Loading...

Articles

Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը

18:23, Tuesday, 18 April, 2017
Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
     Շարունակվում է վերազարթոնքն Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում: Այսօր Սուրբ Հարության Պատարագին եկեղեցին լի էր հավատացյալներով: Պատարագին ներկա էին եկեղեցու խաչքավոր Էդուարդ Շարմազանովը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, հավատավոր բյուր ժողովուրդ: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանն իր քարոզում նախ շնորհավորեց բոլոր ներկա գտնվողներին` մաղթելով, որ Քրիստոսի հրաշափառ հարությամբ նորոգվեն բոլորի հոգիները, ինչպես Քրիստոս Իր հարությամբ հաղթեց չարին, այնպես էլ մենք յուրաքանչյուրս մեր աղոթքներով զորանանք և ընթանանք չարին հաղթելու ուղիով: Ապա Տեր հայրն իր և ողջ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց խաչքավոր Էդուարդ Շարմազանովին, ում օժանդակությամբ վանքն այսօր գեղեցիկ ջահ ունի: Պատարագի ավարտին խաչքավորի միջոցներով հավատավոր ժողովրդին բաժանվեցին օրհնված հավկիթներ: Այնուհետև վանքի բակում ելույթ ունեցան Ախթալայի, Ալավերդու, Շնող և Այրում համայնքների պարային խմբերը: Տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն, որ փոխանցվեց բոլորին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8443 | 0 | 0
Facebook