Մինչ ամբողջ Հայաստանը զբաղված է` պարսավելով Միլանին, հարկ եմ համարում կատարել մի քանի նկատառում.
Միլանը, չնայած վերջին տարիներին ունեցած ֆինանսական մեծ դժվարություններին, անարդյունավետ խաղին և տիտղոսների բացակայությանը, աշխարհի ամենատիտղոսակիր ակումբն է Բոկա Խունիորսի հետ միասին: 18 ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի տիտղոսներ միասին: Միջազգային տիտղոսների քանակով այսպիսի արդյունք ունեն միայն Միլանն ու Բոկա Խունիորսը:
Միլանը, չնայած այս ցավալի պարտությանը, շատ լավ խաղ է ցուցադրում և երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստների հետ միասին հիանալի ապագա է խոստանում իր երկրպագուներին:
Չմոռանանք, որ երկրորդ գոլը Լիոնել Մեսսին խփեց բացարձակ խաղից դուրս վիճակից, որն էլ փոխեց խաղի ընթացքը:
Հ.Գ. Երազում եմ, որ Բարսելոնան 1/4 եզրափակչում մրցի Մյունխենի Բավարիայի հետ, որին իդեպ ես երկրպագում եմ և այդ թիմի ֆանատ եմ, և վստահ եմ այդժամ արդեն պարզ կլինի թե ինչպիսի թիմ է իրականում Բարսելոնան:
Միա Սան Միա