ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը հիմնադրում է զարգացում դպրոցը և հայտարարում 2017 թվականի ընդունելություն: Դպրոցում դասավանդվելու են ԵՊՀ և Ուսանողական կառույցներ, առաջնորդություն, ժամանակի կառավարում, ծրագրերի նախագծում և կառավարում, ազգային երգ ու պար և այլ հետաքրքիր առարկաներ:
«Կարևորը ոչ թե ունեցած գիտելիքների պաշարն է, այլ դրանք ճիշտ մեկնաբանելու, կիրառելու հմտություններ ունենալը: Մենք այս դպրոցում ձեռք ենք բերելու նոր հմտություններ, որպեսզի կարողանանք ճիշտ կիրառել մեր գիտելիքները», - ասում է դպրոցի հիմնադիր Խաչիկ Աբաջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութը՝ Աննա Գարեգինյանի