Loading...

Articles

Ե՞րբ Աննա Հարությունյանը կխոսի սիրելիի մասին

10:32, Wednesday, 13 March, 2013
Ե՞րբ Աննա Հարությունյանը կխոսի սիրելիի մասին
     24-ամյա դերասանուհին Bravo.am-ին տված հարցազրույցներից մեկում նաեւ նշել էր, որ ընտրյալ ունի եւ լինելով երիտասարդ կին` ուզում է ընտանիք կազմել, սակայն չէր բացահայտել իր սիրտը նվաճած տղամարդու ով լինելը: Եվ ահա, վստահելի աղբյուրներից BRAVO.am-ին հայտնի էր դարձել, որ Աննան արդեն որոշ ժամանակ հանդիպում է Տիգրան Շահինյանի հետ, որը հանդիսանում է նաեւ "Չղջիկներ. չեզոք գոտի" ֆիլմի տնօրենը: Հարգելով զույգի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը` նրանց սիրավեպի մասին չէինք բարձրաձայնում, սակայն հիմա իրավիճակն այլ է. գեղեցկուհին սիրելիի հետ ներկայանում է հանրային միջոցառումներին, նրանք չեն խուսափում նաեւ միասին լուսանկարվելուց: BRAVO.am-ը խոստանում է Աննա Հարությունյանի եւ Տիգրան Շահինյանի սիրո պատմությունն ու գեղեցիկ ֆոտոշարք ներկայացնել ընթերցողներին այն ժամանակ, երբ նրանք կհամաձայնեն խոսել այս թեմայի շուրջ եւ ոչ միայն:):
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
24907 | 1 | 0
Facebook