատանը, այլև զավակները: Քարե տախտակին գրածն ինչպե՞ս բաղդատենք սույն փաստի հետ. «Հայրերը չ'մեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չ'մեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի» 169:

Դավիթը, այդուհանդերձ, անմիջապես չի կարողանում գահին տիրել. արքայատոհմը չէր կտրվել, դեռ կար օրինական ժառանգը` Հեբուսթեն, ում զորավար Ներեան Աբենները թագավոր է օծում: Պայքարը նոր ձևեր է ընդունում, հակոտնյա ուժերի պատճառով երկիրը պառակտման եզրին է: Դավիթը, ով հինգ նոր կին ուներ, զորահրամանատարին իր կողմը գրավելու համար նախկին կնոջը` Մեղքողին խլում է երկրորդ ամուսնուց և կնության տալիս Աբեններին. «Եւ նորա մարդը գնաց լալով մինչեւ Բաւուրիմ նորա ետեւիցը: Եւ Աբենները նորան ասեց. Ետ դարձիր գնա. եւ նա ետ դառաւ» 170: Քայլը արդյունք է տալիս. զորապետն անցնում է Դավթի կողմը, բայց դա դեռ բավական չէ, և մի ոճրագործությանը հաջորդում է մյուսը. Աբեններին դավադրաբար սպանում, սրախողխող է անում մեկ այլ զորական` Հովաբը` Ասայել եղբորը նիզակահարելու համար, գնդապետներ Ռեքաբը և Բաանան Հեբուսթե արքային են կյանքից զրկում անկողնում քնած պահին, Դավիթը` վերջիններիս:

Դեպի գահ տանող արյունալի ճանապարհը բաց է, և նա, Հուդայի վրա յոթ տարի վեց ամիս իշխելուց հետո, տիրանում է նաև Իսրայելին, միացյալ երկրում գահակալում երեսուներեք տարի` ձեռք բերելով նոր կանայք, հարճեր, թշնամիների դեմ տանելով բազում-բազում հաղթանակներ` միայն ասորիներից ջարդելով յոթ հարյուր կառք, քառասուն հազար ձիավոր, իսկ Ռաբբայում «եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց» 171:

Տիրոջ հոգին իր մեջ կրելով հանդերձ` նա պակաս կնամոլ, օրինախախտ և տմարդի չէ: Կտուրին զբոսնող արքան, տեսնելով պատերազմի դաշտում գտնվող Ուրիայի կնոջը, հավանում է: Թեկուզև գիտենալով` ով է, կրքին հագուրդ տալու համար բերել է տալիս պալատ և կենակցում հետը: Իսկ նույն մատյանում սևով սպիտակի վրա գրված է. «Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ'յափշտակէ իր արտեւանունքներովը» 172: Բերսաբեն հղիանում է: Մեղսակցությունն իրենից հեռացնելու և բեղմնավորումը ամուսնուն վերագրելու նպատակով Դավիթը նրան բանակից բերել է տալիս` հրահանգելով գնալ կողակցի մոտ: Անտեղյակ զինվորականն այն աստիճան առաքինի, պարկեշտ է, որ տուն չի մտնում` պատճառաբանելով. «Տապանակը եւ Իսրայէլը եւ Յուդան վրաններում են բնակվում, եւ իմ տէրը Յովաբը եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տուել, եւ ես գնամ իմ տո՞ւնը` ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու. քո կեանքը եւ քո հոգիի կեանքը վկայ է, որ այս բանը ես չեմ անիլ» 173: Չկարծեք` բարոյական հարվածը դարձի, ուշքի է բերում Դավթին: Միապետը դիմում է առավել տմարդի քայլի. արբեցնում է մարտիկին, սակայն երբ վերջինս մնում է անդրդվելի, Հովաբին կարգադրում է կռվի ամենաթեժ տեղն ուղարկել Ուրիային և, հանկարծաբար ետ քաշվելով, միայնակ թողնել հակառակորդների դիմաց: Հանձնարարությունը կատարվում է, չարը հաղթում, արդարը հեռանում է ասպարեզից. «Եւ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ սուգ արաւ: Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. եւ նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց» 174: Այս անգամ Եհովան փոքր ինչ արդարադատ է. նրան ևս դուր չի գալիս թագավորի արարքը, սակայն փողոցի, թող թույլ տրվի ասել, գողական օրենքներով առաջնորդվելով` նույնորակ պատիժ է նախատեսում. «Առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին» 175:

Ապօրինի մերձեցումից ծնված երեխան մահանում է: Եւս մի չարդարացված պատիժ, քանզի ո՞վ *****անա, ով կյանք չմտած` հեռանա աշխարհից: Դավիթը մխիթարում է Բերսաբե կնոջը, այնուհետ` «մտաւ նորա մօտ եւ պառկեց նորա հետ, եւ նա մի որդի ծնեց եւ նորա անունը դրաւ Սողոմոն. եւ Տէրը սիրեց նորան» 176: Այս բարքի, վարքի տեր թագավորն է սաղմոսում. «Դու փորձեցիր իմ սիրտը եւ գիշերումը քննեցիր. դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ'գտար ինձանում» 177: Հարկավ, չի գտնի, քանզի «Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին» 178: Անիրավն իր հերթին նման դատավորին, անտարակույս, կփառաբանի, քանզի վստահ է` երեսը կթեքի, չնկատելու կտա բոլոր արատալի ձեռնարկները. «Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ, / Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ: / Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, / Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չ'արի… / Եւ նորա օրէնքներիցը չ'հեռացայ: / Եւ նորա առաջին կատարեալ եղայ. / Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը… / Սուրբի հետ սուրբ ես, / Կատարեալ մարդի հետ կատարեալ ես, / Մաքուրի հետ մաքուր ես, / Եւ ծուռի հետ ծռվում ես…» 179: Որ ծուռի հետ ծռվում է, հաստատ, ընդսմին` ոչ մեկ անգամ: Նաև գիտենք` ով է իր ագին վկա բերում ու` ինչու:

Ճշմարիտ է ասված` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Դավիթ թագավորի որդիներից Աբիսողոմը Թամար անունով քույր ուներ` կույս: Մորից խորթ եղբայրը` Ամնոնը, սիրահարվում է օրիորդին: Ընկերը խորհուրդ է տալիս հիվանդ ձևանալով` տիրակալին խնդրել, որպեսզի թույլ տա քույրը խնամի: Սուտ տկար ձևացողի համար Թամարը բլիթներ պատրաստելով` գնում է տեսակցության: Կրքից տապակվող եղբայրը մյուսներին դուրս հրավիրելուց հետո մտադրությունն ի կատար ածելու հնարավո րություն է ստանում. «Նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս: Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. որովհետեւ Իսրայէլի մէջ այսպէս չեն անիլ. այդ անզգամութիւնը մի անիր» 180: Օրիորդը հորդորում է դիմել հորը և ամուսնության թույլտվություն ստանալ: Պատանին, իհարկե, գիտեր, որ օրենքն արգելում է, ու դժվար թե արքան ընդառաջ գնա, ուստի, չանսալով խորհուրդը, բռնաբարում է քրոջը: Ստոր արարքից հետո նրա մեջ Թամարի հանդեպ այնպիսի ատելություն, նողկանք է ծնվում, հոգեբանական արգելանք առաջանում, որ սպասավորին կարգադրում է վռնդել: Լլկված քրոջ աղերսանքը` երկրորդ, առավել անպատվաբեր, ամոթալի քայլին չդիմել, մնում է անարձագանք: Թամարի հարազատ եղբայրը` Աբիսողոմը, տեսնելով պատառոտված հագուստով, գլխին մոխիր լցնելով հեկեկացող քրոջը, համոզում է լռել և սրտին հոգս, ցավ չբեռնել: Դավիթ հայրը բարկանում է` լսելով կատարվածի մասին, սակայն չի պատժում: Հարմար պահ ընտրելով` Աբիսողոմը, իհարկե, լուծում է վրեժը. սպանել տալիս Ամնոնին` դառնալով եղբայրասպան: Երկու տարի փախուստի մեջ ապրելուց հետո նա վերադառնում է Իսրայել, ներում ստանում, սակայն շուտով ապստամբում է, և վախեցած Դավիթը, հարճերին թողած, փախչում է քաղաքից, իսկ Երուսաղեմ մտած որդին կտուրին բացված վրանի տակ կենակցում է հոր կանանց հետ` կյանքի կոչելով Եհովայի նզովքը: Առժամանակ անց քաղաքը վերագրաված արքան հարճերին դաժանորեն պատժում է` ցմահ փակած պահելով պահեստում, մինչ այդ Հովաբ զորավարի միջոցով սպանելով դրուժան տղային և դին փոսը նետել տալով` անհիշատակ անհետում: Այսպես են կառավարում երկիրը հոգեկիր արքան և նրա վեմը` Եհովան: Բայց մի՞թե դա կառավարել է: Ընդունենք` աստված տնօրինում է` չկրելով պատասխանատվություն (թեև, եթե պատասխանատու չէ, տրամաբանական էր չմիջամտելը), որովհետև նրա վերջնական նպատակն անիմանալի է, իսկ մա՞րդը: Եւ հետո` մենք ինչի՞ հետ գործ ունենք` մշակովի պատմությա՞ն, թե կրոնի: Եթե կրոնի, ամեն կրոն ենթադրում է, եթե չասենք գիտականություն, ապա գոնե` գաղափարախոսություն: Ինչո՞վ, ի՞նչ բարոյականությամբ է ծայրեծայր լցված «Հին կտակարանը», ի՞նչ են գաղափարաբանում մարգարեները և ում փառաբանում` արքաները: Ողջ մարդկությա՞ն աստվածն է Եհովան, թե միայն հրեաների: Եթե առաջինը, ինչը շարունակաբար պնդվում է, վկայվում, այն էլ անգամ 21-րդ դարում, ինչո՞ւ է բացարձակապես խորթ, նյարդայնացնող` նրա բոլոր ձեռնարկումները, ինչո՞ւ են վախենում, սարսափում, երկնչում նրանից, բայց և գործնականում` անտեսում: Ինչուները բազմաթիվ են, ինչպես տեսնում եք:

Բարոյականության մասին մեր դյուցազնավեպի հերոսների վարքը բաղդատեք եբրայեցոց մեծաց հետ` ըմբռնելու համար նրանց կերպարները կերտողների առաքինության մասին պատկերացումների աստիճանը: Ձենով Օհանի կինը, հմայված Մսրա Մելիքին հաղթած դյուցազունի առնականությամբ, փորձում է գայթակղել.

«Էնոր կնիկ էլավ,

Շաքարհաց թխեց գողտուկ,

Հավ մորթեց, տապակեց,

Մեղր, կարագ, յոթ տարվա գինի առավ,

Էլավ իր խորոտ-խորոտ շորեր հագավ,

Աչքեր դեղեց, բսկեր էհան,

Խորոտ-խորոտ կոնդուրեք հագավ,

Առավ էդ բաներ, մոմ վառեց,

Էկավ Դավթի սենեկ» 181:

Յոթ տարվա գինին չի օգնում (մտաբերեցի՞ք Ղովտին): Մեկ տարվա գինի է հյուրասիրում, որպեսզի խմիչքը դյուցազունի գլխով չտա, չքնի: Դարձյալ օգուտ չունի․


    

«- Հրողբոր կնիկ, - ասաց Դավիթ,

Էլի գնա, ես քնեմ.

Չուր վաղ, վաղ քեզ բան կ'ասեմ:

Խաբեց, էդիր ճամփու» 182:

Նույն պատմությանը հանդիպում ենք նաև Փոքր Մհերի մասին պատմող ճյուղերում` տարբեր պատումներում` տարբեր տարբերակներով.

Մհեր շատ խորոտ տղայի.

«Տեսակով, քաղցրաերուն, սըպտակակերպի:

Ձենով Հովանի կնկա սիրտ վըր Մհերին կ'ավրի.

Կ'ըսի. _ Վորդի, արի հեսոր ջուր դի, ձի լողացըցու:

Մհեր կ'ըսի. _ այ մերիկ,

Սկոն բան չըլնը, ամոթի.

Կ'ուզես, յես ջուր դնեմ, դու տար լողացի:

Կ'ըսի. _ Մհեր, չըմ գիտի ամոթ-մամոթ,

Ջուր կը դնիս, բիրիս, զըձի կը լողկըցնես:

Մհերի ճարը կը կտրի, կ'ըսի.

ՙԻնքն, ուր Աստված, տանեմ լողկըցըցնեմ»:

Ջուր կ'առնի, կը հա չոլ, կ'ըսի. _ Արի լողկըցի:

Կ'ըսի. _ Դու ջուր լից վար յեմ գըլխուն, յես լողկանամ:

Մհեր իշ կ'անի, ձեռնեն չազատվի:

Ուր աշկեր կը խփի,

Ջուր կը լցի վըր ուր խրողբոր կնկան» 183:

Պարզ է` գոցում է աչքերը, որպեսզի չտեսնի նրա հոլանի մարմինը, և սիրտը չմեղավորվի, որովհետև նրանց համար «մեր, հրողբոր կնիկ մեկ է» 184: Ի դեպ, Օհանի կողակցի անունը, պիտի կարծել ոչ պատահական զուգադիպությամբ, Սառյե է (հիշեք Աբրահամի կին Սարային): Նույն տրամաբանությամբ, բայց հետընթացի դեպքում Հիսուսի կերպարում խտացված չե՞նք գտնի մեր դյուցազնավեպի Մհերին (նկատի չունեմ Միհրի` մեռնող, հարություն առնող աստծո փոխակերպումը Քրիստոսով): Չէ՞ Փոքր Մհերը Սասունցի Դավթի որդին է, իսկ առաքյալներից Պողոսը, ավետարանիչները ճգնում են Հիսուսին սերել հրեից թագավոր Դավթից: Սա ևս` ի դեպ, մանավանդ խնդիրս «Նոր կտակարանը» պեղելը չէ, ուստի շարունակեմ: Խիստ ուսանելի, մինչևիսկ այժմեական է Դավթի անցկացրած մարդահամարը: Թե ինչու է նման հրաման արձակում Եհովան և կամ հետո զայրանում, հասկանալի չէ, գրիչն էլ չի բացվում: Եվս մի վկայություն այն բանի, որ պատմական իրադարձությունները հետո հարմարեցրել, շապիկը ձևել են` ապահովելու համար տիրոջ մշտացի ներկայություն-մասնակցությունն իրադարձություններին, շարունակաբար հավելումներ ու խմբագրումներ, միջամտություն ներ կատարելով` ջանացել կարևորել նրան, բարձրացնել, սակայն արդյունքում ոչ միայն խճողել են եղելություններըը, այլև նսեմացրել, ճապաղել Իսրայելի խոշորագույն դեմքին` երկատված երկիրը միավորած Դավիթ թագավոր պատմական անձին, ով գործել է մթա տասը դար առաջ (հրեից 12 ցեղերից 10-ը պետություն էին հիմնել Իսրայելում, 2-ը` Հուդայում, համապատասխանաբար Սամարիա, Երուսաղեմ մայրաքաղաքներով): Տեսաբանների կարծիքով` հնում ճշգրիտ թվերի նկատմամբ ահն է եղել մարդահամարը տաբուավորելու պատճառը: Հետագայում կրոնավորների մի մասի` Եհովային սատանայով փոխարինելը, իբրև թե վերջինիս դրդմամբ է հաշվառումն իրականացրել Դավիթը, կարգադրության արդարացման ձախող եղանակ է ընդամենը: Ինչ որ է: Ինն ամիս քսան օր է տևում համրանքը: Վերջնական թիվն այսպիսին է. «Իսրայէլն էր ութը հարիւր հազար պատերազմի սուր քաշող մարդ, բայց Յուդայեանները` հինգ հարիւր հազար մարդ» 185: Կանանց, երեխաների, զառամյալների մասին մատյանը լռում է: Դավիթը հանձնարարությունը կատարելուց հետո մեղա է գալիս, սակայն Եհովան անդրդվելի է: Ընդամենը, իբրև զիջում, նրան է թողնվում պատժաձևի ընտրությունը. «Արդէօ՞ք քո երկրի մէջ եօթը տարի սով գայ, կամ երեք ամիս դու փախչես քո թշնամիների առաջից եւ նորանք քեզ հալածե՞ն, կամ թէ երեք օր ժանտախտ լինի՞ քո երկրումը» 186: «Մնացորդաց առաջին գրքում» փոքր ինչ այս խնդրում հակասություն կա` ոչ թե երեք օր, այլ երեք ամիս է ժանտախտի տևողությունը: Պիտի կարծել, երկրորդն առավել մոտ է իրականությանը: Անհամապատասխանություն կա նաև մարդահամարի թվերում. «Եւ բոլոր Իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. եւ Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ. Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի էր Յովաբին» 187: Սա` ի դեպ: Ի՞նչ է թվում` ո՞րն է ընտրում Դավիթ թագավորը: Նա մարդուց հալածվել չի կամենում. վախենում է` նախընտրելով ժողովրդին պատուհասող ժանտախտը. «Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ առաւոտից մինչեւ որոշեալ ժամանակը եւ ժողովրդիցը մեռաւ Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ» 188: Ընդմիջում հայտարարած Եհովայի համար Հեբուսացի Ոռնայից հիսուն սիկղ արծաթով գնած կալում պատրաստված ողջակեզի սեղանին հողատիրոջ եզները զոհաբերելուց հետո վերջապես հաջողվում է փրկել Երուսաղեմը, հանդարտեցնել տիրոջ ցասումը, մեղմել ավերումի ուժը:

Սովորաբար կյանքի մայրամուտին մարդիկ առավել իմաստնանում են, բարիանում, ժառանգներին մաղթում հաշտ լինել իրար, հարևանների, ընդհանրապես` բոլորի հետ, մեղքերի թողություն են խնդրում, մոռանում քեն, նախանձ… Զառամյալ Դավիթը, որքան էլ հանդերձներով ծածկում էին, մրսում էր: Որոշվում է «տէր թագաւորի համար մի կոյս աղջիկ որոնեն, որ կանգնէ թագաւորի առաջին, եւ հոգ տանէ նորան, ու քո ծոցումը պառկէ, որ մեր տէր թագաւորը տաքանայ: Եւ մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի բոլոր սահմանումը եւ գտան Սունամացի Աբիսակը, եւ նորան բերին թագաւորի մօտ» 189: Դա` ոչինչ: Արքան վերջին հանձնարարություններն է տալիս գահաժառանգ Սողոմոնին, պատվիրում հաշվեհարդար տեսնել հավատարմո րեն ծառայած և բազմաթիվ ճակատամարտեր շահած զորահրամանատար Հովաբի հետ. «Նորա ալեւորութիւնը խաղաղութեամբ գերեզման չ'իջեցնես» 190: Նորընծա Սողոմոն գահակալի սույն կարգադրությունը կատարում է Բանյան, ում, իբրև վարձատրություն, զորքի գլուխ է կանգնեցնում: Երիտասարդ թագակիրը սպանել է տալիս նաև եղբորը` Ադոնիային, ով հոր հրաժարականին չսպասելով` գահի հաջորդ էր իրեն հռչակել: Առիթը լինում է այն, որ համարձակվում է Սողոմոնի մոր` Բերսաբեի միջոցով կնության խնդրել Աբիսակին` զառամյալ թագավորի պաղած արյունը ջերմացնող մանկամարդ աղջնակին: Երրորդ քայլը լինում է Բենիամինի տոհմից Սեմեին ոչնչացնելը, որովհետև սա ժամանակին սաստիկ անիծել էր հորը, և Դավթի մեկ այլ բաղձանք-հրամայականը նույնչափ դաժան է. «նորա ալեւորութիւնը արիւնով գերեզման իջեցնես» 191: Ցանկության դեպքում պատրվակ, անտարակույս, կգտնվի. Սեմեն, փախած ծառաներին որոնելու համար ոտքը Երուսաղեմից դուրս դնելով, խախտել էր արքայական հրամանը:

Այսպես է սկսում կառավարել մեծահռչակ Սողոմոնը, ում Եհովան, իբր, իմաստուն սիրտ էր տվել: Առակաց գրքում էլ հակառակի պես ասվում է, թե` «Թագաւորներին զզուելի է չարագործութիւնը, որովհետեւ աթոռը արդարութիւնով կ'հաստատուի» 192: Սողոմոնն ավարտում է նաև մարդահամարը, որը, ինչպես ասվեց արդեն, յոթանասուն հազար անմեղ զոհի պատճառ դարձավ: Այս անգամ հաշվառվում են օտարները. «Եւ գտնուեցան հարիւր յիսուն հազար վեց հարիւր մարդ: Եւ նորանցից եօթանասուն հազարը բեռնակիր արաւ, եւ ութսուն հազարը սարումը քար կտրող, եւ վեց հազարը վերակացուներ, որ ժողովուրդը բանեցնեն» 193: Թվերի մասնակի անհամապատասխանությունը, թերևս, վրիպակ, արտագրողներից մեկնումեկի անուշադրության հետևանք համարենք: Կարևորը երկրի օտարարյուն քաղաքացու հանդեպ ընդգծված խտրողական վերաբերմունքն է: «Առակաց գրքում», որը վերագրվում է Սողոմոնին, ասվում է. «Թագաւորն արդարութեամբ կ'հաստատէ երկիրը» 194: Արդա՞ր է արդյոք ստրկական աշխատանքի լծել մարդուն միայն այն բանի համար, որ նա օտար է, ընդսմին` ոչ ռազմագերի: Հիշենք` անգամ Եհովան էր պատգամում չմոռանալ դրսում, այն է` Եգիպտոսում կրած տառապանքները և խղճմտանքով վերաբերվել նմանակ կացության մեջ հայտնվածին:

Սողոմոնի հաջորդիվ քայլերից է Եգիպտոսի փարավոնի դստեր հետ ամուսնանալը: Ընդհանուր առմամբ Իսրայելի ամենահզոր արքան, ով քառասուն տարի գահակալեց, յոթ հարյուր կին և երեք հարյուր հարճ ուներ, մի մասն «այն ազգերից, որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չ'մտնեն, որ ձեր սիրտերը չ'դարձնեն իրանց աստուածների ետեւից» 195: Նկատում եք, չէ՞, ինչն է մտահոգում Եհովային. ոչ թե այն, որ խոտորվել են դեռևս դրախտում տրված պատվիրանից և հորն ու մորը թողած` մի կնոջ ետքից գնալու փոխարեն հարյուրների հետ են մարմնով նույնանում, այլ` Հակոբի սերնդի օտարասիրությունը: Այդու մեծագույն եսապաշտը ներում է արքայի` թե° կանանց նկատմամբ թուլությու նը, թե° կուռքերին հետևելն ու պաշտամունքի տներ կառուցելը. «Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չ'պահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ քեզանից պիտի պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն: Միայն թէ քո օրերումը չեմ անելու քո հայր Դաւիթի պատճառով, քո որդիի ձեռիցն եմ նորան պատառելու» 196: Էհ, Սողոմոնին ի՞նչ… Եթե ճշմարիտ է, որ չմեղանչող մարդ չկա, ինչո՞ւ չեն հանդուրժվում այլոց անգամ չնչին զանցանքները և կամ` ինչո՞ւ են պատժվում հետագա սերունդները: Նորե՞ն մտաբերել տանք սևով ճերմակին գրած պատվիրանը. «Հայրերը չ'մեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չ'մեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի» 197: Սույն միտքը լրում է Եզեկիելը. «Արդարի արդարութիւնը իր վերա պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերա լինի» 198: Անգամ մամոնայի ծնունդ և հետևորդ Ստալինն էր առաջնորդ վում սույն դրույթով: Ընդունե՞նք` Եհովայի կամքն էր այդպիսին, և նրա վրա ոչ ոք չէր կարող բռնանալ, թելադրել, քանզի «Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է` տալիս է այն» 199: Այնուամենայնիվ` որտեղի՞ց է գալիս տարբերակումը: Գուցե հովանի է Սողոմոնին, մինչև նրա կյանքի ավարտը ցավ, հոգս չի պատճառում, որովհետև տապանակն ապահով ծածկի տա՞կ էր փոխադրել` կառուցելով տաճարը և միայն նավակատիքին քսաներկու հազար արջառ ու հարյուր հազար ոչխար զոհաբերել, թե՞ չէր կամենում հզոր ընկերակցից զրկվել: Ասացեք` ինչո՞վ կռապաշտություն չէ այդչափ արյուն ոթելը: Ու քանի՞ անգամ և պարզ է` որը. «Արջառներից առաջինեկ ներովը չ'գործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չ'խուզես… Եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստծուն չ'զոհես» 200: Մի տեղ էլ խռովկանի պես Մաղաքիային բողոքում է. «Երբոր կոյրը մատուցում էք զոհելու, վատ չէ՞. կամ երբոր մատուցում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կ'հաւանէ կամ քեզ կ'ընդունէ» 201: Հացը ևս պիտի լինի տաք, նոր թխած, ամանները` մաքրամաքուր, քահանաները չպետք է քրտնեցնող գոտի կապեն, ներսի գավիթ մտնելիս կտավից հանդերձ հագնեն, որպեսզի հետները բուրդ չտանեն ներս, չպղծվելու համար մեռածներին չայցելեն, չդիպչեն, ողջ տասանորդը հասցնեն գանձատուն և այդպես շարունակ: Երկրի վրա ամեն բան ծառայեցվում է, ստորադասվում, զոհաբերվում… Մի տեղ միայն Եհովան խոստովանում է, որ հագեցել է. «Կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների (արջառ) ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում… Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է… Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յօգնել եմ տանելուց: Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս` ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն է արիւնով: Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց: Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք» 202: Առաջին տպավորությունը մեջբերյալ հատվածից այն է, թե Եհովան ինքն էլ է խճճված ու անելանելի կացության մեջ` տեսնելով ծով ապօրինությունները, որոնք ի զորու չէ շտկել: Սակայն… դրանք ընդամենը պահի տակ արտաբերված խոսքեր են: Նա սրտի խորքում ամենևին չի կամենում մարդու դարձի գալը, ուղղվելը: Երբ Եսային խոստանում է ահազանգը երկիր հասցնել, ընդդիմանում է. «Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չ'տեսնէ աչքերովը, եւ ականջներովը չ'լսէ, որ սիրտը իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր» 203: Մինչև ե՞րբ, - հարցնում է մարգարեն: Պատասխանը լինում է. «Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չ'լինելով, եւ տուները` մարդ չ'ունենալով. եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ» 204: Չի՞ ստացվում, որ «մեղք» ասվածը հորինվել է, որպեսզի հնարավոր դառնա իշխելը, «մեղքը» այն հիմք-հենարանն է, որին խարսխված է կրոնական առաջնորդի իշխանությունը:

Նա վավաշոտ է, աննկարագրելի նախանձ և, ըստ էության, չի հանդուրժում երկրի վրա ուրախություն, մանավանդ, երբ սրտաբուխ ծիծաղողը գեղեցիկ սեռն է. «Վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են, գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում» 205: Նա իր անվանն ու էությանն արժանի չի լինի, եթե չկնտի նրանց գլուխները, չբացի նրանց ամոթույքը, ապարոշնե րը, ապարանջաններն ու խույրերը, քողերն ու ճակատնոցները չփոխարինի փտությամբ և քուրձով, նրանց տղամարդկանց վայր չբերի սրով, որպեսզի յոթ կին մի մարդ բռնեն, և յոթը մի թոնրում հաց թխեն. «Վայ նորանց… որ պառկում են փղոսկրեա անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից` որթերը: Որ խաղ են ասում տավիղի ձայնակցութեամբ, Դաւիթի նման նուագարաններ հնարում: Որ բաժակներովը գինի են խմում…» 206: Նրան այլ երկիր և ժողովուրդ է պետք, այնպիսին, որտեղ «Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները: Դադարել է թմբուկների զուարճու թիւնը. կտրել է ուրախացողների աղաղակը. դադարել է քնարի զուարճութիւնը» 207: Այսքանից հետո ինչպե՞ս մահ, սարսափ տարածողին բարի ու բազումողորմ անվանես, հավատ ընծայես, երբ դիերը փողոցում դարսողն արյուն չոթածի, անմեղսունակի անմեղությամբ իրավունք է վերապահում բարբառելու. «Վայ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին` չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը` խաւար, որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը` դառն: Վայ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը` գիտուն» 208:

Իսրայելցիների երկնային հովվի մասը երկարեց, վերստին դառնանք նրանց երկրային հովիվ-արքաներին: Եթե առաջիններն ու հզորներն էին կարգազանց, ենթադրելի է ինչպիսին կլինեն հետնորդները: Գահի համար հոշոտում են մեկմեկու, անհաշտ մարտնչում իրար դեմ և հիմնականում կործանվում` արյունակցի սրից կամ ծառաների ձեռամբ: Ամեն հաջորդը նախորդից թե չար է, թե մանրախնդիր ու, թերևս, «Աստվածաշունչ» կազմողը ճիշտ է վարվել` նրանց մի մասի կյանքը, գործունեու թյունն ի մի բերելով «Մնացորդաց» անվանյալ գրքում:

Ռոբովամ թագավորին ժողովուրդը դժգոհում է Սողոմոնի դրած ծանր հարկերից, խնդրում բեռը թեթևացնել: Նա նախ` մեծամտում է, շեշտում ծնողից զորընդեղ լինելը` իբրև անառարկելի փաստ վկայաբերելով իր ճկույթի` հոր մեջքից հաստ լինելը, ապա` ասում. «Եւ արդ իմ հայրը ձեզ վերայ ծանր լուծ էր դրել, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու» 209: Հարկատուներն ըմբոստանում են, սպանում հարկահանին` թագավոր ընտրելով Սողոմոնի ծառա Նաբատի որդի Հերոբովամին, իսկ Ռոբովամին ենթակա է մնում միայն Հուդայի ցեղը: Ի կատար է ածվում Եհովայի ծրագրածը. Սողոմոնի սերնդին հասանելիք պատիժը գալիս է Հերոբովամ ծառայից: Ու որովհետև մարդն ընդամենը գործիք է նրա ձեռքին, հաջորդ քայլը միս ու արյունից գործիքը փշրելն է: Ծառան շուտով շեղվելով ճանապարհից` բարկացնում է տիրոջը` կուռքերի անտառներ կանգնեցնելով . «Պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մեջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւելեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ նա վերջանայ: Յերոբովամից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտի մէջ մեռածին երկնքի թռչուննե րը պիտի ուտեն» 210:

Պակասը, իհարկե, գահի օրինական ժառանգորդը` Ռոբովամը չէ: Նրա հարեմը, ճիշտ է, քանակապես զիջում է հոր ունեցածին, սակայն դարձյալ ազդու է. տասնութ կին և վաթսուն հարճ ուներ նա, քսանութ որդի և վաթսուն աղջիկ: Կանացից մեկը պապ Դավթի թոռ Մայելեթին էր, մերձավորներ էին Աբիքելը, Մաաքան, ով Աբիսողոմ հորեղբոր դուստրն էր և ում ամենքից շատ էր սիրում: Նրա մեղսավորության, երկիրը նույնիսկ իգացողներով լցնելու պատճառով է Եգիպտոսի Սիսակ արքան հազար երկու հարյուր կառքով, վաթսուն հազար ձիավորով արշավում Հուդայի և Իսրայելի վրա, թալանում Սողոմոնի` Եհովայի համար կառուցած շքեղաշուք տաճարը:

Դաժաններից դաժանները կան: Հեուին Եհովան Եղիսե մարգարեի միջոցով թագավոր է օծում, որպեսզի վրեժ լուծի Աքաաբի ժառանգներից: Թագին ապօրինի տիրացածը նետահարում է բանից անգիտակ Հովրամ արքային, ապա և` Հուդայի գահակալ Ոքոզիային և նրա քառասուներկու եղբայրներին, Հեզաբել արքայամորը, քանի որ վերջինս կոտորել էր մարգարեներին, թեև նրա հովանավորած Բահաղ աստծո չորս հարյուր և Աստարովթի նույնքան քրմերին Եղիան արդեն խաբեությամբ սրածել էր: Աքաաբի մնացյալ յոթանասուն զավակները հարկադրյալ հնազանդվում են անօրեն Հեուին, սակայն անգամ դա չի փրկում նրանց: Կողովների մեջ արքայազնների գլուխները մատուցում են ինքնակոչ թագակրին, ով պատվիրում է դրանցից երկու դեզ շինելով` դնել քաղաքի մուտքի առաջ. «Եւ Հէուն կոտորեց Աքաաբի տան բոլոր մնացորդը Յեզրայէլում, եւ նորա բոլոր մեծամեծներին, նորա ծանոթներին եւ քահանաներին, մինչեւ որ մէկ պրծնող չ'մնաց» 211: Նրա զազիր գործերից մեկն էլ Բահաղին (բառացի` տեր, մեզ ծանոթ է Բել անվամբ) պաշտողներին նենգորեն տաճար հրավիրելով` ծիսակատարության պահին ոչնչացնելն է լինում, և բոլոր այդ ձեռնարկների թելադրողն ու հուշարարը Եհովան է: Ի միջի այլոց, հայերիս անմիաբան, դավաճան ու չգիտեմ ինչպիսին լինելուց ամեն նստել-վեր կենալիս, նարդու ու խնջույքի սեղանի շուրջ խոսողները ճիշտ կլիներ փոքր ինչ ծանոթանային այլոց պատմությանը: Այդ դեպքում գուցե թե պակասեն առերևույթ միաբանելուն միտված, իրականում պառակտող, հուսալքող և թշնամու ջրաղացին ջուր հավելող անմիտ դատարկաբանությունները:

Արարիչը (խոսքը Եհովայի մասին չէ) մարդուն ստեղծել է գործելու ազատ կամքով, ու մեր արարքների պատասխանատուն մենք ենք: «Հին կտակարանը» հետևողաբար հակառակն է քարոզում. «Եթէ Տէրը չ'շինէ տունը` զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չ'պահպանէ քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը» 212: Մարգարեները վստահեցնում են, որ նրա կամքով են ցեղեր, ցեղախմբեր, ազգեր ու ժողովուրդներ, պետություններ բախվում իրար, քանզի «մարդս զինուորութիւն ունի երկրի վերայ. եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են» 213: Արդ, եթե նրա գիտությամբ, առաջնորդությամբ էր ասորաց արքան գնացել Երուսաղեմի վրա, և Եհովայի հրահանգով հրեշտակը մի գիշերում հարյուր ութսունհինգ հազար զինվոր է կոտորում նրա բանակից, ո՞ր տրամաբանությամբ ասորիք պիտի նրան ընդունեն քիչ է` սիրեն, փառաբանեն: Խոսքը Սենեքերիմի մասին է, որի «որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը» 214:

Բացի իրենից ի՞նչ և ո՞ւմ է սիրում ի վերջո Եհովան: Անգամ Հովսիան` Հուդայի վերջին տիրակալը, ով հավատարիմ էր «եւ նորանից առաջ նորան պէս թագաւոր չէր եղած, որ բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը եւ բոլոր զորութիւնովը Տիրոջը դարձած լինէր Մովսէսին բոլոր օրէնքին համեմատ, եւ նորանից յետոյ նորան նմանը վեր չ'կացաւ» 215, ով ավերում է հեթանոսական տաճարները, տապալում կուռքերը, մորթոտում քրմերին, Քեղկիա քահանայի օգնությամբ գտնում Մովսեսի պատվիրանները, կատարում զատիկը, ըստ էության, առաջինը միաստվածություն հաստատում, չի փրկվում. «Սակայն Տէրը ետ չ'դարձաւ իր մեծ բորբոքուած բարկութիւնիցը, որ բորբոքուել էր Յուդայի դէմ» 216: Նա մեռնում է Եփրատ գետի վրա` ձեռամբ Եգիպտոսի Նեքավով փարավոնի: Նույնը պատահում է Իսրայելի Եզեկիա արքային. «Եւ քո որդիներից, որ պիտի քեզանից յառաջ գան, որ դու կ'ծնես, կ'առնեն, եւ նորանք Բաբիլոնի թագաւորի պալատումը ներքինիներ կ'լինին» 217: Եհովան Եհովա չէր լինի, պատմությու նը նրա վրա ձևող-կարող-կարկատողները մարգարե կամ այլ hնչմամբ` ռաբբի, խակամ, ղևի, վիտալ, կոգեն, առբիբ և այլն չէին կոչվի, եթե հետամտածին չհասնեին. Նաբուգոդոնոսորը գրավում է Երուսաղեմը, տասնութամյա Հովաքիմ արքային և ողջ կանանոցը, արհեստավորներ, ռազմիկներ, իշխանք` թվով տասը հազար, գերած տանում Բաբելոն, իսկ երբ դրածո Սեդեկիան ապստամբում է, երկրորդ անգամ անձամբ է առնում քաղաքը, հիմնովին ավերում Սողոմոնի տաճարը, քանդում բերդապարիսպները` տանելով առասպելական հարստությունը. «Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբզայումը ու Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց: Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար» 218: Ունեզուրկ հրեաներին այգիներ, արտեր են տրվում, թույլատրում մնալ երկրում, սակայն կառավարիչ նշանակված Գոդողիայի սպանությունից հետո հարկադիր լքում են բնակատեղին և վերստին բռնում Եգիպտոսի ճամփան` վախենալով պատժվելուց: Գերյալ Սեդեկիային Իլմարովդաք թագավորը բանտից հանել է տալիս, հետը քաղցրությամբ խոսում. «Եւ նորա աթոռը դրաւ այն թագաւորների աթոռից վեր, որ նորա հետ Բաբիլոնումն էին: Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ միշտ նորա առաջին էր հաց ուտում իր կեանքի բոլոր օրերումը: Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով թագաւորի կողմանէ օր ըստ օրէ տրվում էր նորան` նորա կեանքի բոլոր օրերումը» 219: Նկատեցի՞ք` օտարները շատ ավելի բարեգութ են «ընտրյալնե րի» նկատմամբ, քան իրենք` իրենց: Աքեմենյան հարստության ներկայացուցիչ Կյուրոս հզորը, օրինակ, Եհովայի տունը Երուսաղեմում վերականգնելու թույլտվություն է տալիս` տրամադրե լով մարդիկ, ընծաներ, վերադարձնում ծիսապարագաները, նախկին բնակության վայր վերադառնալու հնարավորություն ընձեռում Բաբելոն գերեվարվածներին ու նրանց ժառանգներին` ողջ ունեցվածքով, որ կուտակել էին: Կիսատ մնացած տաճարի շինությունն ավարտվում է Դարեհի օրոք, մինչ այդ Արտաշեսի (Արտաքսերսի) տիրակալության տարիներին վերաշարվում են կործանված ամրությունները: Այսքանից հետո արդարացվա՞ծ է գերությու նից ազատված Եզրասի անանցողիկ խորշանքը` օտարաբնակ ներից: Անանցողիկ մակդիրը սիրունության համար չգործածվեց, քանզի այլաբնակի մերժումը եբրայեցի քարոզիչների հարցերի հարցն է. «Արդյօ՞ք կրկին քո պատուիրանքները զանց առնենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք» 220: Պատասխանը հայտնի է` ոչ: Աստծո նոր տան հրապարակում բազում ժողովուրդ հավաքելով և երեք օր անձրևի տակ, ցրտից ու Եհովայի ահից դողացնել տալով` մարգարեն պարտադրում է. «Հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը» 221: Ամբոխը դժգոհում է, որ եղանակն անձրևային է, գերության ժամանակ շատերն են օտարասերմի հետ ամուսնացել ու մեկ օրվա խնդիր չէ դա: Գործը, ի վերջո, հանձնարարվում է դատավորներին և տոհմապետերին, ովքեր «նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար. Եւ վերջացրին բոլոր մարդկանց բաները որ օտար կիներ էին առել մինչեւ առաջին ամսուայ առաջին օրը» 222: Այնուհետ թվարկվում են բոլոր այն անձինք, ովքեր այլացեղ լծակից ունեին. «Եւ նորանցից կային այնպիսի կանայք, որ զաւակներ էին բերել» 223: Ինչ փույթ, թե ընտանիքներ քայքայվեցին, ուստրեր ու դուստրեր մնացին անմայր, անհայր:

Նեեմիան, ում թույլ են տալիս վերականգնել Երուսաղեմի պարիսպները, հայտնաբերելով մայրենին մոռացած հրեաների, դարձի է բերում. «Ես նորանց հետ կռիւ արի, եւ նզովեցի, եւ նորանցից մի քանի մարդկանց էլ ծեծեցի եւ նորանց մազերը փետեցի, եւ նորանց երդում տուի Աստուծով» 224, իսկ դրսեցի կին ունեցողներին վռնդում է, ստիպում բաժանվել:

Անգերազանց խորամանկ է Նաբուգոդոնոսորի կողմից գերի տարված Մուրթքեն: Նա բնակվում էր Հնդկաստանից Եթովպիա ձգվող պարսից աշխարհակալ տերության Շուշան մայրաքաղա քում, հորեղբոր դստեր` Եսթերի հետ: Ասվերոս արքայի համար կին էին փնտրում: Մուրթքեն հոգեզավակին խորհուրդ է տալիս յուրատեսակ ստուգատեսին ներկայանալ` անձամբ պալատ գնալով, սակայն ազգությունը թաքցրած: Եթե փոքր ինչ խորանանք` լրտես է ուղարկվում: Թագավորը հավանելով` տիկնանց տիկին է հռչակում նրան: Մուրթքեի համար գործ է բացվում. Եսթերի միջոցով տեղեկանալով ներքինիների դավադրության մասին` մատնությամբ շահում է Ասվերոսի համակրանքը, խարդավանքներ հյուսելով` բարձրաստիճան պալատական Համանին կախել տալիս իր համար նախատեսված հիսուն կանգուն բարձրությամբ սյունից և գործակից ունենալով ազգականուհուն` տիրանում նրա պաշտոնին, վստահություն ձեռք բերելով ու օգտագործելով միապետի` սիրահարված լինելը, թագավորական հրովարտակ է առաքում տերության բոլոր ծագերը` բոլոր լեզուներով, թե «Թագաւորը հրաման է տուել ամեն մէկ քաղաքում եղող Հրէաներին, որ հաւաքուեն եւ դէմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գաւառի զօրաւորներին, որ թշնամութիւն կ'անեն նորանց, նորանց որդկանցը եւ կանանցը, եւ նորանց աւարը յափշտակեն Մէկ օրում Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը» 225: Սիրուց կուրացած և իրականությունը չընկալող հզորագույն արքան աշխարհակալ տերության կնիքը վստահում է խորամանկներից խորամանկին, որպեսզի վերջինս հաստատի խռովության օրը, ժամը, վայրը: Օրենքի ուժ ունեցող հրովարտակի շնորհիվ միայն Շուշան մայրաքաղաքում «Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին: Եւ հրէաները Շուշան մայրաքաղաքումը հինգ հարիւր մարդ սպանեցին փչացրին» 226: Հաշվեհարդարի զոհ են դառնում Համանի տասը զավակները, որոնց կախաղան են հանում: Դա` առաջին օրը: Հաջորդ օրը սպանվում են ևս երեք հարյուրը, իսկ գավառներում կոտորվածների թիվը հասնում է յոթանասունհինգ հազարի. «Ադար ամսի տասներեքին եղաւ այս, եւ նոյն ամսի տասնեւչորսին հանգստացան, եւ նորան խնջոյքի եւ ուրախութեան օր արին» 227: Դա դեռ բոլորը չէ. Եսթերի միջոցով նոր հրովարտակ է պատրաստվում, որով հրեից տոմարով տարեվերջի Ադար ամսվա տասնչորսը և տասնհինգը հայտարարվում են Փարիմ (եբրայերեն փուր` «վիճակ» բառից) տոնական թագավորության հարյուր քսանյոթ գավառներում. «Եւ այս օրերը պէտք է յիշուին եւ տօնուին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գաւառներում եւ ամեն քաղաքներում. եւ այս Փարիմ օրերը Հրէաների միջից պակաս չ'լինին եւ նորանց յիշատակը չ'վերանայ նորանց սերունդիցը» 228: Ո՞վ է տեսել` նախճիրի օրը խնջույք, տոնակատարություն, երբ հաղթությունը պատերազմում, ճակատամարտով չես ձեռք բերել: Ի դեպ, Գրիգորյան տոմարով այդ տոնը համընկնում է նոր տոմարով փետրվարի 23-ին՝ Կարմիր բանակի, հնով՝ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան: Արդյո՞ք հատուկ, նպատակային չեն համապատասխանեցրել: Հավատանք, թե պատահականությու՞ն է, և զուր տեղը ձվում մազ չփնտրե՞նք: Նույն կերպ չվստահենք պատմությունը գրառողի՞ն, ձևակերպենք գեղարվեստական հորինվա՞ծք: Համաձայն եմ, միայն թե թույլ տվեք հետևություն նույնպես անել. ուրեմն` այդպիսին է ոչ միայն արքունիք ընկած Եսթերի ու Մուրթքեի, այլև ստեղծագործության հեղինակի ու տոնը նշողների բարոյականությունը, վարքն ընդհանրապես թե օտար եզերքում ու թե նվաճած, թե այն հեռավոր ժամանակներում ու թե հետո: Եթե սխալ հնչեց, թող ընդդիմախոսը բացատրի` ինչո՞ւ է Նեոֆիտ վանականը, ով ազգությամբ եբրայեցի էր, ռաբբիի զավակ և ռաբբի, քրիստոնեություն ընդունելուց հետո 1803-ին այնպիսի գաղտնիքներ բացում, որոնցից այսօր էլ ընթերցողը փշաքաղվում է. «Այդ օրը հրեաները ծեծում են բոլոր քրիստոնյաներին, որոնց կհանդիպեն, առանձնապես` տղաներին: Այդ գիշեր, սակայն, նրանք սպանում են միայն մեկին ի հիշատակ Համանի մահապատժի: Ու երբ սպանված քրիստոնյայի մարմինը կախում են, բոլորը պտտվում են նրա շուրջը ծաղրական արտահայտություններով... Ռաբբին հավաքում է նրա արյունը, դրանով փոքրիկ հացեր պատրաստում` խառնելով մեղրի հետ և հացերին եռանկյունի ձև տալիս: Այս հացերը հրեաների համար չեն նախատեսված, վերջիններս դրանք նվիրում են իրենց բարեկամ քրիստոնյաներին» 229: Թալմուդին կուրորեն հետևելու արդյուն քո՞ւմ չի ծնվել այն քրիստոնեատյաց գերգաղտնի աղանդը, որի մասին հիշատակություն է թողել Պողոս Մեդիչի ռաբբին 18-րդ դարում, Օդեսսայում որջակալածների զազրելի սպանությունների մասին 153 էջանոց զեկուցագիր ներկայացրել հանրահայտ լեզվաբան, բանահավաք Վլադիմիր Դալը, ում ուսումնասիրությունը ռուսաց ներքին գործոց նախարարի հրամանով 1844-ին տպագրվեց աննշան տպաքանակով: Ո՞ր մեկն ասես: «Այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փ'չանայ. եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին» 230, - Եսայի մարգարեի սույն պատգամով առաջնորդվողի համար կրոնական պարտականություն չի՞ դառնում օտարին ոչնչացնելը: Սրբացված նման ուղերձ-քարոզների՞ց չեն հետագայում ազդվել մոլեռանդ մահմեդականները: Ո՞վ և ո՞ւմ է առաջարկում ցնծալ, ծափ զարկել, քանզի «նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտքերի ներքեւը» 231: Ի՞նչ է պահանջվում օծյալ արքաներից. «Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ'տամ, եւ երկրի ծայրերը` քեզ ստացուածք: Երկաթի գաւազանով կ'ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ'փշրես նորանց» 232: Ի՞նչ պիտի կամենա մի մարդ, ով սիրում է տիրոջ վկայությունները, որովհետև «կղկղանք», բառով է բնորոշում ամբարիշտներին, ատում այլակրոնին ու այլերկրացուն. «Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին» 233: Եվս մի մեջբերում սաղմոսներից. «Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ» 234: Ինչո՞ւ է շնորհակալ Դավիթ տավղահար, սաղմոսեր գակ արքան իր հովվից: Պատասխանը նրա բերանով է, որովհետև «ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. այն ժողովուր դը որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ: Հէնց ականջով լսելով` հնազանդուեցան ինձ. օտարների որդիքը ինձ շողոքոր թեցին» 235: Ո՞ր արժանիքների համար է ավերիչը հրեաներին ազգերի լույս շինում` բարձրացնելով ձեռքը ժողովուրդների վրա, հանուն ինչի՞ «նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին: Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները` քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ քո ոտքերի փոշին պիտի լիզեն» 236: Այսքանից հետո անգամ երկնքում և երկրի վրա ինչ կա անշունչ ու շնչավոր` թագավորներ, ազգեր, արև, լուսին ու աստղեր պիտի օրհներգեն` «ալէլուիա» կանչեն, Եհովայի գովասանք-փառաբանանքը պիտի նրանց բերանում, շրթներին լինի:

Հակահրեականություն, հակասեմիտիզմ սույնով, քավ լիցի, չի քարոզվում: Ամենևին: Ինքը` տեր Եհովան է նրանց բնութագրում ճակատապինդ և խստասիրտ, ապստամբ և չլսող. «Որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը` իմ կանոններումը չ'գնացիք, եւ իմ իրաւունքները չ'արիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս չ'արիք» 237: Հիսուսն է փարիսեցիների (թարգմանաբար` հատուկ գործի կոչված մարդիկ) ճակատին ծեփում` մի տեղ անվանելով «չար եւ շնացող ազգ» 238, մեկ այլ տեղ` մամոնայի ծնունդ. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ'կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ'կայ նորանում. երբոր սուտն է խօսում, որովհետեւ ստախոս է եւ ստութեան հայրը» 239: Ի վերջո` ոչնչացման դատապարտվածները` քանանացիք, փյունիկե ցիք, բաբելացիք, ասորիները, մովաբացիներն ու ամորհացինե րը, եդովմացիք ևս սեմիթներ էին ծագմամբ, լեզուներով` մերձ, նույնախումբ, այնպես որ` առաջին հակասեմիթը Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու մյուս-մյուսների եսակենտրոն աստվածն է:

Աղոթքը, ըստ Գրիգոր Նարեկացու, դեմ հանդիման խոսակցություն է Աստծո հետ, իսկ Հովհաննես Մանդակունին համոզված է, որ ընկերոջ հանդեպ քեն ունեցողի պաղատանքն անհնար է հասնի Բարձրյալին: Ինչի՞ է նման, երբ Երեմիան պարտադրելու պես աղաչում է. «Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի: Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց պիտի բնաջինջ անես» 240: Նույն մարգարեն մեկ այլ տեղ. «Ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս, եւ որոշիր նորանց սպանման օրուայ համար» 241: Հուդայական ուսմունքում ներառված այս «մեծ» մարգարեի գրքից է նաև սույն բաղձանքը. «Նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց հանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները` պատերազմում սրով զարկուածներ: Աղաղակ լսուի նորանց տներիցը…» 242: Ուշադրություն դարձրեք նաև Դավիթ տավղահար արքայի` Եհովային հղած դիմումին. «Սատակեցրու նորանց բարկութիւնով. սատակեցրու որ չքանան» 243: Հապա Օվսե՞ն. «Տուր նորանց, ով Տէր ի՞նչ պիտի տաս. տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ» 244: Եվ սա եղավ ազնվական, կրոնական դա՞ս:

Ամբարիշտ լինելը, ո՞վ կժխտի, վատ է, պախարակելի, սակայն որքանո՞վ է արդարացի, երբ գոչում ես նմանի հասցեին. «Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի: Մէկը չ'լինի որ նորան գթութիւն ցոյց տայ. եւ մէկն էլ չ'ողորմէ նորա որբերի վերայ: Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ» 245: Բարբառողը այր է, արքա, անունը` Դավիթ, որ զսպել, լեզուն փակի տակ պահել չունի, թեև մեկ այլ սաղմոսում խնդրում է. «Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր» 246: Եթե ներսից է չարությունը, միջամտությունը չի փրկի: Ասածին հավելեմ Հիսուսի խոսքը. «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը» 247:

Եհովան ևս համոզված է, որ եբրայեցին էությունը փոխել անկարող է. «Մի՞թէ Եթէովպացին կ'փոխէ իր մորթը, կամ ինձը` իր խայտուցները, որ դուք էլ կարողանայիք բարութիւն անել, որ սովորած էք չարութիւն անելու» 248: Եթե փոքր ինչ տարածվելու լինենք, պիտի խոստովանել` ընդհանրապես մարդ արարածն է այդպիսին: Դա գիտեր հրեից տերը և, իմանալով հանդերձ, Հոբի հոգին բերանն է բերում: Նրա մասին պատմությունն իմաստասիրական, բարոյախոսական ստեղծագործություն, պոեմ ընկալելու պարագայում անգամ ընթերցողի ընկճվածությունը չի անցնում, քանզի այնքան անարդար է հավատավորին պատուհաս վածը և մարդկայնորեն անտանելի, որ վերջում ողորմածաբար կրկնապատիկ վերադարձրածը կշեռքի նժարին կողք կողքի ամենևին չի դրվում, մանավանդ` նյութապես օգնողները, ըստ էության, մերձավորներն են լինում: Եհովան այդ աստվածավախ մարդու տիրասիրությունն ստուգելու համար սատանային (թարգմանաբար` մեղադրող, ախոյան, ըստ Կողբացու` խոտորված) գործելու իրավունք է տալիս: Մի արհավիրքը հաջորդում է մյուսին. ցիրուցան է լինում նրա ողջ հարստությունը` յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ, հինգ հարյուր մատակ էշ, բազմաթիվ ծառաներ… Տունն է փլվում յոթ որդիների և երեք դուստրերի գլխին, երբ նրանք ուտում-խմում էին անդրանիկ զավակի տանը: Հոբն անդրդվելի է: «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ» 249, - ասում է: Թշվառին նոր փորձություն է սպասվում` անմիջապես անձը վնասող, ցավ պատճառող. բորոտում է, մարմինը պատվում պալարներով: Դժգոհություն չկա թեև, բայց կա զարմանք, որ իրեն կարևորում են. «Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես: Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես» 250, ապա` վախվորած նոր հարցում. «Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ» 251: Շարունակությունը ևս տրամաբանական պատասխան ակնկալող, արդեն իրավացի դժգոհանքի մի ողջ շարան է: Հոբը խոստովանում է, որ զզվել է կյանքից, ապշել այն փաստից, որ Եհովան խորտակում է իր նման անարատին. «Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը… Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. եւ ինձ հո՞ղ ես դարձնելու: Դու չ'թափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր: Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով շինեցիր ինձ… Ուրեմն ինչո՞ւ համար ինձ հանեցիր արգանդից. երանի թէ մեռած լինէի եւ աչք ինձ չ'տեսնէր, որ չ'եղածի պէս լինեի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուեի» 252: Եհովան, առանց դույզն ինչ պատկառելու, չափվում է տառապյալի հետ, փաստերով հաստատում իր ամեհի լինելը, անիմաստ` իր հետ վիճելը, հասնում նրան, որ Հոբը խոստովանի. «Իրաւ` խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չ'գիտեի… Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ» 253: Դրանից հետո է Եհովան օրհնում նրան, այցի եկած հարազատներից, հարևաններից, ճանաչողներից յուրաքանչյուրը մի կեսիթա և մի ոսկե օղ են նվիրում. «Եւ նա ունեցավ տասնեւչորս հազար ոչխար, եւ վեց հազար ուխտ, եւ հազար լուծ եզ, եւ հազար մատակ էշ: Եւ նորան եղան եօթը որդիք եւ երեք աղջիկ… Եւ Յոբը սորանից յետոյ հարիւր քառասուն տարի ապրեց եւ տեսաւ իր որդիքն ու որդկանց որդիքը` չորս սերունդ: Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ օրերիցը կշտացած» 254: Իսկ փլատակների տակ մնացած յոթ զավակնե՞րը... Գրել` գրել էր, թող դրանք էլ կենդանանային` կամոք Եհովայի և շարադրողի:

Չթվա, թե միմիայն Հոբն է բանավիճում Եհովայի հետ: Սաղմոսներից մեկում, որը Կորխի որդիներին է վերագրվում, դժգոհությունը խիստ ճակատային է. «Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ'հարստացար նորանց գնովը… Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ` ազգերի մէջ… ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում… մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ» 255: Մինչևիսկ քահանայաց դասն է անբավական, որ արտոնյալ, կուշտուկուռ խավ էր. «Դարտակ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահապանու թիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զորաց Տիրոջ առաջին: Եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները» 256: Առավել անողոք է ու աներկբա կտրուկ` Երեմիան. «Աւաղ, ով Տէր Եհովայ, անշուշտ դու խաբեցիր այս ժողովուրդն ու Երուսաղէմը` ասէլով թէ Ձեզ խաղաղութիւն կ'լինի. բայց սուրը մինչեւ նորանց հոգին է հասել» 257: Տեղ կա նրա խոսքը հնչում է ինչպես հավասարը` հավասարի. «Իրաւացի բաներ եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ համար յաջող է ամբարիշտների ճանապարհը, հանգիստ են` բոլոր նենգութիւն գործողները… Տիրոջ սուրը ուտում է երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, խաղաղութիւն չ'կայ ոչ մի մարմնի համար» 258: Դրանով, ասես, գալիս է մեկ անգամ ևս հաստատելու անանուն ժողովողի հայտնաբերած ճշմարտությունը. «Միեւնոյնը պատահում է արդարին եւ ամբարշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չ'անողին, ինչպէս է բարին` այնպէս է մեղաւորը. երդում անողը` այնպէս եւ երդումից վախեցողը: Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միեւնոյնն է պատահում… ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը` քաջերինը, եւ ոչ էլ հացը` իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը` հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը` գիտուններինը, որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին…» 259:

Անանիա մարգարեն ոչ միայն խոսքով է ընդվզում, այլ, նույնիսկ, փորձում գործնականում հակադրվել նրա կամքին` կոչ անելով թոթափել օտար լուծը` խոստանալով ետ բերել Նաբուգոդոնոսորի` Եհովայի տաճարից ավարառած սպասքը, գերությունից ազատել ժողովրդին: Որպես հաստատում ասվածի, նա խորհրդանշորեն և ցուցադրաբար Երեմիա մարգարեի պարանոցից վեր առնելով լուծը` կոտրում է: Խրախուսելու փոխարեն տերն Անանիայի հետ հաշվեհարդար է տեսնում` մինչ այդ փոխանցելով հետևյալը. «Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին: Եւ հիմա ես տուել եմ այս բոլոր երկիրները իմ ծառայ` Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ձեռքը, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը… Եւ դուք մի լսէք ձեր մարգարեներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու: Որովհետեւ նորանք սուտ են մարգարեա նում» 260: Պիտի լինի նրա խոսքը: Նվաճված Երուսաղեմից փրկվածները, սպասվելիք սովից երկյուղած, պատրաստվում են հեռանալ երկրից` չհավատալով մարգարեին, թե, իբր, աստված զղջացել է պատճառած չարիքի համար: Հետևում է զգուշացու մը. «Եթէ դուք ձեր երեսները ուղղէք Եգիպտոս գնալու ու գնաք այնտեղ պանդխտանալու, այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից» 261: Ճանապարհ ելածներն աներեր են: Ի՞մ խոսքը պիտի լինի, թե՞ նրանցը, - տղայավարի հոխորտում է Եհովան և գործի անցնում. Նաբուգոդոնոսորի հսկայածավալ զինավառ բանակը նրա դրդմամբ ուղղվում է հարավ` կործանելու թե հյուրըն կալածներին ու թե հյուրընկալվողներին: Հերթը Բաբելոնինն է, որը մեծ խառնակիչը խորտակելու, հիմնահատակ է անելու մարաց ձեռամբ. «Եւ Բաբիլոնը` թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորության պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս: Նա երբէք չի շենանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չ'կանգնեցնէ վրանը, եւ հուիւներն այնտեղ պիտի չ'նստեցնեն իրանց խաշինքը. Այլ այնտեղ վայրի գազաններն են մակաղ տալու եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու: Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը» 262:

Եթե մեծ խռովարկուն է վճիռ կայացնողը, ո՞վ կարող է արգելել, եթե ձեռքը մեկնված է, ով՞ է ի վիճակի ետ դարձնել, եթե գործի է դրված կորստյան ավելը, ո՞վ կհանդգնի կանխել. «Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսից, եւ մի մեծ ազգ ու շատ թագաւորներ զարթնում են երկրի ծայրերիցը: Նորանք աղեղ եւ գեղարդ ունին, անգութ են նորանք եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը ծովի պէս է գոռում, եւ ձիերի վերա են հեծած» 263: Ինչպես ասվեց` հերթական գործիքը Աքեմենյան կայսրությունն է. «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կ'ջարդեմ, եւ թագաւորութիւններ կ'փչացնեմ քեզանով: Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կ'ջարդեմ, եւ քեզանով կ'ջարդեմ կառքն ու կառավարը: Եւ քեզանով մարդն ու կնիկը կ'ջարդեմ, եւ կ'ջարդեմ քեզանով տղամարդն ու կոյսը կ'ջարդեմ: Եւ քեզանով կ'ջարդեմ հուիվն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կ'ջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարնե րը կ'ջարդեմ քեզանով» 264: Պատմական փաստերը վկայում են որ, իրոք, Աքեմենյանները Բաբելական կայսրությունը մթա հինգ հարյուր երեսունութ թվականին ծնկի բերեցին` իրենց կազմում ունենալով նաև հայերին: «Կտակարանում» դա ուղղակի չի ասվում, քանզի հեղինակները պատմությունը վերաշարագրելիս հետևողական չեն նկատել հայերին, չեն ներառել որպես գործոն, որպես ազգ, Հայաստանը` երկիր, այն դեպքում, երբ այդ պատմափուլում մարերից, պարսիկներից հետո Աքեմենյան հզորության, աշխարհակալ տերության երրորդ ուժն էին: Թե ինչու ենք լուսանցքից դուրս թողնվել, այս ուսումնասիրության ու նվաստիս խնդիրը չէ պարզել, վեր հանել, քանզի շարադրածս բնավ պատմագիտական, մինչևիսկ կրոնագիտական աշխատություն չէ, այլ խոհագրություն` լավագույն դեպքում: Գոհանանք անուղղակի սպրդածով. «Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Մինիի եւ Ասքանասի թագաւորութիւնները…» 265:

Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան Գոգի ժողոված բանակում ևս հայեր կան. «Գոմերը եւ նորա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը` հիւսիսի ծայրերիցը ու նորա բոլոր գունդերը» 266: Իսրայելի վրա եկած բանակին այս` ոչնչացում է սպասվում: Ավար առնված զենքերն այնքան շատ են լինելու, որ յոթ տարի այլևս փայտի կարիք չի զգացվի, որովհետև մահակներից, նիզակների կոթերից ու նետերից են կրակ անելու, իսկ դիերից երկիրը մաքրելու համար կպահանջվի յոթ ամիս. «Ասիր ամեն թեւավոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք` հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար` մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք… Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք» 267:

Եհովայի ջախջախիչ հարվածն իջնում է նաև աքեմենյան հարստության վրա, զարհուրելի սառնասրտությամբ ավերակում ողջ Առաջավոր Ասիան` երկրներ, քաղաքակրթություններ և դեռ պարծենում, որ կործանել է Ասորեստանը, որի նման «ոչ մի ծառ Աստուծոյ դրախտի մէջ չէր նմանում նորան իր գեղեցկութիւնո վը» 268, Տյուրոսը, որ «կատարելութեան կնիքն ես` լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ» 269, ուր «Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք» 270, անապատում Եգիպտոսն ու նրա դաշնակիցների տիրույթները, որովհետև «ազգերի մէջ դու առիւծի էիր նմանվում եւ դու վիշապի նման էիր ջրերումը… Դու ումի՞ց ես վայելուչ. իջիր եւ պառկիր անթլփատների հետ» 271: Սա է Եհովան, ու ողջին ծանոթանալուց հետո չես էլ կարող հուսալ, թե նա երբևէ կկամենա կամ թե ունակ է նոր հոգի դնել մարդկանց սրտերում, դժվար է վստահություն ընծայել նրա այն խոսքին, որ ասում է Հովնանին Նինվե ճամփելիս. «Իսկ ես չ'ափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը եւ շատ անասուն» 272, կամ երբ չքմեղանում է, թե` «Ես հաճութիւն չունիմ մեռնողի մեռնելուն» 273: Եթե ափսոսում ես` մի արա, հաճելի չէ` ետ կանգնիր, կարող ես փոխել` անվերջ մի ձգիր: Չէ՞ բորբ հնոցը նետված Սեդրակ, Միսակ, Հաբեթնակով հրեաներին, ովքեր չէին խոնարհվում Նաբուգոդոնոսորի ոսկեձույլ արձանի առաջ, օգնեցիր ողջ մնալ, չայրվել, ձկան փորում երեք օր ու գիշեր կենդանի պահեցիր Հովնան մարգարեին, ի զորու ես դաշտում արևի տակ սփռված հին ու նոր ոսկորների մեջ հոգի դնել. «Եւ դուք պիտի կենդանանաք: Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ պիտի միս բերեմ, եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք… Պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ` իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը… Եւ ես իմ հոգին ձեր մէջը կ'դնեմ եւ դուք կ'կենդանանաք, եւ ես ձեզ կ'հանգստացնեմ ձեր երկրի վերայ» 274: Դեմ չենք` թող հրեաներով լցվի աշխարհը: Հապա մնացյա՞լը` օտարազգի բազում-բազումնե՞րը, ոչնչացված մանկտի՞ք, պատանիներն ու պարմանուհինե՞րը, հասուն այրե՞րը, տիկնա՞յք, ահելնե՞րը… Նրանք մնա՞ն: Եհովան վերջիններիս մոռանում է, որովհետև նրանց աստվածը չէ՞: Չհավատա՞մ, - ասում եք, - լուրջ չընդունե՞մ: Մեծաբանո՞ւմ է, պարզամի՞տ է հնչում գրառվածը, հավատալիքների հավաքածուի հե՞տ ընդամենը գործ ունենք, բանահյուսությա՞ն: Ոմանց համար` գուցե, իսկ մարդկության մեծ մասի՞: «Աստուածաշունչ» մատյանի հազար-հազարա վոր արտագրությունները, միլիոնավոր հրատարակությունները հակառակը չե՞ն վկայում: Իսկ այն փաստը, որ միայն Իսպանիայում 1481-ից 1826-ն ընկած ժամանակամիջոցում ինկվիզիցիան խարույկում, ասում են, այրել է 340921 մա՞րդ: Հապա հնի վրա խարսխված նո՞րը: Եվ չի՞ շարունակվում հիմա նույնպես: Ձեր դուռը չե՞ն թակել, թակում, ձեզ փողոցում չե՞ն սոսնձվում մերօրյա եհովականները: Ի՞նչ են քարոզում զինվորագրյալ խամաճիկները և ինչո՞ւ, հանուն ո՞ր ընտրյալների: Պատճառներից մեկն ու հիմնականը, վերջապես խոստովանեմ, սա էր, որ ստիպեց կրոնա-բարոյա-էթիկական տեսանկյունից միայն (ընդսմին` թռուցիկ) քննարկել հսկայածավալ նյութը` շրջանցելով «Բիբլիայի» շատ և շատ անժխտելի արժանիքները` ժողովուրդների պատմության, փոխհարաբերությունների, կենցաղի, ժամանակի բուսական ու կենդանական աշխարհի մասին պարունակած տեղեկատվության, մատուցման գեղարվեստական մակարդակի և այլնի առումով, վասնզի այսօր ևս դոգմաներով հանրությանը հիմարացնելու նույն քարոզչությունն է նույն թափով տարվում` լավագույնս օգտագործելով նորագույն տեխնիկայի ընձեռած հնարավորությունները:

Պարսիկները, բաբելացիք, շումերները, հույներն ու հռոմեացիք ու էլի բազում ուրիշներ (մերի մասին թեթևակի ասել եմ) ևս աստվածներ ունեին: Նրանք նույնպես ճակատագրեր և ճակատամարտերի ելքեր էին վճռում, սակայն այսպիսի հետևողական անհանդուրժողականություն դեպի մարդը չունեին, չէին շեշտում վերոթվարկյալ ժողովուրդների առաջադասությունը, գերադասությունը, ատելություն չէին քարոզում, արյունարբու ու հարձակողական չէին: Եւ հետո` առասպելներում, լեգենդներում, էպոսներում, արվեստի կոթողներում, դրամատիկական գործերում, իմաստասիրական տրակտատներում էր նրանց տեղը և մնացին, իսկ Եհովա՞ն, որ Համատիեզերական Ուժին է հավակնում այսօր էլ` լինելով այդչափ մանրոգի, ատելավառ, նանրասիրտ, դյուրագրգիռ …

Ռոբերտ Մուզիլից մեջբերվող ասույթը գրառվել է հազար ինն հարյուր երեսունհինգին. «Մարդկությունը սիրում է բացառության կարգով թույլատրել այն, ինչը հենց ինքն է արգելում: Եթե մարդ գովաբանում է ինքն իրեն, վատ վարվելաձևի, եթե ոչ հիմարու թյան նշան է, սակայն բավ է մարդիկ վերածվեն զանգվածի, կուսակցության, կրոնական համայնքի, ազգի կամ այլ մի բանի, սկսում են բացարձակ անամոթությամբ գովաբանել իրենց, իբր, սոսկ մենք ենք կանգնած հանուն արդարության, Աստծո ողորմածությամբ հովանավորյալ կամ պատմությամբ կոչված…» 275:

Նրա ձեռքին խաղալիք, պատանդ են մինչևիսկ մարգարենե րը` զուրկ ինքնուրույնությունից: Նրանք ոչ թե կանխագուշակ, պատգամախոս են, այլ ընդամենը` հանձնակատար, միջնորդ. «Եւ երբոր մէկ մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս եմ սխալեցրել այն մարգարէին, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ» 276: Երբեմն տպավորությունն այնպիսին է, թե նա` անկարող կարգ հաստատելու, հարկադրված անջրպետել է իրեն, մնացել միայնակ վերևում, և հույսը մարգարեներն են, խնդիրը որոնց` հողե գնդի վրա կենողներին տարհամոզելն է, հաշտության եզրեր առաջարկելը: Եթե դա էլ չէ. ուրեմն` պարապությունից է խառնշտորում ցածրաշխարհը, չար խաղեր հորինում, կամ թե` քրմապետերն են խճճվել սեփական հորինվածք-միջամտություններում` հակասելով իրար ու մեկմեկու` միագիծ քարոզն առաջ մղելու համար հարկադրված նսեմ վիճակի մեջ դնելով անգամ իրենց:

Նրա հանձնարարությամբ Եզեկիելը երեք հարյուր իննսուն օր` Իսրայելի տան մեղքերի քանակով պառկում է ձախակողմին և քառասուն օր` Հուդայի տան անօինությունների չափով` աջ: Սնունդը սահմանափակ է` հատիկեղեն . «Եւ գարեղէն շօթերի պէս ուտես այն. եւ մարդի աղբով թխես այն նորանց աչքի առաջին» 277: Երբ մարգարեն սրտնեղած` ընդդիմանում է, պայմանադիրը զիջում է. «Տես` արջառի քակորը նշանակեցի քեզ համար մարդի աղբի տեղ, եւ հացդ նորա վերայ շինիր» 278: Եթե ստրկատերն է ստրուկին նսեմացնում, կամազրկում, ինչ-որ տեղ ըմբռնելի է, բայց երբ երկնաբնակն է ամեն քայլափոխի կիրարկում, չունի մեկնություն, արդարացում: Ունկնդիր եղեք, թե Օվսեին ինչի է մղում Եհովան. «Գնա քեզ համար մի *****ութեան կին եւ *****ութեան որդիք առ» 279: Ծնվում են ուստրեր և դուստրեր, որոնց հրահանգում է. «Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. որ նա հեռացնէ իր *****ու թիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը» 280: Երկրորդ կինը ևս պիտի հատակից ելած լինի` դարձյալ շնացող և ընկերոջ հետ պառկած, ում գնում է մեկ ու կես քոռ գարիով: Եթե մինչևիսկ ասվածը փոխաբերաբար հասկանանք, կանանց ընկալենք իբրև հրեից երկու թագավորությունները, այդ ի՞նչ փողոցային ոճ է, լեզու, տխեղծ մտածելաձև: Չէ՞ սա սուրբ գիրք է կոչվել ու կոչվում, Աստծո շունչն է կրում և նաբիներն են (թարգմանաբար` մարգարե, մունետիկ) փոխանցողը: Նորեն լսեք. «Ես չեմ պատժել ձեր աղջիկներին նորանք *****անալիս, եւ ձեր հարսներին` երբոր նորանք շնանան, որովհետեւ սորանք ******ների հետ բաժանուած են եւ նուիրեալ ***երի հետ զոհում են» 281: Մեղքերն առավել տեսանելի, առարկայական դարձնելու ինչպիսի¯ ջանք, պատկերավորություն, երևակայություն: Մարդկանց օշինդր ուտեցնող և լեղի ջուր խմեցնող, դիակները «դաշտի երեսի վերայ եւ ինչպէս խուրձերը` հնձողի ետեւին» 282 թափող Եհովայի համար ատելի վեց և զզվելի յոթ բանից մեկը արյուն թափող ձեռքերն են` այն միաստծո, որը մեծագույն գլխատիչն է, արյունկզակը. «Հնձանը ես մենակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չ'կար ինձ հետ, եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը… եւ նորանց արիւնը իմ հանդերձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի» 283: Մենք գրքերից, կինոնկար ներից գիտենք` ովքեր են կարմիր հագնում և ինչու: Հիշեցնեց նեմ` դահիճները, որովհետև կարմիրն արյան գույնն է, որովհետև զոհից ցայտած հեղուկը հանդերձին չի ընդգծվի: Սա է նրա կերպարանքը և նման նկարագիր ունեցողն է Ամովսի բերանով հորդորում. «Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք» 284: Թե ինչ ասել է ապրել` ըստ նրա, չէր խանգարի գիտենալ. «Մարդի որդի, հացդ դողալով կեր եւ ջուրդ տագնապով եւ անձկութիւնով խմիր» 285: Ինչ մեծսրտություն: Իսկ մի տեղ էլ. «Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ» 286: Խոտորմունք ասվածն էլ այն է, որ «Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի եւ բեւեկնիի տակ` ըստ որում հովանին սիրուն է» 287: Բնապաշտությունն ու բազմաստվածապաշտությունը, ըստ նրա, կռասիրություն է, պատժելի, իսկ իր` պատերազմի հրձիգի համար շքեղաշուք տաճար կառուցանելը` պարտադիր և կարելի, չհաշված` քամահրանքը. «Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը` իմ ոտքերի պատուանդանը. դա ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար» 288: Իսկը` հակասություն ների, հիվանդ ջղերի կծիկ: Մի դեպքում զոհեր է պահանջում` ընտրագույնը, մեկ այլ դեպքում, երբ տրամադրությունը տեղը չէ. «Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ յիշեցնողը կուռք օրհնող է» 289: Արգահատանքով է արտահայտ վում երկրի երեսին իր իսկ հանձնարարությամբ կառուցված սրբարանի մասին, մինչդեռ չի մոռանում հիշեցնել, որ հսկեն մուտքերը, իսկ արևելք նայող դուռը «կղպուած պիտի մնայ, չ'պիտի բացուի, նորանով պիտի չ'մտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանու. ուրեմն` կղպուած պիտի մնայ» 290: Սրտով ու մարմնով անթլփատները, այլակրոններն ու օտարաբունները` առավել ևս, այնտեղ մուտք չունեն, իսկ ունեցողներն ընդամենը սպասավորներ են: Այսքանից հետո հավատա՞լ, թե «Եհովայ Աստուածը աստուածների Աստուածն է և տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածն է, որ աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ. Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է` նորան հաց եւ հանդերձ տալով» 291: Ելնելով վերոգրյալներից` հավատա՞լ, թե Եհովան սեր է: Մի՞թե սարսափն ու սերը համատեղելի՞ են: Եվ ընդհանրապես` ապաբարոյական չէ՞ սերը պարգևով պայմանավորելը: Ով էլ լինի խոստացողը, ինչ էլ լինի խոստացածը...

Հովելի բերանով նկարագրվում է տիրոջ օրը, որը գալու է: Ենթադրվում է` հրաշափառ է լինելու նրա գալուստը, մարգարեն ավետիս է տալիս, սակայն իրականում դա գույժ է, բոթ, դրանից էլ դենը. «Վայ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից» 292: Ու ի՞նչ է առաջարկում յուրայիններին. խոփերը սրեր շինել, հոտոցները` նիզակներ, որովհետև գալիս է շրջակա ազգերը դատելու. «Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ լցուել է հնձանը. աւազանները յորդում են… Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը: Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը… եւ երկինքը ու երկիրը պիտի դողան. բայց Տէրը ապաւէն կ'լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց` Իսրայէլի որդկանց համար» 293: Այսպես ահա` փրկություն իսրայելցոց և մահ` տարերկրացուն: Սա է ավետում Հովել մարգարեն հրեաներին և գուժում` մնացյալին:

Պատմության ընթացքը, սակայն, կանխորոշածի պես չեղավ, զի զորեղ ճշմարտություն կա. «Չարութիւն ցանողը անօրենու թիւն կ'հնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ» 294, զի ի սկզբանե հարկ չկար խտրություն դնել և Աբրահամին թյուրիմացության մեջ գցելով` խոստանալ. «Քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ'շատացնեմ. եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կ'ժառանգէ» 295:

Շատ կկամենայի, որ որևէ աստվածաբան, կրոնագետ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, սպասավոր հանրության ուշադրությունը հրավիրեր վերոբերյալի վրա, մանավանդ` այսօր, երբ եհովականները` Նիցշեի բառով` աստծո «փաստաբանները» ոչ միայն արմատ են գցել մեզանում, այլև արագորեն ընձյուղում, ճյուղեր են տալիս` ըստ հարմարության մատուցելով օտարածին աստծուն: Գուցե ասվի` ես նույնպես հիմնականից կտրված, աղավաղելով եմ հղումներ կատարել, պեղել եմ «Հին կտակարանը»` ծրագրած գիծն առաջ տանելու համար: Հավատացեք, եթե սեղմագրել եմ, ապա` ուղղակի տեղ շահելու համար, եթե տասն եմ վկայաբերել, այնտեղ հարյուրը կա` մեկը մեկից թանձր, խենեշ նկարագրություններով ծփուն, արնագույն ու ահասարսուռ եղելություններով շաղախուն` այնքան շատ, որ մտահոգությունը շարադրելիս մեկն է եղել` չկրկնվել: Իսկ եթե հաճախակի եմ տեղ տվել ուղղակի մանրամասներին՝ դրանով գրվածքը տեղ-տեղ տաղտկացնելով, պատճառը մեկն է․ բազում հարցումներով համոզվել եմ, որ մարդկանց մեծամասնությունն իրականում չի ընթերցել և ի զորու չէ ընթերցել «Աստվածաշունչը», ուստի գոնե առասպելական պատմություններին թռուցիկ ծանոթությամբ կըմռնի, թե ինչի մասին է խոսքը: Չեմ ժխտում` հնարավոր են նվաստիս կողմից սխալ ընթերցումներ և չհասկացություն նույնպես` որոշ թաքնագրերի, քանզի բնագավառի տեսաբան չեմ: Կարող է ապաշնորհիս հասցեին մեղադրանք հնչի մեկ այլ բանի համար ևս` չափազանց խիստ հայացքի, անցյալի արժեքների հանդեպ հարգանքի, պատկառանքի պակասի, հույժ պահանջկոտ լինելու, 21-րդ դարի մարդու աչքերով երևույթներին նայելու պատճառով, մանավանդ «Ժողովողում» օգտավետ խորհուրդ կա հենց այդ կապակցությամբ. «Խիստ շատ արդար մի լինիր. եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. ինչո՞ւ համար քեզ կորցնես» 296: «Խստությունը դատողություններում ավելի շուտ արժանիք է, քան թերություն», - դեռևս հազար յոթ հարյուր ութսունութին անգլիացի բանաստեղծ, նկարիչ Ուիլյամ Բլեյքն է նմաններին պատասխանել «Մարգինալներ» գրքում: Ի վերջո հնի դեմ Մերձավոր Արևելքում, ավելի ստույգ` Պաղեստինում, մեզ հայտնի առաջին ընդվզողը, ատելության փոխարեն վերանձնական, վերանցական սիրո քարոզիչն ու սերմնացանը, բարության սերմեր շաղողը խաչյալ Հիսուսը (Հեշուա, Հոշուա, Հեշու, Հեսու) չէ՞, նոր խոսքի ավետարանիչները, այսօրվա բառով` գովազդողնե րը նրա տասներկու հետևորդները չէի՞ն: Ըստ Պողոս առաքյալի, ով «Հնգամատյանի» անդրանիկ մեկնողներից և Հիսուս Մեսիայի (Մեսիա եբրայերեն` մոշիախ, հունարեն` Քրիստոս, հայերեն` Փրկիչ) կյանքն ու գործը մտադիր ձևողներից, «Բիբլիային» համապատասխանեցնողներից է. «Այն, որ հնանում է եւ ծերանում, մօտ է ապականութեան» 297: Փորձեք հասկանալ, թե ինչ է ակնարկում նա. «Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում` որ Իսրայէլի որդիքը չ'նայեն խափանուելիք բաների վախճանին. Բայց նորանց միտքը կուրացաւ, որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ'առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է» 298:

ՙՀին կտակարանում» տող կա. «Վայ իր արարչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը. մի՞թէ կաւը կ'ասէ իր կազմողին թէ ի՞նչ ես անում, եւ քո գործքը քո մասին, թէ Նա ձեռք չ'ունի» 299: Երկյուղե՞լ: Ամենևին, մինչևիսկ ծիծաղ է հարուցում դույնի շուրջ մտորելը, մանավանդ գրածս մշտնջենավորի մասին չէ` այն հիրավի ամենակարող, անիմանալի, անսահման Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Էության, Բացարձակ Ճշմարտության, Պատճառների Պատճառի, Ար-Ար-իչ/ող/ի, որ Է-ն է, «Ալֆան և Օմեղան. սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը» 300, ով (կամ ինչը) եղել է, կա, կլինի, ում ստեղծագոր ծությունն ու անբաժան մասն ենք ամենքս, ամեն բան` թե երկրի վրա ու թե անդին, որ մարդու իմացության շրջանակներից առայժմ անսահման դուրս է:

Մի խոհ ևս` իբրև ավարտ: Չգրեցի` կարծելով, համոզված, թե փակ դուռ բացեցի, նոր խոսք հնչեցրի և կամ` հուսացի տպավորություն թողնել: Ամենևին: Այդ տարիքն անցել եմ: Անխոս, այս մասին տարբեր ժամանակներում ասվել, գրվել է, դարձյալ կասվի, կգրեն, նաև գիտեմ, որ «արեգակի տակին բնաւ մի նոր բան չ'կայ» 301, որ «շատ գիրքեր շինելը ծայր չ'ունի. եւ շատ կարդալը կ'յոգնեցնէ մարմինը» 302, բայց, ինչպես նույն «Ժողովողում» (հարևանցի նկատենք` հուդայականներից մերժված և «Թալմուդում» տեղ չգտած գիրք) իմաստնությունների անհայտ հավաքորդն է հիշատակել. «Ամեն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ` երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան… Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ… լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» 303:

Արդարև:


    

* Մեջբերումները 1896 թ. Կոստանդնապոլսում լույս տեսած «Աստվածաշնչի»` 1989 թ. վերատպությունից են` եբրայերեն ու հունարեն բնագրերից թարգմանված, առանց ուղղագրական և կետադրական փոփոխությունների:

Ծանոթագրություններ

1.Նաումի մարգարեությունը, գլ. Ա, 2: 2. Երեմիա, Է, 20: 3. Սոփոնիա, Ա, 2, 3: 4. Երեմիա, Ը, 2: 5. Երեմիա, ԺԹ, 9: 6. Եսայի, ԼԶ, 12: 7. Եսայի, Խ, 15, 17: 8. Եզեկիել, ԻԱ, 4, 7: 9. Եզեկիել, ԻԱ, 9, 10, 15: 10. Եզեկիել, ԻԱ, 17: 11. Սաղմոս, ՍԱՄԷԽ, 120: 12. Սաղմոս ՃԼԹ, 7, 8: 13. Մաղաքիա, Ա, 14: 14. Երկրորդ օրինաց, ԼԲ, 35: 15. Երեմիա. Ը, 6: 16. Եզեկիել, ԼԶ, 22, 23: 17. Եսայի, ԽԸ, 9, 11: 18. Սոփոնիա, Գ, 8: 19. Ծննդոց, Գ, 16: 20. Ծննդոց, Գ, 19: 21. Ծննդոց, Գ, 14, 15: 22. Ծննդոց, Գ, 17, 18: 23. Ծննդոց. Գ, 22: 24. Ծննդոց, Դ, 4, 5: 25. Մեջբերումը Շրիլա Պրաբհուպադայի «Կրշնա» գրքից է, վերջինում` վեդայական պուրանաներից. «Բհագավադ-գիտա», 9. 26: Ծննդոց, Դ, 12: 27. Ծննդոց, Դ. 7: 28. Ծննդոց, Ա, 27: 29. Ծննդոց, Բ, 5, 7: 30. Ծննդոց, Բ, 21, 22: 31. Ծննդոց, Զ, 7: 32. Ծննդոց, Զ, 5: 33. Ծննդոց, Ը, 21: 34. Ծննդոց, Թ, 6: 35. Ծննդոց, ԺԱ, 6: 36. Ծննդոց, ԺԲ, 1: 37. Ծննդոց, ԺԲ, 12, 13: 38. Ծննդոց, ԺԲ, 15, 16: 39. Ծննդոց, ԺԲ, 19: 40. Ծննդոց, Ի, 15, 16: 41. Ծննդոց, Ի, 12: 42. Ծննդոց, ԺԶ, 2: 43. Ծննդոց, ԺԶ, 4: 44. Ծննդոց, ԻԱ, 10: 45. Ծննդոց, ԺԹ, 8: 46. Ծննդոց, ԺԹ, 32-37: 47. Ծննդոց, ԻԴ, 2-4: 48. Ծննդոց, ԺԷ, 10: 49. Ծննդոց, ԻԵ, 31: 50. Ծննդոց, ԻԷ, 9, 10: 51. Ծննդոց, ԻԷ, 21: 52. Ծննդոց, ԻԷ, 28, 29: 53. Ծննդոց, ԻԹ, 26: 54. Ծննդոց, Լ, 3: 55. Ծննդոց, ԼԲ, 28: 56. Ծննդոց, ԼԵ, 11, 12: 57. Ծննդոց, Լ, 26, 27: 58. Ծննդոց, ԼԴ 8-10: 59. Ծննդոց, ԼԴ, 24: 60. Ծննդոց, ԺԷ, 12-14: 61. Ծննդոց, ԼԴ, 25, 26: 62. Ծննդոց, ԼԴ, 27-29: 63. Ծննդոց, ԼԴ, 30: 64. Ծննդոց, ԼԸ, 8, 9: 65. Ավետարան ըստ Հովհաննեսի, Ա, 1: 66. Պետրոս Առաքյալի երկրորդ թուղթը, Ա, 20, 21: 67. Սաղմոս Հ, 3: 68. Ծննդոց, ԺԷ, 5, 16: 69. Ծննդոց, ԽԵ, 18: 70. Ծննդոց, ԽԹ, 25: 71. Ելից, Ա, 19: 72. Ելից, Բ, 9: 73. Ելից, Բ, 9, 10: 74. Ելից, Գ, 14: 75. Ելից, Գ, 22: 76. Ելից, Դ, 26: 77. Ելից, Գ, 10: 78. Ելից, Գ, 15, 16: 79. Ելից, ԺԲ, 12, 13: 80. Ելից, ԺԴ, 28: 81. Ելից, ԺԲ, 43-48: 82. Ֆ. Նիցշե և ուրիշներ, «Սումրեկի բոգով», 1989, էջ 55, տող ներքևից` 16, ռուսերեն: 83. Ելից, ԺԵ, 14-16: 84. Ելից, ԺԶ, 3: 85. Ելից, ԺԶ, 31: 86. Ելից, Ի, 3-5: 87. Ելից, Ի, 13: 88. Ելից, Ի, 17: 89. Ելից, ԻԱ, 18, 19: 90. Ելից, ԲԲ, 6: 91. Ելից, ԻԲ, 29, 30: 92. Ղևտացոց, ԻԲ, 22, 24: 93. Ելից, ԻԵ, 2-5: 94. Ելից, ԻԸ, 16-20: 95. Ղևտացոց, ԻԵ, 23: 96. Թվոց, ԺԱ, 33: 97. Թվոց, ԺԹ, 6: 98. Ելից, ԼԲ, 27, 29: 99. Ելից, ԻԱ, 12: 100. Ելից, ԼԳ, 3: 101. Թվոց, ԺԴ, 2, 3: 102. Թվոց, ԺԴ, 11: 103. Թվոց, ԺԴ, 33: 104. Թվոց, ԺԴ, 45: 105. Թվոց, ԺԶ, 32: 106. Թվոց, ԺԶ, 49: 107. Երկրորդ օրինաց, ԻԸ, 16-32: 108. Թվոց, ԻԵ, 1: 109. Թվոց, ԻԵ, 4, 9: 110. Բ թագավորաց, Զ, 7: 111. Եզեկիել, ԺԶ, 24-35: 112. Առակաց, ԻԱ, 23: 113. Եզեկիել, ԻԳ, 3, 17-20: 114. Եսայի, ԿԴ, 6: 115. Եզեկիել, ԻԲ, 10, 11: 116. Եզեկիել, ԼԴ, 3, 4: 117. Երեմիա, Ե, 31: 118. Ելից, ԻԲ, 16, 17: 119. Երկրորդ օրինաց, ԻԲ, 21: 120. Ղևտացոց, Ի, 21: 121. Երկրորդ օրինաց, ԻԵ, 4, 5: 122. Ղևտացոց, ԺԹ, 21, 22: 123. Երկրորդ օրինաց, ԼԲ, 48-52: 124. Երկրորդ օրինաց, ԺԳ, 6-10: 125. Երկրորդ օրինաց, ԺԳ, 15, 16: 126. Ղևտացոց, ԺԹ, 33, 34: 127. Երկրորդ օրինաց, ԺԴ, 21: 128. Ղևտացոց, ԺԷ, 15: 129. Երկրորդ օրինաց, ԺԵ, 3: 130. Դատավորաց, Ա, 19: 131. Դատավորաց, Ա, 27: 132. Դատավորաց, Ա, 34, 35: 133. Դատավորաց, Բ, 2, 3: 134. Երկրորդ օրինաց, Ի, 13-17: 135. Առակաց, ԻԴ, 15: 136. Առակաց, ԺԴ, 17: 137. Թվոց, ԼԱ, 17, 18: 138. Թվոց, ԼԱ, 32-35: 139. Հեսու, Զ, 21, 24: 140. Հեսու, Զ, 23: 141. Հեսու, Է, 21: 142. Հեսու, Ը, 28: 143. Դատավորաց, Գ, 6: 144. Հեսու, ԻԴ, 13: 145. Հեսու, ԻԴ, 15: 146. Հեսու, ԻԴ, 20: 147. Դատավորաց, Գ, 21-23, 26: 148. Դատավորաց, Գ, 15: 149. Դատավորաց, Գ, 20: 150. Դատավորաց, Դ, 21: 151. Դատավորաց, Դ, 9: 152. Դատավորաց, ԺԳ, 24: 153. Դատավորաց, ԺԵ, 15: 154. Ջեյմս Ֆրեզեր, «Ֆոլկլոր վ վետխօմ զավետե», Մոսկվա, 1986, էջ 298, ներքևից 2-րդ տող (ռուսերեն): 155. Դատավորաց, ԻԱ, 12: 156. Առակաց, Լ, 14: 157. Առացաց, Ի, 3: 158. Երեմիա, Բ, 21: 159. Հռութ, Գ, 4: 160. Հռութ, Գ, 13: 161. Ա թագավորաց, Ը, 7: 162. Ա թագավորաց, Ը, 11-18: 163. Ա թագավորաց, Թ, 2: 164. Ա թագավորաց, Թ, 17: 165. Ա թագավորաց, ԺԵ, 3: 166. Ա թագավորաց, ԺԵ, 11: 167. Ա թագավորաց, ԺԵ, 22, 23: 168. Ա թագավորաց, 43-45: 169. Երկրորդ օրինաց, ԻԴ, 16: 170. Բ թագավորաց, Գ, 16: 171. Բ թագավորաց, ԺԲ, 31: 172. Առակաց, Ե, 25: 173. Բ թագավորաց, ԺԱ, 11: 174. Բ թագավորաց, ԺԱ, 26, 27: 175. Բ թագավորաց, ԺԲ, 11: 176. Բ թագավորաց, ԺԲ, 24: 177. Սաղմոս ԺԷ, 3: 178. Սաղմոս ԼԷ, 23: 179. Բ թագավորաց, ԻԲ, 23-27: 180. Բ թագավորաց, ԺԳ, 11, 12: 181. «Սասունցի Դավիթ», 1961, էջ 251: 182. «Սասունցի Դավիթ», 1961, էջ 253: 183. «Սասնա ծռեր», 1935, էջ 696, 697: 184. «Սասունցի Դավիթ», 1961, էջ 253: 185. Բ թագավորաց, ԻԴ, 9: 186. Բ թագավորաց, ԻԴ, 13: 187. Ա մնացորդաց, ԻԱ, 5, 6: 188. Բ թագավորաց, ԻԴ, 15: 189. Գ թագավորաց, Ա, 2, 3: 190. Գ թագավորաց, Բ, 6: 191. Գ թագավորաց, Բ, 9: 192. Առակաց, ԺԶ, 12: 193. Բ մնացորդաց, Բ, 18: 194. Առակաց, ԻԹ, 4: 195. Գ թագավորաց, ԺԱ, 2: 196. Գ թագավորաց, ԺԱ, 11, 12: 197. Երկրորդ օրինաց, ԻԴ, 16: 198. Եզեկիել, ԺԸ, 20: 199. Դանիել, Դ, 32: 200. Երկրորդ օրինաց, ԺԵ, 19, 21: 201. Մաղաքիա, Ա, 8: 202. Եսայի, Ա, 11-17: 203. Եսայի, Զ, 10: 204. Եսայի, Զ, 11: 205. Եսայի, Գ, 16: 206. Ամովս, Զ, 3, 4: 207. Եսայի, ԻԴ, 7, 8: 208. Եսայի, Ե, 20, 21: 209. Գ թագավորաց, ԺԲ, 11: 210. Գ թագավորաց, ԺԴ, 10, 11: 211. Դ թագավորաց, Ժ, 11: 212. Սաղմոս ՃԻԷ 1: 213. Հոբ, Է, 1: 214. Դ թագավորաց, ԺԹ, 37: 215. Դ թագավորաց, ԻԳ, 25: 216. Դ թագավորաց, ԻԳ, 26: 217. Դ դատավորաց, Ի, 18: 218. Երեմիա, ԼԹ, 6, 7: 219. Դ թագավորաց, ԻԵ, 28-30: 220. Եզրաս, Թ, 14: 221. Եզրաս, Ժ 11: 222. Եզրաս, Ժ, 17: 223. Եզրաս, Ժ, 44: 224. Նեեմիա, ԺԳ, 25: 225. Եսթեր, Ը, 11: 226. Եսթեր, Թ, 5, 6: 227. Եսթեր, Թ, 17: 228. Եսթեր, Թ, 28: 229. «Հայ արիներ», 2006, հոկտեմբեր, դեկտեմբեր, նոյեմբեր ամիսների միացյալ համար, էջ 25, : 230. Եսայի, Կ, 12: 231. Սաղմոս ԽԷ, 3: 232. Սաղմոս, Բ, 9: 233. Սաղմոս ՁԳ, 13: 234. Սաղմոս ԾԵ, 15: 235. Սաղմոս, ԺԸ, 43, 44: 236. Եսայիա, ԽԹ, 22, 23: 237 Եզեկիել, Ե, 7: 238. Ավետարան ըստ Մաթևոսի, ԺԶ, 4: 239. Ավետարան ըստ Հովհաննու, Ը, 44: 240. Երեմիա, Գ, 65, 66: 241. Երեմիա, ԺԲ, 3: 242. Երեմիա, ԺԸ, 21, 22: 243. Սաղմոս ԾԹ, 13: 244. Օվսե, Թ, 149: 245. Սաղմոս ՃԹ, 9-13: 246. Սաղմոս ՃԽԱ, 3: 247. Ավետարան ըստ Ղուկասի, Զ, 45: 248. Երեմիա, ԺԳ, 23: 249. Հոբ, Ա, 21: 250. Հոբ, Է, 17: 251. Հոբ, Է, 19: 252. Հոբ, Ժ 9-11, 18, 19: 253 Հոբ, ԽԲ, 3-6: 254. Հոբ, ԽԲ, 12-17: 255. Սաղմոս ԽԴ, 12, 14, 22, 25: 256. Մաղաքիա, Գ, 14: 257, Երեմիա, Դ, 10: 258. Երեմիա, ԺԲ, 1, 12: 259. Ժողովող, Թ, 2, 3, 11: 260. Երեմիա, ԻԷ, 5-9: 261. Երեմիա, ԽԲ, 16: 262. Եսայի, ԺԳ, 19-22: 263. Երեմիա, Ծ, 41, 42: 264. Երեմիա, ԾԱ, 20-23: 265. Երեմիա, ԾԱ, 27: 266. Եզեկիել, ԼԸ, 6: 267. Եզեկիել, ԼԹ, 17, 19: 268. Եզեկիել, ԼԱ, 8: 269. Եզեկիել, ԻԸ, 12: 270. Եզեկիել, ԻԷ, 14: 271. Եզեկիել, ԼԲ, 2, 19: 272. Միքիա, Դ, 11: 273. Եզեկիել, ԺԸ, 32: 274. Եզեկիել, ԼԷ, 5, 6, 12-14: 275. «Ակտուալ ամսագիր», 2004, փորձնական համար, էջ 56: 276. Եզեկիել, ԺԴ, 9: 277. Եզեկիել, Դ, 12: 278. Եզեկիել, Դ, 15: 279. Օվսե, Ա, 2: 280. Օվսե, Բ, 2: 281. Օվսե, Դ, 14: 282. Երեմիա, Թ, 22: 283. Եսայի, ԿԳ, 3: 284. Ամովս, Ե, 14: 285. Եզեկիել, ԺԲ, 18: 286. Օվսե, ԺԴ, 4: 287. Օվսե, Դ, 13: 288. Եսայի, ԿԶ, 1: 289. Եսայի, ԿԶ, 3: 290. Եզեկիել, ԽԴ, 2: 291. Երկրորդ օրինաց, Ժ, 17-18: 292. Հովել, Ա, 15: 293. Հովել, Գ, 13-16: 294. Առակաց, ԻԲ, 8: 295. Ծննդոց, ԻԲ, 17: 296. Ժողովող, Է, 16: 297. Թուղթ առ Եբրայեցիս, Ը, 13: 298. Բ թուղթ առ Կորնթացիս, Գ, 13, 14: 299. Եսայի, ԽԵ, 9: 300. Հայտնություն, ԻԲ, 13: 301. Ժողովող, Ա, 9: 302. Ժողովող, ԺԲ, 12: 303. Ժողովող, Գ, 1-7:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
27371 | 0 | 0
Facebook