Loading...

Articles

«Երբ լարված գիշեր էր լինում ու անձնակազմը ամբողջությամբ կանգնած էր դիրքերում վախը ի սպառ բացակայում էր, հետաքրքիր է, երբ ընդհանրապես վախ չես զգում» - վերհիշում է ապրիլյան պատերազմին մասնակցած

21:26, Wednesday, 12 April, 2017
«Երբ լարված գիշեր էր լինում ու անձնակազմը ամբողջությամբ կանգնած էր դիրքերում վախը ի սպառ բացակայում էր, հետաքրքիր է, երբ ընդհանրապես վախ չես զգում» - վերհիշում է ապրիլյան պատերազմին մասնակցած

«Երբ լարված գրշեր էր լինում ու անձնակազմը ամբողջությամբ կանգնած էր դիրքերում վախը ի սպառ բացակայում էր, հետաքրքիր է, երբ ընդհանրապես վախ չես զգում» - վերհիշում է ապրիլյան պատերազմին մասնակցած Սուրեն Կարապետյանը:

Սուրենը ծառայել է Շամշադինի Բերդ քաղաքում, սիրով է հիշում այնտեղ անցկացրած երկու տարին:

«Իմ համար շատ հետաքրքիր ու լավ անցավ ծառայությունս, սկզբի մի քանի ամիսները մի քիչ դժվար էր հարմարվելը նոր կյանքին, բայց հետո զորամասս ինձ համար շատ հարազատ տեղ դարձավ: Ծառայության մեջ շատ տարբեր մարդկանց հետ ես շփվում, ու ավելի լավ ես սկսում ճանաչել մարդկանց: Ծառայությունս ինձ տվեց շատ լավ ընկերներ»:

Ի ՞ նչպես տեղեկացաք պատերազմի մասին, վախ կամ տագնապ կար:

«Ես մինչև պատերազմի սկսվելը արդեն դիրքերում էի: Պատերազմի սկսվելու գիշերը մեզ հեռախոսագիր տվեցին, ասելով, որ Ղարաբաղի շփման գծում վիճակը շատ լարված է, պետք է շատ զգոն լինեինք: Վախ կամ տագնապ չկար, ուղակի պետք է ավելի ուշադիր լինեինք քան սովորաբար»:

Մարդկային կորուստներ տեսնելուց ա ՞ րդյոք չէիք ընկճվում:

«Շատ ցավալի էր, իրենքել մեզ պես տղերք էին, ահավոր էր, երբ մտածում էիր, որ 18 – 19 տարեկան տղեն զոհվելա ու ավելի ատելությամբ էինք լցվում թշնամու հանդեպ»:

Ի ՞ նչ փոխվեց Ձեր հոգեբանության ու աշխարհայացքի մեջ այս ամենից հետո:

«Ավելի սառնասիրտ դարձա էտ ամեն ինչից հետո, օրինակ երբ շատ լարված գիշեր էր լինում դիրքերում վախը ի սպառ բացակայում էր, հետաքրքիր է, երբ ընդհանրապես վախ չես զգում»:

Խոսելով նպատակների ու դրանց իրականացման մասին Սուրենը նշեց, որ բանակում էլ փորձում էր իր սիրելի գործը չանտեսել:

«Զբաղվում եմ փայտի փորագրությամբ, շատ եմ սիրում աշխատանքս: Վաշտիս հրամանատարը որ իմացավ էդպիսի գործ եմ անում ինձ սենյակ տրամադրեց որ աշխատեմ, ազատ ժամանակ սենյակում նկարում ու փորագրում էի: Վաշտում մի մեծ ժամացույց էի սարքել, թողեցի էնտեղ, որպես հուշ: Հիմա սովորում եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլոջում»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
12229 | 0 | 0
Facebook