Վերջերս ԱՄՆ տեղափոխված կոմպոզիտոր, երգիչ Այդին Դավուդին ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ 《Քարավան》 երգի հիման վրա: Այդինը մինչ այս մշակութային ոլորտում տարբեր կերպ անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը, իսկ այս տարի որոշել է ունենալ սեփական անդրադարձը իր համար սուրբ թեմային: Ըստ Այդինի` այս թեմային անդրադառնալու համար լավագույն տարբերակ էր նաև արդեն հայտնի երգի՝ 《Քարավան》-ի միջոցով անդրադառնալը: Իրեն շատ հարազատ մի մարդու` պարոն Ալֆրեդ Բուլբուլյանի առաջարկով Այդինը սկսել է ուսումնասիրել այս երգի՝ մինչ այս եղած կատարումները: Նկարահանումները եղել են Կալիֆորնիա նահանգի մի հատվածում, որտեղի բնությունը նման է Արևմտյան Հայաստանի բնությանը: Տեսահոլովակում նկարահանվել է Այդինի մայրիկը, ումից նա շնորհակալ է այդքան լավ կերպարը ներկայացնելու համար: Սա Այդինի առաջին ոչ ռոք ժանրի կատարումն է և ուրախ է, որ հենց այս թեմային է անդրադարձել այլ ոճում: Կոմպոզիտոր, երգիչ Այդին Դավուդին խոստանում է՝ ոչ ռոքային ոճում կատարումներ լինելու են: Երգի գործիքավորումը և միքսը արվել է Այդինի կողմից, ռեժիսորը և առաջին օպերատորը կրկին Այդինն է, իսկ մյուս օպերատորը Քաների Դավուդյանը: Ներկայացնում ենք 《Քարավան》երգի Այդինի տարբերակը։