Loading...

Articles

Չեմ ուզում չարությանը չարությամբ պատասխանել. այսքանը/Նարե Գևորգյան/ հարցազրույց

20:16, Friday, 21 April, 2017
Չեմ ուզում չարությանը չարությամբ պատասխանել. այսքանը/Նարե Գևորգյան/ հարցազրույց
     Նարե՛, եթե մրցույթ անցկացվեր, գուցե դու արժանանայիր «Ամենահուզող երգչուհի» տիտղոսին, արդյո՞ք ամեն ինչում ես այդքան հուզական, թե՞ միայն բեմում հանդես ես գալիս որպես հուզական կերպար:
    
Ես բեմում միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին որ ռեալ կյանքում եմ, շատ շուտ հուզվում եմ ամենահասարակ երեևույթներից և դա երբեմն շատ է ինձ խանգարում...
Քո ելույթներն ու երգերն առանձնահատուկ են, ունես բազմաթիվ երկրպագուներ, իսկ անձնական առումով տղա երկրպագուների անհանգստացումներին ինչպե՞ս ես վերաբերվում: Ո՞րն է քեզ համար իդեալական հայ տղամարդու կերպարը:
Որպես այդպիսին չունեմ ինձ համար ընդգծված տղամարդու իդեալ, իսկ տղաների անհանգստացումներին նորմալ եմ վերաբերվում, ցանկացած իգական սեռի հանրային մարդ պիտի պատրաստ լինի դրան:
     Բնավորությանդ մասին քչերը գիտեն, քանզի ավելի շատ բեմից են տեսնում և միգուցե շատերին հետաքրքրի, թե ինչպես կնկարագրես ինքդ քեզ:
    
Ամենաառաջինը կասեմ. աշխատասեր, շատ մեծ հուզական դաշտ ունեցող մի մարդ, վերջերս նաև «լացկան» մականունն եմ ձեռք բերել շատ մտերիմներիս շրջապատում:
     Ի՞նչ ես կարծում, որ դեպքում ստիպված կլինես հրաժարվել քո գործից: Արդյո՞ք ընտանիքը մեծ դեր կարող է խաղալ այս հարցում:
     Իհարկե, երբեք չէի ցանկանա կանգնել նման խնդրի առջև, քանի որ դա իսկապես խնդիր է ինձ համար, ես ընտանիքի մարդ եմ, սիրում եմ «ընտանիք» հասկացողությունը, բայց նաև իմ ընտրած մասնագիտությունն էլ եմ շատ սիրում, չէի ցանկանա այս պահին մտածել դրա մասին, միայն ադ մասին մտքերն արդեն ինձ անհանգստություն են պատճառում:
     Համաշխարհային աստղերից ո՞ւ մ հետ կուզեիր «դուետ» երգել: Կա՞ն այդպիսիք:
    
Այո իհարկե, միշտ երազել եմ Ուիթնի Հյուսթոնի հետ դուետով հանդես գալ, ցավոք սրտի նա այլևս մեզ հետ չէ և դա մնաց ինձ համար չիրականացած երազանք, այս պահին շատ երգիչ-երգչուհիներ կան՝ Լիլի Ալոն, Սելահ Սյու, Լանա դել Ռեյ, այս երգչուհիներն ինձ համար ունեն հետաքրքիր ու տարբերվող տեսակ ։
     Ըստ քեզ, ո՞րն է ավելի կարևոր՝ սիրված, թե՞ ճանաչված լինելը:
    
Միանշանակ սիրված լինելը: Շատ արտիստներ ունեն գումար, տաղանդ, և հայտնություն բայց սիրված չեն, այս դեպքում իրենց հայտնիությունը ոչ մեկին պետք չէ:
Որքան հայտնի է Գյումրու «Դեղձանիկ» խմբում ես երգել, հիմա կապ ունե՞ս խմբի հետ:
Ունեմ և միշտ էլ ունենալու եմ, դա այն խումբն է, որտեղ ես տարիներ շարունակ կրթվել եմ որպես երգչուհի ու շնորհակալ եմ այդ խմբին ։
    
Ինչպես տեսանք, «Չէին սպասում» հաղորդման մեջ դու շատ գրագետ ու գեղեցիկ ներկայացար...., սակայն որոշ լրատվամիջոցներ փորձել են քո համբերությունը չարաշահել, ինչպես ակներև է, իրենց նյութի դիտողականությունն ապահովելու համար այդ վիդեոն տեղադրել են համացանցում ՝թյուրիմածություն պարունակող վերնագրով, ինչպե՞ս կմեկնաբանես այս ամենը:
Դուք և՛ հարցը տվեցիք, և՛ պատասխանեցիք: Այո, իրականում շատ ակնհայտ էր, որ այդ ամենն արվեց էլ ավելի դիտումներ հավաքելու համար, և դրա վառ ապացույցն այն էր, որ հաղորդումը եթեր էր հեռարձակվել դեռ հոկտեմբեր ամսին և միայն այսօր լրտվամիջոցները ցանկացան այն նկատել, ես կարծում եմ այս օրերին եթե անգամ ոչինչ չանեի, լրագրոները կգրեին. «երգչուհի Նարե Գևորգյանը ոչինչ չարեց» և կհավաքեին էլի շատ դիտումներ... չեմ ուզում չարությանը չարությամբ պատասխանել. այսքանը:
     Շնորհակալ եմ անկեղծության համար, այնուամենայնիվ, հանրությունը քեզ ճանաչում է որպես դրական կերպար՝ գրագետ, խելացի, գեղեցիկ ու հմայիչ, երաժշտական ասպարեզում սիրված, այնպես որ չարակամներին չի հաջողվի հակառակը համոզել:

    
    
Source: Անահիտ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
14268 | 0 | 0
Facebook