Մասիսի քաղաքապետարանը` ի դեմս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, կիրականացնի բազմաբովանդակ միջոցառումներ: Քաղաքապետարանի հարակից այգում առավոտից փոքրիկներին կդիմավորեն հեքիաթային սիրված հերոսներ, կկազմակերպվեն նկարչական մրցույթներ և այլն:
Քաղաքապետ Դ. Համբարձումյանի նախաձեռնությամբ` երեխաներին սպասվում են բազում հաճելի անակնկալներ` վերածելով փոքրիկների օրը հիշարժան տոնի: