Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Այս տարի ամեն ինչ Էվայի ցանկությամբ ենք կազմակերպել». Մանո Գրիգորյանը՝ դստեր 7-ամյակի մասին

14:14, Monday, 08 May, 2017
«Այս տարի ամեն ինչ Էվայի ցանկությամբ ենք կազմակերպել». Մանո Գրիգորյանը՝ դստեր 7-ամյակի մասին

Երեկ դերասաններ և հաղորդավարներ Սարգիս և Մանո Գրիգորյանների ավագ դստեր՝ էվայի ծննդյան օրն էր: Դստեր 7-ամյակի տոնակատարության մասին BlogNews.am-ը զրուցել է Մանոյի հետ, ով, միջոցառման մանրամասներից բացի, մեզ է տրամադրել նաև օրվա լուսանկարներից մի քանիսը.

«Այս տարի ամեն ինչ Էվայի ցանկությամբ ենք կազմակերպել: Աղջիկս արդեն յոթ տարեկան դպրոցական է և ուզում էր անպայման դասարանցիների և քույրերի հետ նշել իր տարեդարձը: Այդպես էլ հրանանգներն ընդունեցինք) )», -ասում է Մանոն ու առանձնահատուկ հիացմունքով խոսում Էվայի համադասարանցիների մասին, - «հրաշալի դասարան է, մեր բախտն իրոք բերել է: Շատ կազմակերպված, շնորհքով բալիկներ են: Մեկ շաբաթ առաջ տարեվերջյան միջոցառում են ունեցել, որի շնորհիվ է՛լ ավելի են մտերմացել իրար հետ: Ես էլ միջոցառման բոլոր պարային բեմադրություններն էի արել, ու բնականաբար, երեկ այդ բոլոր պարային համարները տեղափոխվեցին նաև Էվայի ծնունդ»:

Էվայի տարեդարձը Մանոն և Սարգիսը կազմակերպել են մայրաքաղաքի մանկական ժամանցի կենտրոններից մեկում: Խաղերն ու միջոցառման ընթացքը Մանոն նախապես էր քննարկել ու որոշել խաղավարի հետ, քենդի-բարն էլ ձևավորել էին Tiffany&Co ոճի մեջ՝ փետուրներով, աղջկական երանգներով: Մանոն նշեց, որ իրենց ընտանիքում տոնական են և՛ մայիսի 7-ը, և՛ մայիսի 8-ը, քանի որ այսօր էլ Սարգսի ավագ դստեր՝ Նարեի ծննդյան օրն է: «Քանի որ երեկվա միջոցառումը կազմակերպել էինք սրճարանում, Նարեի ցանկությամբ՝ այսօր քույրերի հետ ձիարշավարան են գնալու»:

Մեր այն հարցին, թե որքանով է Էվան փոխվել տարիքի հետ ու հատկապես դպրոցական դառնալուց հետո, Մանոն ասաց, որ շատ փոփոխություններ է նկատում դստեր մոտ. «Նախկինում ինքը չէր պահանջում, ես էլ առանձնապես չէի հարցնում իրեն՝ ինչպես կազմակերպել ծննդյան տոները: Ամեն ինչ կազմակերպում էի այնպես, ինչպես որ, իմ պատկերացմամբ, ամենալավն էր, ու Էվան էլ շատ էր ուրախանում: Հիմա մեծացել է ու այս անգամ ասաց, որ իմ կազմակերպած ծնունդներն իր սրտով չէին, և ամեն ինչ ինքը որոշեց՝ հյուրերին էլ ներառյալ: Անկեղծ որ ասեմ, սա ինձ շատ ուրախացրեց, որովհետև ես երբեք չէի ցանկանա երեխաներին ճաշակ թելադրել: Իհարկե, միշտ ցուցումներ տալիս եմ աղջիկներիս, ասում եմ, որ եթե այսպես լինի, շատ ավելի լավ կլինի, բայց ամեն դեպքում թողնում եմ, որ իրենք որոշեն: Թող այս տարիքից սեփական կարծիք ունենան, դա շատ կարևոր հատկանիշ է: Առհասարակ, ես ու Սարգիսը միշտ հաշվի ենք առնում երեխաների կարծիքը», - նշում է Մանոն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9633 | 0 | 0
Facebook